Օրվա լրահոսը
Ապստամբություն
ՀՀ նախագահի ընտրությունների մեկնարկը համառորեն ուշանում է. գրեթե ոչ ոք չի ձգտում ազդարարել այն` ոչ նախագահի ավանդական թեկնածուները, ոչ 1-ին տեղն ինքնավստահ իրենը համարող ՀՀԿ-ն, ոչ անորոշության մեջ դեգերող ԲՀԿ-ն, ոչ էլ հնարավոր նոր թեկնածուները: Այսօրինակ իրավիճակը, թվում է նախ¨առաջ ձեռնտու է Սերժ Սարգսյանին` որքան ուշ տրվի մեկնարկը, այնքան ուշ կսրվի ներքաղաքական իրավիճակը եւ ընտրություններն
Աղվան Վարդանյան. «Երիտասարդ ընտանիքների ամուսնական կառուցվածքին ներազդելու բազմաթիվ ձեւեր կան»
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում այդպես էլ չբացատրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին, թե ինչպես կարելի է «ներազդել» երիտասարդ ընտանիքների ամուսնական կառուցվածքի վրա: Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանը կարդացել էր 2013-ի բյուջեի նախագծում գրված մի զավեշտալի նախադասություն ու խնդրել բացատրել իրեն՝ ի՞նչ է նշանակում դա: Այն է՝ «Ժողովրդագրական քաղաքականության բնագավառում 2013-ի
Коммерсант. «Մահացել է հայազգի նկարիչ Զավեն Արշակունին»
81 տարեկանում կյանքից հեռացել է ազգությամբ հայ, պետերբուրգցի նկարիչ Զավեն Արշակունին: Հայտնում է «Կոմերսանտ» թերթը: Նրա ծնողները մահացել էին Հայրենական պատերազմի տարիներին, մայրը` սովից, հայրը` պատերազմում: Զավեն Արաշկունին մեծ ճանաչում է ձեռք բերել «տասնմեկ» խմբի հետ, որի անդամներից էին ևս 9 նկարիչներ և քանդակագործ Կոնստանտին Սիմունը: Թերթը գրում է, որ Արշակունին շուտ գտավ իր ոճը:
Քահանան կանխել է ինքնասպանությունը
Քարոզչական առաքելությամբ Եվրոպայից Հայաստան է ժամանել տեր Արմեն քահանա Մելքոնյանը եւ մասնակցել մի շարք հոգեւոր միջոցառումների ու դասախոսություններ կարդացել: Տեր Արմենը, որ Գերմանիայում եւ Հոլանդիայում հոգեւոր հովիվ է, ու Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հեռավոր քաղաքներում գտնվող հայկական համախմբումների քարոզիչ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ համացանցի բոլոր հնարավորություններն օգտագործում է հոգեւոր քարոզչության նպատակներով: Մասնավորապես facebook-ում(https://www.facebook.com/karozner?fref=ts) նրա քարոզների
Ապրես Զոհրաբյան.«Կառավարությունը որոշումներ է ընդունում, որոնց մեջ կաղում է»
Հայաստանի պատմության թանգարանը որոշ ժամանակ առաջ ՀՀ մշակույթի նախարարությանը առաջարկել է, որ տարբեր մարզերից հուշարձաններ տեղափոխվեն Երեւան: Նախարարությունն էլ ինքը ներկայացրել է կառավարության նիստին, որն էլ ընդունել է: «Բնատաճար» ակումբի նախագահ Ապրես Զոհրաբյանն այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այն տուրիզմի զարգացման արդյունավետ միջոց չէ: Ըստ նրա, կառավարությունը որոշումներ է ընդունում, որոնց
Կապանի քաղաքապետ. «Այս ընտրություններում կապանցիներն իրոք ցույց տվեցին, որ կապանցիների հետ երբեք չի կարելի կատակ անել»
Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոյեմբերի 13-ը: Կապանի քաղաքապետարանի աշխատակիցների, քաղաքացիների եւ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած վերջին հանդիպման ժամանակ ամփոփել է իր եւ քաղաքապետարանի կատարած գործունեությունը, դրական գնահատել քաղաքապետարանի եւ մարզպետարանի, ԶՊՄԿ-ի, «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» եւ մի շարք այլ ընկերությունների, կառույցների հետ համագործակցությունը, որի արդյունքում բավականին ծրագրեր են իրագործվել մարզկենտրոնում եւ
