Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Oպերատիվ խորհրդակցություն անձնագրային և վիզաների վարչությունում

Հուլիս 26,2012 22:15
Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիսի 26-ին ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը և անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Հովհաննես Քոչարյանը   օպերատիվ  խորհրդակցություն անցկացրին անձնագրային եւ վիզաների վարչությունում:
Արմեն Հակոբյանը ԱՎՎ աշխատակիցներին փոխանցեց ոստիկանության պետի պահանջները՝ ղեկավարվել միայն ֆունկցիոնալ պարտականությունները կարգավորող   իրավական ակտերով, զերծ մնալ անօրինական գործողություններից, քաղաքացիների հետ հարաբերություններում լինել բարեկիրթ:
Ներքին անվտանգության վարչության պետը  նաեւ փոխանցեց Վլադիմիր Գասպարյանի ցուցումը՝ ներկայացնել անձնագրերի տրամադրման եւ փոխանակման ընթացակարգը պարզեցնելուն և կատարելագործելուն ուղղված նոր առաջարկություններ:
ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031