Օրվա լրահոսը

Ունիվերսալ մարտերի Եվրոպայի առաջնություն

Ռուսաստանի Մադին քաղաքում հոկտեմբերի 22-ից 27-ն ընթանում է Ունիվերսալ մարտերի Եվրոպայի առաջնությունը՝ կանանց և տղամարդկանց միջև: Հիշեցնենք, որ հայ մարզուհի Աննա Բադալյանը այս տարի արդեն հռչակվել է հին աշխարհամասի 18- 20 տարեկանների առաջնության հաղթող և  Եվրոպայի չեմպիոն հռչակվել նախ «Թեթև ունիվերսալ մարտ» կարգում, ապա՝ «Ունիվերսալ մարտում»: «Ունիվերսալ մարտը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու

Watford Observer. «Հայազգի երգահանը բանակցություններ կվարի Կոլումբիայի նախագահի հետ»

Երգահան Վարդան Մելքոնյանը մյուս ամիս կմեկնի Կոլումբիա` նախագահ Խուան Մանուել Սանթոսին հանդիպելու, որպեսզի կոչ անի ավելի շատ հոգ տանել երկրի 50 տարվա հակամարտության պատճառով անտուն մնացած երեխաներին: Հայտնում է «Վաթֆորդ օբսերվեր» թերթը: Փողոցային երեխաների կոնսորցիումի հովանավոր և փողոցային երեխաների հարցերով ՄԱԿ-ի դեսպան Վարդան Մելքոնյանի այցի համար ընտրված ժամանակը համընկնում է անցած շաբաթ Օսլոյում սկսված Կոլումբիայի

Զոհրապ Մնացականյան. «Մեր հարաբերությունները Եվրոպայի հետ երկարաժամկետ են»

Այսօր ԵՊՀ-ում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանը «Հայաստան -Եվրամիություն համագործակցություն. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով դասախոսություն կարդաց: Մնացականյանը ներկայացրեց, թե ինչ գաղափարախոսական շրջանակի մեջ է իրականացվում Հայաստանի քաղաքականությունը Եվրամիության մեջ եւ կիրառական դաշտում ինչ գործիքներ է օգտագործվում, որպեսզի կարողանանք ապահովել այդ գաղափարախոսության իրականացումը: «Երբ խոսում ենք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին, կառաջարկեմ հիմնվել 2 հիմնարար սյուների վրա:

Վահրամ Մարգարյանը ազատվելով՝ ուղեւորվում է դեպի գերեզմանատուն

  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց Բորիս Հակոբյանի եւ Վահրամ Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Բորիս Հակոբյանը մեղավոր ճանաչվեց անցյալ տարվա օգոստոսի 2-ին Խաչիկ Գալոյանի սպանության համար եւ դատապարտվեց 11 տարվա  ազատազրկման: Նրա պատժի կրման սկիզբը համարվեց անցյալ տարվա օգոստոսի 14-ից: Վահրամ Մարգարյանը (Գուրգեն Մարգարյանի եղբայրը) անմեղ

Առաքել Մովսիսյանը (Շմայս) «Գեներալի աղջիկը» չի դիտում. «Վսյո, փակի դուռը, Ալիկ Հարությունյանը լրիվ ճիշտ ա»

ԱԺ-ն երկու օր շարունակ բուռն քննարկեց  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2011-ի հաշվետվությունը: Պատգամավորները խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանից պարզաբանումներ էին պահանջում գովազդների, սերիալների, եթերի որակի հետ կապված: Ուստի Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ինքը Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող սերիալները դիտո՞ւմ է, օրինակ՝ «Գեներալի աղջիկը», եւ առհասարակ ի՞նչ հաղորդումներ է դիտում: Առաքել Մովսիսյանը հարցը մի քանի անգամ

«Մարդիկ քայլում են, որպեսզի օգնեն հիվանդներին»

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի համար շաբաթ օրն անցկացված 7-րդ «Կյանքի քայլք 2012» ամենամյա քայլաթոնի (walkathon) ընթացքում ավելի քան 250 մարդ հավաքել է մոտ 50,000 դոլար: Հայտնում է «Գլենդել նյուզ թերթը»: Ոսկրածուծի դոնորներ փնտրող հիվանդների մասին իրազեկությունը բարձրացնելու 6K քայլքը սկսվել է Գլենդելի մեմորիալ հիվանդանոցից, շարունակվել մինչև հայկական դեսպանատան մոտ և վերադարձել հիվանդանոց: Ըստ ռեեստրի կայքի,

