Օրվա լրահոսը
ԱՇՆԱՆԸ՝ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈ՞ՒՆ
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը երեկ «Հայելի» ակումբում հայտարարել է, թե Հայ ազգային կոնգրես-կոալիցիա երկխոսության կնքահայրը Միացյալ Նահանգներն էր, իսկ այն առկախեց ՌԴ-ն. «Ռուսաստանը, եւ արդարացիորեն, սա դիտել է որպես մի գործիք, որն իր ազդեցությունը կասեցնում է Հայաստանում»: Մանուչարյանն իր տեսակետը հիմնավորել է՝ հավելելով, որ երկխոսության առկախման իրական պատճառը ոչ թե Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան
ԲՈՒԺԿԵՏՈՒՄ՝ 10 ԺԱՄ ԱՆՕԳՆԱԿԱՆ
«ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին սպանված Աղասի Աբրահամյանը 10 ժամ անօգնական վիճակում մնացել է բուժմասում, հետո նրա նկատմամբ կրկին բռնություն է կիրառվել»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: «Մենք ունենք երկու էպիզոդ գումարտակում տեղի ունեցած ծեծի եւ բռնության, որոնց արդյունքում տուժողն իրեն սկսել է վատ զգալ, գիտակցությունը կորցրել է եւ վայր ընկել:
ԳՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ՝ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂԻ ՊԱՏՃԱՌ
Ռազմական ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետ Աշոտ Զաքարյանը հայտարարել էր. «2000թ.-ից սկսած բանակ մուտք գործեց «չաստ նայողի» ինստիտուտը: Դա արդեն կայացած «համակարգ» է, որտեղ տիրում են հանցավոր աշխարհի «վարքերն ու բարքերը», որտեղ զինծառայողների հարաբերությունները կարգավորվում են ոչ թե զինվորական կանոնագրքի պահանջներով, այլ փողոցում տիրող «գողական օրենքներով»: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե իր գնահատականով՝ այս
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ «ՖԼՈՐԵՆՍ»-Ի ՀԵՏ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում պատասխանել է հետեւյալ հարցին. «Նախորդ շաբաթ թերթերում հայտնվեցին մի շքեղ շինության լուսանկարներ, որը, ըստ հրապարակումների, Ձեզ է պատկանում: Մեկնաբանություններն այնպիսին էին, որ պայքարելով կրպակների դեմ՝ Դուք շքեղ ռեստորանային համալիր եք կառուցում»: Հիշեցնենք, որ նաեւ «Առավոտն» էր հրապարակել «Ֆլորենս» համալիրի լուսանկարը (https://www.aravot.am/am/home/archive/0/view/2011-09-01), եւ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարը մեր թերթին
«Փոքրիկ իշխանը» կարդացեք
Նախկին ազատամարտիկը՝ ներկայիս ԱԺ պատգամավորներին Սկիզբը՝ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կրթվածության մակարդակը բոլորին է հայտնի՝ ձգտում է զրոյի, բայց կար մի ժամանակ, որ բոլորը, չգիտես ինչու, Մաքիավելլի էին կարդում: Դեգրադացիայի տիպիկ օրինակ: Զզվելի է»,- «Առավոտի» հետ զրույցում իր վրդովմունքը բարձրաձայնեց 1992-1998 թվականներին Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած Շուշիի առանձնակի գումարտակի բժիշկ Նորայր Շահբազյանը՝ հավելելով. «Փոքրիկ իշխանը» կարդացեք,
«ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆՅՈՎՐ»
Ըստ WikiLeaks-ի, դրանցից մեկը, որը ձեռնարկել էր ՀՀ առաջին նախագահը, առաջացրել էր ԱՄՆ դեսպանի դժգոհությունը: Հայ ազգային կոնգրեսի 2008թ. հոկտեմբերի 17-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդգծված հակաարեւմտյան եւ հակաամերիկյան ելույթը դեռ երեք տարի առաջ լրջորեն մտահոգել է ԱՄՆ իշխանություններին: Դրա մասին է վկայում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի՝ Պետդեպին
«ԱՐՅԱՆ ԳՆՈՎ ՆՎԱՃՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ» ԳԻՆԸ
Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում լինել ապակառուցողական ԼՂՀ անկախության փաստը զայրացնում է ադրբեջանցի պաշտոնյաներին: Օրեր առաջ Արցախը նշեց իր անկախության 20-րդ տարեդարձը: Այդ առիթով, մասնավորապես, Ստեփանակերտում հնչել են տեսակետներ, որոնք, ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանի սրտով չէին: Հարեւան երկիրն իր դժգոհությունն արտահայտեց Դուշամբեում՝ ԱՊՀ ձեւավորման 20-ամյակին նվիրված գագաթաժողովում։ Միջոցառմանը ներկա էին ԱՊՀ 11 անդամ երկրներից 8-ի՝
