Օրվա լրահոսը

Սամվել Սեւադան ուրախ է, որ Հայաստանում քչերն են թմրանյութ օգտագործում

Հայտնի նկարիչ, պոետ և գեղարվեստական լուսանկարի մեծ վարպետ Սամվել Սևադան այսօր Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված աշխատանքների ցուցահանդես-վաճառքի հեղինակն էր: ՄԱԿ-ի աշխատակիցներին, պետական պաշտոնյաներին, արվեստասերներին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին Սամվել Սեւադան ներկայացրեց իր արվեստի նմուշները: Սեւադայի ավելի քան 400 աշխատանքներ գնվել եւ այժմ գտնվում են ԱՄՆ-ի եւ այլ երկրների թանգարաններում,

Հայտնաբերվել են ապօրինի հողահատկացումներ «Սեւան ազգային պարկ»-ում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ: Ուսումնասիրելով «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը`

Եռաչափ «անդունդը» (Տեսանյութ)

Երևանում` Մոսկվա կինոթատրոնի դիմաց, արդեն պատրաստ է եռաչափ(3D) փողոցային արվեստի (street art) նմուշը`«Անդունդը» վերնագիրը կրող նկարը: Այն հեղինակել է Նիկոլայ Արնդը: Նկարը պետք է նայել համապատասխան կետից եռաչափության` զգացում ապրելու համար:  Եռաչափ պատկերն ավելի ակներև է դառնում, երբ նկարին նայում ես որեւէ օբյեկտիվի միջոցով. տեսախցիկով, ֆոտոապարատով: Հատակին նաև պատկերված է ֆոտոապարատի նկարը, որը հուշում է

Աշխարհում ամենատարածված անունը եւ այլ հետաքրքիր փաստեր

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ալկոհոլի հետևանքով մահվան ելքով ավտովթարների 75%-ը տեղի է ունենում կեսգիշերից մինչև ժամը 3-ը ընկած ժամանակահատվածում: 1874 թվականին հայտնագործվեց աշխարհում առաջին լվացքի մեքենան` ամերիկացի գիտնական Վիլյամ Բլեկարոունի կողմից՝ որպես նվեր իր կնոջը ծննդյան օրվա առթիվ: Առավոտյան արթնանալու եւ թարմ լինելու համար ավելի օգտակար է մեկ հատ խնձորը, քան` մեկ բաժակ սուրճը:

Եթե կառավարությունը չընդառաջի՝ տաքսու վարորդները կքշեն ուղիղ Մարգարա-Թուրքիա պետական սահման

Այսօր «Տեցի կռուգում» մոտ 70 տաքսու վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք կառավարությունից պահանջում են չեղյալ համարել դեղին պետհամարանիշերի մասին որոշումը, քանի որ դա իրենց համար ձեռնտու չէ` ավելորդ ծախսեր են առաջացնում: Aravot.am-ի հետ զրույցում վարորդներից մեկը` Հուսիկ Մելքոնյանն ասաց, որ լիցենզիա հանելը, դեղին պետհամարանիշ ստանալն ու մնացած վճարները միասին կազմում են մոտ 160 հազար

Վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին հրավիրված են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները: Մտքեր են փոխանակվել վերջերս Ազգային Ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացման և նրա առաջնայնությունների, մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ: Զրուցակիցները լայն անդրադարձ են կատարել

Էդուարդ Շարմազանովը Տեր-Պետրոսյանից այլ բան է սպասել ու զարմացել է նրա ելույթից

«Լսելով առաջին նախագահի երեկվա հանրահավաքային ելույթը` ես եւս մեկ անգամ զգացի, որ քաղաքականության մեջ զարմանալու առիթներ միշտ լինում են»,- ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` ՀԱԿ հանրահավաքում: Ըստ Շարմազանովի` «Առաջին նախագահը եւ ՀԱԿ առաջնորդը, փոխանակ կոնկրետ ներկայացներ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների առաջընթացին խոչընդոտող պատճառը եւ այդ պատճառը

Երկու վրաերթ նույն վայրում

Հունիսի 26-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի  պահակակետից բաժնում  ահազանգ է ստացվել, որ իրենցից մոտ 50 մ հեռավորության վրա վրաերթ է տեղի ունեցել: Պահակակետի ոստիկաններից մեկը նկատելով կատարվածը՝ վրաերթի ենթարկված երեխային անմիջապես պատահական ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխան ճանապարհին մահացել է: Հիվանդանոցից ևս ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել Մեծամոր