Լեւոն Իգիթյանը՝ Կարինե Հակոբյանին. Не будите зверя

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանն ու հասարակական գործիչ Կարինե Հակոբյանն այսօր «Հայելի» ակումբում բանավիճեցին Երեւանում անցկացվող զանգվածային միջոցառումների, արձանների հանդեպ վերաբերմունքի եւ այլ թեմաներով: Ընդ որում, Կարինե Հակոբյանի՝ ինտրիգ պարունակող հարցադրումները մի պահ այնքան զայրացրին Լեւոն Իգիթյանին, որ սաստեց. «Не будите зверя»: Տիկին Հակոբյանը կարծում է, որ խրախճանքներ ենթադրող զանգվածային միջոցառումներ Երեւանին հարկավոր չեն «Հիշեք Հռոմի խրախճանքները եւ Հռոմի

Սիրո պատմություն, որը ցնցել է բոլորին ու ողջ համացանցը

Ամերիկացի Թայլոր Մորիսը Աֆղանստանի պատերազմի ժամանակ զրկվել է ձեռքերից ու ոտքերից: Սակայն այս դժբախտությունը ոչինչ չի փոխել իր և իր սիրելիի՝ Դանիելի, կյանքում, ավելին՝ նրանք ավելի են կապվել միմյանց: Հոգեբանական բարդույթները հաղթահարելուն ու արհեստական վերջույթների միջոցով նորից ոտքի կանգնելուն Մորիսին օգնել են սիրելին ու հարազատները: Պատահարի առաջին իսկ օրվանից Դանիելը ոչ մի քայլ չի հեռացել

Պաշտպան Շուշանյան. «Պետական մեքենան լծված է կեղծ փաստաթղթեր սարքելու գործին»

Վատ ավանդույթ է դարձել, որ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության երեքշաբթի օրվա նիստերը սկսվում են ուշացումով: Դրա պատճառն այն է, որ նախատեսված ժամին` ժամը 11-ին, ամբաստանյալները ոստիկանության կողմից Երեւանից Իջեւան տեղափոխված չեն լինում: Նախորդ նիստերից մեկում դատավոր Սամվել Մարդանյանը հայտարարեց, որ ինքն այդ կապակցությամբ զրույց է ունեցել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի հետ, որ վերջինս

ԳԱԱ նախագահ. Գիտնականների գեղեցիկ գաղափարները երբեմն օգտագործվում են շահադիտական նպատակներով

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ընթանում է «Գլոբալ անվտանգության կոնտեքստում գիտության պատասխանատու կառավարումը. ինչպե՞ս բարձրացնել պատասխանատվության գիտակցումը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գիտախորհրդատվական կոմիտեն: Գիտաժողովի աշխատանքները կընթանան հետեւյալ ուղղություններով` «Գիտության պատասխանատվության առաջընթացը միջուկային սեկտորում», «Գիտության պատասխանատվության առաջընթացը կենսատեխնոլոգիական սեկտորում», ինչպես նաեւ` կլինեն դասախոսություններ ուսանողների համար: Ողջույնի խոսքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց,

ՏՏ ոլորտն ուզում է ազատվել շահութահարկից

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ անցկացրեց «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում: Նիստում ներկայացված ուշագրավ հարցերից էր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Վահան Հովսեփյանի զեկույցը: Ըստ այդմ, ՏՏ ոլորտի պատասխանատուներն ուզում են ամբողջությամբ ազատվել շահութահարկից, որպեսզի կարողանան արտերկրում իրենց կադրերին վերապատրաստելու համար գումարներ տրամադրել հենց ազատված հարկային միջոցներից. հատկապես, որ այդ ոլորտում

«Մի հատ «ok»-ը գիտեք, ինչպես է գովազդի հեղինակությունը բարձրացնում»

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի գնահատմամբ, լեզվական առումով, ընդհանուր առմամբ, հայկական գովազդները ճիշտ, ընդունելի հայերենով են: «Մյուս կողմից, օտարալեզու գովազդներ էլ կան՝ հայերեն մանրատառ մակագրությամբ:Ասում են՝ հայերեն հնչեց, իրականում չհնչեց, այլ՝ գրվեց, ու փաստորեն, անդադար լսում ենք օտար լեզվով գովազդ: Սա մերժելի է ու իրականում օրենքի խախտում: Եվ հայ հեռուստադիտողի շահի ոտնահարում», – այսօր «Արմատ» ակումբում դժգոհեց

