Օրվա լրահոսը

Hurriyet Daily News. «Թուրքիայի ընդդիմության առաջնորդը վարչապետին անվանել է Թայիփ Ասադ Էրդողան»

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատապարտել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Թուրքիայի հանրապետության հռչակման օրը տեղի ունեցած բողոքի ցույցերին տված արձագանքի համար: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: «Ի՞նչն ես արգելում: Ի՞նչ տրամաբանությամբ ես արգելում: Մենք պետք է նոր անունով կոչենք նրան: Թայիփ Ասադ Էրդողան: Տարբերություն կա՞ քո արածների մեջ»: Էրդողանը երեկվա ցույցի

Սերժ Սարգսյանը ձգտելու է «գցե՞լ» բոլորին եւ տիրանալ նրանց սեփականությա՞նը

«Առավոտ»-ի հետ զրույցում Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով քաղաքական դաշտի հնարավոր զարգացումներին, նշեց․ «ՀՀԿ-ԲՀԿ քրեաօլիգարխիկ բնույթի տանդեմով խորհրդարանական հանրապետության ստեղծումը Սերժ Սարգսյանի հեռահար նպատակներից է: Սակայն նրան այս հարցում կամա թե ակամա օժանդակողները` ինչպես իշխանական, այնպես էլ «ընդդիմադիր» դաշտից, հուսախաբ են լինելու: Սերժ Սարգսյանը ընդամենը մտածում է փոխել արտաքին ձեւը: Իրականում նա հետզհետե

Ստեփան Դավթյան. «Մենք հոգնել ենք քաղաքի կենտրոնում տեսնել սեւ մեքենաներ, «ախռաննիկներ» եւ փակ փողոցներ»

Ինչպես հայտնել էինք,  Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում այսօր տեղի ունեցավ Կառավարության թիվ 2 մասնաշենքի (Արտաքին գործերի նախարարության շենք) վաճառքի հարցի վերաբերյալ հանրային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: ՀՀ կառավարությանն առնթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը հիմնավորեց Կառավարության որոշումը` գործարքը համարելով օրինական եւ վերջին տարիներին ամենահաջողվածը: Հանրային քննարկմանը ներկա տարբեր հասարակական կազմակերպությունների

CBS47. «Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը»

«Սի Բի Էս 47» հեռուստաընկերությունը, անդրադառնալով Ֆրեզնոյի գերեզմանատներին, պատմում է, որ «Արարատ» հայկական գերեզմանատունը ստացել է «Վարդագույն» մականունը, քանի որ այն ունի վարդագույն ծեփամածիկ, որը որոշ տեղերում փշրված է: Գերեզմանատան կառավարիչը Ֆրենկ Բալեքյանն է, որը դժվարացել է պատասխանել, թե ինչու է գերազմանատանը առկա եգիպտական մոտիվներ, որը տարածված էր 1920-ականներին. «Մենք չունենք պահպանված տեղեկություններ», – ասել

Գյումրիում ընտանեկան գերեզմանը` տատի ու պապի աճյունն էլ հետը վաճառել են

Մոսկվաբնակ գյումրեցի Գայանե Մուրադյանը, այսօր  Գյումրու ժուռնալիստների    «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, նեղվելով   Հայաստանում տիրող «ամենաթողության» վիճակից,  ՀՀ քաղաքացի համարվող, սակայն  Մոսկվայում  մահացած ու հենց այնտեղ  հուղարկավորված  հոր կենսաթոշակը  անհարկի ձևով իրեն չհատկացնելուց, վրդովվեց նաև Գյումրու գերեզմանոցներում տիրող պատկերից: Ըստ նրա, «Շիրակ » գերեզմանատանը թաղված են եղել  իր տատն ու պապը, որոնք մահացել են

Աշխարհի 10 ամենափոքր երկրները

1.Վատիկան: Վատիկան, պապական քաղաք-պետություն Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա: Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ, ներառյալ վատիկանական հպատակության 400 անդամներին: Վատիկանը հանդիսանում է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի նստավայրը, ինչպես նաև կաթոլիկական միջազգաջին կենտրոնը: Անվանումը (իտալերեն՝ Vaticano ) առաջացել է Տիբերի գետի ափին գտնվող համանուն բլրից (լատիներեն՝ Mons Vaticanus,

Ավանդների վերադարձի հետ հույս չեն կապում

Երկրորդ կարգի հաշմանդամ, 75-ամյա Գեղեցիկ Մաթևոսյանը հույս կտրել է, թե իր կենդանության օրոք հետ կստանա ողջ կյանքի ընթացքում կուտակած ավանդը: Նա խորհրդային տարիներին նույնիսկ խնայել է իր վաղամեռիկ ամուսնու գումարները, ինչպես ինքն է ասում սև օրվա համար: Տիկին Գեղեցիկի պես այսօր բազմաթիվ տարեցներ չեն հավատում, որ իրենց ավանդները պետությունը երբեւէ կվերադարձնի կամ համարժեք փոխհատուցում կտա:

