Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիների միավորումը պատրաստ է աջակցել Սիրիայից Հայաստան գաղթողներին

Հուլիս 31,2012 14:51

Սիրիայում ընթացող իրադարձությունները հենց սկզբից էլ անհանգստացնող են եղել մեզ համար, սակայն այսօր ավելի քան անհանգստացած  ենք` Հալեպում ընթացող գործողությունների համար: Ինչպես հայտնի է Հալեպում են բնակվում բազմաթիվ մեր հայ եղբայրներ և քույրեր, ովքեր  խույս տալով Օսմանյան բռնություններից բնակություն էին հաստատել այնտեղ: Մենք համոզված ենք, որ Հալեպում բնակվող հայերը այս պարագայում պետք է վերադառնան Մայր Հայաստան, քանի որ այնտեղ արդեն նրանց ֆիզիկական գոյությունը վտանգված է: Ինչպես տեսնում ենք Հայաստանում` պետական մակարդակով  այնքան էլ պատրաստ չէին սիրիահայ մեր եղբայրներին և քույրերին ընդունելու գործին:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը համոզված է, որ այսօր ավելի քան երբևէ պետք է համախմբվեն Հայաստանի բոլոր քաղաքացիները, որպիսզի սիրիահայ համայնքը դրսում չմնա և գոնե օդևանելու վայր տրամադրվի նրանց: Կարծում ենք, որ եթե Հայաստանում ործող չորս հազար կազմակերպություններից յուրաքանչյուրը մեկ ընտանիքի ապահովի «տանիքով»`  խնդիրը կլուծվի մեկ օրում:

Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցել Սիրիայից Հայաստան գաղթող մեր եղբայրներին և քույրերին: Սիրիահայ գաղթականների հարցերով զբաղվող անհատների հետ հաստատված կապի շնորհիվ հուսանք, որ մեր օգնությունը ժամանակին կլինի և տեղին:

«Սինջար» եզդիների ազգային միավորում» հ/կ խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031