Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորական տեր Վրթանեսը միայն աղոթք չի կարդում, խոտ էլ է հնձում (տեսանյութ)

Հուլիս 05,2012 17:46

Լոռու մարզի Օձունի եկեղեցու հոգեւոր առաջնորդ տեր Վրթանեսը հոգեւոր մաքրությունից զատ՝ եկեղեցու բակի մաքրությունն էլ է անձամբ կատարում: Մեր այցելության պահին երիտասարդ հոգեւորականը եկեղեցու բակում շրջելուց եւ պլաստմասսե շշերը հավաքելուց հետո անցավ խոտհարքին: Զբոսաշրջիկների համար անակնկալ էր ժամանակակից սարքով խոտ հնձող եկեղեցական տեսնել: Բոլորը հավաքվել ու զարմացած նայում էին, թե ինչպես է տեր Վրթանեսը, որը ընդամենը մի քանի րոպե առաջ աղոթք էր կարդում, եկեղեցու պատմությունը ներկայացնում այցելուներին, խոտհնձիչով աշխարհիկ գործով զբաղվում:

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գյուղի բնակիչներից մեկը մատաղ էր բաժանում, իսկ հոգեւոր առաջնորդը հոգում էր, որ ոչ ոք անտեսված չլինի, եւ գյուղացիներից մինչեւ զբոսաշրջիկներ հրավիրում էր մատաղ ուտելու:
Տեր Վրթանեսը, որը այս գյուղում հոգեւոր ծառայության է անցել տարիներ առաջ, այնքան է կապվել ու սիրում Օձուն գյուղը, բնակիչներին եւ եկեղեցին, որ ուզում է յուրաքանչյուր այցելու նույնքան սիրի տեղանքը , որքան ինքը: Եկեղեցու պատմությունը «ճոխ» ներկայացնելուց զբոսաշրջիկներին քիչ էր մնում համոզի, որ  բոլոր հայերի նախնիները հենց Օձունից են: Սա, մեզ հետ զրույցում, տեր Վրթանեսը բացատրեց նրանով, որ փորձում է այցելուների մեջ այնպիսի սեր ու կապվածություն ներարկել, որպեսզի մեկ անգամ եկողը կրկին վերադառնա Օձուն` իր «նախնիների օրրանը»: Aravot.am-ի հետ զրույցում տեր Վրթանեսը պատմեց, որ տիկնոջ հետ որոշել են 7 արու զավակ ունենալ: 4 երեխա արդեն ունի: Երբ Օձունում շրջում էինք տեր Վրթանեսի հետ, նկատեցինք, որ գյուղացիները անմիջական ու հարգանքով էին շփվում իրենց հոգեւոր հովիվի հետ: Սակայն ոչ թե Աստծո դատաստանից վախենալով, այլ ակնհայտ էր, որ տեր Վրթանեսը Աստծո խոսքը սովորական մարդկանց շատ մատչելի ու ինքնատիպ էր տեղ հասցնում: Գյուղացիների պատմելով, իրենց հոգեւորականը բացի եկեղեցում ծառայելուց, նախաձեռնում է սպորտային, մշակութային, զբոսաշրջային միջոցառումներ, ինչը, ի տարբերություն այլ գյուղերի, աշխուժություն ու կենդանություն է մտցնում այսօրվա գյուղացու հոգսաշատ առօրյայում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031