Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյան. «Արյան պատասխան ունեն տալու»
Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ նշեց ՀԱԿ-ի դիրքորոշումը, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով քրեական գործը կարճվել է օրենքի խախտումներով. «Այդ առումով կարծում ենք, որ կազմակերպիչների մասով պատշաճ քննություն չի իրականացվել, ավելին` կարծում ենք, որ կազմակերպիչները բացահայտված չեն»: Պարոն Փաշինյանը հիշեցրեց, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ազգային անվտանգության ծառայության պետը Սերժ Սարգսյանն էր. «Վարչապետի, խորհրդարանի անվտանգությունն ապահովելը
Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը ՀՀ իշխանություններին նմանեցրել է տեղափոխությունից քանդվող պահարանի
«Հոկտեմբերի 27-ի դասերից մեկն այն է, որ այդ ճշմարտությունը չենք կարողանում բացահայտել: Հասարակության ճնշող մեծամասնությունը չի հավատում այն վարկածին, որը ներկայացվեց, թե դա եղել է մի խումբ մարդկանց ինքնուրույն գործողություն»,- այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում լրագրողների ու քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: «Քանի նմանատիպ հարցերը լուծում չեն ստանում, հասարակության մեջ
Հրավիրում ենք մասնակցել
ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի ավանդական առաջնությանը «Առավոտ» օրաթերթը, VivaCell-MTS-ի եւ Coca-Cola HBC Armenia-ի հովանավորությամբ, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում նոյեմբերի 3-ին կազմակերպում է զանգվածային լրատվամիջոցների միջեւ սեղանի թենիսի ավանդական դարձած` 5-րդ առաջնությունը: Առաջնության նպատակն է` առողջ ապրելակերպ քարոզել եւ այն կենսակերպ դարձնել նաեւ լրատվական դաշտում: Մասնակցության պայմանները. Առաջնությանը կարող են մասնակցել ԶԼՄ-ների հաստիքային աշխատողները` անկախ
Ո՞վ է կրում պատասխանատվությունը
Արձագանք Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի «Առաջարկում եմ կարգավորել խնդիրը» հոդվածի: Հոդվածագիրը ամենայն մասնագիտական խորիմացությամբ ու խորաթափանցիկությամբ նկատել է, որ կրթական կառույցների միջեւ շփման եւ համագործակցության, ինչպես նաեւ հետադարձ կապի միջոցով է, որ մեր բազում նվիրական աշխատանքներն ու ջանքերը, ինչպես նաեւ բազմաթիվ նախաձեռնություններ լիարժեքորեն կարող են բերել ցանկալի արդյունքների: Աշլեյ Մոնտագյուը դիպուկ նկատել է,
ՀՀ ոստիկանապետը խրախուսել է ավազակային հարձակումը արագ բացահայտած ոստիկանության ծառայողներին
Հոկտեմբերի 25-ի երեկոյան, ժամը 21.55-ին, Արտաշատ քաղաքի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ աջ ազդրի ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1955 թ. ծնված Վաչագան Արշակյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ ահազանգից 25 րոպե առաջ երկու անհայտ անձինք որպես ուղևորներ գտնվելով Արշակյանի վարած «BMW-525» մակնիշի ավտոմեքենայում, Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին, ատրճանակի սպառնալիքով նրան
Գերեզմանոցն ընդդեմ զբոսաշրջության
Օտար մարդու հանդիպելիս ինքներս մեզ գովում ենք, հպարտանում մեր անցյալի տխուր կամ հերոսական պատմությամբ, հինավուրց հուշարձաններով, վանք ու եկեղեցիներով, գեղատեսիլ բնությամբ: Բայց դա դեռ չի նպաստում, որ Հայաստանը զբոսաշրջության տեսանկյունից ավելի հետաքրքիր ու գրավիչ դառնա աշխարհին: Ես ամենեւին չեմ ընդունում զբոսաշրջության մասին վիճակագրական տվյալները, քանի որ դրանք ուռճացված են եւ նպատակ ունեն բարձրաստիճան այրերի մոտ
Ռուբեն Միրզախանյանը՝ ԵՄՀ ռեկտորների ընկերակցության անդամ
Հոկտեմբերի 24-26-ը Պրահայում անցկացված Եվրոպայի մանկավարժական համալսարանների ռեկտորների ընկերակցության վարչության նիստում որոշում կայացվեց ընկերակցության կազմում ընդգրկել երկու նոր անդամի՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին եւ Վարշավայի մանկավարժական համալսարանի ռեկտոր Յուլիանա Աուլեյտներային։ Ընկերակցության վարչության նիստին մասնակցում էին եվրոպական 10 երկրների 15 բուհերի 21 ռեկտորներ կամ պրոռեկտորներ, դեկաններ եւ գիտական ինստիտուտների տնօրեններ։