Վազգեն Խաչիկյանը չի ընդունում մեղքը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել: Ըստ Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանի՝ դա պաշտպանության գործելաոճ է: «Նա կարող է էս փուլում հրաժարվել ցուցմունք տալուց, դեռ որևէ նորություն չկա, քննչական գործողություններ չեն կատարվել: Պարոն Խաչիկյանը հիմա գտնվում է Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում:

Վահրամ Մարգարյանի եւ Բորիս Հակոբյանի գործով մեղադրողը պատժաչափ է առաջարկել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ) մեղադրական ճառով այսօր հանդես եկավ Կենտրոն համայնքի դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը: Անցյալ տարվա օգոստոսի 2-ին գործարար Խաչիկ Գալոյանի սպանության գործով մեղադրվող 57-ամյա Բորիս Հակոբյանի համար նա միջնորդեց 12 տարվա ազատազրկում, իսկ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքը պաշտպանելով, նա մյուս ամբաստանյալի՝ Վահրամ Մարգարյանի (Գուրգեն Մարգարյանի

«Զվարթնոցը» թույլատրեց «Արմավիա»-ի Երեւան-Մոսկվա 512 չվերթի իրականացումը

«Զվարթնոցի» եւ «Արմավիա» ավիաընկերության բանակցությունների արդյունքում քիչ առաջ օդանավակայնի կողմից թույլատրվել է ավիաընկերության Երեւան–Մոսկվա 512 չվերթի սպասարկումը: Նշենք, որ այսօր առավոտվանից մի խումբ ուղեւորներ անհույս սպասում էին իրենց թռիչքին, սակայն օդանավակայանը չէր սպասարկում «Արմավիա»-ին` նրա կուտակած 3 միլիոն 300 հազար դոլար պարտքի պատճառով: Օդանավակայանի պատասխանատուները պնդում էին, որ ավիաընկերությունն այս էլ որերորդ անգամ խախտում է

Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակը եւ հայաստանաքամ եղած Ավետ Բարսեղյանը (երգի ձայնագրությունը եւ տեսանյութ)

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տրդատ 2-րդ» սրահում երգչուհի Սոֆի Մխեյանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ «Հայաստանի երգը»: Երգչուհին հայտնեց, որ տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում էր անել սեպտեմբերի 21-ին, սակայն եղանակային պայմանները թույլ չտվեցին 7-օրյա նկարահանումներն ավարտին հասցնել սահմանված ժամկետում. «Պահը հասունացել էր եւ Հայաստանին նվիրված երգ ծնվեց իմ մեջ: Հասկացա, որ հայրենիք եւ Հայաստան հասկացությունները կարող եմ

Քաղաքական իրավիճակի հետ կապված առողջապահության նոր օրենքը տանում-բերում են, բայց ծանր վիճակով հիվանդանոց տեղափոխված մարդը հոգեբանի կարիք ունի

Սթրեսները, սոցիալ-տնտեսական վատ պայմանները սրտի հիվանդությունների հիմնական պատճառն են: Եթե տարիներ առաջ 40 տարեկանում սրտի կաթված տանելը համարվում էր շատ երիտասարդ, այսօր արդեն 20-25 տարեկան երիտասարդներն են մահանում սրտի կաթվածից: Ճիշտ է, բժիշկների հավաստմամբ, մահացությունը նվազել է, բայց հիվանդության երիտասարդացումն այսօր լուրջ սպառնալիք է մեր երկրի համար: Այսօր «Հենարան» ակումբում հոգեբան Կարինե Նալչաջյանը եւ Եվրոպական

Արմեն Աշոտյան. «Հատուկ դպրոցներում հայտնվում է սոցիալապես անապահով երեխա»

ԱԺ նիստում քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է մինչեւ 2022 թվականը Հայաստանում ներդնել համընդհանուր ներառական կրթություն: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը օրինագիծը ներկայացնելիս ասաց. «Սա չի նշանակում, թե հատուկ դպրոցները վերանալու են: Հատուկ դպրոցները Հայաստանում չեն կարող վերանալ: Այսօր կա խնդիր, երբ հատուկ դպրոցում հայտնվում է այդպիսի դպրոցի կարիք չունեցող երեխա:

