Օրվա լրահոսը
Նախկին «ԿԳԲ»-ականը՝ նախկին ոստիկանապետին
«Ռուստամյանին վերցրել են ինձնից հետո: Ում, որ ես վերցրել եմ՝ հինգ հոգի, անկուսակցական են եղել, դատապարտել են ցմահ բանտարկության: 2008-ին ինձ վերցրեցին, հանիրավի հոդվածներով դատապարտեցին մի կես տարի, էդ դեպքում կհանեին մի հատ ցմահի գործ՝ կասեին՝ տղա ջան, էս ինչի՞ ես հանիրավի նստացրել: Նույն դաշնակներն իշխանության էին, թող հանեին, թող ասեին»,- այսօր «Հայելի» ակումբում հակադարձելով
Լեւոն Զուրաբյանը բացահայտում է մանրամասներ, թե ինչպես է ՀԱԿ քաղխորհուրդը համաձայնել գնալ ԲՀԿ-ի հետ համագործակցության
«Մենք 7 հոգով կարողանում ենք նեղել 70 հոգու»,- այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելո՞ւ է, թե՞ չէ, ՀՅԴ-ն էլ չգիտի՝ մասնակցելո՞ւ է, թե՞ չէ, չե՞ք կարծում, որ այսպես ՀՀ-ում կստեղծվի երկկուսակցական համակարգ՝ նա պատասխանեց. «Դուք շատ օպտիմիստ եք: Հայաստանում կա մի կուսակցության համակարգ, դա գողերի եւ ավազակների
ՎՐԱՑԻՆԵՐԻ ՏԱՌԵՐԸ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ ութերորդ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՏԱՌԵՐԸ Եվ Ներսիսյանը ժպտալով շարունակեց՝ «այս օջախի դռները մշտապես բաց են ուրախության ու ծիծաղի առջեւ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընդ որում՝ առո՛ղջ ծիծաղի եւ առո՛ղջ ուրախության առջեւ են բաց» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ընդ որում՝ կրնկի՛ վրա են բաց» եւ մի
Մհեր Շահգելդյանին՝ «Այսինքն, ուզում եք ասել, որ այս անգամ մուրաբաներ բաժանելը կբացառվի՞»
«Այս ընտրությունների ժամանակ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի փողի գործոնը գնալով ավելի ու ավելի նվազի: Ես կարծում եմ, որ դրական տեղաշարժեր միանշանակ կլինեն: Եթե կեղծիքներ որեւիցե անձ կկատարի, նա պատասխանատվության կենթարկվի օրենքի ամբողջ խստությամբ»,- պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ կանեք, եթե ընտրակեղծիքները որոշեն այս ընտրությունների արդյունքները՝ ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Դիտարկմանը՝ այսինքն,
ՀԱԿ անդամը ՀՀԿ պատգամավորին. «Մենք տղամարդու պես գնացել ենք, ձեզ որ բռնեցինք՝ լաց եք լինելու՝ հունգուր-հունգուր, մամա ջանով»
«Իշխանափոխության մի հատ ձեւ կա լեգիտիմ՝ ընտրությունները: Մասնակցեք ընտրություններին, հաղթեք, մենք էլ ձեզ կշնորհավորենք: Բայց գիտեք, որ չեք կարողանա մասնակցել, որովհետեւ ձեր ռեյտինգը չափազանց ցածր ա: Իսկ ինչի՞ ա չափազանց ցածր, որովհետեւ այ սենց, պատրաստ եք համագործակցել յուրաքանչյուրի հետ: Էդ դեպքում՝ համագործակցեք կոնստրուկտիվ հունով: Նստենք՝ պարզ-շիտակ խոսենք, ի՞նչ անենք, որ այս երկիրը դառնա լավը: Չէ,
Արմեն Ռուստամյան. «Մենք կարող է ընդհանրապես չմասնակցենք ընտրություններին»
ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին իր թեկնածուի եւ մասնակցության հարցը կհստակեցնի դեկտեմբերին կայանալիք ԳՄ ժողովի ժամանակ: Այդ մասին այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Հարցին, եթե պարզվի, որ ձեր թեկնածուն չի համախմբում ընդդիմադիր դաշտը, դուք կհամախմբվե՞ք ուրիշ թեկնածուի շուրջ՝ պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Եթե ասում ենք՝ այս առաջնահերթությունները կան, մենք դրանք նշել ենք, ազգային
«Հակահարվածը» ըստ ՀԱԿ-ականի՝ «իրական թշնամու՝ Սերժ Սարգսյանի մասին» իրազեկող նախաձեռնություն է (Տեսանյութ)
Aravot.am-ը այսօր ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանին խնդրեց մեկնաբանել ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի դիտարկումը, թե «Հակահարված» նախաձեռնության ակցիան, որի ընթացքում քաղաքացիներին են բաժանել ՀՀ նախագահի լուսանկարը՝ ճանաչիր թշնամուդ գրառությամբ, մանր ժուլիկություն է: «Հակահարված խմբի գործունեությանը համակրանքով եմ վերաբերվում: Այն միակ նախաձեռնությունն է, որ համարձակություն ունի քաղաքացիներին իրազեկել իրենց իրական թշնամու մասին, որը Սերժ Սարգսյանն է ու
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ը շենք-շինություններ չի փորձաքննում
