Օրվա լրահոսը
«ԼՂՀ-ն մտնում է միջազգային իրավական պրակտիկայի ոլորտ»
ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի գնահատմամբ՝ ԼՂՀ նախագահական ընտրություններին տրված միջազգային գնահատականներում տեղի են ունեցել էական փոփոխություններ, որոնք ԼՂՀ քաղաքական ուժերի ճիշտ կեցվածքի դեպքում առաջիկայում կարող են արդյունքներ տալ: Իսկ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ, դրական գնահատելով ընտրությունները, այդուամենայնիվ, կարծում է, որ դրանք դեռեւս հեռու են եվրոպական չափանիշներին համահունչ լինելուց: Ռուբեն Մեհրաբյան-
Լռությունը նույնպես խոսք է
Այն, որ Վանո Սիրադեղյանի թեման ժամանակ առ ժամանակ սկսում է հուզել մեր հասարակությանը, միանգամայն տրամաբանական է՝ այս գործիչը մեր պետության հիմքը դնողներից մեկն է: Ով ցանկանում է այդ պետության մեջ միայն վատը տեսնել, բնականաբար, այս առիթով մի երկու թունոտ ռեպլիկ կանի: Բայց ես փորձում եմ նկատել թե դրականը, թե բացասականը՝ ինչպես պետության, այնպես էլ նրա
Սկանդալներ՝ օլիմպիական խաղերի մեկնարկի նախաշեմին
Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի դադարում զարմացնել իր ընդունած տարօրինակ որոշումներով: Բառացիորեն մի քանի օր առաջ ԶԼՄ-ներն ահազանգեցին, որ մերժվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, որը նաեւ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, հավատարմագրումը: Լրատվամիջոցներն այդ առիթով մտահոգվել էին նաեւ, որ հնարավոր է՝ ի պատասխան դրա, Բելառուսի մարզիկները բոյկոտեն օլիմպիական խաղերը: Հիմա էլ տարօրինակ փոփոխություն
Կթվայնացվի Անանիա Շիրակացու եւ նրան նվիրված գրականությունը
Բյուրականի աստղադիտարանի, Գիտությունների Ազգային Ակադեմիայի, ՀՀ կառավարության և «ՅՈՒՆԵՍԿՕՅԻ կողմից տարվա կարևորագույն իրադարձություն ճանաչված Անանիա Շիրակացու 1400 -ամյակին նվիրված միջոցառումների շարքի մասին այսօր խոսեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեք Միքայելյանը: Նա նշեց, որ սեպտեմբերին Բյուրականի աստղադիտարանում կմեկնարկի ամառային դպրոցը, որից հետո ` միջազգային դպրոցը, որին կմասնակցեն 82 երիտասարդ աստղագետ` 18 երկրից. «Հրավիրված են նաեւ հայ
Հստակեցվում է ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման ծրագիրը
ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր 2012 թ. ապրիլի 12-ի թիվ 443-Ն որոշման մեջ, նկատի ունենալով, որ «ՀՀ ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել ծրագրի ֆինանսավորման, ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների կառավարման, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման եղանակների հետ կապված
Ֆրանսիական եւ գերմանական այծեր` Դիլիջանում
Մի շաբաթ առաջ ՀՀ բնապահպանության նախարարության միջոցով «Դիլիջան» ազգային պարկ են բերվել ֆրանսիական եւ գերմանական 8 այծեր: Դրանից մեկն արու է, մնացածը` էգ: Նախատեսվում է ժամանակի ընթացքում ընտանի, սակայն եղնիկի նման գեղեցիկ այդ կենդանիները բազմացնել, այծերից ստացված կաթն ու պանիրը իրացնել էկո խանութի միջոցով: Ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանն ասաց, որ ինքն ազգային պարկի գիտական
Աջակցություն հերթական ներդրումային ծրագրին
Արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանի կողմից Հայաստանում հիմնադրած «Տիեռաս դե Արմենիա» ընկերության գործունեությանն աջակցելու նպատակով կառավարությունը հայկական կոնյակի գինենյութերի արտադրության համար թույլատրելի խաղողի սորտերի ցանկում ներառել է «Ալիգոտե», «Շենին», «Կոլոմբարդ-բ», «Ֆոլ Բլանշ Բ» և «Ուգնի Բլանք Բ» խաղողի սորտերը։ «Տիեռասե դե Արմենիան» 2004 թ. նոյեմբերից 2300 հա անմշակ հողատարածքում զարգացման 15 տարիների ծրագրով զբաղվում է խաղողագործությամբ,
Գագիկ Եգանյան. «Մեր սահմանափակ հնարավորությունները թույլ կտան առնվազն 45-50 ապաստան հայցողների տեղավորել»
Հարցազրույց տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանի հետ -Ի պատասխան հայաստանյան տարբեր շրջանակներից հնչող տագնապահարույց ազդանշանների, սիրիահայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ սիրիացի մտավորական շրջանները հայտարարում են, թե Սիրիայում հայերին վտանգ չի սպառնում: Այնուհանդերձ մեզանում մի տեսակ թերահավատ են… Հետաքրքիր է, քանի՞ սիրիահայ ընտանիք է դիմել ձեզ ապաստան ստանալու խնդրանքով: -Երբ օտարերկրյա քաղաքացին Հայաստան
Հետաքրքրաշարժ ֆոտոմանիպուլյացիաներ (ֆոտոշարք)
Ֆոտոմանիպուլյացիան կարելի է համարել արվեստի նորագույն տեսակ: Դա երբ վերցնում են լուսանկարը և թվային տեխնոլոգիաներով լուսանկարին հաղորդում են տարբեր տեսակի և տարբեր ֆանտաստիկ բնույթի մթնոլորտ: Կարծում եմ ֆոտոմանիպուլյացիան ավելի շատ կարող է հետաքրքրել ֆոտոշոփ ծրագրով հետաքրքրվողներին, քանի որ ֆոտոմանիպուլյացիան բացի հետաքրքրաշարժ լինելուց, նաև բավական աշխատատար գործ է և պահանջում է ծրագրի կատարյալ իմացություն: Ինչևէ ներածությունով երկար
Իսագուլյան. «Եթե ընդդիմությունը մնա այս մակարդակում՝ գործող նախագահին այլընտրանք չի լինելու
Հատված Ազգային ժողովում հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ հարցազրույցից: -Առաջիկա նախագահական ընտրություններում կարելի՞ է ակնկալել լուրջ մրցակցություն։ -Հայաստանում, իրոք, ընդդիմությունը չի կարողանում միասնական լինել, մեկ թեկնածու առաջադրել: Եվ ոչ մեկին դրա համար ընդդիմությունը չի կարող մեղադրել: Իշխանությանը մեղադրելը բացարձակապես անիմաստ է: Պետության առջեւ ծառացած շատ խնդիրների լուծումները գործող նախագահը հստակ ձեւակերպում է: Գուցե
Երկու կրակի արանքում. Սիրիահայերը ՀՀ իշխանությունների անտարբերության մեջ տեսնում են Ռուսաստանի միջամտությունը
Սիրիահայերը համոզված են, որ Հայաստանի իշխանությունները իրենց համայնքինանտարբերության են մատնել, պետական մակարդակով օգնության ձեռք չեն մեկնում, իրենց չեն այցելում Ռուսաստանի թելադրանքով: Սիրիայում իշխանությունների դեմ մեկ տարուց ավելի ձգվող ընդդիմության ահաբեկչական պայքարը ստիպում է այնտեղ ապրող հայերին արտագաղթել Հայաստան: Մինչդեռ, այս ընթացքում Հայաստանի իշխանությունները պաշտոնապես ոչ մի աջակցություն չեն տրամադրել սիրիահայերին այստեղ տեղափոխվելու, իսկ գաղթածներին` ապաստան
Առաջին սկանդալը Լոնդոնի Օլիմպիադայում
