Օրվա լրահոսը
«Գյումրիի քաղաքապետի փեսայի սպանության գործը եթե փորձեն ծածկադմփոց անել՝ ամբողջ հասարակությունը կբարձրանա» (տեսանյութ)
«Ինձ համար ցավ է, որ Գյումրին համարում են կրիմինալ քաղաք, որովհետեւ մի քանի հոգու պատճառով չի կարելի ասել, որ Գյումրին կրիմինալ է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության տնօրեն Կարինե Հարությունյանը: Նրա խոսքերով՝ «Գյումրիում դուք կարող եք շատ հանգիստ դուրս գալ, շատ հանգիստ ման գալ: Կրակոցները սահմանափակ անձանց միջեւ է միշտ պատահում: Ցավն
«ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն չեն կարող միջամտել»
«ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն չեն կարող միջամտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին եւ պաշտոնանկ անել նախագահին՝ Ռուբեն Հայրապետյանին: Այդ կազմակերպությունները չեն ճանաչում այն ազգային ֆեդերացիաների ղեկավարներին, ովքեր նշանակվել են իրենց պետության կողմից կամ էլ նախագահի ընտրությունները կեղծված են» – «Ա1+»-ի մարզական լրագրողին պարզաբանեց ՀՖՖ-ի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը: Ինչպես նշել ենք, Change.org համաշխարհային կայքում սկսվել է ստորագրահավաք`
Սուսաննա Տոնոյանը` կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Սուսաննա Տոնոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Տեղեկացնենք, որ մինչ այս` Սուսան Տոնոյանը տրանսպորտի եւ կապի նախարարությունում էր նույն աշխատանքն իրականացնում: Մաղթում ենք հաջողություն մեր գործընկերուհուն` նոր աշխատանքում:
12 տարվա ազատազրկում` տաքսու վարորդի վրա ավազակային հարձակման համար
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել ավազակություն կատարելու համամար Ա. Սարգսյանին առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման: Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` 2011թ. դեկտեմբերի 11-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Ա. Սարգսյանը ուրիշի` առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու նպատակով «Դիկտիս» ՍՊ ընկերության «Էլիտար» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսսան Սաննի» մակնիշի
Արմեն Աշոտյան. «Հուզմունքից մոռացել էի ասել Հիպոկրատի երդման կարեւոր հատվածները» (Տեսանյութ)
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ Հիպոկրատի երդում տվեցին 2011-2012թթ. ուսումնական տարվա շրջանավարտները: Առաջին կարգի՝ կարմիր դիպլոմները հանձնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարության անունից շնորհավորելով շրջանավարտներին՝ պարոն Աշոտյանը վստահություն հայտնեց, որ նրանք իրենց տեղը կգտնեն կյանքում. «Շատերն ասում են՝ ո՞ւմ են պետք այդքան բժիշկները, երբ մեր բժշկական աշխատաշուկան
Կապանցի հաշմանդամ երեխաների զգալի մասը բուժումը ստանում է մայրաքաղաքի բուժհաստատություններում
«Վորլդ Վիժնի» Կապանի տարածքային զարգացման ծրագիրը «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի հետ համատեղ 2011թ-ի ամռան ամիսներին «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանականերում Կապանում իրականացրել է մոնիթորինգ` հաշմանդամություն ունեցող երեխաների բուժսպասարկման եւ դրան առընչվող հարցերի վերաբերյալ: Ծրագիրն իրականացնում է «Վորլդ Վիժն ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը՝ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» իրավապաշտպան հկ-ների
9, 2 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար.այն լինելու է առաջին ցուցանիշը շուկայում
ՀՀ Կենտրոնական Բանկի 2012 թ-ի հունիսի 12-ի որոշման համաձայն, ավարտվել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ և ԿԱՍԿԱԴ Ինշուրանս ապահովագրական ընկերությունների միաձուլման ճանապարհով` պորտֆելների փոխանցման գործընթացը: Այս առիթով, այսօր լրագրողների հետ հանդիպեցին ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն` Լևոն Ալթունյանը և Կասկադ Ինշուրանս ընկերության գործադիր տնօրեն, այժմ արդեն ԻՆԳՈ Արմենիա ընկերության խորհդի անդամ` Գառնիկ Տոնոյանը: «Այս գործարքի հիմնական
