Օրվա լրահոսը

«Կոստյո՞ւմն է, որ պետք է գեղեցկացնի պատգամավորին».- մեկնաբանում են հումորիստները

Երեկ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ-ում հարց էր բարձրացրել, որ պատգամավորները չեն կարողանում որակյալ բաճկոն գնել, ներկայանալի չեն, ԱԺ-ում անհրաժեշտ գույք՝ տպիչ, գրիչ, սեղան, աթոռ, բազկաթոռ չկա: Նա , խոսելով ԱԺ-ում բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, նշել է. «2012-ի քննարկման ժամանակ մենք պայմանականորեն անվանեցինք պատգամավորների նյարդերի պահպանման ծախսեր, որոնց հետ կապված նշեցիք, որ 2013-ին դա պիտի ներառել:

Քոչարյանի տարիներից սկսած՝ անշարժ գույքի առուվաճառքի գործերը սկսեցին վատանալ

«Նախընտրական շրջանը միշտ բացասական է անդրադառնում անշարժ գույքի շուկայի վրա, քանի որ ազգային մտածելակերպով պայմանավորված, քաղաքացին կամ գյուղացին սպասում է, թե ընտրություններն ինչպես կավարտվեն, որպեսզի իր ծրագրերն իրագործի»,-պատասխանելով այն հարցին, թե ընտրություններն ինչպե՞ս են անդրադառնում անշարժ գույքի շուկայի վրա ասաց «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Aravot.am-ի հարցին, թե կարելի՞ է արձանագրել, որ նախընտրական շրջանում բնակարանների

Tehran Times. «Իրանի դրամատուրգները կհանդիպեն հայ գրողների հետ»

Թեհրանից ինը դրամատուրգ ժամանել է Երևան` Հայաստանի գրողների միության անդամների հետ հանդիպելու: Հաղորդում է «Թեհրան թայմս» թերթը: Հանդիպումը կայանալու է 2010թ. Իրանի թատերական դրամատուրգիայի կենտրոնի և Գրողների միության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում: Իրանական կողմից հանդիպմանը մասնակցելու են Բեհզադ Սադիքին, Մոհամմադ-Ամիր Յարահմադին, Ալիրեզա Նադերին, Սուսան Ռահիմին, Սալմա Սալամաթին, Բահրամ Ջալալիփուրը, Սադեք Սաֆիին, Մեհդի Միրբաքերին և

Զարուհի Փոստանջյանը խնդրում է վերացնել ՏԻՄ և պետական շենքերի անօրինական օգտագործումը ՀՀԿ-ի կողմից

Այսօր ՀՀ նախագահին և վարչապետին դիմում է հղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ խնդրելով  հարգել Հայաստանի Հանրապետության օրենքները և վերացնել ՀՀԿ-ի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքերի անօրինական օգտագործումը­:  Ս.թ. սեպտեմբերի 13-ին տիկին Փոստանջյանը պատգամավորական հարցում էր հղել ՀՀ վարչապետին՝ խնդրելով տեղեկացնել. «1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի` քաղաքապետարանների, թաղապետարանների,

Փորձագետ. «Չընտրություններից հետո գազը կթանկանա»

«Գազի գնի բարձրացումն անխուսափելի է, գինը որոշում են Կրեմլում եւ ես գտնում եմ, որ մենք այս հարցում անելիք չունենք: Գազը, իմ ունեցած տեղեկություններով, գարնանը, նախագահական ընտրություններից հետո կթանկանա եւ 1000 խմ-ի համար, երեւի, կլինի 200-250 դոլար»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա դիտարկմամբ, գազի թանկացումը բնականաբար կբերի նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման, քանի

IANS. «Շեկհար Կապուր. Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելը բարդ է լինելու»

«ԻԱՆՍ» լրատվական ծառայությունը զրուցել է հնդիկ ռեժիսոր Շեկհար Կապուրի հետ՝ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարելու կապակցությամբ: «Սա աշխարհի պատմության մի մասն է, թեև շատ ամոթալի», – ասել է Կապուրը, – «Այս նախագիծը իրագործելը բարդ է լինելու: Այն շատ փող է պահանջում, շատ կիրք և կազմակերպվածություն: Բայց այս նախագծի հետևում կրքով լի շատ մարդիկ կան: Այնպես

