Օրվա լրահոսը

ՕԵԿ-ական պատգամավոր. «ԲՀԿ-ի դիրքորոշումը դարձրել եք հայոց հարց»

«Ես հարգանքով կընդունեմ ԲՀԿ-ի ցանկացած որոշում»,- այսօր «Ազդակ» մամուլի ակումբում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ դիմագրավելով լրագրողների ԲՀԿ-ի կեցվածքի վերաբերյալ եւ ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններին առնչվող հարցերի տեղատարափին: Պարոն Մարգարյանը խորհուրդ տվեց ժամանակից առաջ չընկնել, մի փոքր համբերություն ունենալ եւ սպասել բոլոր կուսակցությունների, այդ թվում՝ նաեւ ԲՀԿ-ի դիրքորոշումների հստակեցմանը: Բանախոսը նկատեց, որ ՕԵԿ-ը՝ իր հարազատ կուսակցությունը

Ատրճանակի սպառնալիքի տակ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Էրեբունու բաժնի ծառայողները  հոկտեմբերի 31-ին, ժամը 16.00-ին, Արցախի փողոցի թիվ 12 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ռոբերտ Դ.-ին, որի խուզարկությամբ, տաբատի գրպանից հայտնաբերվել է 22 սմ երկարությամբ, 11 սմ շեղբով գաղտնի փականով դանակ: Ռոբերտ Դ.-ն խոստովանել է, որ դեռևս չպարզված երկու անձանց

Վարչապետն ասել է՝ 2013-ինը սոցիալական բյուջե է

Այս պահին ԱԺ-ում շարունակվում է 2013-ի բյուջեի նախագծի քննարկումը: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ պատգամավորները քննարկեցին, թե այս բյուջեին ինչ անուն տան: Պավել Սաֆարյանի խոսքերով՝ «Ընդդիմությունն ասում է գոյատեւման բյուջե է, կառավարությունն ասում է՝ ամենավերջին զարգացման բյուջե է»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն արձագանքեց. «Վարչապետն ասել է սոցիալական բյուջե է: Սա ենթադրում է, որ սոցիալական վիճակը

Ուղևորը տեղում մահացել է

Հոկտեմբերի  31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շահումյան գյուղի Հոկտեմբերի փողոցում  «ՎԱԶ-2109» ավտոմեքենա է  դուրս  եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել գազատար խողովակին և շրջվել ջրատարի մեջ: Պատահարի հետևանքով ուղևորը` 1990 թ. ծնված  Վահան  Խաչատրյանը, տեղում մահացել է: Վարորդը  ստացել է ամբուլատոր բուժօգնություն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Այնպես է խոսում, կարծես արտաքին ոլորտում նորելուկ է, Ղարաբաղի հարցով զբաղվելու առիթ չի ունեցել

«Երեք քայլ, որ Հայաստանը պետք է անի արտաքին քաղաքականությունում»,- իր հերթական հայտնությունը սոցիալական ցանցերում խճճված հասարակությանը այսպես էր վերնագրել իրեն մեծ դիվանագետ համարող մեկը, որ Ազգային ժողովի պատգամավոր է այլեւս, նաեւ սերնդեսերունդ ադամանդագործ, ուրիշի հաշվին բարերար։ Կարելի էր, թերեւս, զվարճանալ կարդալով ներկայացրած մտքերը` անցումային տարիքի պատանու շարադրության պես հուզաթաթախ, պարզունակ ու մակերեսային, եթե չլիներ սարսափը.

Իր աշխատանքը սկսեց «Երաժշտությունը եւ երաժշտական գրադարանները 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողովը

«Երեւանը աշխարհի գրքի 12-րդ մայրաքաղաք կոչմանը եւ 500-ամյա հայ տպագրություն իրողությանը համահունչ երաժշտական գրադարանների այս կոնֆերանսը իր հագեցած գիտական ծրագրով հաստատուն քայլերից է դեպի վաղվա զարգացած եւ արժեւորված գրադարանը, դեպի երաժշտություն եւ գրադարան համագործակցություն»,-այսօր երաժշտական գրադարանների միջազգային կոնֆերանսի ժամանակ նշեց Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Տոնոյանը: Նրա համոզմամբ գիտաժողովը բացառիկ առիթ է հանրության ուշադրությունը մեկ