Վեհափառ Հայրապետը հատուկ մրցանակ կշնորհի աշխարհահռչակ ռուս կինոռեժիսորին (Տեսանյութ)
«Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում առաջին անգամ կհանձնվի հատուկ մրցանակ՝ հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության եւ համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար: Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Աշոտ-Երկաթ» սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ «Եղիցի լույս» կոչվող մրցանակը սահմանված է Հայ առաքելական եկեղեցու կողմից. «Հուլիսի 12-ին՝ Մայր Աթոռ
Նատալին ամուսնանում է
Դերասանուհի Նատալի Պորտմանը պատրաստվում է ամուսնության: Որոշ ժամանակ առաջ մամուլն անդրադարձել էր Պորտմանի գաղտնի ամուսնությանը, սակայն այդ փաստը Նատալին ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Հարսանեկան արարողությունը կայանալու է օգոստոսի 5-ին՝ Կալիֆոռնիայում: Հարսանիքին հրավիրված է ընդամենը 60 հոգի՝ զույգի հարազատ ու ամենամտերիմ մարդիկ: Նատալին ընկերներին ասել է, որ հնարավոր է՝ նույնիսկ հարսանեկան զգեստ չկրի, քանի որ
Սերժ Սարգսյանը՝ «Սեւ ցուցակի» առաջին տեղում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ամփոփել է 2012թ. երկրորդ եռամսյակը: Ըստ ցուցակի ներկայացվող անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: 1. Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյան. 2012թ.-ի մայիսի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով տեղեկություններ 2012թ. մայիսի 4-ին Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպած միջոցառման վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը
Երգիչը փոխել է ոճը
Դասական ոճի սիրահար երգիչ Նիկոլայ Բասկովը կտրուկ կերպարանափոխվել է ու անցել սպորտային, ազատ ոճի. այդ են վկայում Twitter-ի իր միկրոբլոգում տարածած լուսանկարները, որտեղ նա բոլորովին նման չէ իրեն. մուգ ակնոցով է, գլխարկով, իսկ խիստ դասական վերնաշապիկի փոխարեն՝ սպորտային մայկայով: Բասկովն անձամբ չի նշել իր ոճի փոփոխության մասին, բայց լուրեր են շրջանառվում, որ երգիչն այդ արտաքինով
Բարեկարգվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա նաև իր որոշակի կենտրոնատեղին, որը կդառնա ինչպես հանգստի կազմակերպման, այնպես էլ տոնական միջոցառումների անցկացման վայր: Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի առաջարկով դիտարկվեց հենց այդպիսին ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի ամբողջությամբ բարեկարգվեց
Անձրեւը թուլացնում է նյարդերը
Անձրեւը հանգստացնում ու թուլացնում է լարված նյարդերը. հաղորդում են իտալացի գիտնականները: Երբ անձրեւ է գալիս, փորձեք շատ մոտ նստել պատուհանին ու նայել դուրս, նշում են նրանք: 10 րոպեից ավելի տեղացող անձրեւի կաթիլներին նայելիս քնկոտություն է առաջանում, ինչն էլ նշանակում է, որ նյարդերը պարպել են: Գիտնականները նյարդերը հանգստացնելու այս մեթոդը խորհուրդ են տալիս կիրառել հատկապես հիմերակտիվ
Պարգեւատրվում էին ուսանողները
Այսօր Հայաստանի պետական ագրարային համալսարանում կայացավ Ուսանողական 13-րդ գիտաժողովի ամփոփիչ նստաշրջանում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողների պարգեւտրման արարողությունը: Գիտական համաժողովին ընդհանուր մասնակցել է 400 ուսանող, սակայն մրցանակային տեղեր զբաղեցրել են 30-ը: Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղեւոնդյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց կարգը, որով ընտրվել են հաղթող մասնակիցները. «Գիտաժողովը մենք սկսում ենք սեպտեմբեր ամսից ու այն տեւում
Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 9-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Մայիսի 9, Մանթաշյան, Մանանդյան, Չեխով, Արագածի, Եղբայրության, Մուսայելյան, Մհեր Մկրտչյան, Պատկանյան, Օդեսաjի, Ֆրունզեի, Եղ.Թադևոսյան, Արշակունյաց, Ղարիբջանյան, Բագրատունյաց, Արին-Բերդի և Շահամիրյանների փողոցների, Մասիսի փողոցի ու նրբանցքների,
Տիգրան Ներսիսյան. «Մենք գժանոցի մեջ ենք»
Այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված «Հանրային ագրեսիան՝ թատրոնում» թեմայով ասուլիսի ժամանակ Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանն ասաց. «Բոլորս էլ գիտենք, թե ինչ է գլադիատորը, գլադիատորական խաղերը: Այն իր մեջ պարունակում էր սպանության տեսարաններ, բայց ի’նչն է հետաքրքիրը` կար անտիկ թատրոն: Այնտեղ էլ էր բեմադրվում սպանություն, սակայն կար օրենք` հանդիսատեսի դիմաց մարդ չսպանել: Սպանում էին
Ստեփան Դեմիրճյան. «Անաչառ քննություն, սա է մեր մոտեցումը» (Տեսանյութ)
«Մենք հետամուտ ենք լինելու, որ իրականացվի անաչառ քննություն, եւ բոլոր մեղավորները, անկախ դիրքից, պատասխանատվության ենթարկվեն: Հասարակական հնչեղությունը մեծ է, ու մենք հետեւելու ենք, որ բոլոր մեղավորները պատժվեն»,- Aravot.am-ին ասաց ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը՝ անդրադառնալով հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքին: Մանրամասները՝ տեսանյութում: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Երաժշտական դպրոցում 3×4 չափի լուսանկար են ուզել, 3 օր հետո ասել. «Շնորհավորում ենք, դուք ՀՀԿ անդամ եք»
Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած բանավեճի ժամանակ հարցին՝ ընտրողների ո՞ր տոկոսը կգնա իր ուզած կուսակցությանն օգնելու համար անօրինական քայլի, ինչպիսի՞ն է ձեր տպավորությունը ընտրողների մասին՝ «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիիտ Բախշյանը պատասխանեց, որ խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ սոցհարցում է պատվիրել Շենգավիթում, 91 տոկոսը վստահություն են արձանագրել, 44 տոկոսն ասել էր, որ ձայնը տալու են Անահիտ Բախշյանին.
Փաշինյանի համար տարօրինակ է, որ «բեսպրեդելի» կրողը լինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (Տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հասարակությունն ունի հարցեր, որոնց պատասխանը իշխանությունները չեն տվել: «Եվ ինչքան այդ հարցերի պատասխանները չհնչեն, այդքան հանրության կասկածները մեծանալու են: Հանրությանը պետք է հստակ ներկայացվեն հիմնավորումներ , որովհետեւ կան հիմնավոր փաստեր, կասկածներ, որ Ռուբեն Հայրապետյանը անձամբ կապ ունի տեղի ունեցածի հետ: Իրավապահ մարմիններն ունեն ընտրություն՝ կամ հանրությանը համոզել, որ այդ կասկածները
Համատեղ նախաձեռնություն՝ ի օժանդակություն ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բրոյնիգը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին իրավական օժանդակություն տրամադրելուն։ Հուշագրի շրջանակներում Գերմանիայի դեսպանության ներդրումը կազմում է 22. 300 եվրո, որն իր մեջ ներառում է շրջիկ իրավաբանների ներգրավում, որոնք իրավական խորհրդատվություն կտրամադրեն ազատազրկման վայրերում խոշտանգումների
Ներքին տուրիզմը սոցիալական փաթեթի հաշվի՞ն են զարգացնում
Կես տարի առաջ պետական ծառայողների համար ներդրված սոցիալական փաթեթի մեջ ներառված էր նաեւ հանգիստը, որը պետական ծառայողը կարող է անցկացնել միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանգստավայրերում: Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը վստահեցրեց, որ ներքին տուրիզմը վերջապես կզարգանա ի հաշիվ կառավարության ներդրած սոցիալական փաթեթի: Պարոն
Բախշյանն առաջարկում է. «Եկեք շարժում սկսենք՝ մյուս օլիգարխներին էլ ԱԺ-ից հեռացնելու»
«Ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար էին: Բոլոր այն մխիթարական խոսքերը, որ ասում է ՀՀԿ-ն, չգիտեմ ում ուշադրությունն են ուզում շեղել, բայց հասարակությունը հաստատ համոզված է, որ ընտրությունները չեն եղել օրինական ձեւով»,- այսօր խորհրդարանական ընտրությունների թեմայով «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած հանրային բանավեճի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը: «ԳԱԼԱ» հեռուստաընկերության տնօրեն Կարինե Հարությունյանը վստահեցրեց, որ