Դումանյանը չգիտի՝ դեղ ներկրող 70 կազմակերպություններից քանիսի՞ տերն է Սամվել Ալեքսանյանը

Այսօր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ եթե մյուս տարի հայտնաբերվի, որ Դուք չարաշահումներ եք արել, դրա համար Դուք պատասխանատվություն կկրե՞ք, թե՞ չէ՝ պատասխանեց. «Ես պատասխանատվություն կկրեմ իմ մասով, թե ես, որպես առողջապահության նախարար, ինչ միջոցներ չեմ ձեռնարկել, որպեսզի տնտեսվարող սոբյեկտը, որը ունի ուրիշ լիազոր մարմին, չի կարողացել օրենքի սահմաններում դեղորայք գնել»: Հարցին՝

Լեզվաբանական համալսարանի նախկին ուսանող. Ես բուհից հեռացվել եմ անօրինական ճանապարհով

«Հայելի» ակումբում այսօր տարեվերջյան և միջանկյալ քննություններից դուրս մնացած ուսանողների խնդիրը ներկայացրեց «Հանուն ուսանողների պաշտպանության» նախաձեռնության անդամ, ԵՊԼՀ նախկին ուսանող Միքայել Նազարյանը: 2012-2013թթ. ուսումնական տարվա սկզբին սույն թվականի հունվարի 27-ի դրությամբ ուժի մեջ մտած նոր` 12 42 կարգի պատճառով ՀՀ պետական տարբեր բուհերից հեռացվել է 1324 ուսանող: «Հանուն ուսանողների իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը», հիմք ընդունելով ՀՀ

Առողջապահության նախարար. «Կոռումպացված պաշտոնյա գիտեմ, անունը չեմ տա»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետին հանձնարարել էր, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներն ուժեղացնեն, հարկ եղած դեպքում կատարեն վիրահատական միջամտություններ: Լրագրողներն այսօր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից ճեպազրույցի ժամանակ հետաքրքրվեցին՝ ինչպես հասկանում ենք, վիրահատական մասի պատասխանատուն Դուք եք, ի՞նչ եք անում կոռուպցիայի դեմ պայքարի համար: Նախարարը պատասխանեց. «Մենք բացի վիրահատությունից, կոնսերվատիվ բուժման կողմնակից ենք, եւ վիրահատություններն անում

Քննարկվեց «Երեւանի փոքր կենտրոնի» հայեցակարգը

«Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգի նախագծի քննարկման նպատակով նոյեմբերի 1-ին քաղաքաշինության նախարարությունում կայացավ այդ նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ մայիսին ստեղծված աշխատանքային խմբի նիստը: Աշխատանքային խումբը վարչապետի որոշմամբ ղեկավարում է քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, խմբում ընդգրկված են Երեւանի գլխավոր ճարտարապետը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ եւ ավագանու անդամներ, մշակույթի նախարարության աշխատակազմի, «Հայաստանի ճարտարապետների միության»,

Դերենիկ Դումանյանը Նորայր Դավիդյանից բողոքեց՝ նրան մեղադրելով հիվանդների թիվը նկարելու մեջ

ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ուղղեց մի շարք հարցեր՝ 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Նրա խոսքերով՝ «Ձեր ծրագրերը ռեֆորմիստական ոճով բոլորն ընդունում են, բայց կարծում եմ, ընդունում են նաեւ, որ առաջացել է մկրատ՝ ոչ ձեր նախարարության մեղքով, մարդկանց հնարավորությունների եւ անհրաժեշտությունների միջեւ: Երբ համավճար ենք մտցնում պետական պատվերի մեջ, որ

