Օրվա լրահոսը
Բնակչությունը նվազում է, նվերները՝ շատանում
Հայաստանի անկախանալուց հետո Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից արտագաղթ սկսվեց: Սահմանամերձ մյուս գյուղերի համեմատ՝ Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղից արտագաղթն ավելի մեծ չափով է եղել: Մովսեսցիները հիմնականում վերաբնակվել են Մոսկվայում: Մոսկվայի դպրոցներում դասարաններ կան, որոնց աշակերտների մեծ մասը սերում է Մովսեսից: Մովսեսում թաղամաս կա, որտեղ ամեն տնից Մոսկվա վերաբնակվողներ կան, այդ պատճառով այն անվանում են «մոսկվիչների թաղամաս»:
Զինվորականի եւ հողագործի դեմ գործը դեռ դատարանում է
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Աղասի Մելքոնյանի եւ Վահե Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սույն քրեական գործի նախաքննությունն իրականացրել է ՀՀ ՊՆ 4-րդ կայազորային քննչական բաժինը: Դա բացատրվում է նրանով, որ Վահե Սիմոնյանը պաշտպանության նախարարության զորամասերից մեկի 1-ին տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետն է, մայոր՝ զինվորական կոչումով: Աղասի Մելքոնյանը հողագործ է, բազմանդամ
Գյումրիում կրիտիկական վիճակ է
Ճանաչված բժիշկներից բացի՝ քաղաքը զանգվածաբար լքում են նաեւ փորձառու արհեստավորները «Հինգշաբթի» շաբաթաթերթի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վստահեցմամբ՝ գյումրեցիները շարունակում են տուն-տեղ վաճառել ու զանգվածաբար արտագաղթել դեպի արտերկիր, համենայնդեպս՝ այդ մասին են փաստում իրենց թերթի էջերում տեղադրված հայտարարությունները: Ըստ մեր զրուցակցի՝ վաճառում են անգամ այն հողամասերը, որոնք նախատեսված էին սեփական տուն կամ օբյեկտ կառուցելու համար: «Շատ ցավալի
Հայ գործարարի մեջքին չեն կանգնում
Տրիկոտաժի «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ մեր երկրում բիզնեսի զարգացման համար բազմաթիվ խոչընդոտներ կան: «Տոսպ» ձեռնարկության ղեկավարի խոսքերով՝ չնայած երկար տարիներ է՝ աշխատում է բիզնեսի ոլորտում եւ կարելի է ասել՝ կայացած բիզնեսմեն է, սակայն համոզվել է, որ սկսած հարկային դաշտից, իրացումից՝ մինչեւ արտահանում խնդիր է: Պարոն Բեկիրսկու ներկայացմամբ՝ թիվ առաջին
Եվս մեկ «անջատված տարր» ՀԱԿ-ից
«Անկախ կոչված որոշ մամուլի միջոցներ եւ քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ Հայ ազգային կոնգրեսից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած՝ պայքարել եւ, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը եւ քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ համագործակցությունը վիժեցնելու համար՝ նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը»,- վերջին հանրահավաքում
Հակասող օրը
Այսինքն թե՝ օր, որը նույնիսկ Աստծուն պակասեց՝ աշխարհն ու մարդուն ավելի կատարյալ ստեղծելու համար, քանի որ վեցօրյա Արարչությունից հետո Աստված հոգնեց եւ թույլ տվեց իրեն հանգստանալ: Եվ եղավ այնպես, որ պակասող օրը բարեհարդար ճամփա բացեց մանրուքների համար եւ hետին պլան մղեց կարեւորը: Ինչպես որ չեղավ այն հրաբուխը, որ իր խորքերից գանձեր էր աշխարհ հանելու, այլ
ՀՀՇ-ում տեղյակ չէին
Ավելին, Դավիթ Շահնազարյանի՝ ՀԱԿ-ից դուրս գալը անակնկալ էր իր կուսակիցների համար Հայոց համազգային շարժում կուսակցությունում տեղյակ չեն եղել, որ իրենց կուսակից Դավիթ Շահնազարյանը դեռ մարտ ամսին, խորհրդարանական ընտրություններից առաջ, դադարեցրել է իր քաղաքական գործունեությունը ՀԱԿ-ում: Երեկ այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Դավիթ Շահնազարյանը՝ հրաժարվելով մանրամասնել պատճառները: ՀՀՇ վարչության փոխնախագահ Վահագն Հայոցյանը երեկ
Ետ կգա՞ն «գեներալի ժամանակները»
