Օրվա լրահոսը
Անգլիայի թագուհու թոռնուհին 23-րդն է նժույգավարգում
Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռնուհին՝ Զառա Ֆիլիպսը, մասնակցել է օլիմպիական խաղերի նժույգավարգի մրցումներին: Մարզուհու մրցելույթին տրիբունայից հետեւել են Էդինբուրգի հերցոգը եւ մայրը՝ արքայադուստր Աննան: Փորձագետների գնահատմամբ, թագավորական ընտանիքի անդամի մրցելույթն «արժանապատիվ» էր, իսկ «Հայ Քինգդոմ» անունով նժույգը պատշաճ հնազանդություն հանդես բերեց: Զառա Ֆիլիպսն ստացել է 46,10 տուգանային միավոր եւ առայժմ ընթանում է 23-րդ հորիզոնականում: Աշոտ
Սերժ Սարգսյանը դիտել է Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 29-ին դիտել է Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները: Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Հանրապետության նախագահն այսօր հյուրընկալվել է նաև խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած հայ մարզիկների պատվին Հայ առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի կողմից կազմակերպված Հայկական բացօթյա փառատոնին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
Թուրք երկու ծանրորդ որակազրկվել են
Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հասան Ակուշը հայտարարել է, թե օլիմպիական հավաքականի անդամներ Ֆաթիհ Բայդարը եւ Իբրահիմ Արաթը դոպինգ օգտագործած լինելու պատճառով հեռացվել են թիմից: Նրանց դոպինգ թեստը դրական արդյունք է տվել: Սակայն այս տեղեկատվությունից հստակ չի հասկացվում, թե նրանք որակազրկվել են դեռ Թուրքիայո՞ւմ, թե Լոնդոն մեկնելուց հետո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մեկ օրում գիրացել է եւ զրկվել օլիմպիական ռինգ մտնելու իրավունքից
Լոնդոն 2012-ի բռնցքամարտի մրցաշարում Վրաստանի միակ ներկայացուցչին՝ 56 կգ քաշային Մերաբ Տուրկաձեին, կազմակերպիչներն արգելել են մասնակցել պայքարին: Վրաստանի ԶԼՄ-ների փոխանցմամբ, կշեռքի ժամանակ նրա անձնական քաշը 300 գրամ ավելի է եղել: Հետաքրքիր է, որ նախորդ օրը մարզիկի քաշը եղել է նորմայի մեջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը «Mercedes» եւ բնակարան կստանա
Կրասնոդարի շինարարական կազմակերպություններից մեկը որոշել է 60 կգ քաշային ձյուդոյիստ Արսեն Գալստյանին «Mercedes» մակնիշի ավտոմեքենա եւ բնակարան նվիրել: Հայ մարզիկի նվաճած օլիմպիական ոսկին առաջինն է Ռուսաստանի հաշվարկում: «Մեր հայրենակցի հաղթանակը Կրասնոդարի երկրամասի ձյուդոյի ֆեդերացիայի հաղթանակն է, որը օլիմպիական չեմպիոն է աճեցրել: «Mercedes»-ն ու ամբողջությամբ կահավորված 60 քմ մակերեսով բնակարանը սպասում են իրենց չեմպիոն տիրոջ վերադարձին»,
Ամենափոքր մեքենան եւ այլ հետաքրքիր փաստեր
Աշխարհում ամենափոքր մեքենան ստեղծել է Պերի Ուոթկինսը։ Մեքենան կարող է զարգացնել մինչեւ 110 կմ/ժամ արագություն։ Այն ունի 104 սմ բարձրություն, 130 սմ երկարություն եւ 66 սմ լայնություն։ Միկի Մաուսների՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն պատկանում է Ջանեթ Էստեւեսին։ Այս պահին հաշվվում է 2760 նմուշ։ Վեներան արեգակնային համակարգի միակ մոլորակն է, որը պտտվում է ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ: «Հարի
Գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ
2012 թ. հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 17:31-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում՝ Արտաշատ քաղաքից 3 կմ դեպի հյուսիս: Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.980 և արևելյան երկայնության 44.550 Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3
Ո՞վ է ամենաբարի հանրային դեմքը
