Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի կողմից միայն կեղծ ցուցադրություններ են, թե Կրեմլի թեկնածուն ինքն է

«Առավոտ»-ի հետ զրույցում ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը, անդրադառնալով հարցին` ի՞նչ է փոխվել 2008-ի եւ այսօրվա համեմատությամբ, պատասխանեց. «Հիմա դաշտում մնացել են մի կողմից իշխանությունը (հանձին «ՀՀԿ» անվան տակ համախմբված քրեաօլիգարխիկ մի շարք կլանների) եւ մյուս կողմից կրկին իշխանությունը (հանձին «ԲՀԿ» անվանվող քրեօլիգարխիկ բրգաձեւ մի կլանի): Մյուս քաղաքական ուժերը ընդամենը նայում են այս երկու հանցավոր կլաններին:

Հայաստան կժամանեն «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցման» կամավորները

Ֆիզիկա դասավանդողների նորարարական նախագիծը, որն ուղղված է օպտիկայի և ֆոտոնիկայի ուսուցմանը, իրենց հաջորդ պարապմունքները կանցկացնեն Հայաստանում: Հայտնում է օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային միության կայքը: Կամավոր դասախոսները «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում»-ի (ALOP) հետ  նոյեմբերի 18-23 կժամանեն Հայաստան, Երևանի պետական մանկավարժական համալսարանում պարապմունքներ անցկացնելու համար: ALOP-ը հովանավորվում է UNESCO-ի, օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային միության և այլ

Iran Sports Press. «Անդրանիկ Թեյմուրյանը չի կորցրել իր տեղը հավաքականում»

«Իրան սպորտս պրես»-ը գրում է, որ Իրանը կլանած ճգնաժամը ցույց է տալիս, որ միջուկային ծրագրի հետ կապված ԱՄՆ-ի և ԵՄ-ի կիրառած պատժամիջոցներն տալիս են իրենց սպասված արդյունքները: Պատժամիջոցները սկսել են ազդել երկրի ֆուտբոլի ներքին առաջնության վրա: Տնտեսական ճգնաժամի և իրանական ռիալի անկման պատճառով ակումբերը ի վիճակի չեն վճարել արտասահմանցի ֆուտբոլիստների աշխատավարձները: Իրանի առաջին և երկրորդ

Գալուստ Սահակյանը՝ Նաիրի Հունանյանին այցելելու մասին. «Անընդունելի երեւույթ է»

Այն, որ մի քանի պատգամավորներ հոկտեմբերի 27-ի նախօրյակին գնացել են Նաիրի Հունանյանին եւ Կարեն Հունանյանին տեսակցության, սրա մեջ արտառոց բան չե՞ք տեսնում: Aravot.am-ի այդ հարցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես սուբյեկտիվ մտածողություն ունեմ, դրա համար այդ կապակցությամբ չէի ուզենա գնահատական տալ: Ինձ համար դա անընդունելի երեւույթ է»: Մենք հետաքրքրվեցինք` Դուք չե՞ք փորձել որպես

«Դեմ առ դեմ». Գառնիկ Իսագուլյան եւ Ստեփան Սաֆարյան

Նոյեմբերի 2-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 53-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:  Քննարկման թեման` ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման հարցում առկա անորոշության պատճառները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝

Սեյրան Օհանյանը այցելել է հյուսիսարևելյան շրջան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 31-ին այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան սահման: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: Նախարարն այցելել է  նորակառույց պաշտպանական շինությունները և ծանոթացել զորամասերից մեկի շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին: Զինծառայողները ներկայացրել են հենակետի պաշտպանության

Գյումրու դատարանում մարմնավաճառուհիները իրար «միս էին ուտում»

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց  Թուրքիայի  Տրապիզոն քաղաքում մարմնավաճառությամբ զբաղված կանանց դատական նիստը: Հիշեցնենք, 31-ամյա գյումրեցի Հրանուշին մարմնավաճառության մղելու մեղադրանքով կալանավորված են  գյումրեցի մեկ այլ մարմնավաճառուհի Նարինեն ու Տրապիզոնում բնակվող 60-ամյա երևանցի Սուսաննան: Այս երկու տիկնայք չեն ընդունում, որ Հրանուշը թրաֆիքինգի զոհ է, նրանց պնդմամբ, նա իր կամքով ու  խնդրանքով է  Թուրքիա եկել,

Մ. Եսայան. «Տիգրանը գրեթե իմ երեխաների հասակակիցն է, և որևէ թշնամանք, լարվածություն պարզապես անհարմար է, որ լինի մեր միջև»

