Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը նմանակում է Տիգրան Սարգսյանին (տեսանյութ)

Հունիս 22,2012 15:05

«Հայելի» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ կառավարության ծրագրում որեւէ դրական միտում կամ գաղափար չկա՞, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց, որ մեկ կետ նկատել է մշակույթի հատվածում: «Մշակույթի հատվածում, հայկական երաժշտություններ մտցնելը դպրոցներում, ողջունում եմ: Արժե դպրոցներում բացատրել, թե ի՞նչ բան է երաժշտական լադ, ի՞նչ է Կոմիտասի երաժշտություն, որ չորս նոտայով կարա այնպիսի երգ երգի, որ վրացիք 14-ով չեն անում: Այդ ժամանակ, գուցե փոխվի այս արվեստը, այս աղբը, որ մենք տեսնում ենք»:

Հրանտ Բագրատյանը նմանակելով վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց, թե ինչպե՞ս է վերջինս պատասխանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հարցին. «Կոռուպցիան այսօրվա կյանքում նորություն չէ, բոլոր ժամանակներում, բոլորը պայքարում են դրա դեմ: Ես պետք է ասեմ, որ կոռուպցիայի առկայությունը չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, իսկ նրա չլինելը չի նշանակում, որ արդեն հաջողությունների ենք հասել: Պայքարի համար պետք է խնդիրը տեսնել իր հարթության մեջ: Նախ պետք է պարզել, թե որն է թիրախը: Ընդ որում, այստեղ հարցեր կան» ու այսպես գնում են այդ խոսքերը: Եվ դու հասկանում ես, որ այս ամենի մեջ բացարձակ ոչինչ չկա»: «Ա1+»-ի հարցին պատասխանելով՝ Հրանտ Բագրատյանը նաեւ ասաց, որ չի հանդիպել եւ չի ցանկանում հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ կարծում է, որ նա չի կարող պատասխանել իրենց բարձրացրած հարցերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930