Սատանիստը՝ նժդեհականի դեմ

Այսօր «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Facebook-ում սատանիստների ակտիվ գործունեության մասին, որտեղ նրանք համարձակվում են վիրավորել Հայ առաքելական եկեղեցին, ասաց, որ համացանցում կան այնպիսի մարդիկ, որոնք, ըստ էության, գործում են ինքնանպատակ շահերից ելնելով. «Համացանցը եւ չարիք է, եւ բարիք: Այնտեղ կան այնպիսի մարդիկ, որոնք այդ դաշտ են եկել առաքինի

Շարմազանովի պատասխանն Ալիեւին. «Ադրբեջանը չէ, որ պետք է թույլ տա Արցախի ժողովրդին տնօրինելու սեփական ճակատագիրը»

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ադրբեջանցի օպերային երգիչ Բլուլբյուլի արձանի բացման արարողությանը մասնավորապես հայտարարել է, որ Ադրբեջանը թույլ չի տա երկրորդ հայկական պետության գոյությունը, եւ կգա մի օր, երբ Բյուլբյուլի եւ այլ ադրբեջանցի գործիչների արձանները կտեղադրվեն Շուշիում: Այս հայտարարության մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Ադրբեջանի ղեկավարը շարունակում է

Քրեական դատավարության նոր օրենսգիրք են մշակում

Արդարադատության նախարարությունը Ազգային ժողով է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ: Այսօր արդարադատության նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը ներկայացրեց գործող օրենսգրքի եւ նոր նախագծի տարբերությունները: Ըստ նրա, նոր օրենքը նախատեսել է քրեական գործերի քննության եւ լուծման ընթացքում ապահովել հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանություն, քրեական արդարադատության

Երկրի ղեկավարությանը չի բավարարում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը` վարչապետը տեղեկացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ զրույց է ունեցել ՀՀ Նախագահի հետ։ Նախագահը վճռական գործողություններ է պահանջում, որպեսզի ապահովվեն շոշափելի և տեսանելի արդյունքներ։ Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարության կառավարության նիստում ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և

ՕԵԿ-ը դեկտեմբերին էլ է մուրաբա եւ օծանելիք բաժանելու

Այսօր «Ազդակ» ակումբում վերլուծելով «Օրինաց երկիր» կուսակցության անցած ճանապարհը, համանուն խմբակցության գործունեության արդյունքները, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը  հայտարարեց. «Մենք ռեֆորմիստական քաղաքան ուժ ենք»: Նա նկատի ուներ, մասնավորաբար, սոցիալական ոլորտում ՕԵԿ-ի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունները, որոնք մեծամասամբ ընդունվում են: ՕԵԿ-ական պատգամավորն այն կարծիքին չէ, որ հանրությունը հիասթափված է ՕԵԿ-ից եւ որ դրա ամենացցուն ապացույցը 2008-ի նախագահական ընտրություններում

Ո՞ւր հասանք ու ո՞ւր ենք գնում…

Վերջերս Ֆեյսբուքում հայտնվեց մի տեսաֆիլմ՝ հարսանիքային, այսպես կոչված, երաժշտության կատարում՝ Վարդանիկ կոչվող մենակատարով։ Որոշեցի այլեւս չլռել ու թղթին հանձնել իմ մտորումներն այդ երեւույթի եւ պատճառների մասին։ Իմ կարծիքով՝ շատերը, երեւի, անկախ իրենց կամքից, ականատես ու ունկնդիր են լինում նման կարգի երաժշտության, որն արդեն վարակի նման թափանցել է ռեստորաններ եւ այլ հասարակական վայրեր։ Այս կարգի երաժշտությունը

«Երջանիկ եղիր նրա հետ, ով կարողանում է սերը բառերով նկարագրել»

«Բարև». սա այն միակ բառն է, միակ կապող օղակը, որ ստիպում է Սոֆիին ու Ալեքսին ամեն անգամ վերապրել անցածը: Նրանք ծանոթացել են իրենց ընդհանուր ընկերներից մեկի կազմակերպած միջոցառման ժամանակ: «Հենց սկզբից միմյանց դուր չեկանք ու ամեն հարմար առիթով հակառակվում էինք իրար, վիճում… նույնիսկ կողքից թվում էր, թե մենք վաղեմի ծանոթներ ենք, որ ազատ բանավիճում ենք