Արցախը ներկայացուցիչ պետք է ունենա ԵԽ-ում

Այս օրերին հրադադարի խախտումները դատապարտող փաստաթուղթ է շրջանառվում Եվրոպայի խորհրդում: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության տարածած գրավոր հռչակագիրը դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադադարի խախտման դեպքերը եւ կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից: Հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երկու է օր է մոտենում է ԵԽԽՎ պատվիրակներին` առաջարկելով ստորագրությամբ միանալ դրան: Փաստաթուղթը գրավոր հռչակագրի ուժ կստանա եւ ԵԽ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերահաստատում է իր գնահատականները

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) եզրափակիչ զեկույցը կրկին փաստում է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են բարեփոխված օրենսդրությամբ, աչքի են ընկել մրցունակ, աշխույժ եւ առավելապես խաղաղ քարոզարշավով, միեւնույն ժամանակ՝ վստահության ցածր աստիճանով՝ ընտրական ողջ գործընթացի նկատմամբ։  Երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում միջազգային դիտորդներն արձանագրում են, որ մրցակից որոշ ուժեր խախտել են քարոզչության

Մկրտիչ Մինասյան. «Տեր-Պետրոսյանի հետ համամիտ եմ, պարտադիր չի՝ ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմություն է»

Երեկ ՀԱԿ հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատորեն մոտեցավ բոլոր նրանց, ովքեր ԲՀԿ-ի ետեւում տեսնում են «Ռոբերտ Քոչարյանի ականջները»: Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինքն այդ «ականջները» չի՞ տեսնում ու ի՞նչ է կարծում` այլեւս չկա՞ որեւէ կապ Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի միջեւ: Նա պատասխանեց. «Ինքը քաղաքական գործիչ է, հեռահար նպատակներ ունի, ինքը

Նոր «Ավատարը»՝ շուտով

Հայտնի «Ավատար»  ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատրաստվում է նոր «Ավատար» նկարահանել: Նա դեռեւս 2 տարի առաջ ասել էր, որ ֆիլմն անպայման շարունակություն է ունենալու, այժմ՝ պատրաստվում է միանգամից  3 մասից բաղկացած նախագիծ իրականացնել: Դերասանները զարմացած են այն բանից, թե ինչպես է Ջեյմսը կարողանալու հասցնել, աշխատել միաժամանակ 3 նախագծերի վրա: 57-ամյա ռեժիսորն ասել է, որ իր

Գործարք չի կնքվել

Հունիսի 27-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

«Խավիարը կոռոզիայի է ենթարկում ԵԽ-ն»

«Մթնոլորտը Եվրոպայի խորհրդում փոխվել է , եւ այս վտանգի հեղինակներից մեկը Ադրբեջանն է, որը կաշառում է միջազգային կառույցներին»,- հայտարարում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ  Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա, այս մասին խոսվել  է այսօր «Եվրոպայի դեմոկրատների եւ լիբերալների ալյանս» խմբի նիստում: Հիմնական առիթը եղել է Իրավական եւ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ երեկվա քննարկումը:

Դա կատարվել է ՀԱԷԿ-ի հարեւանությամբ

Հունիսի սկզբին հեղեղը ծածկել է Այգեգործական ընկերության հողատարածքները, որոնք հայկական ԱԷԿ-ից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում: Խափանվել է ոռոգման համակարգը: Հեղեղը սելավատարերից պոկել է բետոնի կտորներ եւ հեռացրել մի քանի մետր հեռու: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը եղավ դեպքի վայրում: Ջրով լցված նկուղներում, որտեղից ջուրը դեռ չէր ցամաքել, կուտակվել էր ոչ միայն աղբ, այլեւ

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 20-ամյակին նվիրված գագաթաժողով

Հունիսի 26-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը:  Գագաթաժողովին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Իր ելույթում նախարարի տեղակալը ընդգծեց անցած 20 տարիների ընթացքում կազմակերպության շրջանակներում համագործակցության

Դիմորդների 30,9%-ը «կտրվել » է հայոց պատմությունից

Այսօր պաշտոնապես հրապարակվել են քիմիա եւ հայոց պատմություն առարկաների  միասնական քննությունների արդյունքները: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, քիմիա առարկայից քննության էր մասնակցել  1455 դիմորդ, 56-ը բացակայել էր, հայոց պատմությունից մասնակցել էր 3026 դիմորդ, 240 բացակա է գրանցվել: Այսպիսով քիմիայի միջին միավորը կազմել է 10,8, մեկ հոգի 20 է վաստակել, «կտրվել» է 376