ՀԵՐԹԻ ՄԵՋ
Էջմիածնի մշակույթի պալատի դիմաց տեղադրվելու է այս խմբաքանդակը: Նախկինում այդ տեղը զբաղեցնում էր «01-99» ֆիլմի հերոսը՝ Գարսեւանը, որը մարմնավորում էր սիրված դերասան Մհեր Մկրտչյանը: Ժամանակին լուրեր էին տարածվում, որ Մհերին հանել են էջմիածինցի հանրահայտ երգիչ Արամ Ասատրյանի քանդակը տեղադրելու համար: Երկար հարցումներից հետո մեզ հաջողվեց պարզել, թե ովքեր են լինելու նոր խմբաքանդակի հերոսները: Պարզվեց՝ այստեղ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանյոթերորդ ՀՈԳԵՎՈՐ ԶՐՈՒՅՑ Եվ ես Կարոյին ասացի՝ «ինձ էդքան ասում ես, բայց դու էլ ծխելը չես կարում թարգես», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ նրանից ա, որ ավելի հետաքրքիր զբաղմունք չենք կարում գտնենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դրանից չի», եւ Կարոն հարցրեց՝ «բա ինչի՞ց ա», եւ
«ՉԻՄԱՆԱԼ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉՈՒՆԵՆԱԼ»
Մի խումբ հասարակական կազմակերպություններ որոշել են ս.թ. սեպտեմբերի 3-ը նշել որպես Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միացյալ քարտեզի օր: Կարող է տարօրինակ թվալ, թե ինչ կարիք կա նշել «միացյալ» կամ «ճիշտ քարտեզի օր», սակայն հայոց պետականության ճիշտ սահմանները չճանաչելը, ցավոք, համատարած երեւույթ է Հայաստանում: Գործողության նպատակը հայության՝ նախեւառաջ երիտասարդության, իրազեկումն է, ՀՀ եւ
«Գերդաստան ստվերաց»
Սեպտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կայանալու է Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» (Family of Shadows) գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Ներկայացնում ենք հատվածներ «Գերդաստան ստվերաց»-ի նախաբանից, որը նկարագրություն է, թե ինչպես էին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա մայրը՝ տիկին Վարդիթերը, 1988-ի երկրաշարժի օրերին այցելել Գյումրի: «Ստադիոնից դուրս ողջ մնացածներն ու կամավորները փլատակներն էին փորում՝ կենդանի շունչ
Սարգիս Սարգսյանն ամուսնացել է
Անցյալում հայտնի հայաստանցի թենիսիստ Սարգիս Սարգսյանը, որ երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում՝ Լաս-Վեգասում, մեկ ամիս առաջ ընտանիք է կազմել: Նա ամուսնացել է նույնպես հայաստանցի անվանի մարզիչ Հարություն Խաչատրյանի դստեր՝ Մարիաննա Խաչատրյանի հետ:
Վերին հորիզոնականներում
Գրոսմայստեր Արման Փաշիկյանը Խանտի-Մանսիյսկում հանդես է գալիս շախմատի Յուգրայի նահանգապետի գավաթի 7-րդ խաղարկությունում: Մեկնարկային երկու տուրից հետո հայ շախմատիստը 2,0 միավորով ընթանում էր մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորող 34 մասնակիցների ցուցակում: Երեկ կայացած երրորդ տուրում Փաշիկյանը ոչ-ոքի անելով ռուսաստանցի միջազգային վարպետ Վիտալի Շինկեւիչի հետ՝ թեեւ կես միավոր կորցրեց, սակայն շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի
Մեկնարկեց Բոտվիննիկի հուշամրցաշարը
Երեկ Մոսկվայի «Digital October» նոր տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկեց շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշամրցաշարը, որի տղամարդկանց եւ կանանց արագ շախմատի (25 րոպե +10 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար) մրցապայքարում երկու շրջանով հաղթողներին կորոշեն աշխարհի ներկայիս չորսական ուժեղագույն գրոսմայստերները: Հուշամրցաշարի կազմակերպիչները մի շարք նորամուծություններ են կատարել կանոնակարգում, որոնց մասին «Առավոտը» գրել է: Մասնավորապես,
Աշխարհի գավաթը՝ առանց հայերի
Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի չորրորդ խաղարկությունը կշարունակվի առանց Հայաստանի ներկայացուցիչների: Մեր ազգային հավաքականի 2-րդ համար, աշխարհի թիմային չեմպիոն, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը երկրորդ մրցափուլից հետո նույնպես լքեց պայքարը: Նա երկու պարտիաների արդյունքով 0,5:1,5 հաշվով պարտվեց ՖԻԴԵ-ի հրապարակած կանանց սեպտեմբեր ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակի առաջատար հունգարուհի Յուդիթ Պոլգարին:
ՀԱԿ-Ը՝ ԸՍՏ ԿՈՄԿՈՒՍԻ
