Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար` Վանաձորում. կա 4 զոհ, 1 հոգի էլ ծայրահեղ ծանր վիճակում է (ֆոտոշարք)

Հուլիս 26,2012 22:59

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ԼՍ 427 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ճանապարհին՝ Վանաձոր քաղաքի մուտքի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:

Վթարի հետևանքով 2 տղամարդ մահացել են, իսկ 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:

Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացածներն են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Ղարագյոզյանը և Ավետիք Կուրղինյանը, ում տարիքն ու բնակության վայրը պարզվում է:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի 40 տան բնակիչ Սպարտակ Սաֆարյանի անվամբ:
Պատահարից կարճ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի փրկարարները: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանները, քաղաքացիները և փրկարարները:
PrevPhoto
NextPhoto
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզային վարչության օպեր-գծով տեղակալ Արամ Ղազարյանի և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վահագն Հակոբյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով պատահարի բնույթը՝ տեղում է նաև Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի և դասակի հրամանատար Կարեն Բոյաջյանի գլխավորությամբ:
Վթարի մասին տեղեկացվել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը, ով արդեն ժամանում է վթարի վայր:
 Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել վիրավորների ինքնությունը:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մինչև վթարը տեղի է ունեցել պայթյուն, սակայն դրա վերջնական պատասխանը կտա քննչական մարմինը:
  Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Հ. Գ.Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ հիվանդանոցում մահացան վթարի ենթարկվածներից ևս երկու հոգի՝ Արեն Կյուրղինյանը և Մայիս Ղանաղյանը: Մյուս վիրավորը Տիգրան Կուրղինյանն է:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031