Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում ամենատարածված անունը եւ այլ հետաքրքիր փաստեր

Հունիս 27,2012 17:01

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ալկոհոլի հետևանքով մահվան ելքով ավտովթարների 75%-ը տեղի է ունենում կեսգիշերից մինչև ժամը 3-ը ընկած ժամանակահատվածում:

1874 թվականին հայտնագործվեց աշխարհում առաջին լվացքի մեքենան` ամերիկացի գիտնական Վիլյամ Բլեկարոունի կողմից՝ որպես նվեր իր կնոջը ծննդյան օրվա առթիվ:

Առավոտյան արթնանալու եւ թարմ լինելու համար ավելի օգտակար է մեկ հատ խնձորը, քան` մեկ բաժակ սուրճը:

Մեկ հատ «Rolls Royce» մակնիշի ավտոմեքենա հավաքելու համար ծախսվում է մոտ 6 ամիս, իսկ «Rolls Royce»-ների ամենամեծ քանակությունը Հոնկոնգում է:

Աշխարհում ամենատարածված անունը Մուհամեդն է: Բնականաբար դա կապված է իսլամական աշխարհի Մուհամեդ մարգարեի հետ:
Անդրանիկ Ջալալյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930