Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կարեւոր է պահպանել հիգիենայի կանոնները». Հանրային լողավազանում լողալու կանոնները

Հուլիս 26,2012 21:51

Երեւանում գործում են մեկ տասնյակից ավելի հանրային լողավազաններ, ըստ որում` դրանց մի մասը գործում է հյուրանոցային համալիրներում:  Հյուրանոցների լողավազաններում մեկանգամյա այցելությունը  կարող է արժենալ 5-ից 6 հազար դրամ: «Գնի մեջ կարող է մտնել նաեւ այլ ծառայություններ` ֆիտնես, սաունա, ջակուզի,  որով էլ կարող է պայմանավորված լինել գնի արժեքը մեկ ամսվա ընթացքում հասնելով 22-ից 396հազար դրամի»,-ասում է հյուրանոցային համալիրներից մեկի մենեջերը: Համալսարաններում գործող լողավազանները համեմատաբար ավելի մատչելի են եւ բացի ուսանողներից` հնարավորություն է ընձեռում այցելել նաեւ այլ մարդկանց` ընտանիքներով: Յուրաքանչյուր հիմնարկությունում գործող լողավազանների  մաքրման աշխատանքները  իրականացվում են տարբեր կերպ: Լողավազանների ջուրը կարող է մաքրվել  ամիսը մեկ անգամից մինչեւ երեք ամիսը մեկ՝ ֆիլտրացման միջոցով: ՀՊՃՀ-ում գործում է նաեւ բուժկետ, որը հետեւողական է  եւ  անհաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերում: Բուժքրոջ խոսքով` ամենակարեւոր նախապայմանը, որին պետք է հետեւեն լողորդները՝ տարրական հիգիենայի պահպանումն է: «Լողորդները նախքան լողավազն մտնելը պետք է նախ օճառով լոգանք  ընդունեն, ինչպես նաեւ` լողավազանից դուրս գալուց հետո: Ունենան անհատական հողաթափեր եւ առանց դրանց  չշրջեն տարածքում, քանի որ գոյություն ունի սնկային հիվանդություն, որից ապահովագրված չէ եւ ոչ ոք, քանի որ այն ձեռքբերովի հիվանդություն է համարվում: Տարատեսակ վարակներից կարող է առաջանալ նաեւ աղիքային հիվանդություններ եւ տվյալ պարագայում շատ կարեւոր է պահպանել հիգիենայի կանոնները»,-ասում է բուժկետի աշխատակիցը:

ՀՊՃՀ-ի սպորտային ակումբի ադմինիստրացիայից տեղեկացանք, որ այս մարզաձեւը  ավելի շատ կրում է սեզոնային բնույթ:«Հստակ ասել, թե որ տարի է ավելի շատ մարդ այցելել լողովազան, դժվարանում եմ: Հիմնականում գալիս են ամռանը եւ աշնանը` կրելով սեզոնային բնույթ»,-ասում էր ադմինիստրատորը, որը ներկայացոավ որպես Սմբատ:

Փոքրիկ հարցում անցկացնելով` պարզ դարձավ, որ մարդկանց մի մասը հաճախում է լողի, որպես սիրողական մարզաձեւ,  կտրվելով քաղաքի տապից, իսկ մի մասն, այն համարելով առողջարար, փորձում համատեղել հաճելին օգտակարի հետ: Լողորդներից մի քանիսը միայն ցանկություն հայտնեցին շարունակելու եւ տարատեսակ մրցույթներին իրենց մասնակցությունն ունենալու:

 Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031