Վարդան Ղուկասյանի գրասենյակը՝ «Չայկայի» պատմության մասին. «Այդ զրպարտությունների համար պատիվ ենք պահանջելու»

Ի պատասխան մամուլում և էլեկտրոնային  լրատվամիջոցներում վերջերս շրջանառության մեջ  դրված  լուրերի՝  կապված Գյումրու քաղաքապետարանին պատկանող  ՛՛Չայկա՛՛  մակնիշի ավտոմեքենայի  իբր անհետացման հետ,   հարկադրված ենք  պարզաբանելու, որ 1959 թվականին արտադրված  ՞Չայկա՞  մակնիշի  ավտոմեքենան դեռևս 1999 թվականին, երբ քաղաքի ղեկավարումը ստանձնեց Վարդան Ղուկասյանը, գրանցված էլ չէր որպես  համայնքապատկան գույք: Մինչդեռ  մեքենայի անձնագիրը  վաճառված էր  Գյումորւ  քաղաքապետարանում այսօր վերստին 

ՀԿ-ների հայտարարությունը «Պառադա» ֆիլմի ցուցադրման խափանման հետ կապված

Հայաստանի Հանրապետության Կառավարություն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Հասցե` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, Երևան 0010 Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն Պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային Հասցե` 21 Ֆրիկի փողոց, Երեւան 0002  Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին Հասցե` Չարենցի փողոց 29, Երևան 0025   Արդեն իսկ երրորդ վայրը ևս` Կոնգրես

Independent. «Շարքային զոհերը չնկատվեցին Բեյրութի վերջին մեծ աղմուկի մեջ»

Ամենախիզախ մարդը` երիտասարդ հայը` Ջոզեֆ Սարգսյանը, ում կինը` Ժորժետ Սարգսյանը, զոհվեց անցած ուրբաթ, երեկ կանգնեց Պուրճ Համուտի եկեղեցում: Գրում է «Ինդեփենդենթ» թերթը` անդրադառնալով անցած շաբաթ Բեյրութում տեղի ունեցած պայթյունին: «Չեմ կարող ձեզ պատմել… Նա իմ կյանքի կեսն է: Աղջիկս է գետնից նրան վերցրել, նա գրկած տարել է նրան, որովհետև շտապօգնության մեքենա այնտեղ չկար, ու իր

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանի հուղարկավորության առիթով

«Լեր հաւատարիմ մինչև ի մահ և տաց քեզ զպսակն կենաց»: (Հայտն. Բ 10)             Սգակիր հոգևոր եղբայրներ, բարեպաշտ ժողովուրդ, Այս տխուր օրը վշտալի սրտով աղոթք ենք բարձրացնում առ Աստված Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հոգու հանգստության և խաղաղության համար: «Լեր հաւատարիմ մինչև ի մահ և տաց քեզ զպսակն կենաց»: Մեր Տիրոջ այս

Երևանի քաղաքապետարանը «Popok» զովազդի միջազգային փառատոնի աջակից

Այս տարի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ է անցկացվելու Հայաստանի գովազդային հանրության նախաձեռնած «Popok» զովազդի միջազգային փառատոնը: 15 պետությունների հեղինակավոր ընկերություններ հոկտեմբերի 25-ից 27-ը մրցելու են 6 հիմնական անվանակարգերում, որոնց այս տարի ավելացվել է նաև «Գիրք» անվանակարգը՝ 2012 թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ. կազմակերպիչները հատկանշում են, որ մինչ օրս ոչ մի գովազդային փառատոնում նման անվանակարգ

«Ինչո՞ւ ենթարկվել ու հեռանալ»

«Մեր շարժումը ուսանողական, գաղափարական է եւ որեւէ քաղաքական ուժի կողմից չի ուղղորդվում: Այն հիմնված է մեր գաղափարները կիսող ուսանողների էնտուզիազմի վրա»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ո՞ր ուժերն են կանգնած շարժման թիկունքում, ասաց «Հայաստանը Եվրոպայում» համահայկական ուսանողական շարժման հիմնադիր խորհրդի անդամ Վրույր Թադեւոսյանը: Մեր զրուցակցի պարզաբանմամբ, ԵՊՀ մի խումբ ուսանողներ երկար պրպտելով հանգել են այն

