Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Հարութ Փամբուկչյանի համերգը՝ նվիրված երիտասարդական տոներին

  Նոյեմբերի 16-ին մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Հարութ Փամբուկչյանի համերգը՝ նվիրված Երիտասարդության համաշխարհային (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողության միջազգային օրերին (նշվում է նոյեմբերի 17-ին)։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ Հարութ Փամբուկչյանի համերգով եզրափակվեց նոյեմբերի սկզբին մեկնարկած՝ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը։ Համերգին ներկա էին ավելի

Խորխե Օրիկոյի բաց դասը հայ պաշտոնյաներին

Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն երեկ բավական հետաքրքիր դաս տվեց Հայաստանի իշխանություններին, ովքեր սիրում են խոսել Հայաստանի` ժողովրդավարացման ուղի որդեգրելու, եվրոպական արժեքային համակարգին հավատարիմ լինելու և նման այլ վեհ գաղափարների մասին: Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը երեկ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում հանդիպեց հայ-ուրուգվայական խորհրդարանական բարեկամության խմբի և մի քանի հայ գործարարների հետ: Ներկայացնելով իր երկիրը`

ՊԱՂՊԱՂԱԿ ԵՎ ԳԱՐԵՋՈՒՐ

Վանեցու մանկահասակ տղան թախանձագին խնդրում է հորը, որպեսզի հայրը պաղպաղակ առնի, եւ երբ տղան սկսում է լաց լինել, հայրը ստիպված պաղպաղակ է առնում։ Անցնում են տարիներ, նույն Վանեցու նույն որդին մեծանալով՝ մի օր էլ հորը խնդրում է, որ գարեջուր առնի։ – Ի՞նչ գարեջուր, տղա ջան,- զարմանում է Վանեցին.- բա պաղպաղակի վրա գարեջուր կխմե՞ն։

«Արարատի» գլխավոր մարզիչ. «Մրցավարներին չեմ հայհոյել»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության այս տարվա վերջին երեք հանդիպումները Երեւանի «Արարատը» անցկացնելու է առանց գլխավոր մարզիչ ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆԻ, որին որակազրկել է ՀՖՖ կարգապահական կոմիտեն: Պաշտոնական ձեւակերպմամբ` մարզիչը պատժվել է Կապանի «Գանձասարի» հետ արտագնա խաղում մրցավարին հայհոյելու համար: Մասնագետը, սակայն, կտրականապես հերքեց մեղադրանքը: -Կարող ե՞ք վերհիշել ձեզ մեղադրելու հիմք ծառայած դրվագը: -Արդեն հայտարարել եմ եւ

«Այլընտրանքը» Սիսիանում

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի կարգադրությամբ՝ վերջերս Սիսիանում ապօրինի ծառահատումներ էին կատարվել: Այդ թեմային անդրադարձել էր «Առավոտ» օրաթերթը, ապա նաև տեղական «Որոտան» եւ մարզային «Սյունյաց երկիր» թերթերը: Ուշագրավ է, որ «Սյունյաց երկիրը» տպագրել է սիսիանցի դպրոցականների նամակն ուղղված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որով երեխաները խնդրում են մարզպետին Սիսիանը փրկել քաղաքապետի ապօրինի ու կամայական որոշումներից: Իսկ ահա սիսիանցիները

Արամ Սարգսյանը կանխատեսում է ԲՀԿ-ի խորհրդակցությունների ելքը

Թե ինչով կավարտվի ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդակցությունների շարքը քաղաքական ուժերի հետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կանխատեսում արեց. «Բազմաթիվ տարբերակներ կան, որոնք, խորհրդակցություներն անելուց հետո կարող են զարգանալ: Օրինակ, ես չեմ բացառում, որ այդ խորհրդակցութուններից հետո, ճանաչելով նաեւ Սերժ Սարգսյանին, իմանալով ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի նմանությունները, Սերժ Սարգսյանը հայտարարի, որ քանի որ ԱԺ-ում

