Օրվա լրահոսը
Պաշտոնը թողնելուց հետո խելացիանում են
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը օրերս ներկայացրեց բանակցային գործընթացը շահեկան դիրքերից շարունակելու իր տեսլականը՝ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումից անցնել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման քաղաքականության։ Իր դիրքորոշումը նա հիմնավորեց նրանով, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվել։ Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ մեր թղթակցի հետ զրույցի ընթացքում նկատեց. «Գլոբալ առումով տարածաշրջանում ոչ մի
Քաղաքական առևտուր` հասարակության հաշվին
Վերջին օրերին կրկին ակտիվացել են ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, ավելի ճիշտ` նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև ընթացող բանակցությունների մասին տեղեկությունները: Դրան նպաստեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով չորեքշաբթի օրը` պատասխանելով սահմանադրական փոփոխությունների ճանապարհով մեկից ավելի փոխվարչապետի սահմանման հնարավորության մասին հարցին, հայտարարեց. «Այդ հարցը մեր օրակարգում կա»: Նա նաև ավելացրել էր, որ այդ փոփոխությունը
ԼՂՀ պաշտպանության նախարար.Կասկած չունեմ, որ մեր զինվորն իր խրամատից առաջինը կհասնի թշնամու դիրքերը
«Երկու մարդ պատերազմ հայտարարելու իրավունք ունենՙ իմ զինվորը, որ կանգնած է առաջին գծում, եւ հանրապետության նախագահը: Իմ զինվորն ամեն օր կարող է որոշում կայացնել եւ հակառակորդին խոցել, առանց վերադասին զեկուցելու: Կասկած չունեմ, որ պատերազմի ժամանակ մեր զինվորը դիպուկ կրակելու է: Ցանկացած պայմանում, ցանկացած զենքից նա կկարողանա հակառակորդին ոչնչացնել: Կասկած չունեմ, որ մեր զինվորն իր խրամատից
Ռիմա Դեմիրճյան. «Հրաշքներ չեն լինում, բայց նա կաներ առավելագույնը»
Հարցազրույց ՀՀ ազգային հերոս, ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ: –Դուք ավարտեցիք աշխատանքը ձեր կյանքի թերեւս ամենակարեւոր գրքի վրա. Կարեն Դեմիրճյանի մասին «Հիշատակ» գիրքն արդեն տպագրվել է: -Այո, եւ դրանով մասամբ կատարեցի իմ պարտքը Կարենի հիշատակի առջեւ: Ես հասցրի ավարտել գիրքը, դա շատ կարեւոր էր, որովհետեւ այն, ինչ ես գիտեմ, ես կասեմ։
Ալեքսանդր Տեր-Հովակիմյան. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը քաղաքական կառույց չէ»
Հոկտեմբերի 26-ին Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնում յոթերորդ անգամ բեմ բարձրացավ «Կրքոտ հաշվետվություն» ներկայացումը: Այս անգամ այն անցկացվում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Վերջինիս գործադիր-տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը ասում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրենց կառույցը հանդես է գալիս նման մշակութային ծրագրով: Դա իրենց որդեգրած քաղաքականության ուղղություններից է: Նման ձեւով ցանկանում են երիտասարդներին սովորեցնել
Ավանում առաջադրել են Սերժ Սարգսյանին