Սիրիահայերը բռնել են արտագաղթի ճանապարհը

Սիրիայում ստեղծված բարդ իրադրությունը ստիպում է տեղական հայ համայնքին մտածել Հայաստան տեղափոխվելու մասին:   Արփի Հարությունյան, Հայկուհի Բարսեղյան, Կովկաս  Կովկասյան լրատու #646 17-ը հունիսի, 2012թ.    Մեկ տարուց ավելի Սիրիայում տեւող իշխանություն-ընդդիմություն հակամարտության ու բախումների հետեւանքով առաջացած անհանդուրժողական մթնոլորտի պատճառով քրիստոնյա ազգային փոքրամասնություն ներկայացնող հայերից շատերը ստիպված լքում են այդ երկիրը: Սփյուռքի նախարարության տվյալով`վերջին մի

Բերդում վիրավորն անգիտակից, ծանր վիճակում է

Հուլիսի 27-ին Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում, 53-ամյա Վալենտին Սարգսյանը իր աներոջ տանը վիճաբանություն ունենալով` նռնակ է պայթեցրել, որի հետեւանքով ինքը, իր կինը, կնոջ ընկերուհին զոհվել են, վիրավորվել է կնոջ ընկերուհու ամուսինը: Բերդի հիվանդանոցից տեղեկացանք, որ 14- անց 30-ի սահմաններում, կրծքավանդակի եւ որովայնի հրազենային փակ վերքերով, անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 58-ամյա Բորիս Պետրոսյանը: Նրան տեղափոխել

Առաջին նախագահը հանդիպել է Ավստրիայի նախագահի հետ

Հունիսի 27-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները տարածաշրջանային քաղաքականության համատեքստում: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Պոստլը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:

Հայ մերկապարուհու տեսահոլովակը` «պարային մենամարտերով» (Տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատերերի աչքից չի վրիպել Youtube-ում վերջերս տեղադրված ուկրաինական շոուբիզնեսի ամենաքննարկվող զույգի` հայազգի մերկապարուհի, երգչուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) և երգիչ Վիտալի Կոզլովսկիի, նոր ամառային տեսահոլովակը: Երգը կոչվում է Потанцуй: Այն նկարահանելու համար ստիպված են եղել «ռինգ» դուրս գալ, որտեղ էլ ընթացել է «պարային մենամարտերը»: Մերկապարուհու մասին շատերը տեղյակ չէին, բայց նրա այցը Հայաստատն հանրաճանաչ դարձրեց

Հանրահավաքի մասնակիցներն ուղղում են Արամ Մանուկյանին` «Այդ 3-ը ոչ թե սոխակ, այլ կաչաղակ են» (Տեսանյութ)

«Այն, որ ԲՀԿ-ն այսօր կոալիցիա չկազմեց եւ այլընտրանքային դիրքորոշում ունի, ինչ-որ տեղ կարելի է  նաեւ ՀԱԿ-ի հաղթանակը համարել: Տեր-Պետրոսյանի աշնան ելույթից սկսվեց, որ ասաց` եթե միասնական ցուցակով գնա, կդառնա ստրուկ»,- երեկ ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները Aravot.am-ի հետ զրույցում կիսվեցին ԱԺ նիստերից եւ հետընտրական զարգացումներից ստացած իրենց տպավորություններով: Նրանց խոսքերով՝ եթե ԱԺ նիստերին ՀԱԿ-ի հարցադրումնրին ՀՀԿ-ականները որեւէ

Ինչու՞ չի բացահայտվում 70 անասունների թունավորումը

 2010թ. սեպտեմբերի լույս 4-ի գիշերը Իջեւան քաղաքի Մետաղագործների -58 հասցեում թունավորել են Գանձաքարի նախկին գյուղապետ Անաստաս Հակոբյանի 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուններին եւ 68 խոզերին` պատճառելով 5,5 միլիոն դրամի վնաս: Անաստաս Հակոբյանը շահերի պաշտպանության եւ աջակցության Իջեւանի կենտրոնին տեղեկացրել է, որ դեպքի մասին ինքը նույն օրը հաղորդել է ոստիկանության Իջեւանի բաժին, սակայն այդ օրը նրա

«Հանրային տարածքները մաս –մաս օտարվում են» (Տեսանյութ)

Բնապահպան ակտիվիստ Արփինե Գալֆայանի համոզմամբ, Երեւանի քաղաքապետարանն ու կառավարման մյուս մարմինները ոչ թե  քաղաքացու, այլ օլիգարխների շահերն են  պաշտպանում:  «Հանրային շահի պաշտպանություն ես չեմ տեսնում, ու հանրային շահ պաշտպանելու համար գոնե պետք է հարցնել հանրությանը՝ ինչ եք դուք ուզում, ինչը չի արվում»,-  Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ակտիվիստը: Ըստ նրա,  Հայաստանում մի քանի հոգով ու