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը շենք-շինությունների տեխնիկական անվտանգության հետ որեւէ կապ չունի: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի իրավաբանական եւ պայմանագրային բաժնի պետ Արսեն Միլիտոնյանը: Մեր հարցին, թե Խանջյան 20 հասցեում տեղի ունեցած փլուզման պատճառը հնարավո՞ր է տեխնիկական անվտանգության կանոնների անտեսումն է, պարոն Միլիտոնյանն ասաց. որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ը ամբարձիչ սարքավորումների` կռունկների եւ այլ
Պարոն վարչապետ, Ձեզ նորից խաբում են
Կամ՝ երրորդ սեռի առկայությունը հայկական գիտության մեջ Արդեն սովորույթ է դառնում: Ես զգուշացնում եմ, որ վարչապետին խաբում են`օրինակներով, թվերով (տե՛ս «Պարոն վարչապետ, Ձեզ նորից խաբում են» շարքը՝ «Առավոտ», 2011-07-19, 2011-08-02, 2011-12-17): Խաբողներին կամ ձեռք չեն տալիս, կամ առաջ են տանում: Իսկ ինձ արդեն հասցրել են գործազուրկի կարգավիճակի: Բայց, միեւնույն է`պետք է ասեմ: Պարոն վարչապետ, ձեզ
«Կրակոց օդ»
Կամ՝ ինչու Դիլիջանի կոմպոզիտորների տունը չի անվանակոչվում Էդվարդ Միրզոյանի անունով Վերջերս իր մահկանացուն կնքեց հայ երաժշտարվեստի երեւելիներից մեկը՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, եւ մեր իշխանությունները արտահայտեցին պատշաճ վերաբերմունք նրա վաստակի հանդեպ: Ի դեպ, արտերկրյա անվանի արվեստագետներ եւ այլ ոլորտների գործիչներ ՀՀ նախագահին ուղղված ցավակցական հեռագրում նաեւ ցանկություն են հայտնել՝ Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանակոչել Էդվարդ Միրզոյանի
Արդարության տարիներ Հայաստանո՞ւմ
Այսօր ամեն քայլափոխի անարդարությունը կրնկակոխ հետապնդում է Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությանը, եւ տպավորությունը մեկն է. միայն դարերի ընթացքում եւ ձնագնդիի էֆեկտով աճելու պարագայում այն կարող էր ընդունել այսպիսի աննկարագրելի չափեր: Գինեսի ռեկորդների գիրքը զարմանքից կայրվեր, եթե այնտեղ գրանցվեին Հայաստանում առկա անարդարությունների մասին իրական տվյալները: Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ արդարությունը շատ կարեւոր, պահանջված, մշտապես չբավականացնող,
Վրաերթ Քուչակում մահվան ելքով
Այսօր՝ ժամը 08.48-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել Արագածոտնի մարզից, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 18.30-ին «ԳԱԶ-310» մակնիշի 24 OU 085 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գալստյան ծնված 1967թ.) վրաերթի է ենթարկել Քուչակ գյուղի բնակիչ՝ 1941թ. ծնված Ն. Քարեյանին: Վերջինս տեղում մահացել է: «Փաստինֆո»
Աղետի գոտում դեռ շինարարություն է ընթանում
Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրում Լոռու մարզի գյուղական համայնքներից 1011 ընտանիք է ներգրավված: «Գլենդել-Հիլզ» ՓԲԸ-ի տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության ծրագրի մեկնարկից մինչ օրս Լոռու եւ Շիրակի մարզերում (չհաշված Գյումրի քաղաքը եւ Ախուրյան համայնքը) 831 բնակարան է կառուցվել: Այժմ էլ մոտ 300 անհատական բնակելի տան եւ բնակարանի շինարարություն է
Երկու պատերազմների մասնակցած տարեց մարդը նկուղում է ապրում
Չնայած կառավարությունը Երեմ Ղուկասյանին խոստացել է սենյակ հատկացնել, բայց այս ձմեռը նա երեւի նորից նկուղում կանցկացնի 76-ամյա Երեմ Ղուկասյանը մի քանի տարի է՝ բնակվում է, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ գիշերում է նկուղում: Այս տարեց մարդն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ տարիներ առաջ՝ ամուսնալուծվելուց հետո, սեփական որդիները նրան զրկեցին իր իսկ բնակարանից, ինչից հետո նա
Ուրիշի կորցրած դաշնամուրը
Անցած գիշեր՝ լուսադեմին, տարօրինակ երազ տեսա՝ իբր թե կորցրել էի մեր տան սեւ դաշնամուրը ու, փնտրելով տան մեջ, չէի գտնում: Չնայած որ մենք երբեք սեւ դաշնամուր չենք ունեցել: Արթնացա չունեցած դաշնամուրի կորստյան տագնապալի զգացողությամբ եւ անմիջապես էլ հիշեցի, որ այդ երազը երկրորդ անգամ եմ տեսնում, թերեւս՝ երրորդ: Վերհիշեցի նաեւ, որ երբ առաջին անգամ տեսա այդ
Վարչապետի ենթադրությունն անհիմն է
«Չհիմնավորված խոսակցություններ, մտացածին, արհեստականորեն ստեղծված հիմքի վրա` հետագա դատողություններով հանդերձ»,- այսպես հակադարձեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն «Առավոտի» հարցին` խոսակցություններ են շրջանառվում, որ մինչեւ նախագահական ընտրությունների մեկնարկը ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն նոր հուշագիր են պատրաստվում ստորագրել: Ի դեպ, նկատի ունենալով քաղաքական զարգացումների արագ ընթացքը՝ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը չբացառեց նոր հուշագրի ստորագրումը: Տվյալ ենթադրությունը ԲՀԿ խոսնակը անհիմն