Ստյոպա Սաֆարյանը կոչ է անում. «Միասին փոխենք մեր կյանքը» (Տեսանյութ եւ ֆոտոշարք)
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններ կանցկացվեն Ավանում եւ Նոր Նորքի 1-ին եւ 2-րդ զանգվածներում, որտեղ իրենց թեկնածությունն են առաջադրել ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, որն այսօր հանդիպեց ընտրողների հետ: Թեկնածուին զորակցելու էին եկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը,
Ըստ Վահե Ավետյանի ընկերոջ՝ «Հարսնաքարը» պլանավորված է եղել
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի եւ Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով» տուժող ռազմական բժիշկ Արտակ Բայադյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ նրա ցուցմունքից հետո հարցեր են տալիս ամբաստանյալների պաշտպանները: Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանին հետաքրքրում
Սիբիրախտ կա, սակայն կարանտին չի հայտարարվել
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանից տեղեկացանք, որ Իջեւան քաղաքից 7 կմ հեռավորությամբ գտնվող սարամասում հոկտեմբերի 30-ին անկված կովից վերցված փորձանմուշների լաբորատոր ստուգումների արդյունքներով հաստատվել է, որ կենդանին սատկել է սիբիրախտից: Նույն տարածքում անկված գոմեշի մսեղիքի լաբորատոր ստուգումների արդյունքները հայտնի կլինեն նոյեմբերի 7-ին: Իջեւան քաղաքի ծայրամասում տեղադրվել է հսկիչ կետ, ուր անասնաբույժները՝
Հարցվողների 30 տոկոսը խղճահարությամբ է մոտենում հաշմանդամություն ունեցողներին
Այսօր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ հանրային կարծիքի վերլուծության» արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակում: Լրագրողների հետ զրույցում ծրագրի տնօրեն Ջինա Սարգիսովան տեղեկացրեց, որ նախաձեռնությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունքը պաշտպանելուն եւ ՀՀ-ում
Գալուստ Սահակյանը հաստատում է, Սուքիաս Ավետիսյանը՝ հերքում
«Հրապարակ» օրաթերթը տեղեկություն էր տպագրել, որ շինարարության ժամանակ ՀՀԿ-ի շենքի տանիքից 27-ամյա շինարարն ընկել եւ մահացել է: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ էր ՀՀԿ-ն թաքցնում այդ իրողությունը: Ավետիսյանը վրդովվեց. «Ես թաքցրե՞լ եմ: Ո՞վ պիտի հայտարարեր: Օրինակ՝ դուք տեսե՞լ եք դա: Ես այսօր առավոտ լրատվությամբ եմ տեսել, որ նման դեպք
Արմեն Ալավերդյան. «Մեծահարուստները լայաղ էլ չեն անում ՀԴՄ կտրոն վերցնեն»
«Մարդու քրտինքով վաստակած գումարը հարկում եք, բայց վիճակախաղերով շահած, անաշխատ գումարները չեք հարկում: Սա ճի՞շտ փիլիսոփայություն է, պարո՛ն Ալավերդյան»,- ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի այս հարցին այսօր բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Ասենք, ես եթե չեմ աշխատում, տանը նստած եմ ու ավտոմեքենա եմ շահել՝ 5.6 մլն դրամ արժի: Դրանից մեկուքանի
ՀԱԿ-ականը՝ ՀՀԿ-ականին. «Ձեր փողին են ձայն տվել, պարոն Սուքիասյան, ոչ թե ձեզ: Ձեր ինչի՞ն ձայն տային»