Խոսրով Հարությունյան. «ՀԱԿ-ը շատ կուզենար ԲՀԿ-ի հետ համագործակցել»

«Սա քաղաքական հռչակագիր է, որի իրականացումը ստանձնում է  կառավարությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կառավարության ծրագիրն այսպես որակեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա նշեց, որ ըստ էության, միջազգային փորձն էլ չի հուշում, որ կառավարությունների ծրագրերում պետք է խորը տնտեսական վերլուծություններ կատարվեն: Խ. Հարությունյանը կարծում է, որ նման կառավարությանը կարելի է վստահել իր իսկ մշակած ծրագրի իրականացումը:Պարոն Հարությունյանը

ՀՀԿ փոխնախագահ. «Ես չեմ ուզում մտնել Գորիկ Հակոբյանի ու Օսկանյանի արանքը»

ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը Վարդան Օսկանյանի՝ «Սիվիլիթասի» շուրջ խնդիրների մասին ասաց, որ անմեղ մարդը պիտի գոռա, հայտարարություն անի, բայց ոչ պարտիզանի պես լռի: Aravot.am-ը այս առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է այս գնահատականի հետ: Նա պատասխանեց. «Քննություն է գնում: Ես չեմ ուզում մտնել Գորիկ Հակոբյանի ու Օսկանյանի արանքը: Խնդիրներ կան էլի: Դա իր

Հայաստանցի մեծահարուստը ամաչել է սիրտը Հայաստանում վիրահատել

Սրտաբան Շահեն Խաչատրյանն այսօր «Peoplemeter» մամուլի սրահում վստահեցնելով, որ մեր երկրում արդեն կան սրտի վիրահատության համար բաձրակարգ կլինիկաներ` անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, պատմեց, որ հայաստանցի մեծահարուստներից մեկը, այցելելով իրենց բուժհիմնարկ, երբ պարզել է, որ պետք է սիրտը վիրահատվի, համաձայնություն է տվել: Սակայն Շահեն Խաչատրյանն ավելի ուշ իմացել է, որ այդ մարդը Փարիզում է վիրահատվել ու դժգոհ

Քաղաքապետը պատմում է, թե ինչո՞ւ Աբովյան փողոցում Գագիկ Բեգլարյանի եղբորը սրճարան բացելու թույլտվություն տվեց (Տեսանյութ)

Մաշտոցի այգում՝ նախկին կրպակների տեղում մշակութային կենտրոն է ստեղծվել ու առաջիկա օրերին էլ բացումն է լինելու: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ մասնակցելու է բացմանը: Մեր հարցին, թե ինքը որպես քաղաքապետ չէ՞ր նկատել, որ այգում նախատեսված կրպակների տեղադրումը հարմար չէր, թե՞ միայն նախագահ Սերժ Սարգսյանի հետ զբոսանքից հետո հասկացավ, պարոն Մարգարյանը պատասխանեց.

«Ռուբեն Հայրապետյաններն են որոշում՝ պատժել, ծեծել, փրկել, թե՞ չփրկել». Հրանուշ Խառատյան

«Հարսնաքարում» մեր հասարակության մեջ ընդունված փոխհարաբերությունների նորմերը կիրառվեցին, այսինքն՝ այսօր ես տեր եմ, հետեւաբար՝ կարող եմ այսպես վարվել»,- «Հարսնաքարի» դեպքի վերաբերյալ այս գնահատականը տվեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա ձեւակերպմամբ՝ սխալ է, երբ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ հասարակության եւ իշխանության կողմից խորը հարգանքի արժանացած մարդու «Հարսնաքարում», տեղի են ունենում երեւույթներ, ինչի հետ կապված մեկ այլ ՀՀԿ

Գավառի տարածաշրջանում աղվեսներն ապրում են խոպանչիների տանիքներում

Գավառի տարածաշրջանի գյուղերում այս տարի աղվեսները նկատելիորեն շատացել են: Աղվեսները ոչ միայն հաճախ են հայտնվում գյուղամիջում, այլեւ` մշտական բնակություն են հաստատել համայնքներում: Սարուխան, Լանջաղբյուր եւ Նորատուս գյուղերի եզրային հատվածներում աղվեսների այցելություններն անսովոր չէին, բայց այս տարի աղվեսները ոչ միայն շատացել են, այլեւ հաստատվել են տների բակերում ու տանիքներում: Սարուխանի բնակչուհի Օֆելյա Գսպոյանը «Առավոտի» հետ զրույցում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031