Օրվա լրահոսը

Սադախլոյի շուկայի փակումից հետո Վրաստանի ադրբեջանցիները Հայաստան չեն այցելում

Վրաստանի հայազգի քաղաքացիները Ադրբեջան չեն այցելում, քանի որ Ադրբեջանի իշխանություններն արգելում են յուրաքանչյուր հայի մուտքն այդ երկիր: Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգում, Մառնեուլիի եւ հարակից շրջաններում ապրում է մոտ 200 հազար ադրբեջանցի: Չնայած նրանց Հայաստանից բաժանում է ընդամենը Դեբեդ գետը, Հայաստանի իշխանություններն էլ չեն խոչընդոտում Վրաստանի ադրբեջանցի քաղաքացիների մուտքը Հայաստան, սակայն Բորչալուի ադրբեջանցիները Հայաստան չեն այցելում: Մառնեուլիի

Գրիգոր Մուրադյան. «Անհրաժեշտ են լուրջ համակարգային, հիմնարար փոփոխություններ»

Պատժից պայմանական վաղակետ ազատելու ընթացակարգը պետք է լինի կանխատեսելի,  թափանցիկ,  մատչելի  դատապարտյալների համար: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց, որ խնդիրն ընդգրկվել է ՀՀ իրավական ու դատական բարեփոխումների 2012-16թթ. ռազմավարական ծրագրում: «Պետք է հնարավորինս բացառել կամայականությունները, դրա համար անհրաժեշտ են լուրջ համակարգային, հիմնարար փոփոխություններ», – ասաց փոխնախարարը, պարզաբանելով, որ փոփոխություններն

Բաբուխանյանի ասելով՝ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ ԵԱՀԿ նախագահության ժամանակ կլուծի Ղարաբաղյան հարցը

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխաբյանը հրավիրած ասուլիսում պատմեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպման մասին. «Ուկրաինան եկող տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում, որը Մինսկի խմբի տանիքն է: Ես հարց ուղղեցի՝ այն նախագահելիս արդյոք Ուկրաինան պատրա՞ստ է լինելու առաջնորդվել ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքով: Արդյոք պատրա՞ստ է Ուկրաինայի նախագահը ԵԱՀԿ նախագահողի դիրքերից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ

Ամփոփվեցին պատանի լրագրողների առցանց ակումբում կատարված ուսումնասիրությունների արդյունքները

Այսօր «Նոյյան տապան» ակումբում «Զարթոնք» բարեգործական ՀԿ-ն ամփոփեց Հայաստանի 11 մարզերի 14-18 տարեկան պատանի լրագրողների առցանց ակումբում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: «Երիտասարդական ուսումնասիրություններ` առցանց ակումբում» ծրագրի իրականացումը տեւել է երկու ամիս: Դրա ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ` ընթացիկ եւ հետագա աշխատանքների շուրջ: Նպատակը եղել է Հայաստանի տարբեր մարզերում բնակվող երիտասարդ լրագրողների առցանց ակումբի ստեղծմումը,

ԲՀԿ անդամ փոխնախարարների և փոխմարզպետների հայտարարությունը

2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական որոշում  կայացրեց չմասնակցել  կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր  պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ  ծրագրերը:  Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին,

Ուղիղ միացում. Լարիսա Ալավերդյանը եւ Վարդ Սիմոնյանը՝ «Դեմ առ դեմ»

Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 25-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են  «Ելք» հասարակական նախաձեռնության  հեղինակ, լրագրող Վարդ Սիմոնյանը եւ ՀՀ առաջին ՄԻՊ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Քննարկման թեման` Վանո Սիրադեղյանի վերադարձի  իրավական, բարոյական եւ քաղաքական  հիմնավորումները: aravot on livestream.com. Broadcast Live Free

Բողոքում են քաղաքապետարանից, ոստիկանությունից ու կադաստրից

 «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնին» 2011-ի օգոստոսից մինչեւ այս տարվա հունիսը դիմել են 1580 քաղաքացի, դրանցից 176-ը կոռուպցիոն ռիսկ են պարունակել: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը: Ըստ նրա, կոռուպցիոն ռիսկ պարունակող 42 գործերում կենտրոնի իրավաբանները դատարաններում հաջողության են հասել: Պարոն Ատովմյանի խոսքերով, քաղաքացիների հիմնական բողոքները քաղաքապետարանից, անշարժ գույքի կադաստրի պետական

