Օրվա լրահոսը

Հայաստանի ոչ մի կառավարություն այսպիսի ծրագիր չի ունեցել. Արմեն Մարտիրոսյան

«Սիվիլիթաս» հիմնադրամի այսօրվա բանավեճին, որին հրավիրված էին խորհրդարան անցած քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը. Թեման կառավարության ծրագիրն էր: «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, որը վարում էր բանավեճը, առաջարկեց հարցեր ուղղել ոչ միայն ներկա, այլեւ բացակա գործիչներին: Անդրադառնալով Ազգային ժողովի այս շաբաթ սկսած աշխատանքներին, քննարկումներին,

Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց Շիրակի մարզի քննչական բաժնի պետին

Ոստիկանական մեր աղբյուրների փոխանցմամբ, նախորդ օրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժնի պետ, գնդապետ Կարուշ Թովմասյանին: Նշենք, որ նա մոտ 30 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը, թոշակային տարիքում է, նույնիսկ մի անգամ նրան թոշակի էին ուղարկել, սակայն Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի միջնորդությամբ խնայել էին `

«Հարսնաքարում» ծեծված Վահե Ավետյանի ազգականը պատրաստ է ՀՀ անձնագիրը հանձնել ու ասել հաջողություն (Տեսանյութ)

«Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցների կողմից օրեր առաջ ծեծված Վահե Ավետյանի ազգականը՝ Ալֆրեդ Ավետյանը, այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչու «Հարսնաքարը» նախաքննության ընթացքում ժամանակավորապես չեն փակել. «Աշխարհի բոլոր անկյուններում որեւէ տեղ, եթե նման դեպք է պատահում, դեպքի վայրը փակվում է մինչեւ քննչական վարչության արդյունքները պարզվեն, ինչու նմանօրինակ բան Հայաստանում չի կատարվում: Այսինքն այդ ռեստորանը փակվի՝ մինչեւ

Պաշտպանի աշխատակազմը և Շվեյցարիայի դեսպանությունն ընդդեմ ընտանեկան բռնության

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է վերականգնել Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաների իրավունքները, ինչպես նաև իրազեկել կանանց և երեխաներին ընտանեկան բռնության վերաբերյալ իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունների, այդ թվում՝ ոստիկանության, դատախազության ու այլ պետական մարմինների պարտականությունների մասին։ Վեց ամիս շարունակվող այս

Ադրբեջանը միատարր թշնամական երկիր չէ

Վերջերս Ադրբեջանում թալիշների լեզվով գործող միակ թերթի՝ «Թոլիշի Սադո»-ի խմբագրի ձերբակալությունը ևս մեկ անգամ ապացուցեց ալիևյան բռնատիրական կարգերի անպատժելի գոյությունը: Այս տեսակետը հայտնեց նաև քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով՝  Ադրբեջանի դեպքում դա սովորական երևույթ է. հանկարծակի թմրանյութ գտնելը ինչ-որ մեկի գրպանում, հետո նաև բնակարանում՝ ադրբեջանցիների կողմից տարիներով փորձված

Բազմաթիվ զոհեր Աֆղանստանում՝ թալիբների գրոհի պատճառով

Քաբուլի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ թալիբների կողմից իրականացված գրոհի պատճառով զոհվել է առնվազն 18 մարդ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ թալիբների կողմից իրականացված գրոհի պատճառով զոհվել է առնվազն 18 մարդ: Իշխանությունների համաձայն, «Սփոժմանի» հյուրանոցի ուրբաթ առավոտյան ավարտված՝ 12 ժամ տևած գրոհի ընթացքում զոհվել է հյուրանոցի երեք պահակ, ոստիկանության ծառայող և քաղաքացիական

«Շիրակ կենտրոնի» պարզաբանումը Գյումրիում վերջին վիճակահանության ընթացքում տեղ գտած խառնաշփոթի վերաբերյալ

2008 թվականից Գյումրիում սկիզբ առած, երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների կառուցման և տրամադրման գործընթացին, «Շիրակ կենտրոնը» իր մասնակցությունն է ցուցաբերում հիմնականում անօթևան ընտանքիների շահերի ու իրավունքների պաշտպանությամբ, նրանց` բնակարան ստանալու նպատակով փաստաթղթերի փաթեթների ձևավորման գործում աջակցություն ցուցաբերելով և իրազեկելով: Այդ թվում բնակարանների բաշխման վիճակահանություններին մասնակցելու կարգի և ժամանակացույցի վերաբերյալ շահառուներին իրազեկումը նույնպես մենք ենք անում`

