Օրվա լրահոսը
Նաիրիտցիները նախագահականի եւ կառավարության խոստումներին չեն հավատում (Տեսանյութ)
Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ հավաքված նաիրիտցիներին թեեւ խոստացան մարել աշխատավարձերի մի փոքր մասը, սակայն «Նաիրիտի» աշխատակիցներին դա չգոհացրեց: Առավոտյան մոտ 500 նաիրիտցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել. Ցուցարարների ներկայացուցիչ, գործարանի պրոֆմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը հանդիպեց ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հետ, որը կրկին խոստացել է խնդրին լուծում տալ: Հրաչ Թադեւոսյանը ցուցարարներին փոխանցեց Հովհաննես
Առողջապահական ծրագրեր՝ մանկատան երեխաների համար
Նոյեմբերի 25-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի բժիշկ-ուսանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ ‹‹Ապրիր առողջ, ապրիր երջանիկ›› ծրագրի շրջանակներում բժիշկ-ուսանողները մեկնեցին Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ Ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագետներն այցելեցին Իջևանի ՍՕՍ մանկական գյուղ և Գավառի մանկատուն։ Անցկացվեցին ինտերակտիվ դասախոսություններ մանկատան սաների և դաստիարակների համար։ Նախքան դասախոսությունների մեկնարկը երեխաները բաժանվեցին 3 տարիքային խմբերի՝ 5-10, 11-15, 16-18։
«Թերլեմեզյան» նախաձեռնող խումբը նամակ կուղղի ԿԳ նախարարին` տնօրենի մրցույթի հանդեպ ուշադիր լինելու խնդրանքով
Այսօր ՍԻՄ «Ազդակ» ակումբում Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի «Թերլեմեզյան» նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Պողոսյանը հայտարարեց, որ տնօրենի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել քոլեջի գեղանկարչության դասախոս, շուրջ 21 տարվա դասավանդման փորձ ունեցող Դավիթ Դավթյանը. «Մինչ այդ Նկարիչների միությունում տեղի ունեցավ քննարկում, եւ ընդհանուր առմամբ` շուրջ 200 ուսանող եւ դասախոս համաձայնություն հայտնեց Դավթյանի
Ինչպես են նախագահի կին թեկնածուները գնահատում իրենց շանսերը
Նախագահական ընտրությունները սարերի ետևում չեն, իսկ հավանական թեկնածուների առաջադրումների մասին խոսակցություններն արդեն աշխուժացել են: Մի շարք գործիչներ արդեն հայտնել են իրենց առաջադրումների մասին: Այս տարվա հետաքրքիր նորամուծությունն այն է, որ ակտիվ են նաև կին թեկնածուները: Հավանական կին թեկնածուներից են Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործարար Սիլվա Համբարձումյանը: Aravot.am-ը
Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզներն անցել են ձմեռային ռեժիմի
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքերում իրականացվում են ջրթափ խողովակների նորոգման, շքամուտքերի ապակիների տեղադրման, ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ: Զուգահեռաբար ընթացքի մեջ են նաև աղի և ավազի կուտակման աշխատանքները: Հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների
«Գոմեշի մսի» գործով բռնված հերթական գլուխը
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «գոմեշի մսի գործով» կա երրորդ բռնված «գլուխը»: Դա Վարդան Թունյանն է, որը, ինչպես հայտնի է, պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետի պաշտոնը: Փաստորեն նա երրորդն է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանից և Կապանի մսի