World Orchestra-ի միակ հայ արտիստը

Ըստ ջութակահար Կարմեն Թոսունյանի, սիմվոլիկ գումար ասվածը աշխարհահռչակ եւ հայկական նվագախմբի համար տարբեր է «Հանուն խաղաղության» համաշխարհային նվագախումբը (World Orchestra for Peace), որ ստեղծվել է 1985թ., մաեստրո Գեորգ Շոտլիի կողմից, գերխնդիր է ունեցել տարածել հումանիզմի, խաղաղության գաղափարը մեկ հարկի տակ ընդգրկված տարբեր ազգերի երաժիշտների միջոցով: Ի դեպ, երաժշտությունը իբրեւ խաղաղության դեսպան ունենալու գաղափար, որը այդպես

«Իմ կապը քոլեջի հետ միայն Առուշանյանի կին լինելը չէ»

Հայտարարում է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրենի պաշտոնակատար Աննա Մնացականյանը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի մահից հետո սեպտեմբերի 1-ին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գեւորգ Սողոմոնյանը, մեկ ամիս անց, Սողոմոնյանին փոխարինեց Առուշանյանի այրին՝ Աննա Մնացականյանը: Մամուլը բացասական լույսի ներքո անդրադարձավ այս փոփոխությանը, նշելով, որ Աննա Մնացականյանը Թերլեմեզյանի հետ որեւէ կապ չունի, բացի

«Ինտերնետը գրատախտակ է, որի վրա ջնջումներ արվում են»

Աղվերանում ավարտվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած երկօրյա սեմինարը, որը նվիրված էր Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձին՝ զրպարտության ու վիրավորանքի գործերով դատական պրակտիկային, անմեղության կանխավարկածի պաշտպանության միտումներին, առցանց լրատվամիջոցների կարգավորման մեխանիզմներին: Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին լրագրողներ, եւ այն փաստաբանները, որոնք մասնակցել են լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության գործերով դատական գործընթացներին: 2012թ. հուլիս-հոկտեմբեր ամիսների Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական

Փաստաբանի նկատառումները ՀՀ քաղաքացիների՝ ԼՂՀ-ում զինվորական ծառայության անցնելու շուրջ

Ժամանակ առ ժամանակ ՀՀ մի շարք քաղաքացիների, տարբեր հասարակական կազմակերպությունների եւ միավորումների ներկայացուցիչների կողմից արվում են հարցադրումներ, թե ՀՀ քաղաքացիները ինչո՞ւ պետք է զինվորական ծառայություն անցնեն ԼՂՀ-ում, այն դեպքում, երբ վերջինս հանդիսանում է փաստացի անկախ պետություն: Հարցի քաղաքական բաղադրիչի վերաբերյալ հետեւություններն ու եզրահանգումները թողնելով քաղաքագետների եւ քաղաքական գործիչների քննարկման տիրույթում, ստորեւ ներկայացվող հոդվածի նպատակն է

Հրաչյա Հարությունյան. «Թատրոնը կենդանի արվեստ է եւ չի կարող մահանալ»

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հրաչյա Հարությունյանը բարձր արվեստ է ներկայացնում ոչ միայն բեմում, այլ նաև կյանքում: Դերասան, ռեժիսոր Հրաչյա Հարությունյանը ծնվել է 1961թվականի փետրվարի 14-ին, Երևանում: 1979-1981թթ-ին սովորել է «Հայհամերգ» միավորմանը կից էստրադային-կրկեսային ստուդիայի կրկեսային բաժնում, 1984թ,-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1978թ-ից աշխատում է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական

Մազպետները հերքում են, որ իրենց ուզում են պաշտոնանկ անել

Կովալենկո Շահգալդյանն ու Աշոտ Ղահրամանյանը վստահ են, որ իրենք առիթ չեն տվել՝ պաշտոնից հեռացվելու համար Արդեն տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ հանրապետության 3 մարզպետների գլխին, այսպես ասած, «սեւ ամպեր» են կուտակվել: Խոսքը մասնավորապես՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է: Իսկ վերջերս արդեն այդ «սեւ