Փաշինյանի համար տարօրինակ է, որ «բեսպրեդելի» կրողը լինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (Տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հասարակությունն ունի հարցեր, որոնց պատասխանը իշխանությունները չեն տվել: «Եվ ինչքան այդ հարցերի պատասխանները չհնչեն, այդքան հանրության կասկածները մեծանալու են: Հանրությանը պետք է հստակ ներկայացվեն հիմնավորումներ , որովհետեւ կան հիմնավոր փաստեր, կասկածներ, որ Ռուբեն Հայրապետյանը անձամբ կապ ունի տեղի ունեցածի հետ: Իրավապահ մարմիններն ունեն ընտրություն՝ կամ հանրությանը համոզել, որ այդ կասկածները
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՐՁԱԿ
Եթե ԱՊՊԱ, ապա՝ Ինգո, եթե Ինգո, ապա՝ Արմենիա, եթե Արմենիա, ապա՝ Հ-2, եթե Հ-2, ապա՝ Ամալյան, եթե Ամալյան, ապա՝ Ա1+, եթե Ա1+, ապա՝ Մեսրոպ, եթե Մեսրոպ, ապա՝ Մաշտոց, եթե Մաշտոց, ապա՝ Սահակ, եթե Սահակ, ապա՝ Սահակաշվիլի, եթե Սահակաշվիլի, ապա՝ նարնջագույն, եթե նարնջագույն, ապա՝ կանաչ, եթե կանաչ, ապա Սանասարյան, եթե Սանասարյան, ապա՝ Բաղդասարյան, եթե Բաղդասարյան, ապա՝
«Ես դեմ չեմ ռաբիսին, բայց այն պետք է մնա ռեստորանում, այլ ոչ տեղափոխվի «Հեռուստառեստորան» . «Թեժ Music (Ռաբիզների մուտքն արգելվում է) » խմբի ադմին
«Թեժ Music (Ռաբիզների մուտքն արգելվում է) » ֆեյսբուքյան Էջը ստեղծվել է 2011-ի ապրիլի 10-ին Սամվել Աղաջանյանի կողմից. «Իսկզբանե այն ինձ համար նոր ընկերներ ձեռք բերելու միջոց էր ծառայում, եւ էջը բացվելուն պես, առաջին իսկ օրվանից ունեցա մեծ համախոհների բանակ, ովքեր հավանություն տվեցին նման էջի առկայությանը » : Այժմ երեք ադմին են: Սկզբում նրան շատ է
Ընտրակեղծիքների թարմ օրինակներ. ընտրակաշառք բաժանողի մեքենայի համարով դատախազությունը հանցագործին չի գտնում
Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր հանրային բանավեճ՝ ընտրությունների մասին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի շուրջ: «Իրավունքի Եվրոպա» միավորման տնօրեն Լուսինե Հակոբյանը նշեց, որ ընտրությունները վերջացել են, բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ վերջացել է. «Կան դասեր, որոնք մենք քաղել ենք»: Նա պատմեց, որ խորհրդարանական ընտրություններին թիվ 17 ընտրատարածքի 27 ընտրատեղամասում է ինքը եղել, որտեղ
Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց ժողովրդի ճնշման տակ
«Խնդիրը այսպես կոչված օլիգարխները չեն, խնդիրը այն իշխանությունն է, որը հովանավորում է նման օլիգարխների գոյությունը: Այդ օլիգարխների կամայականություններն ավելի բարձր է դասում քան պետական ինստիտուտները , քան հանրային շահը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ թե Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների արարքների դեմ հասարակության ընդվզումն ու դատապարտումը դաս կլինի՞ թիկնապահ պահող
Աջափնյակում հուլիսի 9-ին ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված՝ ս.թ. հուլիսի 9-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Աբելյան, Ջանիբեկյան, Արզումանյան, Առաքելյան, Էստոնական, Սիսակյան, Եղիազարյան, Լևոնյան, Հակոբյանց փողոցների, Լենինգրադյան փողոցի 32, 34, 36, 38, 40, 42 և Հալաբյան փողոցի 35, 37, 39 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը
Արմեն Աբրահամյանը՝ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել Արմեն Աբրահամյանը: Նա մինչ այդ զբաղեցնում էր սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Արտեմ Ասատրյանի առաջին տեղակալի պաշտոնը: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ամենավտանգավոր մասնագիտություններն աշխարհում
Ամենավտանգավոր մասնագիտություններն են համարվում ավտոարշավորդը, տիեզերագնացը, ոստիկանը, ձկնորսը, ֆուտբոլիստը և այս տարի ավելացած ժուռնալիստիկան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով միայն վերջին 5 տարվա ընթացքում իրենց պարտքը կատարելիս սպանվել է ԶԼՄ 372 աշխատակից, 127-ը` միայն 2010-2011 թթ: Մարդն իր կյանքի մոտավորապես 2 շաբաթը ծախսում է հեռակառավարման վահանակը գտնելու վրա: Տիեզերագնացները տիեզերքում չեն կարող լացել, քանի որ երկրի ձգողության ուժը


















