Ով եւ ինչպես է որոշում որեւէ նյութի պոռնոգրաֆիկ լինելը

Հատկապես ոչ անհայտ Անժելա Սարգսյանի պոռնոլուսանկարների՝ համացանցում հայտնվելուց հետո մեզանում բավական ակտուալ դարձավ համացանցային կամ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի թեման։ Մինչ այդ, իհարկե, մեր կարեւորագույն պետական գերատեսչությունների կայքերը մի քանի անգամ հարձակումների էին ենթարկվել ադրբեջանական հաքերների կողմից, սակայն այդ հարցում պաշտոնական տեղեկատվությունը չափազանց սուղ էր, եւ մենք տեղյակ չէինք, թե արդյոք Հայաստանում ունենք համապատասխան հակազդեցության մարմին,

«Դիլիջան» միջազգային դպրոցը կսկսի գործել 2014-ի սեպտեմբերից

Արդեն մեկ տարի է, ինչ Դիլիջանում մեկնարկել են ռուսաստանաբնակ գործարար, «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի շինարարական աշխատանքները։ Օտարալեզու դպրոցների քննարկումներին զուգահեռ, Դիլիջանում կառուցվող դպրոցի շուրջ կրքերն ինչքան շուտ բռնկվեցին, այնքան էլ շուտ մարեցին։ Թե ինչ ընթացքի մեջ են դպրոցի շինաշխատանքները, եւ ինչ ժամկետներում է նախատեսված այն շահագործման հանձնել, զրուցեցինք

VITAMIN Ա

– Մեր սերիալներն էնքան վատն են, որ մեր կյանքի վրա շատ են ազդում: – Մեր կյանքն էնքան վատն ա, որ մեր սերիալների վրա շատ ա ազդում:

Ձայնաազդանշանային սարքեր գողացողները հայտնաբերվել են

Հուլիսի 26-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 29 շենքի մոտից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Լևոն Ա.-ին, իսկ Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցից` 1995 թ. ծնված Արտակ Ա.-ին: Պարզվել է, որ նրանք ս/թ հուլիսին, կրկնօրինակ բանալու գործադրմամբ դռան փականը բացելով, Սվաճյան փողոցի թիվ 12 շենքի մոտ գտնվող ավտոտնակ-արհեստանոցից

Վտանգը չեզոքացվել է

Հուլիսի 27-ին, ժամը 02.50-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ծիլքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 86 QI 888  պ/հ  միկրոավտոբուսը (վարորդ` 1946 թ. ծնված Լյովա Արզումանյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորակը: Վարորդը հրաժարվել է քարշակման միջոցով ավտոմեքենան դուրս բերելուց և պահանջել է ավտոկռունկ: Ժամը 07.30-ին ավտոմեքենան

Հարավային Օսիան եւ Աբխազիան` «Ռուսաստանի տարածք»

Վրաստանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Օլիմպիադայի պաշտոնական կայքում կշտկի վրացի երկու մարզիկների կենսագրականներում տեղ գտած սխալները: Վրաստանից անջատված Հարավային Օսիան եւ Աբխազիան Օլիմպիադայի կայքում ներկայացված են որպես Ռուսաստանի տարածք: «Ազատություն» ռադիոկայան

Ադրբեջանի եւ Իրանի դրոշները հանվել են Լոնդոնի օլիմպիական ավանի շենքի ճակատից

 Լոնդոնի օլիմպիական ավանում, որտեղ բնակվում են այդ երկու երկրների մարզիկները, շենքի ճակատից անհետացել են Ադրբեջանի եւ Իրանի դրոշները: Դրանց անհետացման պատճառներն առայժմ հայտնի չեն: Սակայն «Azerisport»-ը գրում է, որ շենքի ետնամասի դրոշները, այնուամենայնիվ, դեռ տեղում են:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ներիշխանական նոր վերադասավորման մեկնարկը

Գյումրիի քաղաքապետի շուրջ իրադարձությունների զարգացումը մեկնաբանվում է բազմաթիվ կողմերից, սակայն կա մի կողմ, որը կարծես առայժմ դուրս է մնում մեկնաբանություններից: Խոսքը վերաբերում է ներհանրապետական, ներկուսակցական կողմին: Այսինքն` դիտարկումներ են կատարվում ներքաղաքական լայն կոնտեքստի մեջ, ՀՀԿ-ԲՀԿ, Կոնգրես-ԲՀԿ հարաբերությունների ծիրում: Այս ամենն, իհարկե, զգալիորեն առկա է և միանգամայն արժանի դիտարկման, առավել ևս, որ կարծես թե Գյումրիի զարգացումները