Լոնդոնի Օլիմպիադայի մրցաշարերի մեկնարկի օրը` հուլիսի 25-ին դիվանագիտական սկանդալ է ծագել. Հյուսիսային Կորեայի եւ Կոլումբիայի ֆուտբոլի կանանց հավաքականների հանդիպումից առաջ Հյուսիսային Կորեայի դրոշի փոխարեն ցուցադրվել է Հարավային Կորեայի դրոշը: Կազմակերպիչների այդ սխալի պատճառով խաղը մեկ ժամ ուշացումով է սկսվել: Օլիմպիադայի պաշտոնական բացումը կկայանա վաղը: «Ազատություն» ռադիոկայան
Դարձյալ բախում կառավարության շենքի առջեւ (տեսանյութ)
Քիչ առաջ կառավարության շենքի առջեւ հավաքված ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախում տեղի ունեցավ: Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների հարազատները ՀՀ նախագահի լուսանկարը դրել էին իրենց ոտքերի տակ, ինչը ոստիկաններից մեկին զայրացրեց: Նա պատռեց նախագահի լուսանկարը, պնդելով, որ չի ցանկանում, որ իր նախագահի լուսանկարը ցուցարարները դնեն ոտքի տակ: Այս պահին էլ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ վիճաբանությունը
Խաչբառ լուծողը հեռուստասերիալի սցենար է գրում
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն ու դերասանուհի Լալա Մնացականյանը խոսեցին հեռուստասերիալներից: Սուրեն Շահվերդյանի ձեւակերպմամբ՝ շատ է խոսվում սերիալների մասին, դրանց որակից. «Ասում են շատ բաներ արգելվում է, բայց ես դա չեմ նկատում: Ամեն ինչ շատ տգեղ է, գռեհիկ, անգույն եւ այն հասարակությանը տանում է դեպի տգիտություն, անճաշակություն»: Լալա Մնացականյանի խոսքով էլ՝ որպեսզի
Ռուբեն Մելիքյան. Նախկինում եղած իրավական խնդիրները հետապնդում են մեզ այսօր
Այսօր արդիական է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով պետության կողմից կատարված ծախսերը ռեգրեսիվ կարգով պաշտոնատար անձանցից գանձելու հստակ ընթացակարգեր ու մեխանիզմներ մշակելու խնդիրը: Այդ մասին «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության փոխներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը: Դրանց մշակմամբ հնարավոր կլինի գանձել այդ ծախսերն այն դեպքում, եթե իրոք առկա է կոպիտ
Սիրիահայությունը չի ցանկանում հեռանալ երկրից ու զանգվածաբար ներգաղթել Հայաստան
Ժամանակին հարյուր հազարներով ԱՄՆ ու Կանադա արտագաղթած լիբանանահայության ճակատագիրը ցույց է տալիս, որ Մերձավոր ու Միջին Արեւելքի երկրներից նման ստվար զանգվածների արտագաղթը լրջագույն հարված է հայապահպանությանը։ Իրենց կրթամշակութային հաստատությունների լայն ցանցի շնորհիվ այս երկրների հայությունը գրեթե բոլորովին զերծ է մնացել ձուլման վտանգից, որովհետեւ ապրել է ոչ հոգեհարազատ մշակութային միջավայրում։ Մինչդեռ այժմ երեկվա լիբանանահայերը ձուլվում են
Մարգարիտ Եսայանը՝ ՀԱԿ ակտիվիստների դատավճռի մասին. «Կարելի էր ավելի մեղմ վերաբերվել, քանի որ նրանք երիտասարդներ են»
Դատարանը Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին հուլիսի 20-ին դատապարտեց 6 տարի ազատազրկման: Մյուս ամբաստանյաքները՝ ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Արտակ Կարապետյանը, դատապարտվեցին 2-3 տարի ազատազրկման: ՀԱՐՑ. Ինչո՞ւ ՀՀ ոստիկանությունը եւ դատարանը «վճռականորեն» գնացին մինչեւ վերջ ու երիտասարդներին արժանացրին ամենախիստ պատժին։ Արդյոք վճիռն իր մեջ քաղաքական պատվեր չի պարունակում։ ՊԱՏԱՍԽԱՆ. Անկեղծ ցավում ենք
Հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի քաղաքացին
