Օրվա լրահոսը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ցավակցում է Վահե Ավետյանի ընտանիքին և հարազատներին
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի մահը սոսկալի հարված էր բոլորիս համար: Այն մի ազդակ էր, որն եկավ ևս մեկ անգամ ապացուցելու, որ Հայաստանում պաշտպանված չէ ամենակարևորագույն իրավունքներից մեկը՝ մարդու կյանքի իրավունքը: Նմանօրինակ դեպքերը ստվերում են ՀՀ Սահմանադրությունը, որտեղ մենք բոլորս Հայաստանի Հանրապետությունը
Ազգագրագետ. «Չեմ ուզում, որ մի հիմարի պատճառով Գյումրին կրիմինալ քաղաք պիտակավորեն »
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ազգագրագետ Արտաշես Բոյաջյանն ասաց, որ ինքը համաձայն չէ վերջերս հաճախակի հնչող այն կարծիքների հետ, թե Գյումրին կրիմինալ քաղաք է: «Բոլոր տեղերում էլ էդ հանցագործությունները լինում են, հանցագործներ կան, բայց մենք չենք պիտակավորում, որ այդ բնակավայրը հանցագործների քաղաք է: Չեմ ընդունում, որ մեր ամբողջ քաղաքին պիտակ կպցնեն, անխոս կան հանցագործներ,կարող է մեր
Գյումրում Ատրպետի տունը գնել ու թողել են անտեր
Ինչպես տեղեկացրել ենք , այսօր Գյումրու մի խումբ մտավորականներ, ովքեր պատրաստվում եմ ավագանու համար իրենց թեկնածությունն առաջադրել թիմով, «Ստիլ» պատկերասրահում անցկացնում էին թվով 7-րդ ժողովը: Նախընտրական ծրագրի նախագիծը քննարկելիս, մասնակիցներից մեկը` Սուսաննա Էլբակյանը, խնդրեց ծրագրում ներառել մի շատ կարևոր հարց, արգելել «Կումայրի» արգելոցի մեջ գտնվող շենքերի առ ու վաճառքը: «Բավական է վաճառեն Կումայրի արգելոցի մեջ
245 կգ քաշ ունեցող կինը ձգտում է ավելի գիրանալ
33-ամյա ամերիկուհի Սյուզաննա Էմանը, չնայած իր 245կգ քաշին, չի ցանկանում նիհարել: Նա հայտնել է, որ անելու է ամեն բան, որպեսզի դառնա աշխարհում ամենագեր հարսնացուն: Էմանի ապագա ամուսինը խոհարար է եւ գերադասում է գեր կանանց, ինչն էլ եւս մի առիթ է Սյուզաննայի համար` չհրաժարվելու իր տարօրինակ նպատակից: Կանանց բիբերը ավելի մեծ են, քան տղամարդկանցը: Թարմ խնձորները մնում
Շոուբիզնեսյան նորություններն այս շաբաթ
Շոուբիզնեսը չի դադարում մեզ նորություններ մատուցել: Նոր երգեր, ասեկոսեներ, «աստղային» կարծիքներ և այլ նորություններ, «Առավոտ երիտասարդականն» էլ չի դադարում շաբաթվա կտրվածքով դրանք ներկայացնել իր ընթերցողներին: Հայասա Փրոդաքշընի կողմից թողարկվել է առաջին KOHAR iPhone App-ը: Նրա օգնությամբ կարող ենք ստանալ «Գոհար» երաժշտախմբին վերաբերող բոլոր նորությունները, ներբեռնել պաշտոնական KOHAR iPhone App և լսել երգերն ու դիտել տեսանյութերը,
Գյումրու քաղաքապե՞տն էլ է ուզում մտավորականներից կազմված ավագանի ունենալ
Այսօր Գյումրու «Ստիլ» պատկերասրահում նոր ավագանու քաղաքացիական նախաձեռնության7-րդ ժողովի ընթացքում, գյումրեցի մտավորականներից մեկը` ճարտարապետ Աշոտ Միրզոյանը, մասնակիցներին տեղեկացրեց, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ողջունում է այն մարդկանց, ովքեր առաջիկա ՏԻՄ ընտրություններում մտադրված են հանդես գալ ավագանու թեկնածուների թիմով: Հիշեցնենք, որ Գյումրիում ճանաչված մի շարք մասնագետներ` փաստաբաններ, ազգագրագետներ, տնտեսագետներ, ռեժիսոներ, ակտիվ հ/կ-ների ներկայացուցիչներ, մտահոգված Գյումրու ճակատագրով
PSYCamp չկոնֆերանս Հայաստանում. (Ֆոտոշարք)
Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է PSYCamp (Հոգեբանության ճամբար) չկոնֆերանսը: Այն կրում էր «Հողաթափերով հոգեբանություն» խորագիրը:. «Այսպես ավելի ազատ ոճի մեջ է, ու հասանելի է բոլորին: Ոչ մասնագետներին թվում է, թե հոգեբանությունը դժվար է ու հասու չէ իրենց, մենք էլ ցանկացանք ցույց տալ` որքան ճկուն կարող է լինել հոգեբանը»,- ասում է կազմակերպիչներից Լիլիթը, ով մասնագիտությամբ հոգեբան