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասին

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հունիսի 25-29-ը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասին: ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը, կազմում են` Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Ազգային Ժողով

Այսօր թիվ 22 միկրոավտոբուսում հերթական վարորդ-ուղեւոր սկանդալը պայթեց

Այսօր առավոտյան Նորք-Մարաշ համայնքը սպասարկող թիվ 22 երթուղու միկրոավտոբուսներից մեկում հերթական` վարորդ-ուղեւոր սկանդալը պայթեց: Ամռան այս` 30-40 աստիճան տապին միկրոավտոբուսի վարորդն արդեն սկզբնակետից շարժվել էր գերբեռնված: Այդքան ուղեւորներով չբավարարվելով, 22-ի վարորդը ճանապարհին անընդհատ կանգնում էր` կրկին ուղեւոր վերցնելու: Երբ արդեն անգամ շնչելու օդ չկար, եւ ուղեւորներից ոմանց համար այլեւս անտանելի էր այդ պայմաններում երթեւեկել, սկսեցին

Տաքսու վարորդները սպառնում են անցնել Թուրքիայի սահմանը

Այսօր Գյումրու անհատական տաքսիների վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում` կառավարությունից պահանջելով վերանայել այն որոշումը, համաձայն որի, աշխատանքային գործունեությունը շարունակելու համար իրենք պետք է լիցենզավորվեն: «Ինչու՞ են Գյումրին համեմատում Երևանի հետ, Գյումրին մեռած քաղաք է , մարդկանցից շատ տաքսիներն են այստեղ, օրական էդ ի՞նչ ենք աշխատում, որ մի բան էլ պարտադրում են

Հայտարարություն. «Ընդիմադիրների ՀՀԿ-ականամետ գործունեության մասին»

 Պառլամենտական ընդդիմությունն այն աստիճանի արդյունավետ է աջակցում ՀՀԿ-ական մարտավարությանը, որ վերջինիս քարոզչությանը հնարավորություն է տալիս արդարացիորեն հպարտանալ, այն է՝ ընտրությունների արդյունքում ստեղծվել է ժողովրդավարական պառլամենտ, որի մեծամասնությունը պարտավոր է իրականացնել ժողովրդի պատվիրանն, այն է՝ իրականացնել ՀՀԿ-ական նախընտրական ծրագիրը: Անվիճելի է, որ սրա պատճառն իրենց «ընդդիմադիր» համարող ուժերի և, առաջին հերթին, «միասնական շտաբ» կոչվող խմբի, ընտրական

Մեր կառավարությունը կարող է նույնիսկ Եվրոպային դաս տալ

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր «Մարիոթ» հյուրանոցում Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ) կազմակերպած բիզնես-ֆորումի ժամանակ այնպես գովերգեց կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականությունը, որ ԱԶՍԲ-ի ներկայացուցիները բառի բուն իմաստով` հիացած էին: Վաչե Գաբրիելյանը մասնավորապես նշեց, որ երբ ամբողջ աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամ էր, մենք միակն էինք, խթանում էինք տնտեսության աճը, 2009-ին նվազեցրին բյուջեի դեֆիցիտն ու երկրում

Կառավարության նպատակն է՝ Հայաստանում ձևավորել մրցունակ տնտեսություն. Տիգրան Սարգսյան

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Երևանում կազմակերպված «Հայաստան. Աճի տեմպեր և միջազգային փորձ» խորագրով միջազգային բիզնես ֆորումի բացմանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բանկի կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 75 մլն դոլար: «Մենք շահագրգռված ենք այս համագործակցությամբ: Բացի այդ, բանկի կողմից կազմված վերլուծական աշխատանքները

419.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,515,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 419.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 418.5 դրամ:

«Լավագույն ուսուցիչ» մրցույթը կանցկացվի նաեւ Արցախում

ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում այսօր տեղի ունեցավ հայոց եկեղեցու պատմություն, հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն և բնագիտական ՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների ուսուցիչների և դասվարների մրցույթի հանրապետական փուլը, որն անցկացվում է նախարարության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ: ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Լավագույն ուսուցիչ» մրցույթի

Վահան Հովհաննիսյանը Վարդան Այվազյանին «թասիբի» գցեց՝ Ենիսեյ գետը հանուն ՀՀԿ-ի Հայաստանով անցկացնել

Քիչ առաջ ԱԺ-ում կատարվեց քննարկվող Սեւանա լճից լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնելու օրինագծի քվեարկությունը: Մինչ այդ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու: Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ ինքը խոսել է այս պահին Ստրասբուրգում գտնվող   եւ այդ խնդրի մասին քաջատեղյակ Զարուհի Փոստանջյանի հետ, նա փոխանցել է, որ բնապահպանները խնդրել-աղաչել են, որ անպայման դեմ քվեարկեն

