Օրվա լրահոսը

4 տարեկան երեխան ինտերնետ աճուրդում գնել է գնացք

Նոր Զելանդիայում բնակվող 4-ամյա մի տղա փորձել է արճուրդում գնել մոտ 30 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գնացք: Տեղի տրանսպորտային խոշոր ընկերություններից` Metlink-ը, գնացքը վաճառքի էր հանել, քանի որ այն այլեւս պիտանի չեր օգտագործման համար: Մեծ էր ընկերության աշխատակիցների ուրախությունը, երբ գնացքը անմիջապես գտել է իր գնորդին, սակայն ինչպես հետագայում պարզվեց, գնումը կատարել էր 4-ամյա երեխան: Փոքրիկի մայրը,

«Ասադը զղջում է թուրքական ռազմաօդանավը խփելու համար»

«Թուրքական ռազմական օդանավը հայտնվել էր Սիրիայի օդային տարածքի այն հատվածում, որը նախկինում երեք անգամ օգտագործվել էր Իսրայելի օդանավերի կողմից» «Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը զղջում է այն բանի համար, որ իրեն հավատարիմ ուժերը խփել են թուրքական ռազմական օդանավը»: Այս հայտարարությամբ է հանդես եկել թուրքական մամուլը՝ վկայակոչելով Ասադի կողմից երեքշաբթի օրն արված մեկնաբանությունները, որոն համաձայն թուրքական ռազմական

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

 Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի քանի բակեր: Գրիբոյեդովի 11 շենքի բակը, որը տասնյակ տարիներ մնացել էր անխնամ, այսօր այլևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Դեռ ապրիլյան շրջայցի շրջանակում քաղաքապետը հետևել էր նաև այս բակի

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը ՀՀ մարզերում

Շարունակվում են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերը ՀՀ մարզերում:  Հուլիսի 2-ին փառատոնի մասնակից չորս պարախմբեր մեկնեցին Լոռու մարզ: Սպիտակ քաղաքում նրանց դիմավորեցին քաղաքապետ Գագիկ Սահակյանը և քաղաքապետարանի աշխատակիցները: Պարախմբերն այցելեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր  և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի

Գյումրեցիներին կհաջողվի՞ ստեղծել իրենց բրենդը

Մի քանի օր առաջ Գյումրու տարբեր ոլորտի մասնագետներ, հավաքվելով «Ստիլ» պատկերասրահում,  քննարկում էին այն հարցը, թե սեպտեմբերի 9-ին ավագանու անդամ ընտրվելու դեպքում ինչպե՞ս փրկեն Գյումրին կործանումից:  Նրանցից մեկը` սոցծառայության նախկին պետ Աստղիկ Փահլևանյանն առաջարկեց հետևել Իսրայելի, Հնդկաստանի  ճգնաժամից դուրս գալու մոդելին  ու «Գյումրի բրենդ» ստեղծել: «Այս քաղաքում գերխնդիրը աշխատատեղեր ստեղծելն է, Իսրայելը, Հնդկաստանը ճգնաժամից դուրս

ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը` հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ

Հայաստանի  Հանրապետության  Նախագահը  2012 թվականի  ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել 2012թ.  մայիս-հունիս   ամիսներին  2012 թվականի  պարտադիր  զինվորական  և  այլընտրանքային ծառայությունների  գարնանային զորակոչ  անցկացնելու  և  զորացրում  կատարելու  մասին:  ՀՀ  զինված ուժեր  են  զորակոչվելու  արական սեռի  այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18  տարին   լրացել է   մինչև զորակոչի  օրը,  ինչպես նաև  27  տարին չլրացած  այն  քաղաքացիները,

Տեխզննում «անցնում են» ոչ թե երթուղայինները, այլ գծատերերը

«Աքիլլես» ՀԿ նախագահն առաջիկայում դիմելու է ՀՀ վարչապետին Օրեր առաջ մի շարք հասարակական կազմակերպություններ միասնական հաղորդագրություն էին տարածել, hայտարարելով, որ պատրաստվում են հետևողական պայքար մղել քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և լուծելու ուղղությամբ: Հայտարարությամբ հանդես եկած կազմակերպությունների թվում էր նաև վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ-ն: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում «Աքիլլես» ՀԿ

Բեթհովեն, մաս 2

Ռուբեն Սաֆրաստյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին (տեսանյութ)

Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանից հետաքրքրվեց՝ թուրքագետն արդյոք ունի՞ տեղեկություններ կամ կանխատեսումներ այն մասին, թե ինչ զարգացումներ են սպասվում հայ-թուրքական սահմանի բացման առումով: Մասնավորապես օրերս ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, թե սեպտեմբերին այս առումով նոր զարգացումներ են սպասվում: Նա մասնավորապես ասել էր. «ՀՀ «չընտրված իշխանությունները» պետք է ավանսը վերադարձնեն,

Աղվան Վարդանյան. «ՀՅԴ-ն պառակտել չի հաջողվի»

Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց՝ ո՞ր ուժերը եւ ի՞նչ նպատակով են ցանկանում «իշխանափոխություն» անել ՀՅԴ հայաստանյան մարմնում: Պարոն Վարդանյանը նախ նկատեց, որ նման փորձերը նորություն չեն. «Եվ պատմության, եւ վերջին 20 տարիների ընթացքում միշտ եղել են ուժեր, որոնք ցանկացել են ուղղորդել Դաշնակցությանը, նաեւ պառակտելու քայլեր են արել՝  եւ ներսից՝ իշխանությունների կողմից, եւ դրսից:

Երգչուհին հղի է

Երգչուհի Ադելը  երեխայի է սպասում. այդ մասին հայտարարել է ինքը: Ադելն ասել է, որ երեխայի հայրն իր շատ սիրելի փեսացուն է՝ Սայմոն Կոնեկկին:  Երգչուհին երեխայի մասին լուրը տեղադրել է իր կայքում, այդպիսով կանխելով ավելորդ բամբասանքները: Ադելը նշել է, որ իրենք շատ երջանիկ են, իսկ հղիության մասին իմանալուց հետո ինքն ու Սայմոնը «7-րդ» երկնքում են: Լիկա

Նիկոլ Փաշինյանի դիմումն էլ արժանացավ նախորդների ճակատագրին

Սահմանադրական դատարանն առավոտյան ժ. 10-անց 10-ից մտել էր խորհրդակցական սենյակ: Այնտեղից դուրս եկավ ժ.16.00-ին: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի գործով իր որոշումը: Ն.Փաշինյանը պահանջել էր անվավեր ճանաչել այդ տարածքի ընտրության արդյունքները, համաձայն որի՝ պատգամավոր էր ընտրվել հանրապետական Սամվել Ալեքսանյանը: 40 րոպե պահանջվեց որոշման տեքստը

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Ալբանիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և  այդ պատասխանատու առաքելության մեջ մաղթել հետագա հաջողություններ: «Ձեր հաջող աշխատանքը բխում է մեր երկու երկրների շահերից: Մենք պատրաստ ենք Ձեզ համար ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի այդ առաքելությունն արդյունավետ իրականացնեք»,- ասել է Տիգրան

68-ամյա թոշակառու կինը նոտարական գրասենյակի աշխատակիցներին պատանդ էր վերցրել

  Կազանում ոստիկանությունը վնասազերծեց 68-ամյա թոշակառու կնոջը, որը պատանդ էր վերցրել նոտարական գրասենյակի աշխատակիցներին եւ հաճախորդներին: Այս կերպ նա իր դժգոհությունն էր փորձել արտահայտել նոտարի գործողությունների հանդեպ՝ ժառանգության գործի հետ կապված: Թաթարստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի մասին տեղեկությունը ոստիկանությունը ստացել է այսօր առավոտյան ժամը 11.30-ին: Ատրճանակով զինված կինը մտել էր նոտարական գրասենյակ

Կիսաշրջազգեստ՝ բոլոր ժամանակների համար

Բոլոր ժամանակներում կանանց միշտ գեղեցիկ տեսք է հաղորդել կիսաշրջազգեստը՝ անկախ կնոջ տարիքից եւ սոցիալական դիրքից: Արագ փոփոխվող աշխարհում հաճախակի է փոփոխության ենթարկվել կիսաշրջազգեստի ձեւն ու երկարությունը: Այսօր կրկին մոդայիկ են համարվում մինչեւ գետնին հասնող կիսաշրջազգեստները: Բոլոր հայտնի ապրանքանիշեր արտադրող դիզայներներն իրենց  2012 թվականի գարուն-ամառ հավաքածուներում ընդգրկել են գունավոր ու թեթեւ կտորներից կարված կիսաշրջազգեստներ: Դիզայներները գտնում

419.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 1,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 419.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 419 դրամ:

Առանց հարցնելու՝ տեղակալ են նշանակել

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գրություն է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում նույն խմբակցության պատգամավոր, «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանին նշանակելու հետ կապված թյուրիմացության կապակցությամբ: Ներկայացնում ենք գրությունը ստորև. ԱԺ պաշտոնական կայքից տեղեկացել ենք, որ հուլիսի 2-ին կարգադրություն եք ստորագրել