Armenian Weekly. «Էգոյանը, Բոհջալյանը, Խանջյանը և Նազարյանը Նյու-Յորքում ելույթ կունենան»
Չորս հայազգի հայտնի արվեստագետներ` կինոգործիչներ և գրողներ, դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում կմասնակցեն «Վայրագություններ և արտահայտություններ. արդարություն արվեստի միջոցով» քննարկմանը: Գրում է «Արմենիան Ուիքլի» թերթը: Միջացառմանը, որը կազմակերպել է «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպությունը, կմասնակցեն ռեժիսոր Ատոմ Էգոյանը, գրող Քրիս Բոհջալյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը և ռեժիսոր Էրիկ Նազարյանը: Միջոցռման հովանավորներն են ՀԲԸՄ-ի Նյու-Յուրքի «Երիտասարդ արհեստավարժներ» կազմակերպությունը,
Կովերը Նոյեմբերյանում «գրին քարտ» ունե՞ն-2
Նախկինում տեղեկացրել ենք, որ կովերն անարգել զբոսնում են Տավուշի մարզի քաղաքների՝ Նոյեմբերյանի եւ Իջեւանի փողոցներում: Պատկերը հիշեցնում է Հնդկաստանը, ուր կովերը սրբազան կենդանի են համարվում եւ անձեռնամխելի են: Նոյեմբերի 26-ին, կեսօրից հետո, կովերը Նոյեմբերյանի կենտրոնում՝ Զորավար Անդրանիկի փողոցում արածելու եւ զբոսանքի էին ելել: Նոյեմբերյանի քաղաքապետարանում եւ դրա ենթակա հիմնարկներում ավելի քան 120 աշխատող կա, միգուցե
Պատմության ինստիտուտի փոխտնօրենը Էդիկ Մինասյանի դասագրքի մասին. «Չեմ կարդացել, բայց պատմաբանը պետք է օբյեկտիվ լինի»
Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ իբրեւ պատմաբան ի՞նչ կարծիքի է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած Հայոց պատմության բուհական դասարգրքում 2008 թվականի նախագահական ընտրությունների ու մասնավորապես մարտիմեկյան իրադարձություններին վերաբերող դրվագի սուբյեկտիվ մեկնաբանման մասին : Պարոն Խաչատրյանն ասաց, որ ծանոթ չէ դասագրքին. «Պետք է նայեմ, տեսնեմ, չեմ
Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահի չեզոք հավանական թեկնածո՞ւ
Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը «Հենարան» ակումբում ներկայացրեց Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից ՀՀ 2013 թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվություն՝ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի համար: Նավասարդյանի փոխանցմամբ՝ հետազոտության օբյեկտ են հանդիսացել 6 համազգային հեռուստաալիք՝ «Հ1»-ը, «Արմենիան», «Երկիր Մեդիան», «Կենտրոնը», «հ2»-ը եւ «Շանթը» եւ 1 մայրաքաղաքային՝ «Արմնյուզը», իսկ ռադիոալիքներից՝ Հայաստանի հանրային
ԲՀԿ մամուլի խոսնակ. Խոսրով Հարությունյանի պես աննկատ գործիչը իրավունք չունի խորհուրդ տալ Ծառուկյանին
«Խոսրով Հարությունյանի քաղաքական դերակատարումը իրեն թույլ չի տալիս նման լուրջ թեմաների շուրջ այդպիսի առոգանությամբ, ամբիցիոզ եւ չակերտավոր անբեկանելի կարծիք արտահայտել, առավել եւս՝ այդ կարծիքից բխող խորհուրդներ: Առաջինը՝ նա այն մարդը չէ, որ իրավունք ունի խորհուրդներ տալ այդ թեմայի շուրջ, երկրորդ՝ հատկապես Ծառուկյանի պես գործչին »,- Aravot.am-ին ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ
Կրասնադարում ՀՀ քաղաքացին դատապարտվել է մարդասպանության համար