Լրագրողները հանդիպեցին գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ
Հոկտեմբերի 25-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կատարված շրջայցից հետո ՀՀ-ից ժամանած շուրջ երեք տասնյակ լրագրողներ հանդիպեցին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը նախ լրագրողներին ներկայացրեց Արցախի զինված ուժերում իրականացվող գործընթացների համառոտ բովանդակությանը, իսկ այնուհետև պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Շուրջ մեկ ժամ տևած հարց ու պատասխանի ընթացքում շոշափվեցին
Վարչապետը ծանոթացել է սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիայի գործունեությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում «Տոնուս-լես» ընկերության կառուցած սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի և Առողջապահության նախարարներ՝ Տիգրան Դավթյանի ու Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ շրջել է լաբորատորիայում՝ ծանոթացել փորձագիտական աշխատանքների ընթացքին: Ներդրումային ծրագիրը կազմել է մոտ 1.3 մլրդ դրամ, որի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված
ԲՀԿ-ն ձեռնպահ մնաց
Որպեսզի մարդկանց չզրկի «բարոյապես ոչ արժանի չափաբաժնից» Երեկ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները «դեմ» քվեարկեցին նվազագույն աշխատավարձը 2500 դրամի չափով բարձրացնելու մասին կառավարության ներկայացրած նախագծին: Մինչ քվեարկությունը՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», անողոք քննադատության ենթարկեցին կառավարությանը՝ նման մոտեցումը որակելով «ժողովրդի նկատմամբ ձեռառնոցի», «արհամարհանք» եւ այլն: Հետաքրքիր էր, որ ԲՀԿ-ական պատգամավորներն այս առիթը չօգտագործեցին՝ Տիգրան Սարգսյանի կառավարությանը
«Թանաքը մազի լաքով եւ ացետոնով կարելի է մաքրել»
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը՝ ՀԱԿ-ի առաջարկած ընտրական փոփոխությունների մասին Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Փաթեթում ընդգրկված են 22 առաջարկներ: Դրանք այժմ քննարկվում են ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Անցած շաբաթ հրավիրած մամուլի ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկներից մեկը որակեց
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը կքննարկի՞ Օսկանյանի գործը
ՀԱԿ համախոհների ու ակտիվիստների նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը: ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանն այսօր «Ուրբաթ» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց, որ նոր շարժմանը միացել են ապագայով մտահոգ երիտասարդներ, որոնք մեկ նպատակ ունեն՝ ազատվել իշխող ռեժիմից: Նա վստահեցրեց, որ ՀԱԿ-ի կողմից քաղաքական ենթատեքստ չկա: «Մենք միավորվում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական
Քայլեր են ձեռնարկվում Հայաստանի գիտական համակարգն ինտեգրելու միջազգային հանրության մեջ
«21-րդ դարի տնտեսության զարգացմանը զուգահեռ գիտությունը կրկնակի վճռորոշ ու կարեւոր պայման է: Մենք ծածկել ենք գիտական գործունեության համար անհրաժեշտ բոլոր գործունեւության տեսակները՝ սկսած հետազոտական շնորհներից, սարքավորումների ձեռքբերում, արդիականացում, երիտասարդ գիտաշխատողների ինտեգրում: Քայլեր են ձեռնարկվում Հայաստանի գիտական համակարգն ինտեգրելու միջազգային հանրության մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի՝ ԳԱՏԱՀ-ի տնօրեն Հարություն
Գուրգեն Եղիազարյանը մեծ սիրով կհամագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
«Լյուցիֆեր չկա, դրանք հեքիաթներ են: Մարդուց մեծ սատանա գոյություն չունի: Հետեւաբար` կհամագործակցենք ցանկացածի հետ, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, որպեսզի ժամ առաջ ազատվենք այս իշխանություններից»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀԱԿ-ը ներկայացնող ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Նա խայտառակություն է համարում նախօրեին խորհրդարանի ընդունած նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելու մասին նախագիծը: Ասում է.