«Հպարտանում ենք Ձեր հաջողություններով, որովհետեւ Արցախի ազատության եւ նրա հիմնական գաղափարախոսության ձեւավորման ու պայքարի ակունքներում կանգնած են եղել կոմունիստները, իսկ այսօր՝ նրանց զավակներն ու թոռները»,- ասված է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի՝ անկախության 20-ամյակի առիթով Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղղված շնորհավորական նամակում: Ի դեպ, երեկ մամուլի ասուլիսում ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ՀԱԿ (Հայ ազգային
ԳԵՏՆԱՆՑՈՒՄԸ՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆ
Արդեն երկար ժամանակ է, ինչ Մաշտոց-Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի գետնանցումը հակասանիտարական վիճակում է: Դրանից օգտվող յուրաքանչյուր քաղաքացի աշխատում է հնարավորինս շուտ դուրս պրծնել այդ գարշահոտ միջավայրից: Այդ անցումը մայրաքաղաքի այնպիսի մարդաշատ հատվածում է գտնվում, որ օրական հարյուրավոր մարդիկ են ստիպված լինում այդտեղով անցուդարձ անել: Էլ չենք ասում, որ գետնուղու շրջակայքում են գտնվում թիվ 24 դպրոցը,
ՇԱՏՐՎԱՆՆԵՐԸ ՉԵՆ ԵՐԳԻ ՈՒ ՉԵՆ ՊԱՐԻ
Վաղվանից մինչեւ սեպտեմբերի 21-ը ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի երգող եւ պարող շատրվանների գործարկումը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ պատճառաբանելով, որ շատրվանները արդիականացվում են ու նորովի ձեւավորվում, ու այդ ամենը պետք է պատրաստ լինի ՀՀ անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին:
ՄԵԴԱԼ՝ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ
Սեպտեմբերի 1-ին՝ ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Նշենք, որ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվում են էկոնոմիկայի, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում ունեցած ակնառու նվաճումների համար, որոնք նպաստում են ԼՂՀ ազգային կենսագործունեության եւ բարգավաճման առաջընթացին:
ԳՈՐԾԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Վայքի ծննդատանը դժվարություններով լույս աշխարհ եկած փոքրիկն այս օրերին գտնվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժնում: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծանր: Ինչ վերաբերում է նրա ծնունդը ստանձնած Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին, ապա նշենք, որ ՀՀ ոստիկանությունը բժշկի դեմ նյութեր է նախապատրաստում:
Ձեթի կռիվ կույրերի միավորումում
Երեկ գյումրեցի մի խումբ կույր մարդիկ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ դժգոհելով Գյումրիի կույրերի միավորման ղեկավար Ալբերտ Թորոսյանի «անտարբեր ու անմարդկային» վերաբերմունքից: Նրանցից ամենաերիտասարդի՝ Գայանե Մեսրոպյանի ներկայացմամբ՝ պարոն Թորոսյանը կույրերի համար ոչ միայն մատը մատին չի խփում, այլեւ նրանց ձեռքից խլում է պետականորեն հասանելիք ձեթը: «Խոսքս ձեռնարկությունում եռամսյակը մեկ բաժանվող 1 լիտր ձեթի մասին է, նա
ՀԻՆԳԵՐՈՐԴԸ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ
Կարեւոր է, թե ինչ ժառանգություն ենք թողնում մեր ապագային Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղը ու հատկապես գյուղի դպրոցականները երեկ յուրօրինակ նվեր ստացան՝ բացվեց գյուղի դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճը: Սա դպրոցի հինգ մասնաշենքերից մեկն է միայն, մնացածներն էլ են նորոգվում, բացումը՝ նոյեմբերին: Մյասնիկյանի դպրոցի հիմնանորոգումը իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության փոքրածավալ ենթակառուցվածքների ծրագրի (50 հազար դոլար), Մյասնիկյանի
20-ԱՄՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԽԶՄԱԼՅԱՆԻ ԲՆՈՐՈՇՄԱՄԲ
«Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի բնորոշմամբ, Հայաստանի 20-ամյա անկախությունը նման է բանակում խոշտանգված, նվաստացված ու ծեծված 20-ամյա պատանու կամ արյան, ցավի ու արցունքի մեջ լքված 20-ամյա երիտասարդ կնոջ, ով չի կարող ծննդաբերել, քանի դեռ բժշկուհին բուրդ է չփխում: Երեկ իր կարծիքը նա բարձրաձայնեց մամուլի ասուլիսում: Բանախոսի կարծիքով՝ Հայաստանն անկախություն ձեռք բերելուց 20 տարի