Այսօր «Հայելի» մամուլի ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը եւ ՀԱԿ անդամ «Քրիստոնեաժողովրդավարական միության» նախագահ Սոս Գիմիշյանը բանավիճում էին ներքաղաքական հարցերի շուրջ: Բանավեճից մի հատված ներկայացնում ենք ամբողջությամբ. Սուքիաս Ավետիսյան– Այսօր ինչի չկա այլ ուժերի կողմնորոշումը. Որովհետեւ բոլորը շատ լավ հասկանում են, որ ՀՀԿ թեկնածուն ֆավորիտ է: Մնացածները դժվարանում են քայլ անել, որովհետեւ շատ լավ գիտեն,
Պահանջում են պարզել Ռուբեն Հայրապետյանի ստորագրության իսկությունը
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր ընթացավ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ընդդեմ գործարար Ռուբեն Հայրապետյանի գործով դատավարությունը: Նա պահանջում է, որ պարոն Հայրապետյանը ներողություն խնդրի իր պատիվն, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորելու համար: Դատարանը ընդմիջում հայտարարեց՝ հայցվոր կողմի միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար: Տիկին Խառատյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանը միջնորդեց դատարանին
Արտավազդ Փելեշյան. «Այս երկու օրը ես նորից եմ գալու» (Տեսանյութ)
Օրեր առաջ Հայաստան էին ժամանել կինոաշխարհի հայտնի ներկայացուցիչներ Իրակլի Կվիրկաձեն, Անդրեյ Սմիրնովը, Սերգեյ Սոլովյովը եւ Ռոման Բալայանը: Վերջիններիս այցի նպատակը ԵԹԿՊԻ եւ «Հայ արտ սինեմայի» հայտարարած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերի» ընդունելության քննություններն անցկացնելն էր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ «Հայ արտ սինեմա»-ի հայտարարած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերի» ընդունելությունն ավարտված է, եւ
Զավեշտ ԱԺ-ում՝ «պոտենցիայի» եւ «պոտենցիալի» շուրջ
Այսօր ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդրեց ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին ներկայացնել Համաշխարհային բանկի կողմից ՊԵԿ-ի պոտենցիալի գնահատականը: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը շշմեց մի պահ ու սկսեց բարձր ծիծաղել. «Չհասկացա, ի՞նչ եք հարցնում»: Արծվիկ Մինասյանը հասկանալով, որ Վարդան Այվազյանը «պոտենցիալ» բառը «պոտենցիա» է լսել՝ ասաց. «Ես պոտեցիան չեմ հարցնում, պոտենցիալն եմ հարցնում ՊԵԿ-ի»: Վարդան
Գիմիշյանը չգիտի՝ ինչո՞ւ են ՀԱԿ քաղխորհրդի որոշումը Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանն այլ կերպ ներկայացնում
«ՀԱԿ քաղխորհրդում ընդամենը քննարկվել է մեկ հարց՝ արդյոք ՀԱԿ ֆրակցիան իրավունք ունի՞ համագործակցի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ: Այո, մենք որոշում ենք կայացրել, որ եթե ՀԱԿ-ը մանդատները վերցրել է, ապա նա պարտավոր է եւ իրավունք ունի բոլոր հնարավոր համագործակցության ձեւերը գտնի քաղաքական ուժերի հետ: Մասնավորաբար, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Սա է եղել: Իսկ խոսել այն
Փորձագետ. Բարձրահարկեր կառուցելուն այսօր Հայաստանը պատրաստ չէ
«Հայաստանում շինարարության ոլորտում կա ընդամենը 4 կանոնակարգ, դրանք են` ցեմենտ- բետոնե ամրանավորման համար օգտագործվող պողպատները, սինթետիկ հիմքերով լաքերը, ներկերը,եւ շինապակին: Մնացած շինանյութերը դուրս են մնում սերտիֆիկացումից եւ փորձարկումից»: Այս մասին այսօր «Peoplemeter» ակումբում ասաց շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող եւ շինանյութի որակը փորձարկող ընկերության ղեկավար Փիրուզա Աբաջյանը: Նրա խոսքերով, օրինակ փորձարկումներից դուրս են որոշ հանքերը.