Ի՞նչ մեղք ունեն մինի ՀԷԿ-երը
Որոշակի պարբերականությամբ հայաստանյան բնապահպանական հասարակական կազմակերպությունների եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ ծագող «թեժ մարտերը» իհարկե, ընդհանուր առմամբ, դրական երեւույթ են: Բնականաբար, այսօր ոչ ոք չի կարող պնդել, որ հայրենի բնապահպանության համար պատասխանատու պաշտոնական մարմինը իր գործառույթները, մեղմ ասած, անթերի է կատարում: Ասվածի վկայությունն են նույնիսկ վերջին ժամանակների բնապահպանության ոլորտում արված կոռուպցիոն եւ այլ բնույթի պաշտոնական
«Ազգային օպերային թատրոնը թանկ արժե»
Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Միրզոյանի համոզմամբ, Ազգային օպերային թատրոնն է կոչված հայ կոմպոզիտորների մեծակտավ ստեղծագործությունները պրոպագանդել: Երեկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի ղեկավարությունը ասուլիս էր հրավիրել վերջերս «Թատերական Լոռի» փառատոնին մասնակցության առիթով: Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը հայտնեց, որ ալավերդցիները առաջին
Ոստիկանները պարզեցին իրողությունը. վրաերթ կատարած վարորդը բերման է ենթարկվել
Հոկտեմբերի 26-ին, ժամը 22.15-ին, «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արթուր Ե.-ն՝ հայտնելով, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղում հարբած վիճակում վայր է ընկել: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ներքին Չարբախի 1-ին փողոցում նրան, «Դեու» մակնիշի տաքսի ավտոմեքենայով,
Լիլիթ Գալստյան. Հետո նեղացող չլինի
Հայաստանի Հանրապետության անկախության 21 տարիների ընթացքում մեր քաղաքական բառապաշարում վստահաբար ամենաշատ գործածված բառը «բարեփոխում»-ն է։ Համաշխարհային բանկի, միջազգային տարբեր կառույցների դրամաշնորհներով ու ֆինանսավորմամբ եւ, անշուշտ, իշխանությունների «քաղաքական կամքով» բարեփոխել ենք առողջապահության ոլորտը, սոցիալական հիմնադրամ ենք ստեղծել, տասը եւ ավելի տարիներ եվրոպական կրթական դաշտին ինտեգրվելու ուղեգիծ ենք որդեգրել, դատաիրավական բարեփոխումների մի քանի փուլեր ենք անցել, մեր
Բացահայտում՝ մեկ տարի անց
2011 թ. հոկտեմբերի 7-ին ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու տնից ոսկյա զարդեր և 30.000 ՌԴ ռուբլի գողանալու մասին: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ օրերս պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Տարոն Մելիքջանյանը: Մելիքջանյանը կալանավորված է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը
ԱՄՆ նախագահի թեկնածուները չեն ուզում խոստումներ տալ, որոնք կարող է չկատարեն
«Եթե այսօր չեն խոստացել, դա դեռ չի նշանակում, որ վաղը անհնար է՝ ինչ-որ քայլ անելն»,- կարծում է Կիրո Մանոյանը Նոյեմբերի 6-ին Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այս անգամ ԱՄՆ-ի նախընտրական փուլը նշանավորվեց նրանով, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հոկտեմբերի 16-ին որոշում ընդունեց այն մասին, որ գալիք ընտրություններում ԱՄՆ-ի հայ համայնքը պաշտոնապես չի սատարի
Գյումրեցի աղքատ ընտանիքի երեխաներն աղերսում են իրենց մանկատուն չտանել (տեսանյութ)
«Մամա՛ ջան, տանը սոված կմնանք, մեզ մանկաատուն մի՛ տար». այս աղերսանքը 5 անչափահաս երեխաների միայնակ մայր Ֆլորան իր 9 և 10 տարեկան աղջնակներից լսում է յուրաքանչյուր երկուշաբթի օր, երբ նրանց տանում է Գյումրու «Հույս» մանկատուն: Ֆլորայի երեխաներից ավագը՝ Արամայիսը 16 տարեկան է և արդեն աշխատում է, իսկ փոքրը՝ Քրիստինեն, 4 տարեկան է: Նրանց ապրուստի հիմնական
«Շուտ է եւ սխալ ՀԱԿ-ին խաղից դուրս համարելը»
Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ Էդուարդ Շարմազանովը «դեռ երիտասարդ է» եւ «լավ չի պատկերացնում ՀԱԿ-ի իրական ուժն ու արժեքը» «ՀԱԿ-ի դեմ այսօր սարսափելի մեծ հակաքարոզչություն է գնում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ, պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ նկատի ունենալով վերջին շրջանում քաղաքական եւ հասարակական դաշտում առաջացած ակտիվ քննարկումները, որակումները եւ պիտակումները, որոնք հաջորդեցին հոկտեմբերի