Հայր եւ որդի Ղուկասյանները սպառնում են դատի տալ Սամվել Բալասանյանին
Գյումրու նորընտիր քաղաքապետին 1,2 միլիարդ պարտքերի տակ գցած Վարդան Ղուկասյանը այժմ էլ իր եւ որդու պարտքերն է պահանջում նրանից Երեկ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ավագանու արտահերթ նիստ հրավիրելով, մի քանի հետաքրքրաշարժ բացահայտումներ արեց նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ իրեն ժառանգություն թողած պարտքերի մասին՝ հասկացնելով, թե ինչ տեսակ յուրացումներ են կատարվել: Նշենք, որ նախորդ քաղաքապետը այնպես
Փլուզման ու վերելակի պատճառով 3 մարդ ծանր վիճակում է
Երեկ Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով տուժածներից մեկի վիճակը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները գնահատում են ծանր։ Նա ունի բազմակի կոտրվածքներ եւ գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։ Այս մասին Aravot.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից: Հիվանդանոց տեղափոխված մնացած 8 մարդու վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տուժածներից 7-ն այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն բաժանմունքներ։ Երեկ Սասնա Ծռեր փողոցի
Իմաստազուրկ հարցեր
Թեեւ մենք՝ լրագրողներս, շարունակում ենք հարցեր տալ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչներին՝ առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, այդ հարցերը, մեծ հաշվով, առանձնապես իմաստ չունեն: Պատճառը պարզ է. այն մարդիկ, ում մենք հարցեր ենք տալիս, որեւէ բան չեն որոշում: Մեր հարցերին կարող են պատասխանել միայն տվյալ կուսակցությունների առաջին դեմքերը, որոնք, սակայն, լրագրողների համար մատչելի չեն: Իսկ երկրորդական
Քրիստոսի մասին վկայում են թե’ ավետարանիչները, թե’ ոչ քրիստոնյա պատմիչները
Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի օրերի մասին մեզ պատմում են Ավետարանական էջերը. սակայն կա՞ն արդյոք պատմական այլ աղբյուրներ, որոնք եւս հիշատակում են Քրիստոսին: Ահա այս մասին Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու կից սրահում «Մանանա» երիտասարդական ծրագրի հերթական հանդիպմանը երիտասարդների հետ զրուցեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան Ներսես սարկավագ Ղազարյանը: Նա նշեց, որ Քրիստոսի մասին առաջին կանոնակարգված, ինչպես նաեւ
Գոմեշն ու «Ֆոլկսվագենը» մարզպետարանի կողքին «մրցակցում են»
Հոկտեմբերի 17-ին «Առավոտում» հրապարակված «Կովերն Իջեւանում էլ «գրին» քարտ ունեն» հոդվածում նշել էինք, որ 20 հազարանոց քաղաքում կարելի է տեսնել թափառող կովերի, ձիերի, շների խմբեր: Այս լուսանկարն արվել է 2012թ. օգոստոսի 9-ին: Դրա հեղինակ իջեւանցի Վահագն Թամրազյանն իր բլոգում այդ առթիվ գրել է. « Խորհրդային տարիներին մի կարգախոս կար Իջեւանում` «Իջեւանը դարձնենք քաղաք-պարտեզ»: 21-րդ դարի սկզբին ծնվեց
Արտաշես Գեղամյանի հրատապ հարցերը մեր հեռուստաեթերին
Օրերս Ազգային ժողովը լսեց «Հանրային հեռուստատեսության 2011 թվականի գործունեության վերաբերյալ» Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը Երկու կարծիք լինել չի կարող, որ սա ներկայիս կարեւորագույն հարցերից է։ Մեր երկիրը արդեն շուրջ 20 տարի ներքաշված է տեղեկատվական պատերազմի մեջ եւ գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ այդ պատերազմը վարում է ոչ միայն թուրք-ադրբեջանական քարոզչական մեքենան, այլեւ
Մահացու վրաերթ Ապարան-Աշտարակ ճանապարհին
Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 9-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Նուշիկ Բարեյանին, որը տեղում մահացել է: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է 1967 թ. ծնված Գագիկ Գ.-ն` վարելով «ԳԱԶ-3110-101» մակնիշի ավտոմեքենան: Գագիկ Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն


















