Այս շաբաթ «Առավոտ երիտասարդականը» մի փոքրիկ հարցում անցկացրեց ֆեյսբուք սոցիալական ցանցում` «Ո՞վ է ամենաբարի հանրային դեմքը» հարցադրումով: Հարցման մասնակիցների կողմից նշվեցին ոչ միայն հայկական, այլեւ արտասահմանյան հայտնի մարդկանց անուններ: Տեսակետները տարբեր էին, առաջարկված տարբերակները` նույնպես: Անմասն չմնաց նաեւ «Ոչ մեկը» առաջարկված տարբերակը, որը հավաքեց ընդհանուր պատասխանների 17%-ը: Ձայների 21% է հավաքել ռուս շոումեն, դերասան եւ
Օլիմպիական ռեկորդ՝ ծանրորդների «B» խմբում
Օլիմպիական խաղերի ծանրամարտի տղամարդկանց 56 կգ քաշայինների «B» խմբում, որտեղ հանդես են գալիս այն մարզիկները, որոնց ընդհանուր հաղթանակը սենսացիա է համարվում, կորեացի Օմ Յուն Չհոլը հրում վարժությունում 168 կիլոգրամով օլիմպիական ռեկորդ է սահմանել: Նա երկամարտի 293 կգ-ով խմբում գրավել է առաջին տեղը՝ մոտակա մրցակից, ինդոնեզիացի Ջադի Սետիադային ետ թողնելով ամբողջ 16 կիլոգրամ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հաղթելու ցանկության յուրօրինակ ցուցադրում
Կանանց ազատ ըմբշամարտի ԱՄՆ հավաքականի անդամ, ռուսազգի Ելենա Պիրոժկովան մտադիր է Լոնդոնում օլիմպիական ոսկի նվաճել: Եվ նա իր այդ ցանկությունը ցուցադրելու բավականին ինքնատիպ տարբերակ է գտել: Ամերիկայի օլիմպիական պատվիրակության ղեկավար, ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի եւ հավաքականի անդամների հանդիպման ժամանակ, երբ ԱՄՆ նախագահի կինը մոտեցել է նրան, Ելենան թույլտվություն խնդրելով գրկել է նրան ու պահել
Եվրոպական երիտասարդական պառլամենտը արդեն նաև Հայաստանում
Եվրոպական երիտասարդական պառլամենտը համախմբում է 16-24 տարեկան երիտասարդների Եվրոպական խորհրդարանի ձևաչափով Գլխավոր ասամբլեայում տարբեր խնդիրներ քննարկելու և դրանց համար համապատասխան հանձնաժողովներում բանաձևերի տեսքով լուծումներ առաջարկելու: Այստեղ ընդունված բանաձևերն ուղարկվում են ԵՄ հանձնաժողովի որպես առաջարկություն: Եվրոպական երիտասարդական պառլամենտը ունի իր ներկայացուցչությունները եվրոպական 35 երկրներում: ԵԵՊ-ի հետ երկարատև բանակցություններից հետո ԵԵՊ-ի հայաստանյան նախաձեռնության ղեկավարներ Սյուզաննա Շամախյանին և
Լոնդոնում անվտանգությունը ճեղքեր ունի
Օլիմպիական խաղերի բացման ուղիղ հեռարձակման ժամանակ ամբողջ Հնդկաստանը զարմացած է մնացել, թե ո՞վ էր հնդկուհու արտաքինով, կարմիր կիսաբաճկոնով եւ կապույտ ջինսով աղջիկը, որ հպարտ քայլում էր դրոշակակիր Սուշիլ Կումարի կողքով: Նրա ինքնությունը հայտնի է դարձել Հնդկաստանի ԶԼՄ-ներին: Նա Հնդկաստանի Բանգալոր քաղաքից ասպիրանտ Մադհուրա Հոնին է, որին ճանաչել են ընկերները: Իսկ ինչպե՞ս է նա հայտնվել պատվիրակության
«Մարիաննա, գնա երգել սովորի». Youtube-ում քննարկվում է Մոսի եւ Մարիաննա Հովհաննիսյանի նոր երգը
Երեկ Youtube-ում տեղադրվել է երիտասարդ ռեփեր Մոսի (Մեծ Հայք) եւ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի նոր երգը: «Պարզ, ոչ թե կեղծ» երգի տեւողությունը 4 րոպե 54 վայրկյան է: Նրա դիտումներն արդեն 1500-ից ավել են: Ժամեր անց արդեն հնչում էին կարծիքներ երգի մասին: Նրանցից առաջինը հաղորդավարուհի Դինա Ակոպովնան էր, ով հավանել էր նրանց աշխատանքը. «Ապրեք: Շատ սիրուն գործա,
Սերժ Սարգսյանը մասնակցել է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելությանը
Նախագահի խոսքը Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Սիրելի՛ հայրենակիցներ, Անչափ ուրախ եմ նման ջերմ մթնոլորտում ողջունելու Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Կարծում եմ՝ չափազանց հաճելի և օգտակար է, որ մենք կարողացանք այսօր հանդիպել, զրուցել իրար հետ, կարծիքներ փոխանակել այս ջերմ մթնոլորտում: Աշխարհասփյուռ հայության յուրաքանչյուր ներկայացուցիչ մեր
Ֆելիքս Խաչատրյանից ու Google-ից մինչև ֆեյսբուքյան տաղեր