Վանաձորում հոկտեմբերը բարության ամիս է

Արդեն 5-րդ անգամ «Խաչվող ուղիներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, իսկ անցած տարվանից էլ վերջինիս ու «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունքում  Վանաձորում անցկացվող «Բարին արա» ակցիան միտում ունի իր սահմանները ոչ միայն ընդլայնելու, այլեւ մեծացնելու այն կառույցների ու մարդկանց  շրջանակը, ովքեր կցանկանան բարությամբ լցվել մյուսների հանդեպ: «Այս տարի նամակներ ենք ուղարկել նաեւ Լոռու մարզպետին,

Կապանում աշխատատեղերի խնդիրը լուրջ է, քայլեր են ձեռնարկվում տրիկոտաժի գործարանը վերաբացելու ուղղությամբ

Կապանում աշխատատեղերի բացակայության պատճառով գործազրկության հարցը շարունակում է համար առաջին լուրջ խնդիրը մնալ կապանցիների համար: Ամեն ամիս Սյունիքի մարզպետի մոտ նշանակված քաղաքացիների ընդունելության օրերին մարզի տարածաշրջաններից սոցիալական տարբեր հարցերով դիմողների ամենամեծ հոսքը հիմնականում Կապանից է: Այս անգամ նույնպես Սյունիքի մարզպետարանում հերթ էր գոյացել, բոլորն անհամբեր սպասում էին իրենց հերթին` մեկ րոպե շուտ իրենց խնդիրները ներկայացնելու

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հեֆերնին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում Նախագահ Տեր-Պետրոսյանը հանգամանորեն արդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին, երկրում առկա սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակին և իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ապագայի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Առաջին նախագահը հատկապես շեշտել է համակարգային կոռուպցիայի դեմ

Գեղեցիկ աղջիկները՝ Cosplay հագուստներով (ֆոտոշարք)

                                       IT TREND

Ապարանցի պատգամավորը մեծ հաճույքով է լսում ապարանցիների մասին նոր անեկդոտները

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, ով ծնունդով ապարանցի է, մեծ հաճույքով է լսում ապարանցիների մասին նոր անեկդոտները: Ավելին, եթե ապարանցիների մասին նոր անեկդոտ է լսում, ինքն է պատմում մյուսներին: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր, ՀՀ գլխավոր դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանը: -Պարոն Հովսեփյան մինչեւ 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր դառնալը ղեկավարում էիք

Աշոտ Մարկոսյան. ԱԳՆ շենքը բջջային հեռախոս չի, որ գնորդը դնի գրպանն ու տեղափոխի

Այսօր Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ Կառավարության թիվ 2 մասնաշենքի (Արտաքին գործերի նախարարության շենք) վաճառքի հարցի վերաբերյալ հանրային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպել էին ՀՀ Հանրային խորհրդի երեք հանձնաժողովների համապատասխան ենթահանձնաժողովները (քաղաքաշինություն, մշակույթ, հուշարձանների պահպանություն): Հրավիրված էին նաեւ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի

Գեներալ Մանվելը Վարդան Ղուկասյանից չի հրաժարվի, իսկ Սամվել Բալասանյանի` ԵԿՄ-ական դառնալու հարցը դեռ կքննարկի

  2008 թվականի նախագահական ընտրություններից անմիջապես հետո ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը սկսեց իշխանափոխություն իրականացնել ԵԿՄ մարզային կառույցներում: Գեներալը, այսպես ասած, պաշտոնաթող արեց Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած, ընդդիմադիր հայացքներ ունեցող ԵԿՄ-ականներին` նրանց փոխարինելով այլ ազատամարտիկներով: Օրինակ` Շիրակի մարզի ԵԿՄ կառույցը գլխավորում էր նախկին քաղբանտարկյալ, Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը, որից սակայն ԵԿՄ ղեկը վերցրեցին ու

HotSport. «Կարլո Նիկոլինի. Հենրիխ Մխիթարյանը շատ խելացի է»

Շախտյորի ֆիզպատրաստվածության գծով մարզիչ, իտալացի մասնագետ Կարլո Նիկոլինին «Հոթ սփորտ» սպորտային լրատվականին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի հավաքականի և «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ասել է. «Հենրիխ Մխիթարյանը շատ խելացի մարդ է: Դա վերաբերվում է և նրա խաղը տեսնելու հնարավորություններին, և նրա լեզուների իմացությանը, ինչն օգնում է իրեն հասկանալ խաղընկերներին: Նա իսկական պրոֆեսիոնալ է: Նա այստեղ զրոյից