Երեւանի Բուզանդի 1/3 շենքում արդեն մի քանի ժամ է սպասում էին Սերժ Սարգսյանին։ Ինչպես լինում է սովորաբար նման դեպքերում, ոստիկանները ամբողջ տարածքն ազատել են մեքենաներից, շենքն էլ ջանասիրաբար մաքրվել է։ Շենքում տեղակայված ՀՀԿ տարածքային գրասենյակում կայանալու է կուսակցության գործադիր մարմնի նիստը։ Սերժ Սարգսյանը նոր ժամանեց։ Այստեղ են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի
Ծառ կտրելը Սիսիանում դարձել է մոլուցք
Ամեն տարվա ջեռուցման սեզոնին ընդառաջ` Սիսիան քաղաքի տասնյակ ու տասնյակ ծառեր զոհ են գնում քաղաքային համանքի ենթակայությամբ գործող մանկապարտեզներն եւ արտադպրոցական հաստատությունները ջեռուցելու գործին: Եվ «զոհաբերվում են» հատկապես հաստաբուն ու երկարամյա ծառեր, որոնց բնափայտը, բնականաբար, մի քանի տասնյակ խորանարդ վառելափայտ պիտի ապահովի: Արանքում, ձեռի հետ, չեն զլանում կտրել նաեւ նախորդ տարիներին մի քանի անգամ «էտահատման
Շարմազանովը «սարեր ու ձորեր է տեսնում»
ՀՀԿ գործադիր մարմինը քիչ առաջ որոշել է համագումար հրավիրել դեկտեմբերի 19-ին։ Այս մասին նիստին հետո հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Այսօր քննարկվել է արտահերթ համագումարի օրակարգը՝ այն է՝ Սերժ Սարգսյանի առաջադրումը 2013թ Նախագահի ընտրություններում։ ՀՀԿ խոսնակը նշեց, որ այսօրվա նիստում վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել, ինչպես գրում է մամուլը։ Նա նաեւ վստահեցնում է, որ իրականությանը
Վարդան Ղուկասյանը հրճվում է իր հողհատկացումներից, իսկ Սամվել Բալասանյանը` ապշում
Գյումրու ամենակոլորիտային քաղաքապետը` Վարդան Ղուկասյանը, իր հեռանալուց 2 օր առաջ` Գյումրու տոնակատարության ժամանակ, հայտարարեց, որ իր ամենամեծ ձեռքբերումը քաղաքի հողերը վաճառելն էր ու այս ձևով ներդրումներ կատարելը: Նա ասաց, որ ի ուրախություն գյումրեցիների, քաղաքում այլևս ոչ մի հողակտոր չկա վաճառքի ենթակա և դրա համար որոշ մարդիկ ոչ թե պետք է վատ զգան, այլ իր պես
Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան` մարտի 1-ին հանուն ինչի˚ զոհվեց իմ որդին
2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է գրեթե հինգ տարի, տասը զոհերի ընտանիքներն անհուսության մեջ են, գործի բացահայտումից որևէ հույս այլևս չունեն, ապրում են սոցիալական ծանր պայմաններում` պետության, իշխանության, ընդդիմության կողմից մոռացված ու անտեսված: 2008-ի մարտի 1-ին զոհված ոստիկանական զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը, վերջին մեկ տարում մնացել է մենակ: Որդու մահից հետո
BBC. «Բեյօղլու, Սատմբուլ. հայերի ու հույների թաղամասը»
Ստամբուլի Բեյօղլու (Պերա) թաղամասին նվիրված ակնակրում «Բի ԲԻ Սի»-ին գրում է, որ թաղամասի փառահեղ շինությունների մեծ մասը ոչ թուրքերն են կառուցել ու այնտեղ ապրել, այլ հույներն ու հայերը, որոնք այն ժամանակ իշխում էին Օսմանյան կայսրության առևտրային կյանքում: Հրապարակման հեղինակը գրում է, որ այդ թաղամասը թուրքական չէր, ինչն արտացոլում է Օսմանյան կայսրության ազգային բազմազանությունը: Սակայն հայերը
Զարուհի Փոստանջյանը՝ Քոքոբելյանի պատժի մասին
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի եւ «Ժառանգության» պառակտումը նախագահական ընտրությունների շեմին «Ժառանգության» վարկանիշի վրա ինչպե՞ս ազդեց: Այսօր Aravot.am-ի այս հարցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանց. «Գիտեք, յուրաքանչյուր մարդ, ով ունի պարտավորություններ եւ պատասխանատվության զգացում, պետք է դա իրականություն դարձնի: Չի կարելի շրջանցել: Հասարակությունը պետք է սովոր լինի, որ այն մարդիկ, ովքեր իրենց պարտավորությունների եւ