«Ինչպես կարելի է Մեծամորի խնդրում մանկամիտ և շահադիտական մոտեցում ցուցաբերել». ատոմակայանի շահագործման երկարաձգումը` քննարկման առարկա

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշում է, որ միջուկային օբյեկտների ատոմակայանների ռեակտորների գործունեության ժամկետի երկարաձգումը շատ լուրջ խնդիր է և միշտ վտանգ է պարունակում: Նա նշում է, որ ատոմակայանը ֆիզիկական օբյեկտ է, որն ունի իր կանոնները: Մեծամորի ատոմակայանի ռեակտորը, ըստ Սանասարյանի, ունի այնպիսի թերություններ, որոնք անուղղելի են: «Չունի էն գմբեթը, որը վթարի դեպքում կարող

Սերժ Սարգսյանի կուսակից ազատամարտիկը պատրաստվում է հացադուլ հայտարարել ՀՀԿ-ի գրասենյակի դիմաց

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակում են դատել 55-ամյա հաշմանդամ ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանին ` «ակնհայտ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու ու օգտագործելու և 2006-ից մինչև 2011 թվականի մարտ ամիսը շահադիտական նպատակով զինվորական կենսաթոշակ ստանալու համար»: Ըստ առաջադրված մեղադրանքի, ազատամարտիկն այսպիսով պետությանը հասցրել է 2 մլն.64 հազար դրամի վնաս: Դատարանն այժմ քննում է այն

ՕԵԿ քաղխորհուրդը արձանագրում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին

Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Քաղխորհրդում լայն անդրադարձ եղավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող խնդիրներին: Հաղորդումներով հանդես եկան ՕԵԿ փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը և Հեղինե Բիշարյանը: Անդրադառնալով ՕԵԿ միջազգային գործունությանը` կուսակցության քաղաքական խորհուրդը հավանություն տվեց ՕԵԿ երիտասարդական միության` ԵԺԿ-ի երիտասարդական միությանը անդամակցելուն ուղղված գործողությունների

Ասպարեզ. «Եվրոպայի հայկական ֆեդերացիան զորակցում է քրդերին, որոնք հացադուլ են հայտարարել »

Եվրոպայի հայկական ֆեդերացիան աջակցություն է հայտնել Թուրքիայում հացադուլ հայտարարած քուրդ բանտարկյալներին՝ նշելով, որ միանում է եվրոպական կազմակերպությունների և ԵՄ հաստատություններին, որոնցից ամենանշանակալին ԵՄ նախագահ Մարտին Շուլցի հայտարարությունն է. «Ես մտահոգված եմ Թուրքիայի բանտերում ազատազրկված քրդերի հայտարարած հացադուլով, որոնց միացել են Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ: Կոչ եմ անում թուրքական իշխանություններին, որպեսզի արձագանքեն բողոքարարների պահանջներին»: Գրում է «Ասպարեզ»

Արամ Սարգսյանն՝ իր առաջադրվելու մասին. «Ջրերը պղտոր են, բայց այդ ջրերը միշտ պղտոր չեն մնալու՝ զուլալելու են»

Aravot.am-ի հարցին՝ նախագահական ընտրություններում Ձեր առաջադրվել-չառաջադրվելու հարցը վերջնական որոշե՞լ եք՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը պատասխանեց. «Ես երբեք չէի հավատա, որ ես կասեմ, որ այսօր առաջիկա ընտրություններում վիճակն այսպիսին է, ծանր է: Ես միշտ ամեն ինչում հույս եմ տեսել, հույս եմ դրել: Ես այսօր էլ ասում եմ, որ ջրերը պղտոր են, բայց այդ ջրերը