«Եթե գնում ես բանակ, ուրեմն սիրած էակ այստեղ պետք չի թողնել»
Դիանայի եւ Դավիթի սիրային պատմությունը սկսվել է դպրոցական տարիներից. «Մեր սերը դասարանում բոլորը նկատել էին, բացի մեզանից: Դասընկերներս հաճախ էին հումորներ անում, երբեմն էլ իրենց հումորների միջոցով անհարմար վիճակի մեջ դնում երկուսիս: Երբ խոսք էր գնում, թե ով է առաջինը դասարանի երեխեքից ամուսնանալու, բոլորը համակարծիք լինելով, ասում էին, թե առաջին զույգն արդեն հայտնի է»,-պատմում է
Սարկավագ. «Շատ հոգեւորականներ ապօրինությունների մասին բարձրաձայնելու պատճառով կարգալույծ են եղել»
Այսօր Անդրանիկ սարկավագ Մանուկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Հայ Առաքելական եկեղեցին այդպես էլ չարձագանքեց «Հարսնաքարում » անվտանգության աշխատակիցների կողմից ծեծված բժիշկ Վահե Ավետյանի դեպքին: «Ես մանրամասն տեղեկություն չունեմ դեպքի մասին, բայց կուզենամ հասկանալ, եկեղեցին ի՞նչ անելիք ունի, քրեական գործ է հարուցվել եւ ուզում են օրենքով հարցին լուծում տալ: Դա մեղք է համարվում, ու մեր հոգեւորականները
Գյումրու դիահերձարանը վիրավորում է այս քաղաքի բնակչության արժանապատվությունը
Այսօր Գյումրու «Ստիլ» պատկերասրահում տեղի ունեցավ քաղաքի այն մտավորականների ժողովը, որոնք, այլևս չհանդուրժելով Գյումրու ներկա ավագանու անգործությունը, առաջիկա ՏԻՄ ընտրություններում պատրաստվում են հանդես գալ ավագանու թեկնածուների թիմով: Նրանց կազմում ընդգրկված են ճանաչված ազգագրագետներր,տնտեսագետներ, ճարտարապետներ, փաստաբաններ, ակտիվ Հ/Կ-ների ներկայացուցիչներ: Նոր ավագանու քաղաքացիական նախաձեռնության 7-րդ ժողովի ընթացքում քննարկվեց նախընտրական ծրագրի նախագիծը, և յուրաքանչյուրը ներկայացրեց իր առաջարկությունը Գյումրու
Մուսրի. «Եգիպտոսը աշխարհիկ պետություն է դառնալու»
Եգիպտոսի նորընտիր նախագահ՝ Մոհամմեդ Մուրսին, այսօր Թահրիր հրապարակում հանդիպել է եգիպտացիների հետ։ Երդմնակալության արարողությունից առաջ Մուրսին «ժողովրդի և Աստծո առաջ» ոչ պաշտոնապես երդվել է միաբանել քաղաքական ուժերը և ղեկավարել երկիրը՝ ժողովրդավարական սկզբունքներով։ Նոր նախագահը խոստացել է երկիրը դարձնել աշխարհիկ մի պետություն, որտեղ պաշտպանված կլինեն կանանց, ինչպես նաև հոգևոր էթնիկ փոքրամասնությունների իրավունքները, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ես
Սեպտեմբերին Բյուրականում տեղի կունենա Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական գիտաժողով
Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 25-28-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողով «Ատղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով, որը նվիրվելու է ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ աստղագիտական արժեք ներկայացնող Հայաստանի նյութական և ոչ նյութական հուշարձաններին: Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը
Չինաստանում երկրաշարժի զոհ են դարձել 24 մարդ
Չինաստանի հյուսիսարեւմտյան հատվածում` Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի: Տասնյան շենքեր փլուզվել են, խաթարվել է էներգամատակարարումը, վնասվել են ճանապարհները: Առավել տուժած շրջաններում աշխատում են փրկարարական ջոկատները: Ազատություն ռադիոկայան
Զենքը կամավոր հանձնել է
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 29-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել Նոր Գեղի գյուղի 54-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 350 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ ու հայտնել, որ զինամթերքը ձեռք է բերել 1990-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ
Թովմասյանը վստահում է ոստիկանապետին և մտածում, որ «Հարսնաքարի» բոլոր մեղավորները կպատժվեն