V1. «Վոլգոգրադի օդանավակայանում առգրավվել են Հայաստանից ներմուծվող աղավնիներ»
Վորոնեժի և Վոլգոգրադի շրջանների գյուղանտնեսական վերահսկողության մարմնի աշխատակիցները Վոլգոգրադի օդանավակայանի (Գումռակ) միջազգային օդային անցագրային կետում կանխել են աղավնիների անօրինական ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք: Հայտնում է «V1» լրատվականը: Գյուղանտնեսական վերահսկողության մարմնից լրատվականին հայտնել են, որ սահմանային ստուգման ժամանակ Հայաստանից ժամանած ուղևորի ձեռքի ծանրոցում, հայտնաբերվել է վեց հատ աղավնի: Ուղևորի մոտ բացակայում էին տեղափոխման համար անհրաժեշտ անասնաբուժական
Արամ Մանուկյանն ու Բագրատյանը հայտարարում են, որ ՀԱԿ-ը միակն է, Լեւոն Զուրաբյանն ասում է՝ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն (Ձայնագրություն)
Եղվարդում ՀԱԿ-ի նախընտրական քարոզչության ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եղվարդցիներին համոզում էր, որ ՀԱԿ-ից բացի չկա որեւէ ուժ, որը կարողանա այս երկրում իշխանափոխության հարցը լուծել: Նա հայտարարում էր. «Կոչ ենք անում կանգնել մեր կողքը: Այլ ուժ չկա, որը կարող է այս խնդիրը լուծել: Այլ քաղաքական ուժ, որը կարող է իշխանություններից ազատվելու այս բարդ խնդիրը
«Ցավոք, Հայաստանում չի նշվում Զոքանչի օրը». Սյուզան Մարգարյան
Այսօր Զոքանչների օրն է: Տոնը նշում են հիմնականում ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի որոշ երկրներում: Ավանդույթը սկզբնավորվել է Միացյալ Նահանգներում, այնուհետև տարածվել այլ երկրներում: Այս օրը խորհուրդ է տրվում փեսաներին ավելի հոգատար և ուշադիր գտնվել իրենց զոքանչների հանդեպ, նվերներ մատուցել և ի վերջո շնորհակալություն հայտնել, որ այդպիսի լավ աղջիկներ են դաստիարակել: Այս օրը աշխարհի գրեթե
Դինո գոլդում տեղի ունեցող կրճատումները հանգեցրել են բախումների
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում վերջերս տեղի ուենցող կրճատումները կամ աշխատողներին տարբեր պատճառներով աշխատանքից ազատելու հոսքը մեծ լարվածություն է առաջացրել Կապանի բնակչության ու կոմբինատի աշխատողների շրջանում: «Դինո գոլդի» կողմից վարած քաղաքականության եւ տեղի ունեցող կրճատումների վերաբերյալ դժգոհություններ եւ բազմաթիվ ահազանգեր ենք ստացել նաեւ մենք, որ վերջին ամիսներին արդեն վեց տասնյակից ավելի մարդկանց ազատել են
ԲՀԿ պատգամավորները պատասխանում են ՀՀԿ խոսնակին
Ի պատասխան Է. Շարմազանովի` Սևրի պայմանագրի վերաբերյալ արված դատողությունների, ցանկություն է առաջանում անել ընդամենը մեկ-երկու դիտարկում: Գյուլի հետ ֆուտբոլային դիվանագիտություն խաղալիս կամ Դավութօղլու հետ արձանագրություններ ստորագրելիս արդյոք այդ մասին տեղյակ պահե՞լ եք թուրքական կողմին: Ֆուտբոլի Ազգային հավաքականի համազգեստից մեկ խաղով /Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ/ Արարատի պատկերը հանելը դարձյա՞լ բխում էր Սևրի պայմանագրի հիմնադրույթներից: Հ.Գ. 1.
