Օրվա լրահոսը
Ինչպե՞ս է«Օջախում» Կովալենկո Շահգալդյանը շքեղ ծնունդ արել. «Մենք բիզնես ունենք, ծախսը ես եմ վճարել»
Ձեր 65-ամյակը նշել եք «Օջախ» ռեստորանում, ճի՞շտ է: Այսօր Aravot.am-ի այս հարցին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց. «Հա, ի՞նչ կլինի որ»: Մենք մարզպետին հիշեցրինք, թե որքան աշխատավարձ է ինքը ստանում եւ «Օջախում» ինչպիսի գներ են, ուստի հարցին՝ Դուք բազմիցս նշել եք, որ մարզպետ լինելը փողաբեր գործ չէ, իսկ «Օջախում» ծնունդ նշելը բավականին շքեղ ծախս է
«Чао СССР». Խորհրդային ժամանակների թանկ հիշողությունները` Հայկ Բիանջյանի լուսանկարների աշխարհում
Խորհրդային ժամանակաշրջանի հին մեքենաներ, գունաթափ ատրակցիոններ, մաշված մսաղացներ, ցուցանակներ, լքված ու ժանգոտած գնացքի վագոններ, հին կիսաքանդ գործարաններ, փոքր ու քաղցր հիշողություններ, որոնք կադր առ կադր հիշողության պես հավերժացել է ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը` «Чао СССР» անունը կրող ֆոտոպատմության մեջ: Ստեղծվելով ու ամբողջանալով 4 տարվա ընթացքում, «Чао СССР»-ը պատմության ակնթարթների պես արտացոլում է 70 տարվա պատմություն ունեցող
Փաստաբանի դեմ քրգործ է հարուցվել: Նա մտացածին է համարում կասկածները
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում Ախթալա քաղաքի բնակչուհի Ն.Ն.-ի գրավոր հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի նկատմամբ: Փաստաբանը կասկածվում է 2011 թվականի հունվարից մինչեւ 2012 թվականի հունիսը Ն. Ն.-ից ու վերջինիս ընտանիքի անդամներից խարդախությամբ խոշոր չափերի գումար եւ այլ արժեքներ հափշտակելու
Вечерняя Москва. «Կովկասը երես է թեքել Կիրկորովից»
«Վեչերնայա Մոսկվա» պարբերականը, անդրադառնալով Ֆիլիպ Կիրկորովի ու Բաքվի միջև հասունացած սկանդալին, գրում է, թե ո՞վ կմտածեր, որ Ադրբեջանին հավատարիմ երգչին միաձայն կմերժեն ելույթ ունենալ Ադրբեջանում: Եվ դա այն դեպքում, որ Ֆիլիպը ամեն հարմար առիթի երդվում էր, որ սիրում է Ադրբեջանն ու նրա ժողովրդին: Նույնիսկ ափսոսանք է հայտնել, որ չի ծնվել այնտեղ: Տեղական հեռուստաալիքներից մեկին խոստովանել
Վարդան Ղուկասյանի «ատկատները» Գիզիրյանի պաշտոնյա ընկերոջը դեռ չեն զարմացնում
Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի` մեկ շաբաթ առաջ հրավիրած ու Վարդան Ղուկասյանին նվիրած ավագանու հանրահայտ նիստից հետո, այս քաղաքում խոսակցության միակ թեման նախկին քաղաքապետի ու նրա շրջապատի կողմից թույլ տված «ատկատներն» են: Գյումրեցիներին մասնավորապես զարմացրել է այն, թե Մինաս Ավետիսյանի որմնանկարները կիսաքանդ գործարաններից մեկի պատերից ապամոնտաժող իտալացի վարպետն ու նրա աշակերտները ինչքան թանկ են նստել
Promipool. «Իվետա Մուկուչյանը «Գերմանիայի ձայնը» նախագծում»
«Փրոմիփուլ» պարբերականն անդրադարձել է 25-ամյա հայ երգչուհի Իվետա Մուկուչյանին, որն այժմ մասնակցում է «Գերմանիայի ձայնը» նախագծին: Պարբերականը գրում է, որ նախագծի վերջին ելույթում Իվետան ապացուցեց, որ ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև հրաշալի երգել գիտի: Իր հայրենիքում, Հայաստանում, գեղեցուհի Իվետային արդեն ճանաչում են: Նա հայտնի է դարձել որպես մոդել և երգչուհի, բացի այդ ճանաչվել է
Ռաֆիկ Գրիգորյանը ներկայանալի բաճկոն էլ ունի, մեքենա էլ ունի. «Ես հայտարարել եմ, որ ես աշխատավարձով չեմ ապրում»