Գողական բոլոր կանոններով

Գողական «սխոդկաներն» այնքան սովորական են դարձել, որ մենք հաճախ անգամ չենք նկատում դրանք։ Ոչ միայն երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ ԱԺ պատգամավորն ու քաղաքապետը կարող են միմյանց հետ խոսել գողականով, այլեւ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող երկու կառույց՝ ՀՀ դատախազությունն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ ՄԻՊ-ը զբաղված է «սոփեստությամբ ու էժանագին շահարկումներով»,- գրել է դատախազությունը։ ՄԻՊ-ն էլ «տակ

Բեռնատարը շրջվել է

Հուլիսի 27-ին, ժամը 07.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար։ Դեռևս չպարզված հանգամանքներում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ում “DMC” մակնիշի 08 K 5662 պ/h բեռնատար

«Հալեպում Սիրիայի իշխանությունները զանգվածային սպանդ են նախապատրաստում»

ԱՄՆ-ի արտգործնախարարություն. «Շատ ենք մտահոգված նրանով, թե ինչ կարող է տեղի ունենալ Հալեպում» «Սիրիայի զինված ուժերը պատրաստվում են սպանդ իրականացնել երկրի ամենամեծ քաղաքում՝ Հալեպում»: Այս հայտարարությամբ հինգշաբթի օրը հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը՝ նշելով, որ քաղաքի մոտակայքում տեղակայված են հրասայլերի շարասյուններ, որոնք ըստ էության պատրաստվում են գրոհի: Նուլանդն ասել է, որ Սիրիայի

ԲՀԿ-ական փոխմարզպետները հրաժարական են տվել

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աղվան Վարդերեսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արտուշ Ղուկասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության

ԲՀԿ-ականները հրաժարականի դիմումներ են ներկայացնում

Վաղը ԲՀԿ-ական փոխնախարարներն ու փոխմարզպետները հրաժարականների դիմում են ներկայացնելու եւ այդ մասին հանդես են գալու հայտարարությամբ: Այս մասին Hetq.am-ին տեղեկացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Վահե Ավետյանի հայրը ցուցմունք է տվել

Երեկ վարույթն իրականացնող մարմնի` քննչական խմբի ղեկավար Ռ. Մկրտչյանն իր մոտ է հրավիրել «Հարսնաքարում» դաժանորեն ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանին` տուժողի իրավահաջորդ ճանաչելու նպատակով: Ըստ «Հետքի»՝ դրան նախորդել էր նրա փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի կողմից  հուլիսի 11-ին իրենց վստահորդի անունից ներկայացված դիմումը, որով նրանք խնդրել էին վարույթն իրականացնող մարմնին

Խոշոր ավտովթար` Վանաձորում. կա 4 զոհ, 1 հոգի էլ ծայրահեղ ծանր վիճակում է (ֆոտոշարք)

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ԼՍ 427 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ճանապարհին՝ Վանաձոր քաղաքի մուտքի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին: Վթարի հետևանքով 2 տղամարդ մահացել են, իսկ 3 հոգի ծայրահեղ

Հուլիս եւ օգոստոս ամիսները` մեղրաքամի եռուն շրջան

Ամառ է և մեղրաքամի եռուն շրջան: Այսօր ես մասնակցեցի մեղրաքամին, այն շատ հետաքրքիր և աշխատատար պրոցես է: Մեղրաքամը տեղի է ունենում ամեն տարի`միայն հուլիս և օգոստոս ամիսներին: Մեղվապահը մեղրով լցված ոսկեգույն շրջանակները հանում է մեղվափեթակի միջից և, դնելով մեղրաքամ մեքենայի մեջ, սկսում է ձեռքով պտտեցնել այն: Հասունացած մեղրը դուրս է ժայթքում մեղվաբջիջներից և նստելով մեքենայի պատերին