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այսօր այցելեցին  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու, թե ինչ պայմաններում են ապրում ազատազրկվածները, ինչ խնդիրներ ունեն: Aravot.am-ը այցի մանրամասներին տեղեկացավ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանի հետ զրույցում: Նա տեղեկացրեց, որ այցի նպատակներից է համապարփակ

Հայր եւ որդի մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է հայր եւ որդի Ալեքսանյանների կողմից խարդախություն կատարելու  դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար  14 տարվա ազատազրկման դատապարտված

Ճապոնիայում մի ծառայություն առաջարկում է 80 դոլարի դիմաց 1 ժամ գրկախառնված քնել գեղեցիկ աղջկա հետ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի սրճարաններից մեկը բավական հետաքրքիր և ուշագրավ ծառայություն է առաջարկում իր այցելուներին: Բոլոր ցանկացողներին 80 դոլարի դիմաց առաջարկվում է 1 ժամ փաթաթված մնալ կամ քնել գեղեցիկ աղջկա հետ: Սրճարանի տնօրինությունը նշել է, որ իրենց մատուցած ծառայությունը որևէ սեռական ենթատեքստ չունի և միտված է հաճախորդների համար հաճելի քուն ապահովելուն։ Գեղեցիկ անծանոթուհիների հետ քնելու գները

Տավուշի մարզպետի խորհրդականը դարձել է ակադեմիկոս, նաեւ` վնասել ոտքը

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի  խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը  վերջերս մեզ  ցույց տվեց բնության եւ հասարակության մասին գիտությունների  միջազգային ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղից իրեն տրված ակադեմիկոսի  վկայականը: Չիբուխչյանը վերջերս ցատկելով մարզպետարանի առաջին հարկից՝ վնասել էր ոտքը եւ մի ամիս կաղալով էր քայլում: Նրա խոսքերով ՝ կիրակի օրն ինքն  աշխատել  էր մարզպետարանի  իր աշխատասենակում: Այդ մասին տեղյակ չլինելով՝ մարզպետարանի

«Հակահարված»-ը քայլում է Երևանում

Քաղաքական «սթրիթ արտը», այսինքն՝ փողոցային արվեստը Երևանում իր հետքերն է թողնում արդեն երկու ամիս։ «Ճանաչիր թշնամուդ» վերտառությամբ Սերժ Սարգսյանի նկարը հայտնվեց ԱԺ դարպասներին, ՀԱԿ ակտիվիստները՝ Հյուսիսային պողոտայում, իսկ քաղաքացուն հարվածող ոստիկանի գրաֆիտին՝ Խնկո Ապոր գրադարանի պատին։ «Հակահարված» նոր նախաձեռնությունը այս կերպ փորձում է մարդկանց հասցնել իր գաղափարները։ « Այդ նշանակում է հակահարված 2008 թվականի մարտի

ՀԱԿ-ը` կոռուպցիայի մասին

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի պահանջով «վճռական գործողությունների» պիտի անցնեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ դրան մասնակից դարձնելով ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների։ Այսպես կոչված «կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի» նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել նաեւ Հայ Ազգային Կոնգրեսը։   Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. Մեր պաշտոնական փաստաթղթերում ի

Պահանջեցին Դավիթ Սանասարյանի փաստաբանի լիազորությունները չճանաչել (Տեսանյութ)

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, քաղաքացի Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի գործով դատավարությունը այսօր հետաձգվեց նոյեմբերի 22-ին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռ. Հայրապետյանի ներկայացուցիչներ Կարեն Պետրոսյանն   ու Սայադ Բադալյանը Դ. Սանասարյանի ներկայացուցչի վերաբերյալ առարկություն էին ներկայացրել՝ պահանջելով չճանաչել նրա լիազորությունները: Իրենց առարկությունը Ռ. Հայրապետյանի ներկայացուցիչները բացատրել էին

Եթե դրսից եկած ներդրողը շաքարավազ բերի, դաշտից «կվտարեն»

«Doing business 2013» միջազգային զեկույցում Հայաստանը «Հարկերի վճարում» անվանակարգում 44 կետով առաջ է գնացել, իսկ «Ներդրողների պաշտպանվածության» անվանակարգում` 73 կետով ենք առաջ գնացել: Aravot.am-ը խնդրեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանին՝ մեկնաբանել, արդյոք այս ցուցանիշներն իրականությանը համապատասխանո՞ւմ են: Պարոն Սաֆարյանն ասաց, որ չի կարող միջազգային կառույցի աշխատանքին գնահատական տալ, բայց նաեւ հավելեց, որ Հայաստանում ներդրողները