Այսօր ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ-ում հարց էր բարձրացրել, որ որակյալ բաճկոն պատգամավորները չեն կարողանում գնել, ներկայանալի չեն, ԱԺ-ում անհրաժեշտ գույք՝ տպիչ, գրիչ, սեղան, աթոռ, բազկաթոռ չկա: Aravot.am-ը Գեղարքունիքի մարզպետ, նախկին պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ դուք ունե՞ք ներկայանալի ավտոմեքենա, բաճկոններ՝ պատվիրակների ընդունելու համար: Նա պատասխանեց. «Իմ աշխատավարձն ավելի քիչ է, քան պատգամավորի աշխատավարձը, բայց բոլոր
Ռաֆիկ Գրիգորյան. «Այսօր այստեղ եմ ինձ լավ զգում, երբ որ գնում եմ մարզ՝ մարզում եմ լավ զգում»
«Ինձ պրովոկացիայի եք ենթարկում: Իմ լիազորությունների շրջանակներում ես փորձելու եմ իրականացնել այն գործառույթները, ինչ որ ինձ վերապահված է: Ես իրականացնում եմ իմ՝ մարզպետի լիազորությունները: Դեռ քարոզարշավը չի հայտարարվել: Նման խնդիր չկա»,- այսօր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց հարցին, թե ինչպես են պատրաստվում նախագահական ընտրություններին, մարզպետներին արդեն հրահանգվա՞ծ է ձայներ ապահովել: Ռաֆիկ
«Բենտոնիտը» ամսական 2000-3000 տոննա արտադրանք է արտահանում
«Բենտոնիտ» գործարանի վերաբերյալ մեր հարցերին գործարանի տնօրեն Գագիկ Մահտեսյանը նախկինում չէր պատասխանել, ասելով որ ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս: Գործարանի տնօրենի հետ Իջեւան քաղաքում մեր հանդիպման ժամանակ նա ասաց, որ ներկայումս գործարանն ունի 87 աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 80-100 հազար դրամ: Հոկտեմբեր ամսին գործարանն ընդունել է 7 նոր աշխատող: Ներկայումս այն աշխատում է
Իրավախախտ երեխաները կնքվեցին Կապանի եկեղեցում
Այսօր Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ Կապան քաղաքի մանկական կենտրոնի դժվարին իրավիճակներում հայտնված, իրավախախտ, օրենքի հետ խնդիրներ ունեցած 10 անչափահաս երեխաների մկրտման արարողությունը: Ոստիկանության անչափահասների բաժնից մանկական կենտրոն ուղղորդված երեխաներն անձամբ են ցանկություն հայտնել կնքվել, որոնց կնքահայր դառնալու պատրաստակամություն է հայտնել «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Կնքվելու գաղափարը
Doğan. «ԱՄՆ բանակայինները ժամանել էին Դիարբեքիրի ռազմակայան»
ԱՄՆ-ի բանակի մոտ 20 պաշտոնյաներ երկու օր անցկացրել են Դիարբեքիրի ավիաբազայում: Հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը: Ժամանման պատճառները հայտնի չեն, քանի որ պաշտոնյաները անպատասխան են թողել իրենց ժամանման հետ կապված հարցերը: ՆԱՏՕ-ն սիրիական հետագա զարգացումներում կարող է օգտագործել ավիաբազան: Հոկտեմբերի 5-ին Աքչաքալ քաղաքում 5 հոգու սպանությունից հետո Թուրքիան ուժեղացրել է ռազմական հսկողությունը իր սահմաններում: Պատրաստեց
The Messenger Online. «Հնարավոր է, որ Ռուսաստանը գնի վրացական երկաթուղին»
«Մեսենջեր օնլայն» պարբերականը գրում է, որ վրացական երկաթուղին վաճառելու միտում կար: Վրաստանի կառավարությունն այն վաճառելու համար նույնիսկ ուզում էր միջազգային տենդեր հայտարարել: Սակայն պարզվել էր, որ Բիձինա Իվանիշվիլին կարող է մասնակցել աճուրդին: Չնայած Իվանիշվիլին չի հաստատել այդ տեղեկությունները, բայց որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Իվանիշվիլիի մասնակցության հավանականությունն էր պատճառը, որ երկաթուղին վաճառքի չհանվեց: Այժմ կառավարությունը