Ծովազարդցի կինը չի բողոքում ցածր աշխատավարձից

Թամարա Մելիքյանը բանվորուհի է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում գործող «Ակվատիկ» գործարանում և ստանում է օրական 3000 դրամ: Իսկ տղամարդիկ, ըստ Մելիքյանի, ստանում են օրական 4000 դրամ: «Ակվատիկը» պահածոների գործարան է, որտեղ Մելիքյանը պարտավոր է 8 ժամ աշխատել բոլոր երեք բաժիններում`կատարելով անհրաժեշտ աշխատանքները: «Տուշոնկի գործը վերջացավ, պետք է գնանք բորշը լցնենք, դրանից հետո`պիտի ռակի պոչերը դասավորենք ու

Интерфакс. «Մոսկվայում ձերբակալվել են հայազգի «օրենքով գողեր»»

Մոսկվայի ոստիկանության և արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակիցների իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են քրեական հեղինակություն հանդիսացող հինգ անձինք: Հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը` հիմնվելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը: Ձերբակալվածների թվում են հայազգի Արտեմ Առաքելյանն ու Սուրեն Ավետիսյանը, որոնք հայտնի են «Արտեմ Լիպեցկի» և «Սուրենչիկ» մականուններով: Արտեմ Առաքելյանին ոստիկանությունը ձերբակալել է, երբ

ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցության մասին. «Հերթական բլեֆներից մեկը, որը մեծ հաջողություն չի ունենա »

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որը հրավիրվել էր քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ, անդրադարձել է կոնկրետ խնդիրների, որոնք գոյություն ունեն դատախազական համակարգում: Նախագահը խորհրդակցության ընթացում որոշ փաստեր է ներկայացրել, որոնք վկայում են նշված համակարգում գոյություն ունեցող թերությունների մասին: Այնուհետև հայտարարել է. «Եվ սրանք արձանագրված դեպքերից

Առաքել Մովսիսյանը (Շմայս) կասկածում է, որ պատգամավորները ժուչո՞կ ունեն

  Այսօր ԱԺ-ում փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը փորձեց հարց տալ՝ արագաչափերի մասին: Սակայն միկրոֆոնը սկսեց դաժան խշշալ ու նյարդայնացնել ներկաներին: Խշշոցը շարունակվեց այնքան, մինչեւ որ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս) նետեց. «Մոտիկ ես նստած, մոտի՛կ»: Խոսրով Հարությունյանը հակադարձեց, որ ինքը միկրոֆոնի հետ աշխատելու մեծ փորձ ունի: Առաքել Մովսիսյանը առաջ քաշեց

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 1-ին  ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Ջանիբեկյան 20-56 համարների, Աբելյան փողոցի 17ա, 17բ, 17գ համարների, Լևոնյան, Պարսեղով փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Կոչ – խնդրանք հայկական օնլայն լրատվամիջոցներին

Բացում ես համակարգիչը ու առաջին բանը, որ աչք է զառնում ինքնասպանության մասին հերթական հոդվածը, հերթական վատ նորությունը, մամուլի կողմից անգիտակցորեն կատարված ինքնասպանության հերթական «Սև PR»-ը: Չեմ հասկանում, մեր երկրում ինքնասպանությունից, բռնաբարությունից և սպանություններից զատ, ոչ մի լավ բան չի կատարվո՞ւմ: Եթե ես բնակվեի արտերկրում և Հայաստանի մասին իրազեկվեի միայն հայկական օնլայն պարբերականների միջոցով, կմտածեի, որ

Վերադարձի փառատոնը կայացել է

«Վերադարձի դասական երաժշտության 6-րդ փառատոնի ընթացքում ներկայացված համերգների ժամանակ դահլիճը լեփ-լեցուն է եղել, իսկ հանդիսատեսի ջերմ ընդունելությունը վկայում է այն մասին, որ փառատոնը կայացել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի համահիմնադիր Մարիամ Շահինյանը: Սեպտեմբերի 24-ին սկսված փառատոնն այսօր փակվում է: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը`

Վարչապետի ելույթը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2013 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ

Հարգարժան Ազգային ժողովի փոխնախագահ` պարոն Շարմազանով, Հարգելի պարոն Մինասյան, Հարգելի գործընկերներ, Ինչպես պարոն Մինասյանը նշեց, ես կփորձեմ ձեզ ներկայացնել 2013 թ. մեր պետական բյուջեի նախագծի փիլիսոփայությունը, այն սկզբունքային կետերը, որոնց վրա խարսխված է պետական բյուջեն: Նախ ցանկանում եմ անդրադառնալ 2012 թ. ստեղծված իրավիճակին, որն ստեղծում է նախադրյալներ, նախապայմաններ 2013 թ. պետական բյուջեի կատարման համար: Այս

