Լրահոս
Օրվա լրահոսը

Նելլի Դուրյանը՝ անչափահաս մարմնավաճառների ու վարքի շեղումներով աղջիկների մասին (Տեսանյութ)

Հուլիս 03,2012 15:50

Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվող անչափահաս աղջիկները փոքրաթիվ են: Այս մասին Aravot.am- ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը՝ դժվարանալով նշել նրանց կոնկրետ թիվը: Տիկին Դուրյանի խոսքերով՝ ի տարբերություն մարմնավաճառների, ավելի շատ են  վարքի շեղումներով աղջիկները, արդեն 15 հոգու հաշվառել են.«Ունենք որոշ քանակությամբ աղջիկներ, որոնք տուն չեն ուզում գնալ»: Տիկին Դուրյանի կարծիքով՝ նման աղջիկների համար վերականգնողական հաստատություն է պետք ստեղծել, որտեղ կաշխատեն նման վարքի տեր անչափահասների հետ ու այդ կերպ կկանխեն նաեւ հետագայում նրանց մարմնավաճառությամբ զբաղվելու հավանականությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031