Սամվել Ալեքսանյանին «բարոյական պարսավանքի» կենթարկեն
«Սամվել Ալեքսանյանը խախտել է ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնները»` Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի այդ որոշումը քիչ առաջ, նիստի ավարտից հետո, հրապարակեց հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ խնդիրը ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ կապված միջադեպին է վերաբերվում: Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Հարսնաքարի» միջադեպի առիթով բողոքի ակցիայի ժամանակ Գասպարիի ձեռքից խլել էր պաստառը, ինչից հետո Գասպարիին հրել
Դատավորը մերժել է անչափահասի հետ սեռական հարաբերություն ունեցած, Հայաստանից հեռանալու փորձ կատարած երիտասարդին կալանելու միջնորդությունը
1992թ. ծնված Ռ. Զ-ն այս տարվա հոկտեմբերի սկզբին Տավուշի մարզի Բերդ քաղաքում սեռական հարաբերություն է ունեցել 1998 թվականին ծնված, 14 տարին չլրացած աղջկա հետ: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով (ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը): Այս հոդվածով նախատեսվում է տուգանք` 200-400 հազար դրամի չափով կամ մինչեւ
17-ամյա երիտասարդը առևանգել է ինքն իրեն՝ ծնողներից փրկագին ստանալու նպատակով
Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանում բնակվող 17-ամյա տղան ծրագրել և կազմակերպել է իր իսկ առևանգումը`ծնողներից խոշոր չափի գումար շորթելու նպատակով:Հոկտեմբերի 30-ին երիտասարդի ծնողներն անծանոթ համարից հաղորդագրություն էին ստացել, որում մասնավորապես ասված էր, որ նրանց որդին առևանգվել է, և նրան կենդանի հետ ստանալու համար հարկավոր է 100 000 ռուբլի փրկագին վճարել:Չբավարարվելով հաղորդագրությամբ,տղան զանգել էր ծնողներին և ասել, թե
Չկա ընդդիմադիր կուսակցություն, որը կհաղթի ընտրություններում՝ անգամ առանց ընտրակեղծիքների
«Առավոտ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանն անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում քաղաքական որեւէ ուժի կողմից իշխանությանն այլընտրանք հանդես գալու հնարավորությանը՝ նշեց․ «Իմ համոզմամբ, ներկայումս, Հայաստանում չկա այն ընդդիմադիր կուսակցությունը, որն ընդունակ լինի միայնակ, ապավինելով միայն սեփական ուժերին, հաղթի նախագահական ընտրություններում անգամ ընտրակեղծարարությունը բացառելու պարագայում: Այդ կուսակցություններից ոչ մեկը նաեւ չունի իր շարքերում
Սերժ Սարգսյանը այցելել է կարեւոր նշանակություն ունեցող հնավայրեր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի հնագիտական ժառանգության համար առանձնակի նշանակություն ունեցող հնավայրեր՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի տեղում պեղված բնակավայր, մայրաքաղաքի «Շենգավիթ» և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարաններ: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է պեղումների արդյունքներին, ինչպես նաև հնագիտական վայրերի պահպանության վիճակին ու խնդիրներին, դրանց շուրջ շրջայցի ժամանակ զրուցել հնագիտական արշավախմբերի ղեկավարների և հնավայրերի կառավարման պատասխանատուների հետ: Արարատի մարզի