Ի՞նչ կա չհասկանալու կամ ի պատասխան Արամ Աբրահամյանի խմբագրականի

«Քսան տարի պաշտոնական քարոզչամեքենան պնդում էր, որ ես սոցիալիզմի թշնամին եմ, որ ես ցանկանում եմ վերականգնել կապիտալիզմը, որ ես ծառայում եմ համաշխարհային իմպերիալիզմին, որը դրա համար ինձ առատորեն վարձատրում է: Որ ես, վերջապես, ցանկանում եմ լինել ձեռնարկությունների սեփականատեր ու շահագործել մարդկանց: Այդ բոլոր հայտարարությունները սուտ են, և շուտով կհրատարակվեն գրքեր, որ ակնհայտ կդարձնեն, թե ով

ՀՀԿ խմբակցության քարտուղար. «ՀՀԿ-ից բացի՝ գրեթե բոլոր քաղաքական ուժերը սպասում են Գագիկ Ծառուկյանի խոսքին»

Հատված Հանրապետական խորհրդարանական խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ հարցազրույցից:  -Շատ է խոսվում առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ի որոշիչ դերակատարման մասին: Սա՞ է պատճառը, որ վերջին 6 ամիսներին ու առ այսօր ԲՀԿ-ն խուսափում է հստակեցումներից: -Անկասկած է, որ ոչ միայն այսօր, այլեւ դեռ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո բոլոր քաղաքական ուժերի գործողությունները նպատակաուղղված են նախագահական ընտրություններին: Իրոք, զգացողություն կա,

Այրվել է բնակարան

Նոյեմբերի 1-ին, ժամը 07.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի 133 շենքի 9-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ԱԻ արձագանքման խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.17-ին, մարվել` 09.02-ին: Ա. Մանուկյանին պատկանող բնակարանում այրվել է 30 քմ մակերեսով սենյակը՝ գույքով, իսկ պատշգամբում՝ շինանյութեր:

Մանվել Սարգսյան. «Եթե կռապաշտությունը հաղթահարվի հասարակության մեջ, ուրեմն՝ այն երբևէ չի խաբվի»

Հատվածներ քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ հարցազրույցից: – Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ այդքան շատ է խոսվում ԲՀԿ–ՀԱԿ հնարավոր, այսպես ասած՝ կոալիցիայի մասին, եթե ՀԱԿ–ը տարիներ պայքարում է օլիգարխիայի վերացման դեմ, արտահերթ ընտրությունների պահանջ էր ներկայացնում։ Տպավորություն է, թե ՀԱԿ–ն է սկսել մանրել։ Ինչո՞ւ։ – Իսկ ընդհանրապես ՀԱԿ-ում և ՀԱԿ-ի շուրջ հավաքված մարդկանց նպատակը ո՞րն

Գալուստ Սահակյանը՝ ԱԺ-ի մեքենաների վրա գազ դնելու մասին. «Քյասիբ մտածողությունը ծնում է քյասիբ պետություն»

 ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն օրերս հրավիրած ասուլիսում խոսելով ԱԺ-ի Toyota Camry մեքենաների մասին՝ առաջարկեց էժան լինելու համար գազ դնել: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այդ առաջարկն այսպես մեկնաբանեց. «Դրանով դիվիդենտներ չի կարելի հավաքել, որովհետեւ քյասիբ մտածողությունը ծնում է քյասիբ պետություն: Մի պարագայում էլ ասում էին մեքենաների հարցը: Այսօրվա պարկն այնքան հնացած

Հրդեհ մայրաքաղաքում (ֆոտոշարք)

Հոկտեմբերի 31-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 7 տանը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.23-ին, մարվել` 18.54-ին: Ա. Քոչարյանին պատկանող երկհարկանի տան առաջին հարկի միջանցքում այրվել է 2 փայտյա դուռ և տանիքը՝ 4 քմ մակերեսով,  երկրորդ

Կառավարությունը կհամագործակցի ընդդիմադիր կուսակցությունների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը պահանջում է վճռական գործողություններ կոռուպցիայի դեմ պայքարում: Այսօր այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Նախագահը հանձնարարել է ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը եւ պահանջում է վճռական գործողություններ, այդ թվում նաեւ վիրահատական մեթոդների կիրառում, որ կարողանանք այստեղ շոշափելի ու տեսանելի փոփոխություններ կատարել»: Վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրեց, որ վաղը հրավիրել է կոռուպցիայի դեմ

«Ծառուկյանը փորձում է ամեն կերպ ձգձգել ճակատագրական որոշման կայացումը»

 Նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը երեք ամիս, սակայն ԲՀԿ-ում այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել եւ ի վերջո հայտարարել, թե ով է լինելու նախագահի իրենց թեկնածուն։ Դիրքորոշումը հստակեցնելու ցանկացած հարցադրման ԲՀԿ-ականները պատասխանում են, թե իրենք, մարտավարական նպատակահարմարությունից ելնելով իրենց թեկնածուի անունը կասեն, երբ որ ճիշտ կհամարեն։ Ինչ խոսք, յուրաքանչյուր ուժ ազատ է ընտրելու իր մարտավարությունը, սակայն