Ինչպես հայտնում են Կրասնոդարի դատախազության մամուլի ծառայությունից, դատապարտյալը Հայաստանից եկել էր Կրասնոդար` աշխատանք գտնելու նպատակով: Հայտնում է «Յուգոպոլիս» պարբերականը: Նա իր բարեկամների և զոհի հետ, որոնք նույնպես Հայաստանի քաղաքացի են, ապրում էին Կրասունսկի շրջանում` սպորտային դպրոցի տարածքում գտնվող ավտոտնակում: Ոգելից խմիչքներ ընդունելուց հետո դատապարտյալի և նրա բարեկամների միջև վեճ էր ծագել: Զոհը փորձել էր դադարեցնել
ՀՀԿ-ականի խորհուրդը Ծառուկյանին. «Այս փուլում մի՛ խառնվեք, ձեր պայքարը չէ»
«Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ առավել եւս Լեւոն Տեր- Պետրոսյանը, կարծում եմ՝ նաեւ Գագիկ Ծառուկյանը իրենց քաղաքական ռենոմեն երբեք հարվածի տակ չեն դնի: Կառաջադրվեն մեկ պարագայում, եթե համոզված լինեն, որ հաջողությունը աներկբա իրենց ուղեկցելու է: Մնացած պարագայում, եթե անգամ 50/50 եղավ, երկար մտածելու են՝ առաջադրվե՞ն, թե՞ ոչ»,- այսօր ասուլիսի ժամանակ վստահ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
«Միկա ցեմենտում» լարված մթնոլորտ է
«Միկա ցեմենտ» գործարանի՝ աշխատանքից ազատված աշխատակիցները գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանից պահանջում են վերականգնել իրենց իրավունքները։ Նախկին աշխատողներից մեկի՝ Նաիրա Սմբատյանի խոսքերով նոյեմբերի 14-ին տնօրենն իրենց ստիպել է գնալ արձակուրդ մինչև մարտի 1-ը՝ խոստանալով աշխատանքից չազատել։ «Մենք տնօրենից պահանջեցին 4 ամսվա աշխատավարձը տալ, և դրանից հետո միայն կմտածենք՝ արձակուրդի համար դիմում գրել, թե ոչ»,- ասաց լաբարատորիայի
Milliyet. «Գեյերին կհեռացնեն Թուրքիայի բանակից»
Թուրքիայում ծառայող գեյերին կհեռացնեն բանակից որպես պատիժ իրենց կյանքի ընտրության համար: Հղում անելով Թուրքիայի զինված ուժերի նոր նախագծին` հաղորդում է «Միլիյեթ» թերթը: Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ զինվորական նախագծով միասեռականնությունը հստակ նշվում է որպես «անբնական սպառնալիք»: ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) միությունները խստորեն քննադատել են նոր փոփոխությունը` այն համարելով մարդու իրավունքների ոտնահարում և խտրականության
Ի՞նչ կարող է անել հրեա մի կինը մեր պաշտպանության համակարգը
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արագացված դատաքննությամբ ընթացել է ազգությամբ հրեա, Ուզբեկստանի քաղաքացի, 4 անչափահաս երեխաների մայր Ներինա Պինխասովայի դատավարությունը: Որպես կանոն, արագացված դատաքննությունների ժամանակ մեղադրյալն ընդունում է իր մեղքը, դատական քննություն տեղի չի ունենում: Արագացված ընթացակարգին դիմում են հիմնականում ազգային անվտանգության, պաշտպանության նախարարության, ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնց դեմ հարուցված քրեական
Ստյոպա Սաֆարյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ ստանդարտ ոճ է, նա կարող է չընկալվել բոլորի կողմից»
Րաֆֆի Հովհաննիսյանը շատ զգացմունքային է, իմպուլսիվ եւ քայլերն՝ անկանխատեսելի: Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է եւ ուզում է նման նախագահ ունենալ: Այսօր «Փիփլմեթեր» ակումբում լրագրողների այս հարցին «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Երբ որ մեր բոլոր նախագահները շատ կանխատեսելի են եղել, դրանից լավացե՞լ է մեր վիճակը: Ես համաձայն չեմ: Ինքը ոչ ստանդարտ ոճ է միգուցե
Գյումրիից ու Ախուրյանից հափշտակել են 30,8 միլիոն դրամ (լրացված)