Ի՞նչը ստիպեց չինացի միլիոնատիրոջը դառնալ հանքափոր
Չինաստանի 39-ամյա միլիոնատեր Քիանգ Ժանգ Յոնգիանգը որոշել է հանքափոր դառնալ: Սուպերպարկետների ցանցի սեփականատեր Յոնգիանգի որոշման պատճառը մոլախաղերն են, որոնց պատճառով գործարարը տասնյակ հազարավոր դոլարներ է կորցրել: Նա ամեն օր արթնանում է առավոտյան 4-ին և աշխատավայր հասնելու համար մոտ 40 րոպե երթևեկում է գնացքով: Արագ կարդալու ժամանակ աչքերի հոգնածությունը ավելի քիչ է, քան դանդաղ կարդալու: Թայվանցի «Գայլ»
Կայացավ Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը
Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ նոր ձեւավորված Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը: Նիստի խոսնակն էր Կարապետյան Արսենը: Երիտասարդական խորհրդարանը բաղկացած էր 131 պատգամավորներից, որոնք 6 տարբեր կուսակցություններից էին: Քվեարկության արդյունքում հաշվիչ հանձնաժողովի անդամ, բուհերի ներկայացուցիչ ընտրվեց Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ուսանող Ավետիսյան Էդվարդը՝ 59 կողմ, 12 դեմ, 22 ձեռնպահ քվեարկությամբ: «Երիտասարդական խորհրդարանը կարեւորում է երիտասարդների
Դիրքային պայքար
Սպորտում կա այսպիսի հասկացություն՝ դիրքային պայքար: Օրինակ, ֆուտբոլում. պաշտպաններն ու կիսապաշտպանները գնդակը գլորում են սեփական կիսադաշտում, չեն ուզում ռիսկի դեմել, հետն էլ խաղում են հակառակորդի նյարդերի հետ: Եթե խաղացողները տեխնիկապես լավ են պատրաստված, դա կարող է մի քանի րոպե տեւել (10-15 փոխանցում)՝ չնայած այդ մարտավարությունն էլ իր վտանգն ունի. հակառակարոդը կարող է պրեսինգի դիմել,
Նալբանդյանի ակնկալիքները «չափազանց լավատեսական» են
«Ես ինձ թույլ եմ տալիս վերապահ վերաբերմունք ունենալու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որ միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը եւ նրան ներում շնորհելը»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ հավելելով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որոշ երկրներ, ինչպես օրինակ` Թուրքիան, Բելառուսը եւ այլք, ընդհանրապես չեն
Համախմբման կոչ ուսանողներին
Ինչպես հասարակական ակտիվիստ Միքայել Նազարյանն է նշում` այսօր Հայաստանում համալսարաններից անօրինաբար հեռացված 1000-ից ավելի ուսանողներ կան: Նրա և մի քանի այլ ակտիվիստնտների կողմից ստեղծվել է «Հանուն ուսանողների իրավունքների պաշտպանության» նախաձեռնությունը, որի շրջանակներում նախատեսում են համախմբել որքան հնարավոր է շատ ուսանողներ, և արագացնել իրենց խնդիրների լուծման գործընթացը: «Եթե նույնիսկ 100 հոգի լինենք սկզբում, այնպիսի աղմուկ կբարձրացնենք,
Անուշ Սեդրակյան. «Խնդիր է դրված՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անջա՞տ են հանդես գալու, թե՞ իրար հետ հարցը թիվ մեկ ինտրիգը դարձնել»
«Ազատ Դեմոկրատներ»-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ ԲՀԿ-ՀԱԿ բանակցային գործընթացը պետք է թափանցիկ լիներ՝ հանրության մեջ տարակուսանք չառաջացնելու համար – Օրերս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չբացառեց, որ Սերժ Սարգսյանին սատարելու մասին առաջիկայում կարող է ԲՀԿ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերվել։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Ս. Սարգսյանին սատարելու համար այժմ բանակցություններ ընթանո՞ւմ են ԲՀԿ-ի հետ, Հ. Աբրահամյանն ասել