Սեյրան Օհանյանը այցելել է հյուսիսարևելյան շրջան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 31-ին այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան սահման: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: Նախարարն այցելել է  նորակառույց պաշտպանական շինությունները և ծանոթացել զորամասերից մեկի շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին: Զինծառայողները ներկայացրել են հենակետի պաշտպանության

Հետնամուտքից «փախչող» պաշտոնյաները (Տեսանյութ)

Այսօր կառավարության հերթական նիստն էր ու  կառավարության շենքի առջեւ այսօր էլ ցուցարարների  պակաս չկար:  Ցուցարարներից շատերը ամեն հինգշաբթի երազում են «բռնացնել» անշարժ գույքի եւ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին, ում այդպես էլ չեն հանդիպում: Aravot.am-ը այսօր կառավարության հետնամուտքը նախընտրող գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվեց՝ ինչու են խուսափում գլխավոր մուտքով ներս մտնելուց: Պարոն Զախարյանը այս հարցին չպատասխանեց:

Independent. «Արքայազն Էնդրյուն չպիտի օգնի Ադրբեջանին»

«Ադրբեջանի և նրա նողկալի նախագահ Իլհամ Ալիևի նավթատնտեսության հնարավոր դադարեցումը հասկանալի է: Ի վերջո ածխաջրածնով հարուստ պետությունը ողողված է փողով, ու իշխանությունը ձգտում է այն օգտագործել սեփական շահերի համար», – գրված է անգլիական «Ինդիփենդենթ» թերթի խմբագրականում: Թերթը քննադատում է արքայազն Էնդրյուին՝ Ադրբեջանին աջակցելու համար : «Սկզբում նա (արքայազն Էնդրյուն) մի քանի անգամ մեկնեց այդ երկիրը

Նոր աղանդ՝ «Կենդանի հավատք ընտանեկան եկեղեցի»

«Տուժած կարելի է համարել ոչ միայն այն անձին, որից գումար են վերցրել, այլև ցանկացած մարդու, քանի որ քայքայիչ աղանդներից տուժածները հոգեբանական սթրես են ապրում: Ցանկացածկրոնական կազմակերպություն իր ճիրանները գցում է մարդկանց վրա: Հայաստանում գործող ինքնասպանությունների հիմնական մասը տեղի է ունենում խորը հոգեբանական սթրեսների հիման վրա, այլ ոչ թե հոգեբանական»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Աղանդների քայքայիչ

Ամուսնացած զույգերի շրջանում մահացելիության աստիճանը 15-20%-ով քիչ է . Փաստեր ամուսնության մասին

Հին Հռոմում օրենք կար. մարդկիկ պարտադիր պետք է ամուսնանային, իսկ միայնակների համար պատիժ էր նախատեսված: Օրենքը ընդունվել էր Ագուստինոս կայսեր օրոք: Այժմ այսպիսի օրենքներ չեն գործում, սակայն առկա է բնության օրենքը . մարդիկ սիրահարվում են, երկար ժամանակ շփվում և ի վերջո, եթե ամեն ինչ լավ է լինում, ամուսնանում են: «Տղամարդկանց համար ամուսնության հարցում ամենակարևորը վստահությունը,

«Որևէ թունավոր կամ առանձնապես վտանգավոր քիմիական տարրեր ջրերին չեն խառնվում»

2012 թ. հոկտեմբերի 31-ին «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անունից լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է, թե «Թեղուտ» ՓԲ ընկերության արտադրամասերից մեկից՝ խճի լվացման տեղամասից, խճի լվացման արդյունքում առաջացած հոսքաջրերն ինչպես են թափվում Շնող գետի Խառատանոց վտակի մեջ: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը համապատասխան պետական լիազոր մարմնի տրամադրած թույլտվության շրջանակներում, դրանով նախատեսված ծավալներով

Նաիրա Զոհրաբյան. «Դատավճիռը Տիգրան Առաքելյանի մասով համարում եմ ոչ արդար»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ դեռ սեպտեմբերին որոշել էր այցելել քրեակատարողական հիմնարկներ, ծանոթանալ պայմաններին, որպեսզի հնարավորինս համապարփակ ինֆորմացիա հավաքեր նոյեմբերի 20-ին հրավիրվելիք խորհրդարանական լսումների համար: Այսօր այդ շրջանակներում նշված երկու հանձնաժողովների անդամներն այցելեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց հանդիպման