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքերին, նշել է, որ դա ոտնձգություն է պետական իշխանության նկատմամբ: «Ցավալի է, դա ողբերգություն է, հուսամ, նման բան այլևս չի պատահի, ես անձամբ ճանաչելով ոստիկանապետին` որպես սկզբունքային մարդ, որևէ առիթ չունեմ չվստահելու նրա ասածին, որ բոլոր մեղավորները պատժվելու են: Ամենակարևորը, պետք է վերացնել
Հ. Բիշարյանին ԱԺ-ն դուր չի գալիս
Նորընտիր խորհրդարանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին դուր չի գալիս. «Այստեղ կան թաղային հեղինակություններ, եւ այնպիսի մարդիկ, որոնք նախագիծ գրելու համար չեն: Ցավ եմ ապրում, որ այդպիսի մարդիկ նորից հայտնվեցին ԱԺ-ում»,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա կարծիքով, պետք է որոշակի քայլեր ձեռնարկել` խորհրդարանն իր կոչմանը վերադարձնելու համար. «Պետք է ԱԺ մանդատն ու անձեռնմխելիությունը
Վարչապետը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրների հետ քննարկել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին: Գործադիրի ղեկավարը հանդես է եկել դասախոսությամբ, որով անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, առկա մարտահրավերներին և դրանց հնարավոր լուծումներին: Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ կառավարության գործունեության 2012-2017 թվականների ծրագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները, որոնց վերաբերյալ ունկնդիրները ներկայացրել են իրենց տեսակետները: Տիգրան Սարգսյանը
Շենգավիթ հնավայրում կրկին հնագիտական պեղումներ են
2012թ. հունիսի 19-ից մեկնարկել են Հայաստանի վաղ երկրագործական ամենից նշանավոր հուշարձաններից մեկի` Շենգավիթի հենագիտական պեղումները: Պեղումներն իրականացնում են հայկական և հայ-ամերիկայն 2 արշավախմբեր:Որպես պեղումների ձեռնարկող հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ամերիկյան կողմը ներկայացնում է Փենսիլվանիայի Ուայդների համալասարանի մարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Միթչել Ռոթմանը: Հայկական
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է բացօթյա գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին
Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին ծանոթացել է շուկայի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ: Երևանի քաղաքապետարանի կողմից գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվել
Առանց վերնաշապիկի պատանին մեղվի «ձագին» իջեցնում է ծառից
Սմբատ Պետրոսյանը 12 տարեկան հասակից, արդեն 6 տարի կարողանում է մեղվաընտանիքից հեռացած, «ձագ» մեղվին ծառից դույլով իջեցնել եւ նոր փեթակում մեղվաընտանիք ձեւավորել: Նա վաղուց ուշադրություն չի դարձնում մեղուների խայթոցին, Սմբատի համար դրանք սովորական բան են: -Մեր ընտանիքն արդեն 130 տարի զբաղվում է մեղվաբուծությամբ: Սմբատը երբ 3 տարեկան էր, խաղալու համար ջոկում էր չաշխատող մեծ մեղուներին՝
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և մարտագծի
Օսկանյանը ազդանշան է տվել Լևոն Տեր-Պետրոսյանին
Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, Միջազգային իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոս Վիգեն Սարգսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. «Անկեղծ զարմանքով ընթերցեցի Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գրառումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի իր գնահատականներով: Զարմանքիս հիմնական պատճառն այն է, որ հեղինակը ողջ տեքստը կառուցում է ենթադրությունների վրա (առատորեն օգտագործվում են «հավանաբար», «շատ
Դեպի Հալեպ չվերթները վերականգնվել են
«Արմավիան» հուլիսի 9-ից կվերսկսի Երեւան-Հալեպ-Երեւան կանոնավոր չվերթով թռիչքները, որոնք առժամանակ դադարեցվել էին Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ: Այժմ, երբ իրավիճակը հանդարտվել է, թռիչքները կվերականգնվեն նախկին ռեժիմով: «Առավոտ» օրաթերթ