Քննությունը խաղաղ էր, իսկ ծնողներն իրար «ղասաբ» էին անվանում

Այսօր հայոց պատմություն եւ քիմիա առարկաներից քննություններով իր եզրագիծը հատեց Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին հիմնական փուլը: Քիմիա առարկայից քննություն հանձնելու դիմում-հայտ էր ներկայացրել 1511 դիմորդ, իսկ հայոց պատմությունից` 3266: Քննությունները կայացան Հայաստանում ձեւավորված 18 (5-ը Երեւանում է) եւ ԼՂՀ 4 քննակենտրոններում: Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 14

Սամվել Ալեքսանյանի նոր հումորը. «Երեխեքս շատ են, հազիվ եմ պահում»

Այսօր ԱԺ-ում մինչ կսկսեր Սեւանից 150 մլն խմ լրացուցիչ ջուր վերցնելու օրինագծի քվեարկությունը, ԱԺ եկավ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա նորից լրագրողներին հորդորեց ինչ հարցեր ունեն՝ տան: Մեր հարցին, թե այս ի՞նչ բան է, դուք պարտաճանաչ մասնակցում եք ԱԺ նիստերին՝ պարոն Ալեքսանյանն ասաց, որ որոշել է չբացակայել, միշտ գալու է, եթե արտառոց բաներ չլինեն ու

Գենադի Զյուգանովն առաջարկում է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը

ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը համարում է, որ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներին չպետք է հսկայական աշխատավարձեր տալ, այլ հարկավոր է վճարել կոնկրետ խաղի արդյունքով: «Նրանք չափից ավելի մեծ փողեր են վաստակում: Իսկ դրամը պետք է վճարվի հաղթանակների, խփած գոլերի համար, այլ ոչ թե հենց այնպես, ինչպես արվում է ներկայումս», – Զյուգանովին մեջբերում է «Интерфакс» գործակալությունը: Ռուսաստանի հավաքականի

ՊԵԼԵՆ, ԳԱՐԻՆՉԱՆ ԵՎ ՍԵՄԵՐՋՅԱՆԸ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ տասնհինգերորդ ՊԵԼԵՆ, ԳԱՐԻՆՉԱՆ ԵՎ ՍԵՄԵՐՋՅԱՆԸ Ես Ջոնի ու Սեմերջյան Մանուկի հետ կապված  պատմությունը գրելուց առաջ, ահա, մի յուրօրինակ պարադոքսի եմ դեմ առնում, այն է՝ եթե ուզում ես, որ ընթերցողդ Մանուկյան Ջոնի մասին գոնե փոքր-ինչ պատկերացում կազմի, նախ պիտի իր ու Սեմերջյան Մանուկի հետ կապված էդ պատմությունն ընթերցողիդ պատմես,

Նիկոլ Փաշինյանը կառավարությանը նոր առաջարկ է ներկայացրել

  Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սեւանից լրացուցիչ 150 մլն խմ ջուր բաց թողնելու օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց. «ՀՀ կառավարությունը, որը գյուղացիներին վաճառում է ջուրը եւ մարդիկ ճռռում են վճարների տակ, 150 մլն խմ ջուրը նվիրաբերում է Սեւանի հիդրոէլեկտրակայաններին, որոնք միլիոնավոր դոլարների շահույթ կապահովեն դրանով:Կառավարությունն ուզում է դուռ բացել՝ Սեւանի ռեսուրսների անսահման

Խաչիկ Ասրյան.«Նայեք աչքերիս, ասում եմ, շատ լուրջ, պատասխանատու պահ է» (Տեսանյութ)

«Դուք եք՝ լրագրողներդ ու արծիվներդ այն հրաշունչ զինվորները, որ պետք է նաև պահպանեն մեր երկրի սահմանները»,-այսօր «Հայոց արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ի նախագահ, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն այսպիսի արտահայտություններով դիմավորեց ԶԼՄ ներկայացուցիչներին և «Հայոց արծիվներ» կազմակերպության անդամներին: ՀՀ ԶՈՒ 20-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում «Հայոց արծիվներն» այսօր ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորավարժարանում

Բագրատյան. «Խոսրով Հարությունյանին աշխատանքից ազատել է նախագահը՝ վատ աշխատանքի համար» (Տեսանյութ)