Oպերատիվ խորհրդակցություն անձնագրային և վիզաների վարչությունում

Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիսի 26-ին ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը և անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Հովհաննես Քոչարյանը   օպերատիվ  խորհրդակցություն անցկացրին անձնագրային եւ վիզաների վարչությունում: Արմեն Հակոբյանը ԱՎՎ աշխատակիցներին փոխանցեց ոստիկանության պետի պահանջները՝ ղեկավարվել միայն ֆունկցիոնալ պարտականությունները կարգավորող   իրավական ակտերով, զերծ մնալ անօրինական գործողություններից, քաղաքացիների հետ հարաբերություններում

ԱՄՆ-ում նվազել է գործազրկության նպաստների դիմող անձանց թիվը

Վերլուծաբանները սակայն չեն կարծում, որ երկրի աշխատաշուկայում իրավիճակի որևէ լուրջ բարելավում է տեղի ունեցել ԱՄՆ-ում նվազել է գործազրկության նպաստների համար առաջին անգամ դիմող մարդկանց թիվը, սակայն վերլուծաբանները չեն կարծում, որ երկրի աշխատաշուկայում իրավիճակի որևէ լուրջ բարելավում է տեղի ունեցել: Միացյալ Նահանգների կառավարության կողմից հինգաշբթի օրը տարածված տեղեկությունների համաձայն, ֆինանսական օգնության համար առաջին անգամ դիմող աշխատանք

«Կարեւոր է պահպանել հիգիենայի կանոնները». Հանրային լողավազանում լողալու կանոնները

Երեւանում գործում են մեկ տասնյակից ավելի հանրային լողավազաններ, ըստ որում` դրանց մի մասը գործում է հյուրանոցային համալիրներում:  Հյուրանոցների լողավազաններում մեկանգամյա այցելությունը  կարող է արժենալ 5-ից 6 հազար դրամ: «Գնի մեջ կարող է մտնել նաեւ այլ ծառայություններ` ֆիտնես, սաունա, ջակուզի,  որով էլ կարող է պայմանավորված լինել գնի արժեքը մեկ ամսվա ընթացքում հասնելով 22-ից 396հազար դրամի»,-ասում է

«Դեմ առ դեմ». Վարդ Սիմոնյան եւ Լարիսա Ալավերդյան

Հուլիսի 27-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 25-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու  «Ելք» հասարակական նախաձեռնության  հեղինակ, լրագրող Վարդ Սիմոնյանը եւ ՀՀ առաջին ՄԻՊ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Քննարկման թեման` Վանո Սիրադեղյանի վերադարձի  իրավական, բարոյական

Էլիտար ցորենի որակը

Մեկ հեկտար հողատարածքից ընդամենը 3 պարկ ցորեն: Եղվարդցի Ալբերտ Սարիբեկյանը չի պատրաստվում վճարել ՀՀ կառավարության կողմից կողմից փոխառության պայմանագրով տրված ցորենի դիմաց; Նա տառապում է ձայնալարերի լուրջ հիվանդությամբ, սակայն կարողանում է հասկացնել իր բողոքը: «Ըստ պայմանագրի յուրաքանչյուր կես հեկտար հողատարածքի համար ցանկացողներին տրամադրվել է 150 կիլոգրամ առաջին վերարտադրողության ցորեն,որի դիմաց փոխառուն պարտավորվել է վերադարձնել 24

Վաժա Ազարիաշվիլի. Եթե գրքեր եմ գնում, չի նշանակում, որ գողանում եմ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,  հուլիսի 26-ին  սկսվեց  «Հայաստանի ազգային գրադարան»-ից  և  «Երևանի պետական համալսարանի» «Սարգիս և  Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանից գողության գործով դատաքննությունը: Ըստ մեղադրական եզրակացության,  Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին 2010թ. հուլիսին նախնական համաձայնության է եկել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ

Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել

Լոնդոնում Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել կանանց ֆուտբոլի Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներից՝ խաղից առաջ Հարավային Կորեայի դրոշը սխալմամբ ցուցադրելու պատճառով: Այս սխալը նկատելուն պես Հյուսիսային Կորեայի թիմը հրաժարվել էր դուրս գալ խաղադաշտ՝ ավել քան մեկ ժամով հետաձգելով հանդիպումը Կոլումբիայի հավաքականի հետ: Սխալն ուղղելուց հետո Հյուսիսային Կորեայի թիմը դուրս է եկել խաղադաշտ և 2-0 հաշվով հաղթանակ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031