Երևանյան լիճը երբեւէ կմաքրվի՞

Երևանյան լիճը վերածվել է իսկական աղբավայրի. այս պատկերը չի զարմացնում լճի մաքրությամբ զբաղվող «Ջրային կառույցներ» ընկերության գլխավոր ճարտարագետին: «Աղբի խնդիրը միշտ էլ եղել է: Աղբը հավաքել են, մաքրել, բայց ընթացքում էլի թափվել է ջրի մեջ»,- ասաց «Ջրային կառույցներ» ընկերության գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը: «Ջրային կառույցներ» ընկերությունը 2010թ, անգամ աղբահավաք կայան է կառուցել Հրազդան գետի ջրի

Ֆինանսների նախարարության ռեվիզորները ստուգում են Վարդան Ղուկասյանի գործերը

Aravot.am-ի տեղեկություններով, Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչությունը, նախկին ÊÐÓ-ն (контрольнîе ревизионное управление) այսօրվանից ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում: Նրանց հատկապես հետաքրքրում է, թե ինչպե՞ս է ծախսել պետության հատկացրած դոտացիան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Թե ո՞վ է հրավիրել ռեվիզորներին, մեզ այսօր չհաջողվեց պարզաբանումներ ստանալ Գյումրու քաղաքապետարանից, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ նրանք եկել են իրենց

The Armenian Weekly «Հարութ Սասունյան. վաղն արդեն կարող է ուշ լինել»

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը «Արմենիան ուիքլի»-ի հետ զրույցում ասել է, որ եթե հավաքենք միլիոնավոր դոլարներ, կունենանք բավարար ֆոնդեր բոլոր սիրիահայերին օգնելու համար՝ և՛ Սիրիայում գտնվող, և՛ Հայաստան կամ այլ վայրեր մեկնածներին: Սիրիայի խնդրին քաղաքական ուժերի ներգրավվածության մասին Սասունյանն ասել է. «Քաղաքական նախաձեռնություններն այնքան կարևոր են, որքան մարդասիրական օգնությունը: ԱՄՆ-ում, Ռուսաստանում,

Բժիշկների ոչ ֆորմալ արհմիություն

Օգոստոս ամսից Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված բժշկական «ազատ -անկախ արհմիությունն» այսօր անցկացրեց իր առաջին համագումարը։ Արհմիությունն առանձնանում է նրանով, որ չունի նախագահ, բոլոր անդամներն ունեն հավասար իրավունքներ։ Ըստ արհմիության նախաձեռնող անդամ, բժիշկ Գևորգ Թամամյանի, արհմիությունն իր առջև խնդիր է դրել քննարկել ու բարձրաձայնել բժշկության ոլորտում իրենց հուզող խնդիրները, ինչպես նաև առաջարկներ անել դրանց լուծաման ուղղությամբ.

Բիշարյանը Մհեր Սեդրակյանին ու Բելաջիոյի Գրիշին որակում է «թաղային հեղինակություն»՝ ընտրակաշառքով ու ճնշումներով ընտրված

Այսօր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Aravot.am-ի հարցին՝ համաձա՞յն եք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ֆեոդալներ են՝ պատասխանեց. «Ես միանշանակ չեմ ուզում այդպիսի գնահատական տալ մեծամասնական համակարգին, բայց մենք դեմ ենք եւ ուզում ենք, որ այդ ընտրակարգը վերանա: Ի վերջո, նաեւ կուսակցությունների դերն է բարձրանում: Ես, որպես 2 անգամ մեծամասնական

The National. «Սիրիահայ. Մենք ամաչեցինք, որ ուրախացանք, երբ Թուրքիայի դրոշը տեսանք»

«Ես պապեր ունեմ, որոնք սպանվել են այդ ժամանակ (1915-ի ցեղասպանության): Մեզ համար Թուրքիան թշնամի էր, որն ուզում էր մեզ վերացներ, բայց ես ուրախացա, երբ տեսա նրանց դրոշը», – «Նեյշնըլ» թերթը փոխանցում է Սիրիահայ Հովիկ Ասմարյանի խոսքը, որը իր ընտանիքի և մի քանի այլ սիրիահայերի հետ փախել է Սիրիայից այս տարվա սեպտեմբերի վերջերին: Ասմարյանն ավելացրել է,