«Հարսնաքարի» գործով տուժող. «Կոշիկներս մնացել են դեպքի վայրում»
Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքը տալուց հետո ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արման Խաչատրյանը հարցաքննեց տուժող, ՊՆ ռազմական բժիշկ Արտակ Բայադյանին: «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին միջին ծանրության վնասվածք (առողջության տեւական քայքայումով) ստացել էր
«Սարհատ Պետրոսյանը ո՞ր կառուցած պուլպուլակի հեղինակն է, որ ճարտարապետությունից է խոսում»
«Սարհատ Պետրոսյանը, ճարտարապետ լինելով, ճարտարապետական ոչ մի պրակտիկա չունենալով ո՞նց է այսօր ինստիտուտում դաս տալիս, այն էլ քաղաքաշինության ամբիոնում: Ինքը ճարտարապետության դիպլոմը գրպանում այգեպան է աշխատում սիրահարների այգում: Ես հարց եմ տալիս՝ ո՞ր իրավունքով , ո՞ր կառուցած պուլպուլակի հեղինակն է, որ ինքը ճարտարապետությունից է խոսում »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը: Նա չցանկացավ
«Chrysler»-ը հերքում է Չինաստան աշխատատեղեր տեղափոխելու ծրագրերը
Ռոմնիի նախընտրական գովազդում ասվել է, թե դաշնային կառավարությունից ֆինանսական օգնություն ստացած «Jeep»-ի արտադրությունը կտեղափոխվի Չինաստան Ամերիկյան «Chrysler» ընկերության գործադիր տնօրենն ասել է, որ ընկերությունը չի նախատեսում Չինաստան տեղափոխել «Jeep» հանրահայտ մեքենաների արտադրությունը: Այս հայտարարությամբ ընկերության գործադիր տնօրեն Սերջիո Մարչիոնեն հանդես է եկել հանրապետական նախագահական թեկնածու Միթ Ռոմնիի կողմից ընտրարշավի ընթացքում հակառակը պնդելուց հետո: Մարչիոնեն ընկերության
«Ոնց որ ասենք ՝ տղամարդն ավելի լավ մայր է». Կանանց և տղամարդկանց տարբերությունները
Տարածված կարծիքը, որ կանայք ավելի փոփոխամիտ են, քան տղամարդիկ, սխալ է : Ճիշտ հակառակ երևույթն է: «Տղամարդիկ իրենց միտքը երկուսից երեք անգամ ավելի հաճախ են փոխում: Չենք կարող ասել, թե կանայք ավելի քիչ են մտածում, սակայն նրանք ավելի զգացմունքային են, հիմնականում ինտուիցիայով են առաջնորդվում»,-ասում է հոգաբան Աննա Վարդանյանը և հավելում, որ կանայք ավելի հոռետես են,
Կ. Ավագյանը՝ Լ.Տեր-Պետրոսյանի՝ փոթորիկ առաջացնելու մասին. «Տեսնենք, թե փոթորիկն ո՞ւմ է սրբելու տանի քաղաքական թատերաբեմից»
Արդեն որերորդ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամները տարբեր առիթներով հայտարարում են այն մասին, թե ինչպիսի բնական աղետներ են սպասվում ՀՀ առաջին նախագահի՝ ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրվելու պարագայում: Առաջին նախագահի թիմակիցները մեկ հայտարարում են, թե «Երբ Տեր-Պետրոսյանը խոսի, ամպրոպի նման է լինելու», երկու օր առաջ էլ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, թե «Տեր-Պետրոսյանի առաջադրումը փոթորիկ
Տեր եմ, Հնազանդ եմ. մեկնությունը
Պսակադրվող զույգը հաճախ ճիշտ չի ընկալում պսակադրության խորհուրդը, ինչը երբեմն ընտանեկան կոնֆլիկտների պատճառ է դառնում: _Այո, Հայր սուրբ, տեր եմ հրամանովն Աստծո: _Այո, Հայր սուրբ, հնազանդ եմ հրամանովն Աստծո: Այս խոսքերը չպետք է ուղղակի իմաստով հասկանալ: Գավառ քաղաքի բնակչուհի Գայանե Նազարյանը, «հնազանդ եմ» ասելով, նկատի է ունեցել այն, որ ինքը համաձայն է իր ամուսնու քայլերին
Սիմֆո-Ջազ բացառիկ համերգ՝ նոյեմբերի 3-ին