Վրաերթ Գյումրիում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 12.00-ին, մեղայականով ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 29-ամյա տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, վարելով   «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենա Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 64/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց: ՀՀ ոստիկանություն

Հմայակ Հովհաննիսյան. «Ռ. Քոչարյանի թեկնածության պաշտպանությունը ՀԱԿ-ի կողմից ամենևին էլ անհավանական չէ»

Հատված Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ հարցազրույցից:   – Ի՞նչ կարծիք ունեք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի վերջին հայտնի հայտարարությունների վերաբերյալ։ Զուրաբյանը պնդում է, որ ԲՀԿ–ի հետ համագործակցության հարցը քննարկվել է ՀԱԿ քաղխորհրդում և որոշում է կայացվել, որ քաղխորհուրդն այդ հարցում վստահում է Լեւոն Տեր–Պետրոսյանի վարած քաղաքականությանը, բայց ՀԱԿ–ի մի շարք անդամներ (օրինակ՝ Ն.Փաշինյան,

Թուրքիան ԵՄ-ի հետ բանակցությունների վերջնաժամկետ է նշում

«Եթե մինչեւ 2023 թվականը Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հարցը չլուծվի, ապա Եվրոպան կկորցնի մեզ»,- չորեքշաբթի օրը Բեռլին կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` առաջին անգամ պաշտոնական Անկարայի եւ եվրոպական կառույցների հարաբերությունների ողջ պատմության ընթացքում մատնանշելով անդամակցության բանակցությունների հնարավոր վերջնաժամկետը: Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները պաշտոնապես մեկնարկեցին 2005 թվականի աշնանը, սակայն որոշ ժամանակ անց սառեցվեցին:

Ընտրողների «թարմացված» ցուցակները կհրապարակվեն, եւ կպարզվի, որ ՀՀ բնակչությունը մի 100-150 հազարով ավելացել է

2011թ. մարդահամարի նախնական տվյալների համաձայն, 2001թ. հետո Հայաստանի մշտական բնակչությանը նվազել է մոտ 195 հազարով։ «ՉԻ» – Անցած տասը տարիների ընթացքում Հայաստանում, իհարկե, նաեւ բնական աճ է արձանագրվել՝ տարեկան մոտ 20 հազար մարդ, եւ եթե արտագաղթը չլիներ, բնակչության թիվը կնվազեր ոչ. թե 195 հազարով, այլ կավելանար 200 հազարով։ Սա նշանակում է, որ անցած տասը տարիների

Վլադիմիր Հակոբյանը թափ է հավաքում

  Սանկտ-Պետերբուրգում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը: Հինգերերդ տուրում մինչ այդ հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին պարտությունը կրեց՝ սեւ խաղաքարերով զիջելով ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Շիմանովին: Միավորի կորուստը հայ շախմատիստին ետ մղեց 9-րդ հորիզոնական: Դրա փոխարեն մրցաշարային աղյուսակում դիրքերն է բարելավում շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը տանելով հերթական

Նոր ճանապարհատրանսպորտային պատահար վարորդի անպատասխանատվության պատճառով

  Նոյեմբերի 1 ին՝ մոտավորապես ժամը 8:10, Էջմիածին-Մասիս ուղեմասում ավտոմեքենան բախվելէ № 7011 ուղևորատար գնացքին՝ Արաքս-Երևան երթուղով: Բարեբախտաբար, տուժողներ չկան:             Կրկին պատահարը տեղի է ունեցել վարորդի անպատասխանատվության պատճառով. արհամարհոլով անվտանգության բոլոր կանոնները՝ վարորդը հատել է երկաթուղային գծերը՝ չհետևելով ճանապարհատրանսպորտային կանոններին, այդպիսով վտանգելով ոչ միայն իր կյանքն ու առողջությունը, այլև գնացքի ուղևորների անվտանգությունը: Որքան էլ

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ FOLK

 «Ժառանգություն», անցար կողքովըս. Էրկու խատ մանդատ թողեցիր քովըս:

Դեժա-վյու կամ մենք սա մի քանի անգամ տեսել ենք

Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՀՔԾ պետին: Վերջին օրերին Սարգսյանն ընդգծված ուշադրություն է ցուցաբերում իրավապահ համակարգի նկատմամբ,և այնպիսի տպավորություն է, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում է ինչ-որ խոշորամասշտաբ ակցիայի,ու դրան է պատրաստում նաև իրավապահ համակարգը: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը, ըստ էության, զորավարժության պես մի բան է