Փախուստի ժամանակ հեռուստացույցն ընկել ու ջարդվել է
Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ անչափահասներ՝ 2000 թ. ծնված Մայքլ Բ.-ն, նույն թվականին ծնված Լևոն Շ.-ն և 1999 թ. ծնված Կարեն Մ.-ն ժամը 14.05-ի սահմաններում բացահայտ հափշտակել են Մելքումովի փողոցի թիվ 127 տան մոտ՝ պահարանում պահվող հեռուստացույցը, սակայն նկատելով տնից դուրս եկած տանտիրուհուն՝ դիմել են փախուստի, որի ընթացքում Մայքլ Բ.-ի ձեռքից
ԱՆԵԿԴՈՏ
Մարդ ու կին խռովում են ու սկսում են իրար հետ գրավոր հաղորդակցվել: Մի իրիկուն կինը կարդում է ամուսնու գրած երկտողը. «Առավոտվա ութին կզարթնացնես»: Առավոտվա տասի կողմերն ամուսինը արթնանալով՝ կարդում է կնոջ թողած գրությունը. «Ժամը ութին զարթնացրի, բայց չզարթնեցիր»:
1+1-ը միշտ չէ, որ 2 է
Առաջիկա ընտրություններում ներկայիս իշխանությունների հետ կարող են մրցել ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: Չէի ասի, որ դա շատ օրիգինալ միտք է, կամ որ այն կարող էր ծնվել միայն ընդդիմադիր քաղաքական գործչի գլխում: Ցանկացած մարդ, որը գոնե մի քիչ հետաքրքրվում է քաղաքականությամբ, կարող է նման բան ենթադրել՝ թեկուզ ելնելով ձայների այն քանակից, որոնք պաշտոնական տվյալներով հավաքել են այդ
Հետախուզման մեջ գտնվող գնդացիր է հայտնաբերվել
Սեպտեմբերի 7-ին մի քաղաքացի զանգահարել էր ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ Խանջյան փողոցում գտնվող «Շախմատի տան» հետնամասում 7,62 մմ տրամաչափի գնդացիր է թողնում: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ դատաձգաբանական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ գնդացիրը կրակելու համար պիտանի է: Հոկտեմբերի 26-ին պարզվել է, որ այդ գնդացիրը 2003 թ. ապրիլի 7-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Հանրապետության ղեկավարը շուտափույթ ապաքինում և քաջառողջություն է մաղթել «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող մեծանուն դերասանին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Թանգարաններում պետք է լինի ոչ միայն հետաքրքիր, այլեւ ուրախ
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան այս տարվա սկզբից Ուկրաինայի «Տոտեմ» կազմակերպության հետ, ինչպես նաեւ վրացական «Դրոնի» կազմակերպության հետ համատեղ իրականացնում է ծրագիր Արեւելյան գործընկերության շրջանակներում, որը մշակութային ուղղվածություն ունի: Երիտասարդ կանանց ասոցիացիան խրախուսում է կանանց ներգրավածությունը մեր երկրում տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ մշակութային, այս ծրագիրը հետեւում ու բխում է մեր առաքելությունից: Ծրագրի նպատակը մեկը չէ`
Ղուրբան-բայրամը Մոսկվայում (ֆոտոշարք)
Մոսկվայում երեկ նշել են «Ղուրբան բայրամի»՝ զոհաբերության օրը: Տասնյակ հազարավոր մահմեդականներ եկել են «Օլիմպիյսկի» մարզահամալիրի մոտ գտնվող մզկիթ: Իմամը քարոզի ընթացքում, ըստ ռուս բլոգեր zyalt-ի՝ բողոքել է, թե մզկիթները չեն բավարարում, ուստի մարդիկ հարկադրված են աղոթել տրամվայի գծերի վրա. «Մոսկվայում ապրում է երկու միլիոն մահմեդական: Մզկիթներ պետք է լինեն Մոսկվայի նվազագույնը ամեն շրջանում»: Մետրո մուտքը թույլատրել
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքը չի գործում
Նոյեմբերյանի ավագանու հոկտեմբերի 22-ի նիստում քաղաքի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն, 2001թ. Հայաստանի լավագույն դաստիարակ ճանաչված Փառանձեմ Խանգելդյանն ասաց, որ 2005թվականին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածով սահմանված է, որ մանկապարտեզի դաստիարակի աշխատավարձը ցածր չպետք է լինի Հայաստանում ընդունված նվազագույն աշխատավարձի կրկնակիից: Նոյեմբերյանի մանկապարտեզներում դաստիարակները հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձի չափով են աշխատավարձ ստանում, այն 2013թվականից
