Օրվա լրահոսը

«Ժառանգության» գլխավոր քարտուղարի հանդիպումները բրիտանացի դիվանագետների հետ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հանդիպում է ունեցել Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպանատան Ծրագրային խմբի ղեկավար Սերա Չեթինի եւ Հանրային կապերի ու լրատվության պատասխանատու Քորայ Բալքայայի հետ: Քննարկվել է տարածաշրջանային զարգացումներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախօրեին Սաֆարյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Գարեթ Ուին Օուենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են

«Հայրենիք ու պատիվը» ՀԱԿ-ը լքելու որոշում կկայացնի՞

  Օգոստոսի կեսերին կկայանա «Հայրենիք ու պատիվ» կուսակցության համագումարը: Քննարկման հիմնական թեման կլինեն կուսակցության առաջիկա  անելիքները, մասնավորաբար, կհստակեցվի «Հայրենիք ու պատիվը» կշարունակի՞ մնալ ՀԱԿ-ի կազմում, թե՞ Կոնգրեսը լքելու որոշում կկայացնի: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Ամենայն հավանականությամբ, «Հայրենիք ու պատիվը» ՀԱԿ-ը լքելու որոշում կկայացնի: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  Գառնիկ Մարգարյանի հետ զրույցի

Սումգայիթցի փախստականը հաղթեց դատարանում

ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի վարույթում էր գտնվում հարեւան հանրապետության Սումգայիթ քաղաքից բռնագաղթված Կարեն Ղեւոնդյանի ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության դեմ հայցը: Անցյալ տարվա օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ նախնական նիստերից հետո սկսվել էր այս դատաքննությունը: Կարեն Ղեւոնդյանը պահանջել էր, որպեսզի միգրացիոն ծառայության կողմից 2010 թ. դեկտեմբերի 27-ին իրեն փախստական չճանաչելու մասին որոշումը

Օլիմպիական ակնթարթներ (Լուսանկարների շարք)

Օլիմպիական խաղերը պայքար է, հաղթանակի բերկրանք, պարտության դառնություն ու հիասթափություն: Ու այս բոլորը միասին վերցրած` գեղեցիկ է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Peugeot RCZ»-ը առաջին հորիզոնականում է

Ֆրանսիայում կայացել է  տարվա գեյ-ավտո շոուն: Հերթական անգամ սեռական փոքրամասնություններն իրենց  համար առանձնացրել են ավտոմեքենաների տեսակներ, որոնք, ըստ իրենց, համապատասխանում են «գեյ-ավտո» անվանակարգին: Ավտոմեքենաներն ընտրվել են հաշվի առնելով, ոչ միայն արտաքին տեսքն ու հարմարավետությունը, այլեւ մի շարք մանրուքներ, կապված հզորության, անվտանգության եւ այլնի հետ: Ներկայացնենք ավտոմեքենաների զբաղեցրած տեղերն ըստ հերթականության. 1.«Peugeot RCZ» 2.  «Citroлn DS3»

Քաղաքագետ. Կարսը թուրքից ազատագրելու փոխարեն, Երեւանն ազատագրում են ծառերից ու ջրից

Հայաստանի քաղաքացիներին Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելն արգելելու մասին վերջերս թուրքերի ընդունած օրենքը՝ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը դրական է գնահատում: «Մեր համար դրական բան ունի, հերթական անգամ քաղքենու գլխին սառը ջուր լցրին …գումարներ ունեք, ներդրեք Հայաստանում, Արցախում, եւ Ջավախքի ազգային տարածքում, վրացիների հետ որոշակի պարտավորությունների պայմաններում : Մենք շահում ենք, ես կողմ եմ , որ հայկական

Հրանտ Բագրատյանը Հովհաննես Հովհաննիսյանի՞ն է նկատի ունեցել` ասելով, որ «ՀԱԿ-ը ինքնամաքրվում է»

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Tert.am-ին պարզաբանել էր, որ ՀԱԿ-ը մաքրվում է ասելով` նկատի չի ունեցել Դավիթ Շահնազարյանին: Aravot.am-ը պարոն Բագրատյանից հետաքրքրվեց, թե ամեն դեպքում ումի՞ց է մաքրվում ՀԱԿ-ը, ո՞ւմ է նա նկատի ունեցել, արդյոք Հովհաննես Հովհաննիսյանի՞ն, որին Կոտայքի մարզպետ էր նշանակել ժամանակին: Պարոն Բագրատյանը պատասխանեց. «Ձեր 4 տող հարցի մեջ 3 սխալ կա: Երբ ապրիլի

408.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 31-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 408.5 դրամ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդես է եկել Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցելու հնարավորության վերաբերյալ հայտարարությամբ

Հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անկախության և ինքնիշխանության անձեռնմխելիությանը, սթափ գնահատելով նորացող քաղաքական համատեքստում Հայաստանի տեղն ու դերը փոփոխվող տարածաշրջանում, կարևորելով մեր երկրի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների լուծման անհրաժեշտությունը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարում է. Ներկա քաղաքական համատեքստում Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հավասար հարաբերություններ պահել այլ պետությունների, միջազգային քաղաքական, տնտեսական և անվտանգության համակարգերի հետ,

Օրենքի նոր նախագիծը կպարտադրի կրոնական կազմակերպությունների թափանցիկ գործունեությունը

«Ըստ ՀՀ կառավարության` «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագծի` կրոնական կազմակերպությունները պետք է գործեն հրապարակայնորեն` իրենց կայքերում ներկայացնելով գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություններ,-այսօր ՍԻՄ-ի «Ազդակ» ակումբում ասաց ՀՀ կառավարության կրոնի վարչության պետ Վարդան Ասցատրյանը` հավելելով, որ հինգշաբթի օրենքի նախագիծը կքննարկվի կառավարությունում,- Գործող օրենքը չի կարողանում կառավարել կրոնական կազմակերպությունների գործունեությունը»: ՀՀ արդարադատության նախարարության

«Մեր երկրում եթե հաշմանդամ ես, ուրեմն` չգիտեմ ինչ ես». սահմանափակ հնարավորություններով երիտասարդների կյանքը` փակ դռների հետևում

9-րդ դասարանցի Արտակ Դավթյանն իրեն հաջողակ է համարում միայն նրա համար, որ դպրոցն իրենց տնից շատ հեռու չէ, ու ինքը կարողանում է քայլակով տեղ հասնել: 13 տարեկան էր, երբ հրաժարվեց սայլակից, քանի որ չէր կարողանում քաղաքում դրանով տեղաշարժվել: Թեպետ երկու տարի է անցել, տղան դեռևս չի հարմարվել քայլակին: «Քայլակով իմ մի քայլը ընկերներիս 5 քայլին

Դավութօղլուն «շուտով պաշտոնանկ կարվի»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շուտով պաշտոնանկ է արվելու։ CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Գյուրսել Թեքինը` վկայակոչելով «խոսակցությունը քաղաքական շրջանակներում»։ Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Դավութօղլուին փոխարինելու է Հյուսիսային Կիպրոսի` միայն պաշտոնական Անկարայի կողմից ճանաչված հանրապետությունում Թուրքիայի նախկին դեսպան Նամըք Քորհանը, փոխանցում

Մինչեւ 1910 թվականն օլիմպիական խաղերում կրակել են աղավնիների վրա

Օլիմպիական խաղերը միշտ էլ ասոցացվում են խաղաղության հետ: Հնում, օլիմպիական խաղերի անցկացման օրերին, պատերազմող երկրները հրադադար են կնքել: Սակայն բուն խաղերի ոչ բոլոր մարզաձեւերն են խաղաղասիրական եղել: 1896 թվականին կայացած ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի ստենդային հրաձգության մրցումներում ափսեների փոխարեն օգտագործվել են կենդանի աղավնիները: Թռչուններին վեր էին նետում հատուկ սարքավորումները եւ նրանք որպես կանոն չէին ապրում

«Վահեի գերեզմանին անծանոթը ծնկաչոք մինչեւ վերջ հող է լցրել». ընկերները Վահե Ավետյանի մասին

«Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի թաղման ժամանակ մի անծանոթ մարդ, ծնկի իջած, մինչեւ վերջ ձեռքով հող է լցրել Վահեի գերեզմանին: Հարազատներն ու ընկերները հարցուփորձ անելուց հետո պարզել են, որ այդ մարդը մի հասարակ զինվորի հայր է, որի որդուն վիրահատել ու նրա կյանքը փրկել է բժիշկ Վահե Ավետյանը: Միջադեպից մոտ մեկ ամիս

Ձկնաբուծությունը վնա՞ս է կրում

Հայկական ձկնարտադրությունն արտահանման լուրջ խնդիրներ ունի դեպի ՌԴ: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: Ըստ նրա` արտահանմանը խոչընդոտում են ձկնարտադրության հիմնական մրցակից պետությունները` Թուրքիան ու Նորվեգիան, որոնք, ըստ պարոն Աթոյանի, ավելի ցածր գներով ձկնատեսակ են առաջարկում, որը խոչընդոտում է հայկական արտադրողին. «Հիմա ցանկանում ենք եվրոպական շուկա դուրս գալ,

