Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ խողովակները հայտնվել են սահմանամերձ գետում

Հուլիս 05,2012 20:07

 Հուլիսի 5-ին ժամը 18.50-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհին, Ոսկեպար գյուղի տարածքում հայկական համարանիշներով «ԿԱՄԱԶ» մակնիշի մի բեռնատարից գլորվել է  10  մեծ խողովակ: Ջարդելով Ոսկեպար գետի վրա ձգվող ավտոմոբիլային կամրջի  բազրիքը՝ 3 խողովակ  հայտնվել են  գետում: Նշենք, որ այդ վայրից  մինչ Ադրբեջանի սահմանը 500-600 մ  է :  Երեւի բեռի  թույլ կապն է եղել պատճառը, որ խողովակները մեքենայի թափքից գլորվել են: Անշուշտ բեռի տերը դրանք կհանի գետից, սակայն կնորոգի՞ կամրջի քանդված բազրիքը:

 

Ոսկար Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031