«Մտահղացումը իմն է, սակայն միայնակ չէի կարող իրականացնել: Ունենք մեծ ցանկություն, իսկ մտքերն ու հոգիները բաց են: Բացառիկ հնարավորություն է սիմֆոնիկ եւ ջազ երաժշտության համագործակցության համար, այն մեծ ցանկության շնորհիվ է ստեղծվել»,-նոյեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Սիմֆո-Ջազ բացառիկ համերգի վերաբերյալ ասուլիսի ժամանակ այսօր նշեց «Կատուներ» քառյակի անդամ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը: Նրա խոսքով ջազային մշակմամբ
Մարտունեցի աղջիկները ժամանցի վայր չունեն
Մարտունի քաղաքի մի քանի փոքր սրճարանների հիմնական հաճախորդները տղաներ են: Այլ ժամանցի վայրեր`ակուբներ, արվեստի կենտրոններ, ինչու չէ`հենց սրճարաններ քաղաքում չկան: Մարտունու պետական քոլեջի եւ Օրանժ կազմակերպության Մարտունու գրասենյակի 10 երիտասարդ աղջիկներ`միացել են կոչ–հայտարարությամբ` Մարտունում գեղեցիկ սրճարաններ բացելու մասին, որտեղից բոլորը կկարողանան օգտվել, որտեղ հնարավոր կլինի սնվել ընդմիջումների ժամանակ: Հիմա, օրինակ, Օրանժի աշխատակիցները սնվում են գրասենյակում կամ
ՊԵԿ նախագահ. ՊԵԿ-ին շանտաժ անելով ուզում են կառավարելի դարձնեն
«Անարդարությունը շարունակվում է մեր հանդեպ: Ճնշումները վաղուց են եղել ու շարունակվում են: Անկշտության, ագահության հանգամանք կա որոշ մարդկանց մեջ, որոնք ցանկանում են տիրանալ անշարժ գույքերին: Մեր պարագայում ունենք ներդրումներ անշարժ գույքերի շուկայում, աչք են դրել, ուզում են խլել»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց «Նարեկացի» արվեստի կենտրոնի տնօրեն Նարեկ Հարթունյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած ընկերությունում ՊԵԿ-ի բացահայտած խախտումներին:
Սիրիահայերի հիմնախնդիրները՝ համահայկական կառույցների ուշադրության կենտրոնում
Հոկտեմբերի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Համահայկական հոգևոր և աշխարհիկ կազմակերպությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության նպատակը Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրների քննարկումն էր, այդ ուղղությամբ կատարված աշխատանքի գնահատումը և հիշյալ կառույցների կողմից առաջիկա անելիքների ճշգրտումը: Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը ևս մեկ անգամ նշեց, որ սիրիահայերի հիմնախնդիրները ՀՀ նախագահի
Կայացել է FREDA-ի հոգաբարձուների խորհրդի նիստ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն օրակարգի` հաստատվել են FREDA-ի 2011 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև հիմնադրամի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագիծը: Նիստում անդրադարձ է
Առողջապահական գրքույկ` սպառողներին մոլորեցնելու դեմ
«Արգելվում է դեղի այն գովազդը, որի պարունակած տեղեկատվությունը սպառողին համոզում է, որ դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի խորհրդատվություն, դեղը զուրկ է կողմնակի ազդեցությունից, այլ դեղերից ավելի արդյունավետ է, դրա օգտագործումը զգալիորեն կբարելավի առողջական վիճակը, իսկ չընդունելու դեպքում կվատացնի այն, կարող է օգտագործվել սննդի մեջ, գեղարարական եւ այլ նպատակներով»,-սա դեղերի գովազդի ներկայացվող պահանջներից մեկն է: Այսօր


















