Չափագիտության ազգային ինստիտուտի տնօրենը մեքենա չունի, այդ պատճառով էլ չի կարող մեկնաբանել արագաչափերի հետ կապված խնդիրները

 «Երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերն ու տեսախցիկները փորձաքննություն անցե՞լ են»: «Փաստինֆո» գործակալության հարցին Չափագիտության ազգային ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանը պատասխանեց. «Այո, իհարկե: Դրանցով տուգանքներ են հաշվում, ինչպես կարող էին փորձաքննություն չանցնել»: «Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք արագաչափերի հետ կապված վարորդների դժգոհությունը» հարցին Վահան Սահակյանը պատասխանեց. «Ինքս մեքենա վարել չեմ սիրում, մեքենա էլ չունեմ,

Իրարանցում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)

Այսօր վերջնակապես փակվեց Մյասնիկյան պողոտայի բետոնյա պատնեշի այն հատվածը, որով բնակչիչները տարիներ շարունակ անցուդարձ էին անում։ Մյասնիկյան պողոտայի մոտ 60 ընտանիք այժմ չգիտի, թե ինչպես է հատելու փողոցը։ Այստեղ էին նաեւ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում՝ կարմիր բերետավորները։ Մանրամասները կարդացեք այստեղ:  

Մակեյանի կարծիքով, 81 երթուղայինի վարորդին ծեծելով՝ «մեր դեմ խաղ չկա» մեսիջն են ուղարկում (Ձայնագրություն)

ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը կարծում է, որ օլիգարխների թիկնապահների կողմից ծեծկռտուքների կազմակերպումը շարունակվելու է: «Կապ չունի, այսօր  Ռուբեն Հայրապետյանն է, վաղը կլինի Գագիկ Ծառուկյանը … Սա գործընթաց է, կանգնեցնել հնարավոր չէ, պարբերաբար ականատես ենք եղել: Սա չի փոխվելու, քանի այս վարչախումբն է: Պատժել-չպատժել՝ սրանք թատրոն են, որ պետք է ներկայացնեն Աղվան Հովսեփյանն ու Վովա Գասպարյանը

Մինչև օգոստոսի 31-ը Orange ինտերնետին բաժանորդագրվողները կստանան 2 անգամ ավելի շատ գիգաբայթեր

Այսօր Orange-ը հայտարարեց ինտերնետի ամառային առաջարկի մասին. Մինչև օգոստոսի 31-ը, մեկ տարով բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմայի և MyFi-ի ցանկացած սակագնային պլանի կամ մեկ տարով երկարացնելով առկա բաժանորդային պայմանագիրը, հաջորդ 12 ամիսների ընթացքում Orange Ինտերնետի բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ: Ավելին, ընկերությունը սպասված նորությամբ է հանդես գալիս Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդների համար: Այսուհետ այս

«Շեստոյի» աշխատակցի համար դատախազը 1,5 տարի է պահանջում

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության օպեր-լիազոր Մուրադ Բաղդասարյանի եւ ոչ մի տեղ չաշխատող Տիգրան Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Մեղադրող Աշոտ Նադոյանը գործով ձեռք բերված ապացույցները, ամբաստանյալներին մեղսագրված արարքը համարեց հիմնավորված եւ միջնորդեց, որպեսզի 7 տարվա

Նանա Ավետիսովա. «Արմավիան» վաճառելու լուրերն անհեթեթություն են

ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի եւ նրա ռուսական գործընկերների կողմից «Արմավիա» ավիաընկերությունը ձեռք բերելու մասին տեղական եւ ռուսական լրատվամիջոցներն արդեն որերորդ օրն է՝ լուրեր են տարածում: Ըստ այդմ, Հարություն Փամբուկյանը, որը 2011 թվականից գտնվում է Մոսկվայում, «Արմավիայի» համար Միխայիլ Բաղդասարովին առաջարկել է 55 միլիոն դոլար, ընդ որում, ըստ տարածված լուրերի, հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ նախկին

Փաստաբան Շուշանյան. «Ինչպե՞ս կարող էր միաժամանակ առերեսվել 2 հոգու հետ»