Վերելակի պոկվելու հետևանքով տուժածներից մեկի փայծաղը հեռացվել է
Դավիթաշենի կամուրջի մոտ` Սասնա-Ծռեր փողոցի 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել-ընկնելու հետևանքով տուժածների վիճակը գնահատվում է բավարար, կայուն: «Արմենիա» ԲԿ վերակենդանացման բաժանմունքից Panorama.am-ին հայտնել են, որ տուժածներից մեկը` 45-ամյա Խաչիկ Եփրեմյանը նախօրեին վիրահատության է ենթարկել: Հեռացվել է փայծաղը: Վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Նա մեր վերահսկողության ներքո է գտնվում, որևէ նոր
Հիշատակի արարողություն հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ (ֆոտոշարք)
Այսօր Ազգային ժողովի այգում` 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի ունենեցավ հիշատակի արարողություն: «Սա մոռանալու ոճրագործություն չէ, մենք միշտ պետք է դատապարտենք: Սա ցեղասպանություն էր ազգի նկատմամբ, պետության նկատմամբ, եւ մենք բոլորս հավաքվել ենք եւս մեկ անգամ մեր հարգանքի տուրքը մատուցելու մեր զոհված քաղաքական, պետական գործիչների համար: Եթե կան ինչ-որ թաքնված
Ավարտվել է Կոտայքի նախկին փոխմարզպետի գործով դատաքննությունը
Ավարտվել է կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կոտայքի նախկին փոխմարզպետ Լևոն Միքայելյանի գործով դատաքննությունը: Այն անց է կացվել արագացված դատաքննության կարգով: Հիշեցնենք, որ այդ կարգը կիրառվում է այն դեպքում, երբ ամբաստանյալը լիովին ընդունում է մեղադրանքը և դրա հիմքում ընկած ապացույցները: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ամբաստանյալի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը, հավանաբար նոյեմբերի մեկին կսկսվի դատական վիճաբանությունների փուլը՝ մեղադրական
«27-ից մի հետեւություն պետք է անել՝ դողալ երկրի անվտանգության համար»
Չնայած 13 տարի է անցել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից, բայց ընկերների կորստի ցավը, հարվածի մեծ զգացումը չի մեղմվել նախկին կոմունիստ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանի մոտ: Նա այդ օրը արյան բարձր ճնշմամբ ժամը 22-ի սահմաններում սեփականաշնորհման նախկին նախարար Պավել Ղալթախչյանի հետ տեղափոխվեց հիվանդանոց: Նա այդ օրը հասկացել է, թե որքան փխրուն է մեր երկրի անվտանգությունը. ՙԴա հարված էր
Սթիքերները` պայմանականությունների դեմ բողոքի դրսեւորում
ԱՄՆ-ում եւ Արեւմուտքի մի շարք երկրներում «սթիքեր» անվանում են այն տղաներին եւ աղջիկներին, որոնք այս կամ այն մարզական միջոցառման ժամանակ հիմնականում՝ մերկ, վազքով անակնկալ հայտնվում են մրցասպարեզներում: Իրենք՝ սթիքերները, այդ վարքագիծը որակում են որպես հասարակության մեջ որոշակի պայմանականությունների դեմ բողոքի դրսեւորում: Ահա, թե ինչպես է արտահայտվում նրանց այդ ինքնատիպ բողոքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մանկապիղծ մարզչին դատում են 30 տարի անց
Լողի ամերիկացի մարզիչ Ռիկ Քերլը մեղադրվում է անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ: Աղջիկը, հասկանալի է, նրա սանն է: Washington Post-ի տեղեկացմամբ Քելլի Դեւիսը, որ մարզվում է Քերլի մոտ, հայտարարել է, թե իր եւ մարզչի միջեւ սեռական հարաբերությունները սկսվել են 1983 թվականին, երբ ինքն ընդամենը 13 տարեկան էր: Մարզիչն այն ժամանակ աղջնակին
Պաշտոնը թողնելուց հետո խելացիանում են
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը օրերս ներկայացրեց բանակցային գործընթացը շահեկան դիրքերից շարունակելու իր տեսլականը՝ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումից անցնել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման քաղաքականության։ Իր դիրքորոշումը նա հիմնավորեց նրանով, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվել։ Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ մեր թղթակցի հետ զրույցի ընթացքում նկատեց. «Գլոբալ առումով տարածաշրջանում ոչ մի


















