«Ես ընտրեցի Բերձոր ու վերջացավ, այստեղ ապրելու եմ». Քաշաթաղի շրջանում սիրիահայերը հուսով են, որ ամեն ինչ «լավ կըլլա»

Սիրիահայ Վարդան Պողոսյանն արդեն մեկ ամիս է, ինչ ընտանիքի հետ Սիրիայից գաղթել է ԼՂՀ բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի, Բերձոր քաղաքում: Շուրջ մեկ տարի ծավալվող Սիրիայի ներքաղաքական պատերազմական թեժ իրավիճակը ստիպել է ոչ միայն նրան, այլեւ եղբորը, կնոջ ծնողներին եւ մյուս հարազատներին բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանում: «Ես միտք էի դրել, որ Ղարաբաղ պետք է գամ: Հայաստանի,

Armenian Weekly. ««Նուռ» կինոփառատոնի ամփոփում»

Տորոնտոյում անցկացվող թվով 7-րդ ամենամյա «Նուռ» կինոփառանոտը (POM) պաշտոնապես ավարտվեց հոկտեմբերի 21-ին: Փառատոնը անցկացվեց հոկտեմբերի 18-21-ը, և այդ չորս օրը չափազանց հաջողված ստացվեց: 12 երկրներից ներկայացվեցին 34 տարբեր ֆիլմեր, որոնցից 10-ը համաշխարհային պրեմիերա էին, ինչը նոր ռեկորդ է փառատոնի համար: Գրում է «Արմենիա ուիքլի» պարբերականը: «Եվս մեկ անգամ «Նուռ»-ն իրեն ամբողջությամբ արդարացրեց, – փառատոնի հաղորդակցության

Նոյեմբերի 3-ին՝ բոլորը դեպի սաունա

Ամեն տարի Չեխիայում նոյեմբերի 3-ին նշվում է «սաունայի օրը»: Ամենամյա տոն դարձած միջոցառումը նշվում է մեծ հանդիսությամբ: Օրվա ընթացքում տարբեր միջոցառումներ են տեղի ունենում ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների համար. իսկ երբ գալիս է գիշերը, հանգչում են սաունաների լույսերն ու դրանց փոխարինում են մոմերը՝ ստեղծելով կրքի ու ռոմանտիկայի գիշեր: «Սաունայի պալատում», որը գտնվում է Չեխիայի

405.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 30-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:

Նախագահն Աջափնյակ համայնքում մասնակցել է ուռուցքաբանության գերժամանակակից կենտրոնի հիմնարկեքին և նորաստեղծ զբոսայգու բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ներկա է գտնվել Ա. Ալիխանյանի անվան «Ազգային գիտական լաբորատորիայի» հարևանությամբ կառուցվող «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» հիմնարկեքի արարողությանը: Կենտրոնի ստեղծման ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Նկատի առնելով, որ ամբողջ աշխարհում տարեցտարի չարորակ նորագոյացություններով հիվանդացության ու դրանց հետևանքով մահացության ցուցանիշների կայուն աճ է արձանագրվում, և չարորակ նորագոյացությունների

«Ար» TV-ն լուրերի նոր ղեկավար է փնտրում ու չի մեկնաբանում

«Ար» հեռուստաընկերությունը կայքում հայտարարություն է տարածել այն մասին, որ փնտրում է լրատվական ծառայության պետ, եւ սա այն դեպքում, երբ հեռուստաընկերությունը ունի այս պահին գործող լրատվական ծառայության ղեկավար ՝ ի դեմս Ալիկ Հակոբյանի: Aravot.am-ը «Ար» TV-ի գործադիր տնօրեն Արամ Ղազարյանից հետաքրքրվեց, ո՞րն է նման հայտարարություն տարածելու պատճառը: «Դա աշխատանքային հարց է, եւ որեւէ կերպ ենթակա չէ

Երիտասարդները ոչինչ չգիտեն պատմական Կարսի մասին

Այսօր Կարսի անկման օրն է: 90 տարի առաջ Հայոց մայրաքաղաքը առանց կռվի մեկընդմիշտ հանձնվեց Թուրքերին: Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը «Առավոտ երիտասարդական»-ին ասաց, որ տարիներ առաջ եղել է Կարսում: Նա նշեց, որ Կարսը թուրքերի կողմից գրավված այն տարածքներից է, որտեղ, չնայած 90 տարիների ընթացքում փորձել են վերացնել, քերել հայկական հետքերը, բայց ամեն քարի տակ հայկական ինչ-որ բան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031