Armenia Weekley. « Ջորջ Բուռնությանի գիրքը` հայերեն նոր թարգմանությամբ»
Պատմաբան Ջորջ Բուռնությանի հայ ժողովրդի պատմության գիրքը ՀԲԸՄ հիմնադրամի հովանավորությամբ լույս է տեսել հայարեն նոր թարգմանությամբ: Գրքի թարգմանիչն է Արծվի Բախչինյանը: Հաղորդում է «Արմենիա Ուիքլին» թերթը: Թերթը գրում է, որ մինչ այս գրքի հրապարակումը, որը եղել է 1993-1994թթ երկու հատորով, ԱՄՆ-ի և արտերկների ուսուցիչները դժվարությամբ էին գտնում հայոց պատմության համապարփակ որևէ տեքստ: 2002թ. գիրքը թարմացվել,
4 օր շուտ Աբդուլլահ Գյուլին շնորհավորելով «խելոք տղա» երեւացի՞նք
Հոկտեմբերի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի ազգային տոնի առթիվ, թեեւ այն նշվում է հոկտեմբերի 29-ին, իսկ Ս․Սարգսյանը փաստորեն չորս օր շուտ է շնորհավորել թուրք գործընկերոջը։ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին «Առավոտ»-ը հարցրեց, թե ինչպե՞ս է գնահատում այս քայլը՝ հաշվի առնելով հայ-թուրքական արձանագրությունների,
Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջ`Հովհաննես Գրքիկյանի մասին . «Մինչև վերջ փոշիացրել է ամեն ինչ»
Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, երեկ հրավիրած ավագանու արտահերթ նիստում, իր ելույթի առանձին մի դրվագ նվիրեց քաղաքապետարանի կոմունալ բաժնի նախկին պետի` Հովհաննես Գրքիկյանի կատարած յուրացումներին:Նշենք, որ այս պաշտոնյան անչափ մտերիմ է Վարդան Ղուկասյանի հետ , վերջինիս քաղաքապետ ընտրվելու օրվանից մինչև հրաժարականը աշխատեց իր ընկերոջ կողքին: Սամվել Բալասանյանը, դիմելով ավագանուն, ասաց .«Ուրեմն ես Ձեզ մի հետաքրքիր
Աջափնյակում փոխարինվեց վթարված փականը, իսկ Քանաքեռում տեղադրվեց ջրի ճնշման կարգավորիչ
Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների հատման վայրում ընկերության “Արևմուտք” շահագործման տնօրինության “Մաշտոց” տեղամասի աշխատակիցներն Աջափնյակի բաշխիչ ցանցի գոտիավորման աշխատանքների շրջանակներում օգնում էին կապալառու “Շինմաստեր” ՍՊԸ-ին 500մմ տրամագծով ջրագծի վրա փոխարինել վթարված փականը: Ինչպես նշեց տեղամասի ջրամատակարարման գծով ճարտարագետ Մյասնիկ Մելքոնյանը, տվյալ խոշոր ջրագծից է սնուցվում Աջափնյակի շուրջ 40 տոկոսը: Ավելին՝ խոսքը տվյալ պարագայում, ըստ
Խորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում
Ս.թ հոկտեմբերի 26-ին Ռազմական Ոստիկանության նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2012թ. 9 ամիսների ընթացքում ՌՈ համակարգի կատարած աշխատանքների ամփոփումը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՊՆ տեղակալ, պարոն Ա. Նազարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, պարոն Խ. Ասրյանը, կայազորային ՌՈ բաժինների և կենտրոնա¬կան ապարատի բաժինների պետերը, անձնակազմը: Խորհրդակցությունը բացեց ՌՈ պետ, գնդապետ Ս.Ղուկասյանը և խոսքը տվեց պարոն
Ստեղծվել է աշխարհի ամենացածր երթևեկելի մեքենան
Մեքենան ստեղծվել է ճապոնացի մասնագետների կողմից և աշխատում է 6 մարտկոցների օգնությամբ: «Mirai» (ապագա) կոչվող մինի մեքենան ունի ընդամենը 45.2 սմ բարձրություն և արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: ԱՄՆ-ի Վինսկոնսին նահանգում ծնողները պատժել են իրենց դստերը՝ Facebook-ում տեղադրելով իրենց ծիծաղելի լուսանկարը: Ավստրալացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հեռուստացույցի առջև անցկացրած ժամանակը միջինում 4.5
