Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ օլիմպիական չեմպիոն, բայց ոչ Հայաստանից

Հուլիս 28,2012 22:23

  Արսեն Գալստայանն առաջին ոսկե մեդալը նվաճեց, բայց Ռուսաստանի համար: Մինչեւ 60 կգ քաշային մարզիկը ձյուդոիստների մրցաշարի եզրափակչում կայծակնային արագությամբ իպոնով (մաքուր հաղթանակ) պարտության մատնեց ճապոնացի Հիրոակի Հիրաոկային: Իսկ մինչ այդ, նա պայքարից դուրս էր մղել  աշխարհահռչակ մի շարք ձյուդոիստների:
Հայ մարզիկը ոչ միայն բացեց Ռուսաստանի ոսկե մեդալների հաշվարկը, այլեւ դարձավ առաջինը, որ Ռուսաստանում ոսկի նվաճեց ձյուդոյում: Արդեն չեմպիոնի կարգավիճակում Արսեն Գալստյանը «Спорт-Экспрресс»-ին տված հարցազրույցում ասել է. «Առայժմ լրիվ չեմ գիտակցում, թե ինչ է կատարվել: Օլիմպիական ոսկին երազանք է, որի հետ ապրել եմ ինը տարեկանից: Երազանքս կատարվեց եւ ես երջանիկ եմ: Կանգ առնել չեմ պատրաստվում: Այս հաղթանակը նվիրում եմ ոչ միայն հարազատներիս, այլեւ Կրասնոդարի Երկրամասում ջրհեղեղից տուժածներին, հուսալով, որ իմ այս հաղթանակը ինչ-որ չափով կզարդարի նրանց կյանքը»:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031