«Նոր հանձնաժողովը՝ որակապես այլ մարմին». մարտի 1-ի զոհերի հարազատները հանդիպել են պատգամավորների հետ

2008 թվականի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը (նկարում), կողմ է «Մարտի 1-ի» գործով նոր հանձնաժողով ստեղծելուն: Նրա կարծիքով՝ սա կլինի որակապես այլ մարմին, քան ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի հանձնաժողովն էր: Նոր հանձնաժողովը կքննի՝ որքանով են օրինական եղել Հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատախազության գործողությունները: Այս մասին Ալլա Հովհաննիսյանը հայտարարել է Epress.am-ի հետ զրույցում այսօր

Վարչապետը պատասխանել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հարցերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամներին: Վարչապետը պատասխանել է վերջիններին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերվել են Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին, Ռուսաստանի, հարևան երկրների և Եվրամիության հետ հարաբերություններին, մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված քայլերին և այլն: Վարչապետը նշել է, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի  ռազմավարական գործընկերը և մեր երկիրը

Աշոտ Ադամյանի նոր ֆիլմը ներկայացնում է խնդրահարույց դեպքերի շուրջ հասարակական հնչեղությունը

Այսօր Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանի «Ճեպանկարներ» ֆիլմի շնորհանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում Աշոտ Ադամյանը նշեց, որ ֆիլմը նկարահանվել է կանանց, ժողովրդավարության աջակցության «Շահխաթուն» հ/կ-ի պատվերով եւ ներկայացնում է կազմակերպության կողմից անցկացրած սոցհարցումների ընթացքը. «Հարցումները անց են կացվել Հայաստանի տարբեր շրջաններում` Հրազդան, Ախթալա, Քաջարան, Մուսալեռ, Երեւան: Ֆիլմում ցուցադրվում է կանանց ներգրավվածության

Hurriyet Daily News. «Լեոն Պանետտա. ԱՄՆ-ը կողմ է Թուրքիայում Պատրիոտ հրթիռներ տեղակայելուն»

Վաշինգթոնը կողմ է Թուրքիայի սահմանին ՆԱՏՕ-ի Պատրիոտ հրթիռներ տեղակայելու Թուրքիայի արած առաջարկին: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզը»՝ հիմնվելով ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի «Վոյս օֆ Ամերիկա»-ին տված հարցազրույցին: Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ աջակցություն է հայտնել առաջարկին և Թուրքիայի հետ այդ հարցով բանակցություններ են ընթանում. «Նրանք խնդրել են, որ մենք համագործակցենք նրանց հետ՝ տեսնելու,

Միլլի Մեջլիսում քննարկում են Ադրբեջանի պետբյուջեից Ղարաբաղին հատկացումներ անելու հարցը. ադրբեջանական ջղաձգումներ

Միլլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջն առաջարկել է պետբյուջեից ֆինանսավորել «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի մարզը»: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Զահիդ Օրուջն այդ մասին հայտարարել է խորհրդարանում` 2013-ի Ադրբեջանի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ: «Ցանկալի կլիներ պետական բյուջեից միջոցներ հատկացնել Լեռնային Ղարաբաղին, որպեսզի ողջ աշխարհին ցուցադրել, որ մենք դեմ ենք այլ աղբյուրներից այդ մարզի ֆինանսավորմանը,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարել

Հարցաքննեցին Վահե Ավետյանի երկրորդ ընկերոջը, ամբաստանյալը գլխապտույտից վատացավ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցունք տվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված, սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ընկերը, նույն գործով տուժող ճանաչված, միջին ծանրության վնասվածք ստացած Գարիկ Սողոմոնյանը: Ցուցմունք տալուց հետո սկսվեց նրա հարցաքննությունը: Հարցեր տվեցին մեղադրողներ՝ Շենգավիթ համայնքի նորանշանակ դատախազ Արթուր Դավթյանը եւ այսօր