Զբոսաշրջիկները՝ հանուն հանգստի

Զբոսաշրջիկների հարցերով զբաղվող ավստրալիական մի ընկերություն խորամանկ քայլ է արել զբոսաշրջիկներին գրավելու համար. մեկ օրով անվճար տնակներ է տրամադրել բոլոր նրանց, ովքեր ամբողջ օրը մերկ կանցկացնեն իրենց տրամադրած հանգստյան գոտում: Սակայն ոչ բոլորը կարող էին օգտվել անվճար հանգստից: Այն վերաբերում է մինչեւ 50 տարեկաններին: Ընկերության առաջարկը բավականին շատ պահանջարկ է ունեցել, մի շարք զբոսաշրջիկներ մերկացել

ՀՀԿ-ն չի՞ պաշտպանելու Բալասանյանին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես որևէ որոշում չի կայացրել, թե սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է ԲՀԿ-ական թեկանծու Սամվել Բալասանյանին, թե ոչ: «ՀՀԿ Գործադիր մարմինը դեռ որևէ որոշում չունի Գյումրի քաղաքի և այլ քաղաքների քաղաքապետերի հետ կապված: Կուսակցությունը երբ որոշում կունենա` կհայտարարի: Սամվել Բալասանյանին պաշտպանելու վերաբերյալ որոշում նույնպես չկա, կան տարբեր կարծիքներ, կա կարծիք,

Վանոյի, Վազգենի, «Պառավ յար»-ի… մասին

Վանոյի ու Վազգենի «Պառավ յարս»` մաքուր, հոգով, պոռթկուն, տղամարդավարի` ցնցել է… Ու հարցնում են`երբ էր, որտեղ էր, ովքեր էին, ինչ էին անում… Վանոյին ու Վազգենին կարոտել են: Կարոտել են թե ճանաչողները, թե` չճանաչողները: Առաջինները կարոտել են ընկերներին, մտերիմներին, անկեղծներին, Վանոյի` ինչպես ինքը կասեր  «լոպազությանն» ու Վազգենի ուղղամտությանը, Վանոյի բացձեռությանն ու Վազգենի հզոր, թեթեւ շնչին, Վանոյի

Փաստաբանը դատարանում վատացավ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լյովա Ավետիսյանի նախագահությամբ այսօր վերսկսվեց «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանի, գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե եւ Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ս.Սարգսյանն ու Ա.Գրիգորյանը դեռ կալանավորված են եւ դատարան բերվեցին ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից: Այսօր նախորդ նիստում ցուցմունք տված

Չբերության մեղքը միայն հարսների վրա մի’ բարդեք

Հայկական ընտանիքներում չբերության մեղքը, սովորաբար, բարդում են հարսի վրա, մինչդեռ անպտղության պատճառները պարզելու համար հավասարապես պետք է հետազոտություն անցնի թե’ կինը եւ թե’ տղամարդը: Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ ամուսնական զույգերին նման խորհուրդ տվեց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւը: Նա կոչ արեց մինչեւ մեկ տարի հղիություն չունենալու պարագայում անպայման

«Գրանցվել են դեպքեր, երբ երեխային բոյկոտի են ենթարկել` ստիպելով աղոթել եւ խաչակնքվել այն պարագայում, երբ նրանք աթեիստ են եղել»

«Կրոնական կրթության խնդիրները ՀՀ հանրակրթական դպրոցներում» թեմայով այսօր քննարկում տեղի ունեցավ «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրի «Էրեբունի» սրահում: Թեմայի շուրջ Թոլեդոյի ուղեցուցային սկզբունքներին համապատասխան` Հայաստանի դպրոցներում մոնիթորինգ էր անցկացրել «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը: Վերջինիս նախագահ Ստեփան Դանիելյանը նշեց, որ ուսումնասիրվել են կրոնի եւ հավատքի ուսուցման ներպետական օրենսդրական բազան, դասագրքերի բովանդակությունը, դասավանդման մեթոդաբանությունը: Գործող դասագրքերում խնդրահարույց են

«Սարդարապատ» շարժումն իր զորակցությունն է հայտնում այս օրերին Արցախում ծնվող քաղաքական ընդդիմությանը

Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հիմք են տալիս արձանագրելու, որ այնտեղ ձևավորվել են ժողովրդի քաղաքական արթնացման նախադրյալներ: «Սարդարապատ» շարժումն իր զորակցությունն է հայտնում այս օրերին Արցախում ծնվող քաղաքական ընդդիմությանը և հույս է տածում, որ նա չի կրկնի Հայաստանի Հանրապետության տիտղոսակիր ընդդիմության` դեռևս չկայացած քաղաքական համակարգում ըստ ձևի դասական սխեմաներով գործելու կործանարար ընթացքը, այլ կհետևի նոր քաղաքական մշակույթի

Երևանում կվերականգնվի երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ միջավայրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքներից, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դրանք ակնհայտ են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Քաղաքապետը նաև հավելել է, որ թիմային աշխատանքի արդյունքում աստիճանաբար լուծում են ստանում նաև կանաչապատման ոլորտում Երևանի համաչափ զարգացման