Համացանցում այս շաբաթվա ամենաքննարկվող թեմաններից մեկը՝ եթե ոչ ամենաքննարկվողը, «Նոր ալիք» մրցույթն էր. շատ էին խոսում, կարծիքներով ու մեկնաբանություններով կիսվում Սուրեն Առուստամյանի մասին, բայց փաստորեն Սուրենից բացի` բուռն քննարկման են ենթարկել նաև Ֆելիքս Խաչատրյանին, ով մեկնաբանում էր համերգը. «Ֆելոն, ավանդույթին համաձայն, այսօր էլ չի թողնելու բան լսենք, ավելին՝ այսօր Ֆելոյից բացի` ստիպված ենք հանդուրժել նաև
Չինաստանը գլխավորեց թիմային պայքարը
Շնորհիվ ծանրամարտի կանանց 48 կգ քաշային կարգում Վան Մինցզյուանի նվաճած ոսկու, Լոնդոնի օլիմպիական խաղերում Չինաստանը երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալով գլխավորեց թիմային պայքարը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արմեն Նազարյանն այսօր կկարողանա՞ պայքարել մեդալի համար
Լոնդոնի օլիմպիական խաղերի առաջին օրն անհաջող դասավորվեց Հայաստանի համար: Մրցասպարեզ մտած մեր չորս մարզիկներն էլ անմասն մնացին մեդալներից: Այսօր Խաղերի ծրագրով մեր հանրապետությունն ունի երկու մասնակից: Ակնկալիքներ ունենք ձյուդոիստ, մինչեւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանից, որը վիճակահանությամբ ազատ է 1/64 եզրափակչում եւ երկրորդ փուլում պայքարն սկսելու է Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ Ռայմոնդ Օվինուի հետ գոտեմարտով:
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` Հուլիսի 29-31-ին շրջանների զգալի մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-6, օգոստոսի 1-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում` Օգոստոսի 1-ին սպասվում է առանց
Անդրանիկ Հակոբյանը պարտվեց հենց առաջին մենամարտում
Լոնդոնի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարը շարունակվում է առանց Հայաստանի մասնակցության: Մեր միակ ներկայացուցչին՝ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանին, վիճակահանությամբ 1/16 եզրափակչում բաժին էր հասել ամերիկացի Թերել Գուշան, որին հայ բռնցքամարտիկը, ինչպես հիշեցնում է «Armsport.am»-ը, պարտվել էր Պեկինի օլիմպիական խաղերում: Առաջին երկու ռաունդները, կարծես, վատ չանցան Հայաստանի միակ ներկայացուցչի համար, սակայն երրորդում Անդրանիկն ուժեղ հարված բաց
Դմիտրի Մեդվեդեւը խոստացել է, որ Սոչիում ավելի շքեղ կլինի
Լոնդոնի ամառային 30-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը շատ է դուր եկել Ռուսաստանի Դանության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, որը հիացական խոսքեր է ասել այն կազմակերպողների հասցեին: Սակայն Մեդվեդեւը խոստացել է, որ 2014 թվականին Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացումը կլինի ավելի շքեղ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Օլիմպիական խաղերի բացման ժամանակ մի քանի տասնյակ հեծանվորդ է ձերբակալվել
«Русская служба ББС»-ն գրում է, որ նրանք նպատակ են ունեցել խանգարել Խաղերի բացման արարողությանը: Ձերբակալվածների մեծ մասը եղել է հեծանվով: Սակայն վերջիններիս խոսքերով, իրենք ընդամենը ցանկացել էին սովորական երթուղով կատարել իրենց ամենամսյա հեծանվավազքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Արսեն Գալստյանին
Ռուսաստանի հայազգի օլիմպիական չեմպիոն, ձյուդոիստ Արսեն Գալստյանին առաջինը շնորհավորողներից մեկը եղել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: «Մենք առաջին ոսկե մեդալն ունենք: Ձյուդոից: Արսեն Գալստյան: Հրաշալի է: Կեցցես:», – գրել է Ռուսաստանի վարչապետը «Twitter»-ի իր էջում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայ օլիմպիական չեմպիոն, բայց ոչ Հայաստանից