Ո՞վ կհաղթի Մեծամոր ավանի ընտրություններում Սեպտեմբերի 9-ին քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու նաեւ Արմավիրի մարզի Մեծամոր ավանում: Պաշտոնական առաջադրումները կսկսվեն օգոստոսի 5-ից, սակայն արդեն հավանական թեկնածուների անուններ են շրջանառվում: Հավակնորդներն են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը, նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը: Հավանական է, որ ԲՀԿ-ն էլ սեփական թեկնածուով հանդես գա, քանի որ խորհրդարանական ընտրություններում այս համայնքում
«Որ պատգամավոր էր, ի՞նչ էր անում որ, հիմա էլ պատգամավոր չէ»
Այսօր Aravot.am-ը Գյումրու «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանին հարցրեց, թե իր կարծիքով ի՞նչ տեսակի պատժի կարելի է արժանացնել «Հարսնաքարում» ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծելով սպանածներին և անձամբ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, որ արդեն իսկ դիմում է ներկայացրել ԱԺ մանդատից հրաժարվելու մասին, որպեսզի հասարակությունը փոքր-ինչ բավարարված զգա: «Դիմում ներկայացնելը հասարակությանը փոքր-ինչ մեղմելու տարբերակ է, բայց դիմում
Հերթական «ինքնամաքրումը»
Որոշ հիմնարկներում եւ կուսակցություններում կա այսպիսի ոչ այնքան գեղեցիկ ավանդույթ. երբ որեւէ մեկը դուրս է գալիս աշխատանքից եւ լքում է քաղաքական ուժը, հիմնարկի ղեկավարը կամ նրա «խոսափողները» քաջալերում են մնացածներին՝ «մենք ինքնամաքրվում ենք, ազատվում ենք անվստահելի տարրերից, մեր շարքերն ավելի կուռ են դառնում» եւ այլն: Ես, օրինակ, երբեք այդպես չեմ մտածել: Երբ որեւէ մեկը ցանկացել
Ուղիղ միացում. Անուշ Սեդրակյանն եւ Նվարդ Մանասյանը` «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 18-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը եւ ՀՅԴ անդամ, քաղաքագետ Նվարդ Մանասյանը: Քննարկման թեման` ընդդիմադիր դաշտում ընթացող զարգացումները: “ aravot on livestream.com. Broadcast Live Free
Շիրազի փողոցը երկու օր փակ կլինի
Հուլիսի 7-ին և 8-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցը, վերակառուցման և ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, առավոտյան ժամը 08:00-ից մինչև 20:00-ն երթևեկության համար կլինի փակ: Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է երթևեկել նույն վարչական շրջանի Մազմանյան-Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցներով. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Երկիր»
Խոտածածկ տարածքների հրդեհներ
Հուլիսի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես`Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55 ա շենքի մոտակայքում այրվել է 2500 քմ, Քանաքեռի թիվ 14 փողոցում`«Էթնա» ռեստորանային համալիրի մոտակայքում` 3000 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` 2500 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Սահմանադրության օրը նշեցին նաեւ Մաշտոցի այգում (Տեսանյութ)
Մաշտոցի այգում այսօր քաղաքացիները նշեցին Սահմանադրության օրը: Տոնակատարությունը սկսելուց առաջ մի խումբ ակտիվիստներ այգում նախ տեղադրեցին «Մաշտոցի պուրակը պատկանում է հանրությանը» ցուցատախտակը: Իսկ ավելի ուշ ակտիվիստները ներկայացան ելույթներով: «Ի՞նչ ենք տեսնում այս երկրում, մենք տեսնում ենք ամենաթողություն, մի խումբ հարուստ, իշխանությանը սերտաճած օլիգարխիայի կողմից, որոնք իրենց արտոնյալ դաս են զգում եւ կարող են մարդուց խլել
Ֆուտբոլային շաբաթաթերթ` Գյումրիում
Գյումրու հասարակական-քաղաքական ու ժամանցային ուղղվածություն ունեցող «Հինգշաբթի» շաբաթաթերթի տնօրինությունը սկսել է հրատարկել մի նոր շաբաթաթերթ ևս ` «Հինգշաբթի ֆուտբոլ» անվանումով : «Այն ամբողջությամբ նվիրված է տեղական, հանրապետական և միջազգային ֆուտբոլին, բացի դրանից ունենք մի էջ, որը նվիրված է տեղական այլ մարզաձևերի հաղթանակների լուսաբանմանը: Իսկ թե ինչու՞ որոշեցինք «ֆուտբոլ» շաբաթաթերթ հիմնել, փորձը ցույց է տալիս, որ