Ահարոն Ադիբեկյան. «Ծառուկյանը Յանուկովիչից ինչո՞վ է պակաս, որ չառաջադրվի նախագահի թեկնածու»

Այսօր «Արցախ» ակումբում «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ իրենք դեռեւս 2011-ին հենակետային հարցումներ են արել՝ որոշելու, թե ովքեր են նախագահի հավանական թեկնածուների ցանկում. «Խորհրդարանական ընտրություններն այդ ցանկի մեջ նորություն չմտցրեցին: Խնդիրն այն է, որ ընտրություններից հետո էլեկտորատի վերախմբավորում տեղի կունենա, քանի որ կենտրոնական խաղացողը այս ընտրաշրջանում՝ ԲՀԿ-ն, դուրս եկավ կոալիցիայից: Նրա ձայների մոտ

«Տգետներին` ատխոդներով էդ շարքերից պետք է շպրտել դուրս». Հրաչ Բերբերյանը` գյուղնախարարության մասին

Կառավարության ներկրած եւ գյուղացիներին փոխառության պայմանով տրամադրած էլիտար ցորենի սերմացուներն այս տարի մոտ 8000 հեկտար տարածքով անորակ եւ կարճացողուն են ստացվել, ինչի հետեւանքով գյուղացիները չեն կարողանում բերքը հավաքել: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա ներկայացմամբ` ծրագրի պատասխանատուները սերմերը ներկրել են առանց սորտափորձարկման, այսինքն` անունը դրել են էլիտար, բաժանել գյուղացիներին, սակայն,

Եզդիների միավորումը պատրաստ է աջակցել Սիրիայից Հայաստան գաղթողներին

Սիրիայում ընթացող իրադարձությունները հենց սկզբից էլ անհանգստացնող են եղել մեզ համար, սակայն այսօր ավելի քան անհանգստացած  ենք` Հալեպում ընթացող գործողությունների համար: Ինչպես հայտնի է Հալեպում են բնակվում բազմաթիվ մեր հայ եղբայրներ և քույրեր, ովքեր  խույս տալով Օսմանյան բռնություններից բնակություն էին հաստատել այնտեղ: Մենք համոզված ենք, որ Հալեպում բնակվող հայերը այս պարագայում պետք է վերադառնան Մայր

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Ահարոն Ադիբեկյանին, վերջինս արդարանում է՝ «Ագենտ չեմ»

Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Արցախ» ակումբում ասուլիսին եկավ մոտ 20 րոպե ուշացած: Լրագրողներն ուզում էին բոյկոտել, բայց վերջին պահին պարոն Ադիբեկյանը հասավ՝ բացատրելով, որ հանդիպման էր: Aravot.am-ի հարցին՝ այդ ի՞նչ կարեւոր հանդիպման էիք, ի՞նչ կարեւոր դեմքի հետ էիք հանդիպել, որ այսքան ուշացաք ու չկարողացաք ասել, որ ասուլիս ունեք՝ նա պատասխանեց. «Տրանսպորտի նախարարի մոտ էի: Պարսկաստանից-Հայաստան

«Հեշտ է Հայաստանից հեռու մեծ-մեծ խոսել». PINK Armenia-ի նախագահը՝ Ծոմակի մասին

Ծոմակ Օգանեզովան օրերս գնաց Հայաստանից, վիրավորված ինքնասիրությամբ, ոտնահարված իրավունքների ու անհանդուրժողականության պատճառով. այս եզրակացությանը կարելի է գալ Facebook-ում նրա գրառումներից» ու բազմիցս հնչեցրած հայտարարություններից: Ծոմակն արտերկրում տեղավորվելուն պես՝ Facebook-ի իր «պատին» գրառել էր. «Աչքալուսանք. վերջապես այդ քաքոտ երկրից հեռացա: Ուռաաաաաաա: Ցանկանում եմ նույնը բոլոր խելացի, ոչ չափալաղ ուտողներին»: Որ երկրում ես տեղավորվել հարցին՝ Օգանեզովան պատասխանել

15 օրից կսկսվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը կիրականացնի «Կանակա» ընկերությունը: Ընկերության հետ համապատասխան պայմանագիր է կնքվել այսօր: Առաջիկա օրերին «Կանակա» ընկերությունը կսկսի շինարարական աշխատանքների նախապատրաստումը, իսկ բուն շինարարությունը կմեկնարկի օգոստոսի 15-ին: Նախատեսվում է, որ կառույցը պատրաստ կլինի 2013թ. հուլիսին: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման ծրագիրը իրականացվում է Մեդիամաքս–ի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալիական Do

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031