Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «ՀՅԴ-ն պառակտել չի հաջողվի»

Հուլիս 03,2012 17:34

Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց՝ ո՞ր ուժերը եւ ի՞նչ նպատակով են ցանկանում «իշխանափոխություն» անել ՀՅԴ հայաստանյան մարմնում: Պարոն Վարդանյանը նախ նկատեց, որ նման փորձերը նորություն չեն. «Եվ պատմության, եւ վերջին 20 տարիների ընթացքում միշտ եղել են ուժեր, որոնք ցանկացել են ուղղորդել Դաշնակցությանը, նաեւ պառակտելու քայլեր են արել՝  եւ ներսից՝ իշխանությունների կողմից, եւ դրսից: Փաստ է՝  այս 20 տարիների ընթացքում ՀՅԴ-ն երբեք չի պառակտվել, իր սկզբունքներից չի հրաժարվել, երբեք չի կորցրել իր ինքնուրույնությունն ու անկախությունը, ինչն ամենամեծ արժեքն է»: Թե հիմա հատկապես ո՞ր ուժերն են Դաշնակցության դեմ գործում, մեր զրուցակցի կարծիքով, կռահել կարելի է. «Եթե քաղաքականությանը հետեւող բանիմաց   մեկն այսօր ուսումնասիրի այդ հրապարակումները, հոդվածները, հստակ ուղղորդվող թիրախային նյութերը՝ կտեսնի, որ տարբեր ուժեր կան: Հաճախ՝ իբր թե Դաշնակցության ապագայով մտահոգ, բայց իրականում բոլորովին այլ նպատակներ հետապնդող: Սա կարող է լինել եւ Արեւմուտքից, եւ Արեւելքից, եւ հյուսիսից եւ հարավից: Ցավոք, նույնիսկ մեր երկրում շատերը չեն գիտակցում, որ ուժեղ Դաշնակցություն, նշանակում է՝ ուժեղ Հայաստան»:

Զրույցի այլ մանրամասները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031