Արսեն Գալստայանն առաջին ոսկե մեդալը նվաճեց, բայց Ռուսաստանի համար: Մինչեւ 60 կգ քաշային մարզիկը ձյուդոիստների մրցաշարի եզրափակչում կայծակնային արագությամբ իպոնով (մաքուր հաղթանակ) պարտության մատնեց ճապոնացի Հիրոակի Հիրաոկային: Իսկ մինչ այդ, նա պայքարից դուրս էր մղել աշխարհահռչակ մի շարք ձյուդոիստների: Հայ մարզիկը ոչ միայն բացեց Ռուսաստանի ոսկե մեդալների հաշվարկը, այլեւ դարձավ առաջինը, որ Ռուսաստանում ոսկի
«Հայաստանի փոքրիկ երգիչները» գրավել են ճապոնացիների սրտերը
Մեկնարկել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» (ՀՓԵ) մանկական երգչախմբի եզակի համերգային շրջագայությունը Ճապոնիա, 40 օրերի ընթացքում երգչախումբը ելույթ է ունենալու 18 քաղաքներում` ներկայացնելով հայ և համաշխարհային երգարվեստի գոհարները: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած ՀՓԵ երգչախումբը Ճապոնիայում համերգային լայնամասշտաբ շրջագայության հրավերը ստացել է ճապոնական հայտնի «Մին Օն» կազմակերպության կողմից, որը Ճապոնիայում տարեկան 1000-ից ավելի համերգ է կազմակերպում, որոնց մեկ
Ամենամեծ սքեյթբորդը (Տեսանյութ)
Աշխարհում միակ երկիրը, որը մինչ 1983թ. մարդկային ծնունդ չի տվել, Վատիկանն է: Մոնակոյի պաշտոնական նվագախումբը թվաքանակով ավելի շատ է, քան նրա բանակը: Nokia հեռախոսի հաղորդագրություն ստանալու ստանդարտ ձայնը Մորզեի այբուբենով կոդ է, որը նշանակում է` sms: Եթե արևը չլիներ, ապա Երկիր մոլորակի ջերմաստիճանը կլիներ մոտ -273 աստիճան: Աշխարհում ամենամեծ սքեյթբորդը ստեղծել է ամերիկացի Ջո Կալգիան:
Ոսկե մեդալներ՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերում
Լոնդոնի Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումից մեկ օր անց արդեն սկսվել են մեդալների հանձնման արարողություններ։ Առաջին ոսկե մեդալն այս խաղերում շահել է Չինաստանի մարզիկ Յի Սիլինգը՝ կանանց հրաձգության մրցույթում։ Տասնյակ այլ մեդալներ են սպասվում շաբաթ օրը՝ հիմնականում լողորդների համար։ Ամենալարված մրցակցությունը սպասվում է լողորդներ Մայքլ Ֆելփսի եւ Ռայըն Լոքթիի միջեւ։ Ամենաուշագրավն ի հարկե ձախ աչքի միայն
Նորայր Բախտամյանը չմտավ եզրափակիչ
Հայաստանցի հրաձիգ Նորայր Բախտամյանը Լոնդոնում օդամղիչ ատարճանակով 10 մետր մրցաձեւում անհաջող կատարելով վերջին կրակահերթերը՝ չկարողացավ մտնել եզրափակիչ փուլ, իսկ դա նշանակում է, որ նա անմասն մնաց օլիմպիական մեդալների համար պայքարից: Հուսանք, որ մեր փորձառու մարզիկն ավելի հաջող հանդես կգա երկրորդ՝ օդամղիչ ատրճանակով 50 մետր մրցաձեւում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պասիվությունը խանգարեց Հովհաննես Դավթյանին
Հայաստանցի ձյուդոիստ, մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը Լոնդոնի օլիմպիական խաղերում գերազանց մեկնարկից հետո, այնուամենայնիվ, դուրս մնաց մեդալների համար պայքարից: Երեք տպավորիչ հաղթանակից հետո, այդ թվում նաեւ ադրբեջանցու նկատմամբ մաքուր հաղթանակով, Հովհաննեսը չորրորդում պասիվ գոտեմարտի համար երկու զգուշացում ստացավ եւ հաղթանակը շնորհվեց մրցակցին: Սակայն հայ մարզիկն արդեն սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու եւ բրոնզե մեդալի համար պայքարը
Նոր նշանակում Լոռու մարզպետարանում
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվա¬կանի մայի¬սի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով Էդիկ Կարախանյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով Վանիկ Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ազատվել են տեղակալի պաշտոնից
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռոմիկ Տիգրանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վարդան Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