Ընդունել են ավելի էժան, քիչ տեսակների խաղող, փողի մի մասն էլ դեռ չեն տվել

Ըստ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության՝ Տավուշի մարզում  գինու եւ  կոնյակի  գործարաններն այս տարի ընդհանուր առմամբ ընդունել  են 7426 տոննա խաղող:  Ըստ նույն աղբյուրի՝ «Իջեւանի գինու , կոնյակի գործարան» ԲԲԸ-ն մթերել է  706 տոննա խաղող:  Նշենք, որ այդ գործարանն ընդունել է միայն սեւ  խաղող:  Այդ պատճառով իջեւանցի խաղողագործները  ստիպված էին հավելյալ ծախսեր կատարելով՝   հանձնելու

Հմայակ Հովհաննիսյանի դեմ գործը կվերսկսվի

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը հրապարակեց Հմայակ Հովհաննիսյանի դեմ Սենիկ Ջուլհակյանի հայցով դատական ակտը: Հայցվոր Ս.Ջուլհակյանն իրեն հասցված վիրավորանքի ու զրպարտության համար պահանջել էր, որպեսզի Հմայակ Հովհաննիսյանը հրապարակային ներողություն խնդրի եւ զրպարտչական տեղեկությունները հերքի: Այս գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող կողմ էին ճանաչվել մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ «Հրապարակը», «Մուլտի Մեդիա

Արսեն Ջուլֆալակյան. «Եթե Հերմինեն օլիմպիադային իմ նախապատրաստվելուն չխանգարեց, այլեւս երբեք չի խանգարի»

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի օլիմպիական խաղերի ավարտից հետո` օգոստոս ամսին, ամուսնացել է Հերմինեի հետ, որը սովորում է ԵՊՀ –ի ռոմանոգերմանական ֆակուլտետում: Սակայն օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը Գերմանիա` Բունդեսլիգայի ակումբային առաջնություն, մեկնում է առանց նրա: Aravot.am-ի հարցին, թե Հերմինեին հետը չի տանում, որպեսզի չխանգարի՞, օլիմպիական արծաթե մեդալակիրը պատասխանեց. «Ոչ: Նա ուսանող է եւ չի կարող երկար ժամանակ

Սամվել Բալասանյանը անգլերենով գովազդեց իր գարեջուրը ԱՄՆ դեսպանի մոտ

Այսօր Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ծանոթանալու և Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառմանը մասնակցելու նպատակով  Գյումրիում էին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի Միացյալ թագավորության  դեսպան տիկին Քեթրին Լիչը: Նրանք պարոն Բալասանյանին  հյուրընկալվեցին հերթափոխով:Վաղ առավոտյան  Գյումրու քաղաքապետարան  էր շտապել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով բավականին խորությամբ հետաքրքրվեց պարոն Բալասանյանի  անձով ու 

Արսեն Ջուլֆալակյանը մեկնում է Գերմանիա

Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը նոյեմբերի 7-ին մեկնում է Գերմանիա` «KSV Aalen»-ի կազմում մասնակցելու Բունդեսլիգայի ակումբային առաջնությանը: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Արսենն ասաց. «Արդեն 4-րդ տարին է, ինչ պայմանագրով հանդես եմ գալիս այդ ակումբում, որի կազմում 2010 թվականին նվաճել եմ Գերմանիայի չեմպիոնի կոչումը: Այդ ընթացքում Գերմանիայի մրցագորգում անցկացրել եմ 24 գոտեմարտ, որոնցից 5-ը`

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Նոյեմբերի 1-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Юга. «Ծառայությունից խուսափող հային 14 տարի անց հայտնաբերել են Ադիգեյում»

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության քննչական վարչության Մայկոպի շրջանի աշխատակիցները հոկտեմբերի 30-ին հայտնաբերել են 36-ամյա տղամարդու գտնվելու վայրը, որին ավելի քան 14 տարի է փնտրում են Հայաստանի իրավապահները: Հաղորդում է «Յուգա» պարբերականը: Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը թաքնվում էր` խուսափելով զինվորական պարտադիր ծառայությունից: Ժամանելով Ռուսաստան` նա անընդհատ փոխում էր բնակավայրը: Այժմ նա ձերբակալված է:  Պատրաստեց Հովհաննես

Ներկայացվել է նոր՝ www.iyerevan.am կայքը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի, արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների պետերը, <<Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն>> ՊՓԲԸ տնօրենն ու ՄԱԿ-ի  Զարգացման Ծրագրի համայնքային զարգացման ծրագրի համակարգողը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի  www.iyerevan.am կայքը: Ընդգծելով, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից մշտապես կարևորվում է մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավումն ու քաղաքացիների մասնակցության ապահովումը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031