Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետ. «Որ ասում են՝ ՀՀԿ-ԲՀԿ լարվածություն կա, մեզ մոտ ոչ մի նման բան էլ չկա»

Հուլիս 26,2012 11:10

Դեռ անցած տարի մենք ականատես եղանք, թե ինչպես ՏԻՄ ընտրություններում հաղթեց «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն։ Խոսքը նոյեմբերին Իջեւանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին է, որոնց արդյունքում ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը հաղթեց գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին։

– Առաջիկայում բազմաթիվ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, ի՞նչ եք կարծում՝ ԲՀԿ-ն մտադի՞ր է այլ համայնքներում էլ իր կուսակցականների հաղթանակն ապահովել, եւ իշխող կուսակցությունն արդյո՞ք դա թույլ կտա, ինչպես եղավ Ձեր ղեկավարած համայնքում։

Կարա՞ք մի օրինակ բերեք, որ ինչոր մի տեղ քաղաքապետ կամ գյուղապետ ա ընտրվել, եւ խանգարել են, որ նա պաշտոնը վերցնի, որ հիմա ասում եք՝ թույլ կտա՞.. Որտեղ ընտրվում են, այնտեղ էլ նշանակվում են։

– Իջեւանի  ընտրությունների ժամանակ Ձեր կուսակիցներն էին բարձրաձայնում, որ ՀՀԿ-ական քաղաքապետը կաշառք է բաժանում, ընտրախախտումներ անում…

Ինչը  ես  եմ  հայտարարել, խնդրում եմ դրանց վերաբերյալ ինձ հարցեր տվեք:

– Այն, որ Ձեր կուսակցությունն արդեն մի քանի ամիս է՝ կոալիցիա  չի  կազմել ՀՀԿ-ի  հետ,  որեւէ կերպ, ազդե՞լ է Ձեր աշխատանքի վրա: Նախկինի ու հիմիկվա տարբերությունը մե՞ծ է։

– Ես իմ աշխատանքի մեջ որեւէ խոչընդոտ չեմ ունեցել եւ չունեմ։ Որ ասում են՝ ՀՀԿ-ԲՀԿ լարվածություն կա, մեզ մոտ ոչ մի նման բան էլ չկա։ Ես չգիտեմ՝ կոալիցիա չմտնելը ճի՞շտ էր, թե՞ սխալ, որ հարցնում եք։ Բայց ասում եմ՝ դա իմ աշխատանքի վրա չի ազդել:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031