Արտակ Նազարյանի մահվան գործով հուլիսի 3-ի դատական նիստում ցուցմունք տալու հերթը  ամբաստանյալ զինվոր Մխիթար Մխիթարյանինն էր: Նա  հրաժարվեց ցուցմունք տալուց: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը Մխիթարյանին հիշեցրեց, որ վերջինս վկաների հարցաքննության ժամանակ ռեպլիկներ էր հնչեցնում, մի շաբաթ առաջ էլ դատարանում հայտարարեց, որ  ցուցմունքներ կտա եւ կասի ճշմարտությունը, ինչո՞ւ հիմա ցուցմունք չի տալիս, մի շաբաթում ի՞նչ է

Նելլի Դուրյանը՝ անչափահաս մարմնավաճառների ու վարքի շեղումներով աղջիկների մասին (Տեսանյութ)

Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվող անչափահաս աղջիկները փոքրաթիվ են: Այս մասին Aravot.am- ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը՝ դժվարանալով նշել նրանց կոնկրետ թիվը: Տիկին Դուրյանի խոսքերով՝ ի տարբերություն մարմնավաճառների, ավելի շատ են  վարքի շեղումներով աղջիկները, արդեն 15 հոգու հաշվառել են.«Ունենք որոշ քանակությամբ աղջիկներ, որոնք տուն չեն ուզում գնալ»: Տիկին

Նվեր Orange-ում` Դելֆինին, Պանտերային կամ Թիթեռին բաժանորդագրվելիս

Ամառվա ընթացքում Orange-ում կարելի է նվեր ստանալ «գունավոր» համարներ: Մինչև օգոստոսի 31-ը Orange-ն առաջարկում է բաժանորդագրվել Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա սակագնային պլաններից որևէ մեկին 12 կամ 24 ամսով, ձեռք բերել Apple, HTC, Samsung, Nokia կամ Alcatel ապրանքանիշերի հեռախոսներ և սմարթֆոններ` սկսած մեկ դրամից և ստանալ ամառային նվեր` արծաթե, ոսկե կամ պլատինե հեռախոսահամար: Առաջարկի շրջանակներում կարելի

Անգամ Չուգասզյանին չեն հրավիրել գիտաժողովի

Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու շրջանակում, այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է  «Գուտենբերգից մինչև ինտերնետ. անավարտ պատմություն գրադարանների համար» խորագրով միջազգային գիտաժողովը, որտեղ պիտի խոսվի  տպագիր գրքից մինչեւ նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջանը գրքի անցած ճանապարհի մասին, նախատեսված է նաեւ թղթային եւ էլեկտրոնային գրադարանների առանձնահատկությունների եւ համադրության մասին քննարկում: Գիտաժողովին, որի ողջ ծախսերը հոգում է հայկական կողմը,

Անչափահասների մոտ ամենատարածված հանցագործությունը գողությունն է

Այս տարվա առաջին 5 ամիսներին անչափահասների կողմից 128  հանցագործություն է գրանցվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 41 դեպքով: Անչափահասների կողմից ամենատարածված հանցագործությունը գողությունն է: Այս տարվա 1-ին 5 ամիսներին արդեն 56 դեպք է գրանցվել, մարմնական վնասվածք հասցնելու՝ 14, անօրինական զենք կրելու՝ 7 , իսկ թմրանյութ օգտագործելու 1 դեպք է գրանցվել: Այս  մասին

Միշա Ալոյանի համար Լոնդոնում անանցանելի մրցակից չկա

Բռնցքամարտի Ռուսաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 52 կգ քաշային Միշա Ալոյանը, որն անցած տարի Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հաշվարկին բերեց միակ ոսկե մեդալը, Լոնդոնում յոթ-ութ գլխավոր մրցակից կունենա, որոնք հիմնականում կլինեն Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կուբայի եւ Կորեայի ներկայացուցիչները: Այսպես մտածում է հայ բռնցքամարտիկի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը: Սակայն մասնագետը լավատեսորեն է նայում ապագային` հայտարարելով, որ

Փորձագետ. «Անչափահաս հանցագործների պատժամիջոցներն արդյունավետ չեն»

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ » հ/կ-ն այսօր  ներկայացրեց «Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանի օրենսդրությունում» իրենց ուսումնասիրությունը: Օրենսդրական հիմնախնդիրներից  փորձագետ Սիրանուշ Սահակյանն առանձնացրեց արդարադատությունը իրականացնելիս անչափահասների առանձնահատկությունները մասամբ հաշվի չառնելու հանգամանքը: Ըստ նրա, անչափահասների  կարիքներին հարմարեցված պատժամիջոցներ Հայաստանում գոյություն չունեն, իսկ որպես պատիժ համարվող տուգանքը, հանրային աշխատանքը չեն կարող արդյունավետ լինել, որովհետեւ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված են սահմանափակումներ, իսկ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031