Լիլիթ Մկրտչյանը միացավ Էլինա Դանիելյանին

Խանտի-Մանսիյսկում շախմատի կանանց աշխարհի առաջնությունը կշարունակվի առանց Հայաստանի ներկայացուցիչների: Այսօր Լիլիթ Մկրտչյանը թայ-բրեքի արագ շախմատի երկու առաջին պարտիաներում 1:1 խաղաց ռուսաստանցի Նադեժդա Կոսինցեւայի հետ, որից հետո կարճեցված ժամանակով պարտիաներում 0,5:1,5 հաշվով պարտություն կրեց` միանալով նախորդ օրը պայքարից դուրս մնացած Էլինա Դանիելյանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայրապետ Գալստյան. «Հիվանդներին մերժում են ազատ մահճակալ չունենալու պատճառով»

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանն օրերս հայտարարեց, որ այս պահին մոտ 260 հիվանդի կյանքը մազից է կախված, քանի որ սպասում են, թե երբ կլինի լրացուցիչ պետական ֆինանսավորում, որպեսզի ուռուցքով հիվանդները կարողանան իրենց քիմիոթերապիան ստանալ: Այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը ասուլիս էր հրավիրել, ներկայացնելու ուռուցքաբանության վիճակը մեր երկրում, ձեռքի հետ էլ

Ժիրայր Քոչարյան. Թուրքիան կրկնահանցագործ է

Այսօր «Հենարան» ակումբում Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, դոկտոր Ժիրայր Քոչարյանը խոսեց այն թեմայով, թե արդյոք մինչեւ 2015 թվականը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավելի մեծ տարածում կստանա եւ ինչպե՞ս դրան կարձագանքի Թուրքիան: Նա փաստեց, որ Գերմանիայում այսօր թուրքական մեծ համայնք կա, որը մեծ կշիռ ունի նման հարցերում: Քոչարյանը մտահոգված է, ասում

ՀԱԿ ակտիվիստ. Սերժ Սարգսյանը ծանր պատասխանատվությունից դեռ խուսափելու հնարավորություն ունի (Տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը դեռ հնարավորություն ունի խուսափել ավելի ծանր պատասխանատվությունից՝ ՀԱԿ երիտասարդներին ազատ արձակելով»,- այսօր գլխավոր դատախազության շենքի առջեւ ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով հերթական բողոքի ակցիայի ժամանակ մեզ հետ զրույցում ասաց «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության անդամ Արեգ Գեւորգյանը: Ըստ նրա, իրենք շարունակելու են փողոցային պայքարը. «Այս իշխանությունները պայքարի ուրիշ հնարավորություն չեն թողել: Պայքարելու ենք, որ

«Անչափ հպարտ եմ ինձ զգում, որ նման տաղանդավոր կոմպոզիտորի հայրենակիցն եմ». Այսօր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է

Հայ երաժշտական արվեստի հեղինակավոր անուններից մեկը՝ Ռոբերտ Ամիրխանյանը, այսօր տոնում է իր ծննդյան 76 ամյակը: Մաեստրոն ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի կոնսերվատորիան: Նա երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: 1998 թվականին պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները շարունակում են մնալ ամենասիրվածների շարքում, դա էին փաստում

73-ամյա մարզիչը սեռական բռնարարքներ է արել անչափահաս աղջիների նկատմամբ

Ավստրալական ծագումով հարավաֆրիկացի Բոբ Հյուտտը դարձել է պատմության մեջ առաջին թենիսիստը, որը հեռացվել է «Փառքի միջազգային սրահից»: Նախկին թենիսիստը, որի 73-ամյակը լրանալու է հունվարին,  60-70- ական թվականներին «Մեծ սաղավարտի» մրցաշարերում մի քանի անգամ հաղթող է դարձել զուգախաղերում եւ միքստում (խառը զուգախաղեր): Հյուտտը մարզչական գործունեությամբ զբաղվել սկսել է 1976 թվականից: Վերջերս պարզվել է, որ նա ժամանակին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031