Aravot.am-ի ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ, գիշերը թալանել են Գյումրու կենտրոնական փողոցներից մեկի՝ Կիրովի վրա գտնվող «Արարատբանկին» պատկանող բանկոմատը՝ տանելով 29 մլն դրամ ու նաեւ Ախուրյանի ճանապարհին գտնվող բանկոմատներից մեկը՝այստեղ էլ հափշտակելով 1 միլիոն 854 000 դրամ: Թե ովքեր են եղել թալանչիները, դեռեւս պարզ չէ, սակայն կան ենթադրություններ, որ հանցագործների հատուկ խումբ է , որը այժմ գործունություն
Cyprus Mail. ««Արարատ». Կիպրոսի ամենահաջողակ ակումբը»
«Սայփրըս մեյլ» թերթը, անդրադառնալով Կիպրոսի ֆուտզալի (մինի ֆուտբոլ) թիմերին, գրում է, որ երկրի ամենահայտնի թիմերից մեկը «Արարատն» է: «Արարատը» գոյություն ունի 1999թ. և Կիպրոսի ամենահաջողակ թիմն է: 7 անգամ այն հաղթել է երկրի առաջնությունում, 6 անգամ նվաճել է երկրի գավաթը, իսկ երկու տարի առաջ մասնակցել է Ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը: Ակումբի անունը հուշում է, որ այն
Համագյուղացուն դանակահարած 36-ամյա լճկաձորցին հոգեկան հիվա՞նդ է
4 օր առաջ Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում 36-ամյա Սարգիս Բեջանյանը դանակահարել է համագյուղացի Արարատ Միրզոյանին: Բեջանյանը ձերբակալված է, դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ Բեջանյանը նախկինում եւս դանակահարություն է արել, մի քանի անգամ ավտոմեքենաների գողություն կատարել: Լճկաձորից տեղեկացանք, որ Ս. Բեջանյանը վերջերս առանց որեւէ պատճառի դանակով կտրել է համագյուղացուն պատկանող
Regnum. «Վրաստանի իշխանությունից պահանջում են ընդունել Հայոց ցեղասպանությունը»
«Իրակլի Երկրորդի» միությունը կարծում է, որ Վրաստանի իշխանությունները նախորդ խորհրդարանի ընդունած չերկեզների ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը պետք է չեղյալ համարեն և ընդունեն հայերի ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ: «Ռեգնում» լրատվական գործակալությանը հայտնել է միության նախագահ Արչիլ Չիկոիձեն: Չերկեզների օրինագծի մասով Չիկոիձեն նշել է, որ այն ինքնբերաբար է ընդունվել. «Այն, ինչ կատարվում էր մեր երկրում, ինքնաբերաբար էր կատարվում`մեկ կամ
Բագրատաշենում այրված տղամարդը բոմժ է եղել
Նոյեմբերի 25-ի կեսօրին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, Դեբեդ գետին հարակից այգու մեջ տնակում գտնվել է Կորյուն Թադեւոսյանի դիակը՝ կիսայրված վիճակում: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանն ասաց, որ ոստիկանները դեպքի վայրում ծխախոտ են գտել, հավանաբար հրդեհն առաջացել է ծխախոտի կրակից: Գյուղապետը հայտնեց , որ մոտ 60 տարեկան տղամարդն իրենց գյուղի բնակիչ չէր, նա ծագումով Բերդի տարածաշրջանից էր,
Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության եւ ամբողջականության մասին
26 նոյեմբերի 2012թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը վերադարձավ Բաքվից, որտեղ նոյեմբերի 21-24-ը մասնակցում էր Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի 7-րդ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին: Համաժողովին մասնակցում էին Ասիայի 25 երկրների 60 քաղաքական կուսակցությունների 250 պատվիրակներ, ինչպես նաեւ հյուրընկալող երկրի գործիչներ: Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, որը հանգուցային է եղել ասամբլեայի նոյեմբերի 23-ի