2008-ԻՆ ՍԴ ՎՃԻՌԸ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ Է ԵՂԵԼ
Epress.am-ը երեկ արտատպել է Wikileaks կայքի՝ Հայաստանին վերաբերող եւս մի գաղտնազերծած դիվանագիտական գրագրություն, որը վերաբերում է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի՝ 2008թ. մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակին: Դրանում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների եւ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի զրույցի մասին: Փենինգթոնը նշում է, որ Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ
ՄԻՊ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՅԼ ԿԱՌՈՒՅՑ Է
«Բայց դա ոչ թե խարան, այլ պետության ու հասարակության պատվի խնդիր պիտի լինի»,- երեկ հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մի քանի լրատվամիջոցների շատ հակիրճ՝ մի երկու բառով, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ առավել անկաշկանդ զրույցում ներկայացրեց իր վեցամսյա գործունեության արդյունքները՝ շեշտելով, թե իր պաշտոնավարության ընթացքում ՄԻՊ գրասենյակում ստացվել է վեց հազար
Դժվարությամբ են հավատում իշխանության քաղաքական կամքին
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հիշեցնում է, որ մերժվեցին ընտրական օրենսդրության վերաբերյալ իրենց հիմնական պահանջները: Երկխոսության համար կոալիցիայի առաջարկած օրակարգային հարցի՝ «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում» նախագծի վերաբերյալ կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտին» ասել էր. «Այս կանոնների քննարկման առումով անպայման իրենց խոսքը պետք է ասեն ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր
«ՄԵՆՔ ՎԱԽԿՈՏ ԵՆՔ, ՄԵՆՔ ԳԹԱՍԻՐՏ ՉԵՆՔ»
Ըստ բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանի, բանակի շուրջ ստեղծված մթնոլորտից «շոուի հոտ» է գալիս «Բանակում նման խնդիրներ միշտ են եղել, եթե որեւէ մեկը կարծում է, թե սա նոր բան է, չարաչար սխալվում է, եւ որ այսօր այդ խնդիրները հասարակական հնչեղություն են ստանում, այսինքն՝ հասարակության վերաբերմունքն է փոխվել, շատ լավ է: Բայց մի տեսակ շոուի հոտ էլ է
ՍԴ ԱՆԴԱՄԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ WikiLeaks-Ի ՆՅՈՒԹԵՐՈՒՄ
WikiLeaks-ի՝ օրերս գաղտնազերծած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական գրագրություններից մեկը, որը թվագրված է 2008թ. մարտի 7-ով, վերաբերում է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների եւ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի զրույցին: Դրա ժամանակ Վալերի Պողոսյանը, ամերիկացի դիվանագետի ասելով, հայտարարել է, թե ՀՀ իշխանություններն այնքան անամոթ էին, որ սպառնում էին ձերբակալել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ չնայած դա անելու ոչ մի իրավական
ՄԵՐ ԽԱՂՆ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿՆ Է ԽՄԲՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի պատասխան խաղում այս անգամ արդեն հյուրի կարգավիճակով սեպտեմբերի 6-ին Ժիլինայում հանդիպելու է «B» խմբի առաջատար Սլովակիայի ընտրանու հետ: Ապագա մրցակից թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ապագա խաղի մասին խոսելով, ընդգծել է. «Հայերը մեր խմբում ամենագեղեցիկ ֆուտբոլն են ցուցադրում: Դա որակյալ, երիտասարդ եւ
ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ՝ ԲՈՏՎԻՆՆԻԿԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Այսօր Մոսկվայում մեկնարկում են շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի արագ շախմատի (25 րոպե + 10 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար) հիմնական մրցաշարերը, որոնց մասնակցում են աշխարհի տղամարդկանց եւ կանանց չորսական ուժեղագույն գրոսմայստերներ: Տղամարդկանց պայքարին մասնակցում են ՖԻԴԵ-ի հրապարակած սեպտեմբեր ամսվա համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակում չորս առաջին տեղերն զբաղեցնողները՝ աղյուսակի առաջատար նորվեգացի