Ս.թ հուլիսի 26-ին` ժամը 06.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի հուսիս-արևելյան հատվածում, հատելով ՀՀ պետական սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը: Սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն: Ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը: ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ինչու»-ների հեղեղ Սեւանի ջրերի շուրջ
Սեւանա լճից արդեն ընդունված օրենքով թե ՀՀ կառավարության հերթական որոշումով լրացուցիչ ջուր բաց թողնելու խնդիրը բազմաթիվ «ինչու»-ներ հնչեցնելու պատճառ է դարձել: Թեեւ ջրթողի վերաբերյալ պաշտոնական որոշ բացատրություններ կան, սակայն դրանց արժանահավատությունը շատերն են տարօրինակ համարում. հարցը խմորվում է եւ դեռ շատ ջուր է տանելու: Մեր հրաշք լճից ջուր միշտ է հոսել: Երբ Սեւանի մակարդակը 1916
Գալուստ Սահակյանն արձագանքում է Վարդան Ղուկասյանի հայտարարությանը
«Ես չեմ կարող համեմատվել Աշոտ Աղաբաբյանի հետ, ուր մնաց՝ Վարդան Ղուկասյանը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղուկասյանին այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։ «Չէր կարող Աղաբաբյանը Վարդան Ղուկասյանի շնորհիվ պատգամավոր դառնալ, որովհետեւ նա գյուղական համայնքներով է ընտրվել։ Առավել եւս, վերջին ընտրություններում Գյումրու քաղաքապետը որեւէ աջակցություն ցույց չի տվել Աղաբաբյանին ու չէր էլ կարող ցույց տալ։ Բացի այդ,
ՌԱԿ հանրապետական վարչության հայտարարությունը Սիրիայում տիրող իրավիճակի մասին
ՌԱԿ Հանրապետական վարչությունը անհանգստությամբ հետեւում է Սիրիայում ծավալվող իրադարձություններինՙ ամենօրյա կապ պահպանելով Սիրիայի հայ համայնքի եւ տեղի ՌԱԿ շրջանակի անդամների հետ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում հայրենի կառավարությունը պարտավոր է իր տրամադրության տակ գտնվող միջոցները կիրառել սիրիահայության իրավունքները պաշտպանելու համար եւ, միաժամանակ, Մայր հայրենիքում ստեղծել բոլոր պայմանները Հայաստան ժամանող սիրիահայերին դիմավորելու եւ պատշաճ ձեւով նրանց
ԲՀԿ-ական փոխնախարար.Ինչի՞ պիտի ազատման դիմում գրենք, եթե մեզ չեն ասել՝ գրեք
Պաշտոնանկության մասին հարցը բավականին ծանր ընդունեց գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը։ Վերջինս համակարգում է գյուղատնտեսության տեխնիկայի շահագործման, հաշվառման եւ գրանցման, լիցենզավորման ոլորտում նախարարության քաղաքականության իրականացման աշխատանքները, Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության, «Լիցենզավորման կենտրոն» գործակալության, ինչպես նաեւ «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքները։ Մեր հարցին, թե իրենց տեղեկացրե՞լ են դիմումներ գրելու մասին, Կարապետյանը մուննաթով հակադարձեց. «Հենա Դուք գիտեք ամեն
Հրանտ Մելքումյանը լավ մարզավիճակում է
Շվեյցարիայի Բիլ քաղաքում շարունակվող շախմատային փառատոնի շրջանակներում անցկացված «Շախմատ 960» մրցաշարում, այսպես կոչված՝ Ֆիշերի շախմատում, հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը յոթ հնարավորից վաստակելով հինգ միավոր՝ ճանաչվեց 3-րդը: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանն այդ մրցաշարին չէր մասնակցում: Ներկայումս մեր երկու գրոսմայստերները նույն տեղում հանդես են գալիս բաց մրցաշարում: Կայացած երկու տուրերում Հրանտը հաղթել է մրցակիցներին
Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետ. «Որ ասում են՝ ՀՀԿ-ԲՀԿ լարվածություն կա, մեզ մոտ ոչ մի նման բան էլ չկա»
Դեռ անցած տարի մենք ականատես եղանք, թե ինչպես ՏԻՄ ընտրություններում հաղթեց «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն։ Խոսքը նոյեմբերին Իջեւանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին է, որոնց արդյունքում ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը հաղթեց գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին։ – Առաջիկայում բազմաթիվ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, ի՞նչ եք կարծում՝ ԲՀԿ-ն մտադի՞ր է այլ համայնքներում էլ իր կուսակցականների հաղթանակն ապահովել,
Հայերը՝ Ռուսաստանի օլիմպիական թիմերում
Լոնդոնում վաղը մեկնարկող ամառային 30-րդ օլիմպիական խաղերում Ռուսաստանի Դաշնությունը մասնակից մարզիկների քանակով ամենաներկայացուցչական երկրներից է: Արդեն գրեթե ամբողջությամբ հայտնի են այն մարզիկների անունները, որոնք պայքարելու են ամենաբարձր տեղերի համար: Եվ ուրախալի է, որ նրանց մեջ կան երեք հայեր: Մասնավորապես, ձյուդոյի մրցաշաշարում մինչեւ 60 կգ քաշային կարգը ներկայացնելու է Արսեն Գալստյանը: Մինգամից երկու հայ կա բռնցքամարտի
Նախագահական ընտրության կոնտեքստը
Դատելով վերջին շրջանի զարգացումներից՝ հայ-ռուսական հարաբերության ուղղությամբ, հատկապես Ռուսաստանից տարբեր մակարդակի նշանակալից պատվիրակությունների հայաստանյան այցերի տեսքով, Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանում լրջորեն բարձրացնել Եվրասիական միության գաղափարը և այն առաջ մղել բոլոր հնարավոր խողովակներով: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ինքնաբերաբար հառնելու է հակադիր հարցը՝ եվրաինտեգրացիայի ճակատագրի խնդիրը, հատկապես այն պարագայում, երբ պաշտոնական Երևանը վերջին
Կանանց «Grand Prix»-ի ավարտին մնում է երեք տուր
Ջերմուկում ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը մոտենում է եզրագծին: Ութերորդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Եկատերինա Կովալեւսկայայի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվեց Չժաո Սյուեին: Էլինան 4,0 միավորով 12 մասնակիցների մեջ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ նրանից կես միավոր պակաս վաստակած Լիլիթը 9-րդն է: Այսօր իներորդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով հանդիպում է ռուսաստանցի Նադեժդա Կոսինցեւայի, իսկ
Հալեպում երեկ առնվազն 33 մարդ է զոհվել
Սիրայի Հալեպ քաղաքում ապստամբների ուղղությամբ կառավարական զորքերի հարձակման պատճառով երեկ առնվազն 33 մարդ է զոհվել, հաղորդում են սիրիացի քաղաքացիական ակտիվիստները: «Ազատություն» ռադիոկայան
Այրվել են տնակներ
Հուլիսի 25-ին, ժամը 13.22-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում տնակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել` 14.32-ին: Այրվել են Ժ. Սարդարյանին պատկանող ոչ բնակելի տնակները` 35 քմ ընդհանուր մակերեսով: *** Նույն օրը, Ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի


















