Եթե պատմությունն արձանագրի
Վիճակագրությունը սեթեւեթել չգիտի, այն կարող է անողոք լինել, հաճելի կամ տհաճ, օգտակար կամ ոչ։ Բայց, այդուհանդերձ, նրա հետ հաշվի չնստել չի կարելի, եթե, իհարկե, բավարար խոհեմ ես, ունակ թվային պատկերի բեռը հետեւություններ դարձնել, ծրագրեր ու խնդիրներ ձեւակերպել։ Ավաղ, վերջին տարիներին մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, վիճակագրությունն առանձնապես ուրախանալու առիթներ չի տալիս, այս անգամ եւս։ Օրերս Ազգային
Աստղիկ Սաֆարյանի «Նա»-ն արդեն «հասանելի է»
Աստղիկ Սաֆարյանն այն երգչուհիներից է, ում երգերը կարելի է ասել ավելի շուտ են հայտնվում սոց. ցանցերում, քան Youtube-ում, քանի որ նա ունի երկրպագուների մեծ բանակ: Երգչուհին այսօր ներկայացրել է իր նոր երգն ու տեսահոլովակը: Երգը կոչվում է «Նա». և՛ երաժշտության, և՛ խոսքերի հեղինակը Աստղիկն է: Տեսահոլովակը նկարահանվել է Բարսելոնայում, ռեժիսորը այնտեղ բնակվող ազգությամբ ռուս
Ո՞վ է արդարադատության նախարարության «նայողը»
«Արդարադատության նախարարն ընդամենը արտաքին փայլն է ներկայացնում, գրագետ խոսելու, Եվրոպայից եկած տարբեր հորթերի ընդունելու եւ պատասխանելու համար է: Ես երբեւիցե չէի պատկերացնի, որ ես` նախարարությունում տարբեր տեսակի օպերատիվ միջոցառումներ անցկացնող մարդս, մի օր կհայտնվեի բանտախցում: Ուրեմն ասեմ Հրայրին` ինքն էլ կհայտնվի: Ուրիշի ցավը տղամարդն է հասկանում: Լաց լինող տղամարդու արցունքն արճիճ է, եթե դու տղամարդ
«Առաջին հինգ րոպեում երկու ականջներին պիրսինգ կանեն, կքնի պառաշի մոտ»
ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպան «կանխատեսում» է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ճակատագիրը: «Երբ մարտի 1-ին ինձ ու իմ ընկերներին կալանավորեցին, «Կլոր գաղութում»` Վարդաշեն ՔԿՀ-ում, շուրջ երկու ամիս կոյուղաջրերը գտնվում էին առաջին հարկի խցերում: Այդ խցերում կար ութ մահճակալ, որոնց վրա տեղավորում էին 12-14 հոգու: Հերթով էին քնում: Կալանավորները, երբ ոտքները մահճակալից ցած էին դնում, դնում էին
ՀԱԿ անդամ. «Եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, պետք է առաջնորդ փոխել»
«ՀԱԿ-ի միակ թեկնածուն, իմ կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանն է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀԱԿ անդամ, «Քրիստոնեաժողովրդավարական միության» նախագահ Սոս Գիմիշյանը: Գիմիշյանը հավանական չի համարում, որ Գագիկ Ծառուկյանը լինի ՀԱԿ-ի թեկնածուն, թեեւ չի բացառում, որ Ծառուկյանը լինի Տեր-Պետրոսյանի թեկնածուն: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի Գիմիշյանը կլքի՞ ՀԱԿ-ը: «Եթե Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում եւ այս ընտրություններին ՀԱԿ-ը
El Universo. «Դավիթ Հարությունյան. հայազգի երաժիշտը Էկվադորում»
Հայազգի երաժիշտ Դավիթ Հարությունյանը, որը տասը տարի առաջ Հայաստանից տեղափոխվել էր Էկվադոր` Գուայաքիլի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարելու, բացարձակ իսպաներեն չգիտեր, ոչ էլ Էկվադորի մասին որևէ բան գիտեր: Այժմ նա հիանալի խոսում է իսպաներեն, ունի Էկվադորի քաղաքացիություն, ամուսնացած է երգչուհի Պամելա Կորտեսի հետ և ունի մեկ երեխա: Գրում է «Էլ Ունիվերսո» պարբերականը: Երաժշտության բնագավառում իր ներդրումների համար


















