Կոռուպցիայի դեմ պայքարում կկիրառվեն վիրահատական մեթոդներ. վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում

Հարգելի գործընկերներ, Հանրապետության նախագահի հետ ես զրույց եմ ունեցել՝ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ։ Այն իրավիճակը, որը կոնկրետ կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում,։ Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի այստեղ կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի և տեսանելի։ Վաղը ես հրավիրել եմ կոռուպցիայի դեմ պայքարի

«Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ գոյություն չունեն անհաղթահարելի հակասություններ»

Ըստ Արման Մելիքյանի՝ Ծառուկյանը չի առաջադրվի, իսկ Օսկանյանի առաջադրվելու պարագայում ԲՀԿ-ն նրան սատարելու մասին հրապարակավ չի հայտարարի: – Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի քաղաքական դաշտում տիրող անորոշ մթնոլորտը՝ նախագահական ընտրություններից ընդամենը երեք-չորս ամիս առաջ։ Քաղաքական վերադասավորումներ կարո՞ղ են լինել նախագահական ընտրություններից առաջ, թե՞ ամեն ինչ պարզ է՝ Սերժ Սարգսյանը նշանակալի խոչընդոտների չի հանդիպի գալիք

«Նախագահը շրջապատված է թույլ խորհրդականներով»

«Խորությամբ չմտածված ու չտրամաբանված քայլ էր: Քայլ, որ լուրջ ու վտանգավոր հարցեր է ծնում բոլորի մոտ, ովքեր շփվում են Հայաստանի հետ: Ես համոզված եմ, որ այդ հարցերը իրականության հետ կապ չունեն, սակայն այդ հարցերը կան եւ ուղեկցելու են Հայաստանի Հանրապետությանը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սմբատ Այվազյանը՝ նկատի ունենալով ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի

Սմբատ Այվազյան. «Բանակը հարձակման գործիք է»

Սմբատ Այվազյանը՝ ՀՀ անվտանգության ապահովման նոր հայեցակարգի եւ ներքաղաքական զարգացումների մասին – Քաղաքականությունից կարծես թե հեռացել եք: – Քաղաքականությամբ զբաղվելը ինձ համար երբեք նպատակ չի եղել: Դա ինձ համար միշտ եղել է ընդամենը միջոց՝ իմ տեսած, իմ պատկերացրած երկրին հասնելու համար: Իսկ դրան տանող բոլոր ճանապարհները, անկախ նրանից՝ համարվում են քաղաքականություն, թե ոչ, ինձ համար

Դատավճիռը վրեժ չէ

Պատգամավորների այցելությունը «Երեւան» քրեակատարողական հիմնարկ (ժողովրդական լեզվով ասած՝ «կագեբեի նկուղ») առաջացրեց, իմ կարծիքով, ոչ ադեկվատ հասարակական արձագանք: Որոշ մարդիկ սխալ համարեցին, որ ի թիվս այլ ազատազրկվածների՝ պատգամավորներն այցելեցին նաեւ ցմահ դատապարտված Նաիրի եւ Կարեն Հունանյաններին: Ինձ թվում է՝ այդ դժգոհությունը տեղին չէ՝ շատ ավելի տարօրինակ  կլիներ, եթե նրանք, հայտնվելով այդ ՔԿՀ-ում, այդ երկու հանցագործներին չայցելեին:

Այլընտրանքային Ամանոր

Ձմեռային հանգիստն աշխարհի լավագույն ծովափներին Ամբողջ աշխարհում առավել շատ է տարածվում Սուրբ Ծննդյան տոները և Ամանորյա գիշերը տաք երկրներում անցկացնելու միտումը: Կարելի է ընտրել կղզիներ, ծովափներ, որտեղ տարին շուրջ ամառ է, և ամանորյա խնջույքներն անցկացնել ոչ թե ձնառատ վայրերում, այլ էկզոտիկ լողափներում: Նման ընտրությունը, օրինակ, կարող է ընկնել Կրետե կղզու վրա, որտեղ հանգիստը և հյուրանոցները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031