Փողերի լվացում դեպքը տեղի չի ունեցել: Նվիրաբերողի պատասխանը դեռ չկա

Առանձնապես խոշոր չափերի հասնող փողերի լվացում Վարդան Օսկանյանին վերագրված այս մեղադրանքը իրավական հիմքերից զուրկ լինելը մենք դիտարկել ենք «Առավոտ» օրաթերթի  24.07.2012թ. համարում՝ «Սպասենք ամերիկյան կողմի դիրքորոշմանը» խորագրով եւ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը չկա: Բացի դա, այդ հանգամանքը արտահայտված է հենց միջնորդագրում: Բանը նրանում է, որ երբ հրապարակվեց Վարդան Օսկանյանի նկատմամբ փողերի լվացում հատկանիշներով հարուցված քրեական գործի

Դեղերի հաշվով վարչապետը փոշմանե՞լ է

ՀՀ քաղաքացիների անվտանգության հաշվին հայաստանյան դեղերի շուկան փորձարկումների ենթարկելուց հետո կառավարությունը եկել է այն համոզման, որ դեղերի նկատմամբ ազատ շուկայական գործիքներ կիրառելու պրակտիկան անարդյունավետ է: Մոտ մեկուկես տարի առաջ ՀՀ կառավարությունը դեղերի շուկան ազատականացնելու, ազգաբնակչության համար դեղերի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիությունն ապահովելու նպատակով դեղերի շուկան ազատականացրեց: Այսինքն՝ կարգի փոփոխությունը թույլ էր տալիս անսահմանափակ քանակությամբ տարբեր

Հայաստանում ժողովրդագրական կառուցվածքը դեֆորմացված է

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գնահատմամբ՝ «Համերկրացիներ» ծրագրի փակմամբ Ռուսաստան մեկնող մեր հայրենակիցները կզրկվեն քիչ թե շատ բարեկեցիկ, սոցիալապես եւ իրավականորեն պաշտպանված լինելու հնարավորությունից՝ այն դեպքում, երբ նրանք միեւնույն է՝ արտագաղթելու են: Իսկ «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ Գեւորգ Պողոսյանը կարծում է, որ «Համերկրացիներ» ծրագիրն, այնուամենայնիվ, վտանգավոր է մեզ համար, քանի որ այն ոչ թե միգրացիոն, այլ վերաբնակեցման

«Խ. Քոքոբելյանի կողմից անբարոյականություն է մնալ պատգամավոր»

Զարուհի Փոստանջյանը՝ «Ազատ դեմոկրատների» նախագահի մասին Երեկ, ըստ էության, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները պաշտոնապես հայտարարեցին քաղաքական ապահարզանի մասին: Պատգամավորական մանդատները վայր դնելու մասին չկատարված պայմանավորվածությունը հանգեցրեց մի վիճակի, որ այժմ «Ժառանգություն» խմբակցությունում «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը խմբակցության կազմում կմնան միայն ֆորմալ եւ այլեւս չեն ներկայացնի խմբակցության տեսակետը: Երեկ այս իրողությունը

Հերթական «թղթի շերեփը»

Հրապարակախոս Միխայիլ Լեոնտեւը, որն, ինչպես հայտնի է, փոքր-ինչ ծայրահեղացված ձեւով արտահայտում է Ռուսաստանի ղեկավարության տեսակետը, որոշել է անդրադառնալ Հայաստանին: Անդրադարձի տոնայնությունը կոպիտ է, վիրավորական եւ արհամարհական՝ դուք առանց Ռուսաստանի զրո եք, մի՛ փորձեք Եվրասիական միության մեջ չմտնել: Կան նաեւ փաստացի անճշտություններ, օրինակ՝ Հայկական ատոմակայանը փակել է Նիկոլայ Ռիժկովի կառավարությունը՝ տեղական ոչ մի ուժ ի զորու

Օգնեցին սոցիալապես անապահով երեխաներին

Տարբեր երկրներից մի շարք երիտասարդներ համախմբվել էին միևնույն գաղափարի շուրջ` օգնել սոցիալապես անապահով երեխաներին, աջակցել նրանց` սովորեցնելով իրենց ազգային պարերը, երգերը և խաղերը: Միջոցառումը կազմակերպել էր «Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնը» Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին մասնակիցներ Սլովակիայից, Հունգարիայից, Վրաստանից և բնականաբար Հայաստանից: Միջոցառումը ի սկզբանե պլանավորվածի պես անցկացվեց 7 օր` հոկտեմբերի 10-17-ը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031