Ամենամեծ խնդիրը, որի դեմ պետք է ՀԱԿ-ը պայքարի խորհրդարանում, ցինիզմն է: Այսօր այդ մասին «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ գնահատելով նորընտիր խորհրդարանի աշխատանքները: Լրագրողների դիտարկմանը՝ հինգերորդ գումարման խորհրդարանը կարծես հետաքրքիր է, Բագրատյանը հակադարձեց. «Խորհրդարանը հետաքրքիր է մեր շնորհիվ»: Նախորդ օրը խորհրդարանում իր եւ մեկ այլ վարչապետ Խոսրով Հարությունյանի

«Քաղաքը մերն է»

Գյումրու նոր ավագանու քաղաքացիական նախաձեռնության հռչակագիր 22 հունիսի, 2012  Մենք, Գյումրու քաղաքացիներս, Գնահատելով Հայաստանի պետական եւ Գյումրու տեղական իշխանությունների, բարեգործական եւ միջազգային կազմակերպությունների, անհատ բարերարների եւ բարեկամ երկրների ներդրումներն ու բարենորոգումները, որ արվել են մեր համաքաղաքացիների համար, Ցավով արձանագրում ենք, որ արդեն ավելի քան 24 տարի է քաղաքը չի կարողանում վերականգնել իր երբեմնի փառքն ու հեղինակությունը, 20

«Давай до свидания»- ի հեղինակը` ճաղերի ետեւում

Ադրբեջանական ոստիկանությունը երեկ ձերբակալել է հերթական լրագրողին:  Այս անգամ թմրանյութեր պահելու մեղադրանքով ճաղերի ետեւում է հայտնվել Ադրբեջանի ամենախոշոր էթնիկ խմբերից մեկի՝ թալիշների լեզվով տպագրվող միակ պարբերականի` «Թոլիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովը: Իրանի հետ սահմանին բնակվող թալիշների թվաքանակն ըստ պաշտոնական Բաքվի մոտ 100 հազար է, իրենք թալիշները նշում են կես միլիոն թիվը: Բայց նույնիսկ

Հրանտ Բագրատյանը նմանակում է Տիգրան Սարգսյանին (տեսանյութ)

«Հայելի» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ կառավարության ծրագրում որեւէ դրական միտում կամ գաղափար չկա՞, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց, որ մեկ կետ նկատել է մշակույթի հատվածում: «Մշակույթի հատվածում, հայկական երաժշտություններ մտցնելը դպրոցներում, ողջունում եմ: Արժե դպրոցներում բացատրել, թե ի՞նչ բան է երաժշտական լադ, ի՞նչ է Կոմիտասի երաժշտություն, որ չորս նոտայով կարա այնպիսի

Դպրոցի նախկին տնօրեն. Ադրբեջանցի ուսուցչուհին խեղաթյուրել է Եղեռնի փաստերը

«Ւմ նպատակն է ճշմարտությունը ներկայացնել հանրությանը, որովհետեւ իրականում ես բանսարկությունների ու խաբեությունների զոհ եմ: 7 տարի լինելով Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն՝ ես հետամուտ եմ եղել աշակերտների շրջանում ազգային արժեքների ամրապնդմանը, իրականացրել եմ հայեցի դպրոցավարություն»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը, ով ԿԳ նախարարի հրամանով աշխատանքից ազատվել էր

«Odnoklassniki.ru»-ից կօգտվեն հայերենով

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում  Mail. RuGroup-ի  «Սոցիալական կայքեր» բիզնես ստորաբաժանման մարքետինգի և ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը հայտարարեց, որ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից Հայաստանի բնակիչները կարող են օգտվել մայրենի լեզվով, արդեն իսկ հայերեն լեզվով թարգմանվել է կայքի շարժական տարբերակը, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կտեղայնացվի նաև հիմնական կայքը: «Օդնոկլասնիկի» նախագիծը, որի 100 %-ը պատկանում է Mail.

Շուշան Պետրոսյանի ռոմանտիկ պատասխանը՝ Սեւանից ջուր վերցնելու օրինագծին. «Էմոցիոնալ դեմ եմ, իհարկե»

  Aravot.am-ը այսօր ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեց՝ այն, որ մի շարք օրինագծերի քննարկման ժամանակ մամուլի ընթերցանությամբ էիք զբաղված, թեմա՞ն հետաքրքիր չէր, թե՞ ուղղակի խնդրին խորությամբ արդեն ծանոթ էիք, դրա համար չէիք լսում՝ նա պատասխանեց. «Լիզենզավորման օրենքը չգիտեի ինչի մասին է, իսկ Սեւանինը շատ հետաքրքիր էր, դրա համար եմ ներկա՝ ի տարբերություն շատ շատերի»: Մեր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031