Ռուսաստանում գործարկվում է «սեւ ցուցակի» կայքերի ռեեստրը

Ռուսաստանում այսօրվանից գործարկվում է «սեւ ցուցակ» ընկնող ինտերնետային կայքերի ռեեստրը` համաձայն Պետդումայի ընդունած աղմկահարույց օրենքի, որը հնարավորություն է տալիս վտանգավոր համարված յուրաքանչյուր կայք փակել առանց դատարանի որոշման։ Ընդդիմադիրները, սակայն, մտահոգված են, որ այս հնարավորությունը իշխանություններն առավելապես կօգտագործեն ինտերնետը գրաքննելու եւ իրենց ոչ ձեռնտու կայքերը քաղաքական նպատակներով արգելափակելու համար` պատճառաբանելով, թե դրանք վնասակար են երեխաների համար:

Հայաստանից հեռանում են նաեւ երգիչները եւ դերասանները

Երգիչները, երաժիշտները, բալետի պարողներն իրենց մասնագիտական հմտությունները դրսետրելու եւ արժանապատիվ վարձատրություն ստանալու համար ասպարեզ են փնտրում այլ երկրներում։ Հայաստանի պետական կամերային երգչախմբից, օրինակ, նախորդ տասը տարիների ընթացքում հեռացել է առնվազն 15 երգիչ։ «Տասը տարիների ընթացքում ամենալավ ձայները արտագաղթել են Գերմանիա, Իտալիա, եվրոպական այլ երկրներ»,- մեր զրույցում ասաց երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը։ Կամերային երգչախմբի անդամները, ըստ

Խաչատուր Սուքիասյան. «Իմ պահանջը երկրում բաց, թափանցիկ, վստահելի, արժանահավատ, կանխատեսելի համակարգեր տեսնելն է»

Հատված «ՍԻԼ գրուպ» ընկերության նախագահ Խաչատուր Սուքիասյանի հետ հարցազրույցից:  – Ի՞նչ եք կարծում՝ հանրությունն իր մեջ ուժ կգտնի՞ ինչ–որ բան փոխել նախագահական ընտրությունների ընթացքում, թե՞ ամեն ինչ կանխորոշված է իշխանության վերարտադրման տեսքով։ – Եկեք անձերից վերանանք ու համակարգերից խոսենք։ Հիմա մեր քաղաքականության ներկապնակում, իշխանությունից բացի, բավականին ուրիշ գույներ կան։ Ընդդիմության մեջ կա ՀԱԿ-ը, որն իր

Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»։ «Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարություններից բխող այս ծրագիրը երկու շաբաթ առաջ հաստատվել է ՀՀ կառավարության  կողմից։ Առաջիկա 6-7 ամիսների ընթացքում այն մեր աշխատանքի ուղեցույցն է

Մոսկվայում դարձյալ ձերբակալություններ են (ֆոտոշարք)

Մոսկվայում այսօր կայացել է «31»-ի ռազմավարության չարտոնված ցույցը: Դրա ընթացքում տեղի են ունեցել ձերբակալություններ: Ըստ ռուս բլոգեր zyalt-ի՝ քիչ էր մնում ճզմեին Լիմոնովին: Ակտիվիստներից շատերին ու լրագրողներին ոստիկանությունը մտցրել է մետրոյի Մայակովսկու կայարան, եւ այդպես էլ ավարտվել է ցույցը: Մանրամասները՝ ֆոտոշարքում  

ԲՀԿ-ն շարունակում է խորհրդավոր լռությունը

«Այսօր կայացած քաղխորհրդի նիստի մասին որեւէ մեկնաբանություն չի հնչելու ոչ որեւէ պատգամավորի, ոչ էլ քաղխորհրդի որեւէ անդամի կողմից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն այսօր քաղխորհրդի նիստ էր գումարում: Վերջին շրջանում կուսակցության ղեկավարը բացակայում էր Հայաստանից: Երեկ նա վերադարձել է: էլեկտրոնային տարբեր կայքերում արդեն իսկ տարբեր մեկնաբանություններ կան,

Նախագահ Օբաման՝ տուժածներին. «Ամերիկան ձեր հետ է»

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է Միացյալ Նահանգների արևմտյան ափին հարող տարածքներին ուժգին հարված հասցրած գերփոթորիկ «Սենդի»-ի պատճառով տուժած մարդկանց, որ «Ամերիկան իրենց հետ է»: «Սենդի» փոթորկի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները երեքշաբթի օրը սկսվել են Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում, որոնց հասցվել է ամենամեծ վնասը, ինչպես նաև փոթորկից տուժած այլ նահանգներում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031