ՀՀԿ-ի թեկնածուի շտաբը «ճտե՞ր» է հանում
Այսօր «Փիփլմեթր» ակումբում թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ ամենաուշը վաղն առավոտյան ԿԸՀ-ին կդիմի՝ ՀՀԿ թեկնածուի գրանցումը չեղյալ համարելու մասին: Ըստ նրա՝ դրա համար բավականին հիմքեր կան՝ շտաբերի թվի գերազանցում, նախընտրական հիմնադրամում միջոցների անհամապատասխանություն՝ ծախսերի շուկայական արժեքին: Ի պատասխան Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ ԿԸՀ-ն կբավարարի՞ ձեր
Եղջերավոր անասունն ընկել էր ջրանցքը
Նոյեմբերի 25-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի ջրանցքն է ընկել խոշոր եղջերավոր անասուն, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել սատկած խոշոր եղջերավորին և հանձնել գյուղապետին: ԱԻՆ
Ավանցիները բազմանում են կայծակնային արագությամբ. 2000 ընտրող ավելացել է մայիսի 6-ից հետո
Այսօր «Փիփլմեթր» ակումբում թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀԱԿ թեկնածու Արմենակ Դովլաթյանին եւ «Հանրապետություն» կուսակցությանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմենակ Դովլաթյանն ինքնաբացարկ է հայտնել, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է Ստյոպա Սաֆարյանին աջակցելու մասին: Անդրադառալով քարոզարշավին՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ մարդիկ այս ցուրտ եղանակին պատուհաններն են բաց
Գայլերը հոշոտել են 4 գլուխ ոչխար
Նոյեմբերի 24-ին, ժամը 07.00-ին Լոռու մարզի Արջուտ գյուղի «Ակումբ» կոչվող կոլեկտիվի անասնագոմի մոտ գայլերը հոշոտել են կոլեկտիվին պատկանող 4 գլուխ ոչխար: ԱԻՆ
Սոցիոլոգ. «11.000 դպրոցահասարկ երեխաների 5 տոկոսը հաշմանդամություն ունի»
Այսօր «Արմենիա Մարրիոթթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Եվրամիության ֆինանսավորած «Իմ մասին. Հայաստանում երեխաների հույսերի և մտահոգությունների բարձրաձայնումը» ծրագրի փակման հանդիսությունը: Ծրագրի շրջանակում իրականացվել է երեխաների իրավունքների պաշտպանության մասին հարցում: Հարցման համակարգող, սոցիոլոգ Յուլիանա Մելքումյանը հայտնեց, որ հարցումներն իրականացրել է Երեւանի եւ Տավուշի մարզի 31 դպրոցների հաշմանդամություն ունեցող կամ չունեցող 62 երեխա. «Հարցում անցկացնելը
Սամվել Շահինյան. «Պետք է մարդիկ մտածեն քարանձավների մասին»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանն ասաց, որ հնագույն բնակավայրերի ուսումնասիրության մեջ եկեղեցիներից բացի ուրիշ բարձրահարկ շենքեր չեն հանդիպել: Ըստ Շահինյանի, դա նշանակում է, որ մարդիկ ապրել են քարանձավներում. «Դրանք միշտ էլ բնակեցված են եղել: Հայաստանում կան երեք տիպի քարանձավներ` հրաբխային, անտրոպոգեն` մարդու կողմից արարված, եւ կարծրային: Մենք ունենք հրաշալի պատմական
«Գեղարքունիքի մարզը ամենաաղքատ մարզն է». Սաթենիկ Բադեյան
«Այս տարվա ընթացքում այցելել ենք 40 համայնք, անդրադարձել ենք բնակիչների խնդիրներին եւ թե ինչ խնդիրներ կան Սեւանում ընդհանրապես: Սեւանի մակարդակը օր օրի բարձրանում է, իսկ ափամերձ տարածքները աղտոտվում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Ով կգոյատեւի Սեւանում» ֆիլմի մանրամասներին, նշեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը: Նրա համոզմամբ՝ ամեն տարի ափամերձ տարածքների մաքրման համար հատկացվում է


















