Վարդգես Գասպարիի վերջին խոսքը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերջին խոսքով հանդես եկավ խուլիգանության մեջ մեղադրվող ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց «Բանակն իրականում» հասարակական շարժման խաղաղ ցույցի ժամանակ «հասարակական կարգը խախտելու», «ներկաների անդորրը խանգարելու» համար: Վարդգես Գասպարին, հանդես գալով վերջին խոսքով, ասաց, որ
Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերներին մեղադրում է Գյումրու ճարտարապետությունը փչացնելու մեջ
Երեկ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ավագանու արտահերթ նիստ հրավիրելով, մի լավ շշպռեց ավագանու արդեն հեռացող անդամներին` Գյումրու հողատարածքները վերջին երկու ամսվա ընթացքում ցածր գներով հապշտապ օտարելու պատճառով, այնուհետ հաշիվ պահանջեց Գյումրու ճարտարապետական տեսքի համար: «Ես ուզում եմ խոսել Գյումրիի համայնքի ղեկավարին կից ճարտարապետական խորհրդի անհրաժեշտության մասին: Մենք երեկ հավաքվեցինք, երևի դուք լրատվությամբ տեսաք, որ
«Կանաչ խոտ էինք տեսնում, գիտեինք` ուտելու է, հարցնում էինք` կարա՞նք էս ուտել, թե՞ ոչ». թաիլանդական էկզոտիկայից մինչև հայաստանյան իրականություն
«Բարև», «ո՞նց ես», «գնանք», «լավ եմ», «հաջող». 27-ամյա թաիլանդուհի Փաուինա Սոնգկարինը թվարկում է այն բոլոր հայերեն բառերը, որոնք սովորել է Հայաստանում ապրելու 4 ամիսների ընթացքում: Թաիլանդական մշակույթից ու ապրելակերպից տեղափոխվելով մի նոր՝ հայաստանյան իրականություն, նա օրեցօր ուսումնասիրում է ու բացահայտում իր համար հայերին ու Հայաստանը: Իր համերկրացի` 36-ամյա Ջանթոնգ Սրինետի հետ նա աշխատում է մերսման
Երեւանում`վերեւ նայելիս
Երեւանում` երկնքին նայելիս հնարավոր է ականատես լինեք նման տեսարանի: Շատ երկրներում կիրառում են մալուխների անցկացման այլընտրանքային տարբերակ, երբ լարերն անցկացնում են գետնափոր թունելներով: Մեր երկրում էլ կարելի է օգտագործել այդ տարբերակը: Սա պարզապես խաթարում է քաղաքի գեղագիտական տեսքը: Արթուր Հարությունյան՝ (mynews.am)
«Ժառանգություն» խմբակցությունը դատապարտում է քաղաքային իշխանություններին
«Ժառանգություն» խմբակցությունը հայտարարում է, որ դատապարտելի են Երեւանի քաղաքային իշխանությունների կողմից փոքր եւ միջին բիզնեսին երկար տարիներ պատկանող ինքնակամ կառույցների ապամոնտաժման համար իրականացվող կոշտ գործողությունները: Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան քաղաքացիների ահազանգով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանն այցելել են Երեւան քաղաքի Ուլնեցի փողոցի 62 շենքի հարեւանությամբ տեղակայված Ռուզաննա Վերանյանին պատկանող
Նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին. «Ախր 2500 դրամը ի՞նչ փող է» (Տեսանյութ)
Խորհրդարանը երեկ առաջին ընթերմամբ ընդունեց կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն՝ 2013 -ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում պետք է կազմի ամսական 35 հազար դրամ՝ ներկայիս 32500 դրամի փոխարեն: Այսպիսով հավանություն տրվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին: Aravot.am-ը ՀՀ որոշ քաղաքացիների շրջանում փոքրիկ հարցախույզ անցկացրեց, պարզելու՝ նրանք գո՞հ են, որ


















