Մալխասյանին էլ հայտնի չէ, թե ինչու է «Հանրապետությունը» դուրս եկել ՀԱԿ-ից
«Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման հյուրասրահում ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն ակնարկել էր, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահը՝ Արամ Զավենիչը, ՀԱԿ-ից դուրս գալիս չի հրապարակել հեռացման իրական պատճառները` նշելով. «Եթե մի օր Արամ Սարգսյանը կբարձրաձայնի Կոնգրեսից դուրս գալու իրական պատճառների մասին, ես միայն ուրախ կլինեմ»: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը ՀԱԿ մեկ այլ անդամից՝ Մյասնիկ Մալխասյանից հետաքրքրվեց, թե
Մյասնիկ Մալխասյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մեղավորության մասին. «Դատավոր չեմ, բայց դե առանց կրակ ծուխ չի լինում»
ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը, ի տարբերություն այլ Կոնգրեսականների, «Հարսնաքարում» դաժան ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի հուղարկավորությանը չի մասնակցել: Նա Aravot.am-ի հետ զրույցում բացատրեց, որ քաղաքում չի եղել, դրա համար էլ չի մասնակցել: Ինչ վերաբերում է կատարվածին իր գնահատականին՝ «Պարզ է, որ ինձ համար ցավալի բան է, դա դատապարտելի մի արարք էր, որ տեղի
ՀՅԴ-ն ժողով է անում
Այսօր ժամը 16-ին Կիրովականում մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը: Դաշնակցական ժողովներն, ըստ ավանդույթի, փակ են: Aravot.am-ը փորձեց տեղեկություններ ստանալ գոնե ժողովի օրակարգի մասին: Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ի պատասխան մեր հարցի, ասաց, որ շտապում ենք տեղեկություն ստանալու համար. «Մենք ձեւական ժողովներ չենք անում, իրական ժողով
«Դեմ առ դեմ». Անուշ Սեդրակյան եւ Նվարդ Մանասյան
Հուլիսի 6-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 19-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը եւ ՀՅԴ անդամ, քաղաքագետ Նվարդ Մանասյանը: Քննարկման թեման` ընդդիմադիր դաշտում ընթացող զարգացումները: Նրանց հարցեր կարող եք ուղղել այս գրառման
Անահիտ Բախշյան. «Խնդրում եմ Վահեի ընտանիքը իմ ասածը ճիշտ ընկալի»
«Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է արել, որը վերաբերվում է Aravot.am-ի հրապարակմանը: Տիկին Բախշյանը մտավախություն ունի, որ Վահեի հարազատներն իր ասածը հնարավոր է սխալ հասկանան: Գրառման համաձայն. «Ժողովուրդ ջան, այս հոդվածի վերնագրից կարծես հետևում է, թե նման որոշում կա կայացված, սակայն խնդրում եմ Վահեի ընտանիքը իմ ասածը ճիշտ ընկալի: Ես
Մեծ խողովակները հայտնվել են սահմանամերձ գետում
Հուլիսի 5-ին ժամը 18.50-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհին, Ոսկեպար գյուղի տարածքում հայկական համարանիշներով «ԿԱՄԱԶ» մակնիշի մի բեռնատարից գլորվել է 10 մեծ խողովակ: Ջարդելով Ոսկեպար գետի վրա ձգվող ավտոմոբիլային կամրջի բազրիքը՝ 3 խողովակ հայտնվել են գետում: Նշենք, որ այդ վայրից մինչ Ադրբեջանի սահմանը 500-600 մ է : Երեւի բեռի թույլ կապն է եղել պատճառը, որ խողովակները մեքենայի
ՆԱՏՕ-ն ղարաբաղյան խնդրի ռազմական լուծում չի տեսնում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չկա։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։ ՆԱՏՕ-ն հանդես է գալիս խաղաղ կարգավորման օգտին, քանի որ Դաշինքի համար ծայրաստիճան կարեւոր է կայունությունը Կովկասյան տարածաշրջանում, 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։ Հարցին` ինչպե՞ս
Լեւոն Զուրաբյան. Շարժումը կհաղթանակի, եթե իրար չվանենք