Խաչիկ Ասրյանի պատասխանը անանուն քարաբերդցուն
Հարգելի խմբագրություն, ընթերցելով «Առավոտ» օրաթերթի «Քարաբերդցիներին խաբել է անգամ հայոց արծիվը» հոդվածը՝ խիստ զարմացած, ապշած եւ հիասթափված եմ: 2012 թվականի հունվարի 29-ին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը իմ գլխավորությամբ հյուրընկալվեց Շիրակի մարզի Քարաբերդ գյուղական համայնքի բնակիչներին, որտեղ էլ հիմնադրեց կազմակերպության հերթական մասնաճյուղը: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ անձամբ ինքս խոստացա համայնքի միջնակարգ դպրոցին հատկացնել մարզագույք
Կարեն Քոչարյան. «Ումի՞ց են վախենում ԱԺ պատգամավորները»
Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանին «Հարսնաքարում» ծեծի հետեւանքով երեկ մահացած Վահե Ավետյանի դեպքը համոզում է, որ հասարակության իմունիտետն ընկել է ու մարդիկ անտարբեր են դարձել: «Հասարակության մեջ էթիկետի տարրական շփումն ու կուլտուրան իսպառ վերացել է: Խորհրդային դպրոցից, մանկապարտեզից երեխաներին սովորեցնում էին իրենց ոնց պահել … Հիմա ապրում ենք ջունգլիների օրենքով, ազգը մաուգլի է դարձել»,- այսօր
Մարդն իր հողի վրա
Երեկ «Առավոտը» ռեպորտաժ էր պատրաստել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղից: Այդ բնակավայրի անունը կարող է փոխարինվել մեկ ուրիշով, եւ դրանից այն խնդիրները, որոնք թվարկում են գյուղացիները, էապես չեն փոխվի: Դեպի գյուղ տանող ճանապարհը քարուքանդ է, չի վերանորոգվել 25 տարի, գյուղատնտեսական արտադրանքի, տվյալ դեպքում՝ կաթի ինքնարժեքն ավելի բարձր է, քան այն գինը, որն այդ ապրանքի համար տալիս
Սերժ Սարգսյանը կմեկնի Կիև
Նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով հուլիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Կիև: Հանրապետության նախագահը հանդիպում կունենա գործընկերոջ՝ Վիկտոր Յանուկովիչի հետ: Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին մայրաքաղաք Կիևում կդիտի նաև Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012» եզրափակիչ խաղը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հասարակության պատիվը
Երեկ զինվորական հոսպիտալում մահացել է Վահե Ավետյանը: Նրան հունիսի 17-ին դաժանաբար ծեծի էր ենթարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: Դեպքը տեղի էր ունեցել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, ուր Վահե Ավետյանը այցելել էր իր մի քանի ընկերների հետ խնջույք անելու նպատակով: Վահե Ավետյանը հայկական բանակի սպա էր, մայոր, ռազմական բժիշկ: Բժիշկներ էին նաև նրա ընկերները,
Ապուշի տե՞ղ են դնում
Ինչ կարելի է մտածել այն մարդու մասին, ով փորձում է հերքել սեփական ականջներով լսածդ: Միայն մեկ բան. կամ այդ մարդն է ոչ ադեկվատ, կամ քեզ է ապուշի տեղ դրել: Հիմա իշխանությունը իր քարոզչական մեքենան միացրել է` մեզ համոզելու, որ սխալ ենք հասկացել ԵՄ ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատարի մամուլի քարտուղարի` նախորդ օրը արած այն պարզ
Էդուարդ Շարմազանով. «Զեկույցում իրականությունը օբյեկտիվորեն ներկայացված չէ»
Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ -Պարոն Շարմազանով, ի՞նչն է պատճառը, որ արեւմտյան կառույցները իրենց զեկույցներում շարունակում են հակասական գնահատականներ տալ խորհրդարանական ընտրություններին: -Միջազգային կառույցների յուրաքանչյուր զեկույց նաեւ սուբյեկտիվիզմի արդյունք է: Շատ դժվար է գտնել որեւէ երկրի վերաբերյալ զեկույց, որում ներկայացված լինեն բացառապես օբյեկտիվ գնահատականներ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ե՛ւ միջնաժամկետ զեկույցն էր սուբյեկտիվ,


















