ԱԺ պատգամավոր, Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հայաստանում արդարադատության եւ օրենքի գերակայության հաստատման Շարժման սիրելի մասնակիցներ. «Հարսնաքարի» դեպքերը դարձան այն դետոնատորը, որ պայթեցրեց մեր կյանքի սովորական ընթացքը եւ բոլորիս, տարբեր քաղաքական հայացքներ եւ համակրանքներ ունեցող, ինչպես նաեւ որեւէ քաղաքական ուղղվածություն չունեղոց’ քաղաքացիներիս միավորեց արդարադատության պահանջի, մեր երկրում ապօրինություններին, բռնություններին եւ
Վարչապետի կնոջ հարստանալու բանաձևը. Գոհար Սարգսյանն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը
hetq.am կայքում 2012թ. հունիսի 18-ին տեղադրված «Վարչապետի ու տիկնոջ դոլարային եկամուտները սրընթաց աճում են» հոդվածի վերաբերյալ և այնտեղ հնչեցված «արդյոք վարչապետի կինը կներկայացնի այն բանաձևը, ըստ որի` չաշխատելով կարելի է միլիոններ կուտակել» հարցի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը. Այդպիսի բանաձև չկա: Առանց աշխատանքի հարստանալ հնարավոր չէ: Հաջողության կարելի է հասնել միայն աշխատելով՝ այն էլ բարեխիղճ
Հռոմի Պապը կայցելի Լիբանանի Հայ կաթոլիկ պատրիարքություն
Սեպտեմբերին ծրագրված լիբանանյան այցի շրջանակներում Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը կայցելի Լիբանանի Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարան, հայտնում է արաբալեզու Khabararmani.com կայքը: Այդ այցի ժամանակ կաթողիկ եկեղեցու առաջնորդը հանդիպումներ կունենա մեծ թվով հոգևորականների հետ՝ ինչպես քրիստոնյա, այնպես էլ մուսուլման: Ինչպես նաև՝ կհանդիպի Լիբանանի վարչապետի և նախագահի հետ: Բենեդիկտոս 16-րդի այցը կեզրափակվի սեպտեմբերի 16-ին Բեյրութում, որտեղ նա խաղաղ
Ռեփերը պլաստիկ վիրահատության է ենթարկվել
Ռեփեր Տիմատին պլաստիկ վիրահատության է ենթարկվել՝ բժիշկներին խնդրելով «շտկել» ականջները: Ռեփերն արդեն տանն է. մոտ մեկ ժամ տեւած վիրահատությունից հետո վերականգնվում է հանգիստ միջավայրում: Նա նշել է, որ դեռեւս դժվարանում է քնել, բայց այն, որ ականջներն արդեն նորմալ տեսքի են եկել, գոհ է: Մինչ այդ՝ նրա ականջներին բազմաթիվ անցքեր կային արված, որոնք արդեն չափից շատ
Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը հիացած չէ դիմորդներով
Հուլիսի 3-ից Գեղարվեստի ակադեմիայում մեկնարկել են քննությունները, հանձնաժողովն էլ նախագահում է ՀՀ Պետական եւ Նախագահի մրցանակի դափնեկիր, անվանի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Aravot.am- ը նրանից կարծիք հարցրեց Գեղարվեստի ակադեմիայի այս տարվա դիմորդների վերաբերյալ: Վարպետը, պարզվում է, հիացած չէ. «Ճիշտն ասած, առանձնապես աչքի չեն ընկնում, գծանկարից թույլ են, քանդակ համեմատաբար լավ են անում, երեւի ավելի պատրաստված են,
Հոգեւորական տեր Վրթանեսը միայն աղոթք չի կարդում, խոտ էլ է հնձում (տեսանյութ)
Լոռու մարզի Օձունի եկեղեցու հոգեւոր առաջնորդ տեր Վրթանեսը հոգեւոր մաքրությունից զատ՝ եկեղեցու բակի մաքրությունն էլ է անձամբ կատարում: Մեր այցելության պահին երիտասարդ հոգեւորականը եկեղեցու բակում շրջելուց եւ պլաստմասսե շշերը հավաքելուց հետո անցավ խոտհարքին: Զբոսաշրջիկների համար անակնկալ էր ժամանակակից սարքով խոտ հնձող եկեղեցական տեսնել: Բոլորը հավաքվել ու զարմացած նայում էին, թե ինչպես է տեր Վրթանեսը, որը
Սերգեյ Դանիելյան. «Չկա Հայրապետյան, կլինի Մայրապետյան, ի՞նչ տարբերություն» (տեսանյութ)
«Մանդատը վայր դնելը իր անձնական գործն է: Ես դեմ եմ այն կարծիքին, որ Ռուբեն Հայրապետյանն ինչ-որ անմարդկային, ինչ-որ անտիպ մի հրեշ է: Չէ: Բոլոր մարդիկ էլ մարդ են ի վերջո հոգու խորքում: Ես չէի ուզենա իր տեղում լինել, դա ինչ-որ սարսափելի տրավմա է իր համար, պարզ է: Նորմալ է: Բայց դա ոչինչ չի լուծում: Այս


















































