Օրվա լրահոսը
ՀՀԿ փոխնախագահ. «Ես չեմ ուզում մտնել Գորիկ Հակոբյանի ու Օսկանյանի արանքը»
ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը Վարդան Օսկանյանի՝ «Սիվիլիթասի» շուրջ խնդիրների մասին ասաց, որ անմեղ մարդը պիտի գոռա, հայտարարություն անի, բայց ոչ պարտիզանի պես լռի: Aravot.am-ը այս առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է այս գնահատականի հետ: Նա պատասխանեց. «Քննություն է գնում: Ես չեմ ուզում մտնել Գորիկ Հակոբյանի ու Օսկանյանի արանքը: Խնդիրներ կան էլի: Դա իր
Հայաստանցի մեծահարուստը ամաչել է սիրտը Հայաստանում վիրահատել
Սրտաբան Շահեն Խաչատրյանն այսօր «Peoplemeter» մամուլի սրահում վստահեցնելով, որ մեր երկրում արդեն կան սրտի վիրահատության համար բաձրակարգ կլինիկաներ` անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, պատմեց, որ հայաստանցի մեծահարուստներից մեկը, այցելելով իրենց բուժհիմնարկ, երբ պարզել է, որ պետք է սիրտը վիրահատվի, համաձայնություն է տվել: Սակայն Շահեն Խաչատրյանն ավելի ուշ իմացել է, որ այդ մարդը Փարիզում է վիրահատվել ու դժգոհ
Քաղաքապետը պատմում է, թե ինչո՞ւ Աբովյան փողոցում Գագիկ Բեգլարյանի եղբորը սրճարան բացելու թույլտվություն տվեց (Տեսանյութ)
Մաշտոցի այգում՝ նախկին կրպակների տեղում մշակութային կենտրոն է ստեղծվել ու առաջիկա օրերին էլ բացումն է լինելու: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ մասնակցելու է բացմանը: Մեր հարցին, թե ինքը որպես քաղաքապետ չէ՞ր նկատել, որ այգում նախատեսված կրպակների տեղադրումը հարմար չէր, թե՞ միայն նախագահ Սերժ Սարգսյանի հետ զբոսանքից հետո հասկացավ, պարոն Մարգարյանը պատասխանեց.
«Ռուբեն Հայրապետյաններն են որոշում՝ պատժել, ծեծել, փրկել, թե՞ չփրկել». Հրանուշ Խառատյան
«Հարսնաքարում» մեր հասարակության մեջ ընդունված փոխհարաբերությունների նորմերը կիրառվեցին, այսինքն՝ այսօր ես տեր եմ, հետեւաբար՝ կարող եմ այսպես վարվել»,- «Հարսնաքարի» դեպքի վերաբերյալ այս գնահատականը տվեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա ձեւակերպմամբ՝ սխալ է, երբ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ հասարակության եւ իշխանության կողմից խորը հարգանքի արժանացած մարդու «Հարսնաքարում», տեղի են ունենում երեւույթներ, ինչի հետ կապված մեկ այլ ՀՀԿ
Գավառի տարածաշրջանում աղվեսներն ապրում են խոպանչիների տանիքներում
Գավառի տարածաշրջանի գյուղերում այս տարի աղվեսները նկատելիորեն շատացել են: Աղվեսները ոչ միայն հաճախ են հայտնվում գյուղամիջում, այլեւ` մշտական բնակություն են հաստատել համայնքներում: Սարուխան, Լանջաղբյուր եւ Նորատուս գյուղերի եզրային հատվածներում աղվեսների այցելություններն անսովոր չէին, բայց այս տարի աղվեսները ոչ միայն շատացել են, այլեւ հաստատվել են տների բակերում ու տանիքներում: Սարուխանի բնակչուհի Օֆելյա Գսպոյանը «Առավոտի» հետ զրույցում
Ըստ Խ. Հարությունյանի՝ վայրենություն է մարդուն մինչև մեռնելու աստիճան ծեծելը
Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպին: Նա, դատապարտելով կատարվածը՝ համաձայնեց այն կարծիքին, որ կատարվածը ոչ թե ծեծկռտուք կամ միջադեպ է, այլ այն ձեռնոց էր՝ նետված հանրությանը: Խ. Հարությունյանը վրդովվեց. «Պարզապես վայրենություն է մարդուն մինչև մեռնելու աստիճան ծեծելը»: Իսկ այն հարցին, արդյոք անհրաժեշտ չէ°, որ հենց ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը պատժվի,
Կառավարությունը միլիոններ կտա՞ սրտի վիրահատության համար (Տեսանյութ)
Սրտաբան Շահեն Խաչատրյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե հաշվի առնելով, որ ազգաբնակչության մոտ 30 %-ն ունի սրտանոթային լուրջ խնդիրներ, իսկ այդ հիվանդության բուժումը, վիրահատությունը միլիոններ արժեն, որքանո՞վ է իրատեսական ՀՀ կառավարության նոր ծրագրում` իշխանությունների տված այն խոստումը, թե «պետությունը ցանկացած քաղաքացու համար, երաշխավորելու է սրտի անհետաձգելի վիրահատությունը», սրտաբանի պատասխանը՝ տեսանյութում. Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Էշթոնը ողջունում է 9 ընդդիմադիրների ազատ արձակումը Ադրբեջանում
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունել է հունիսի 22-ին Ադրբեջանում 9 ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը։ Էշթոնի հայտարարությունում, որը տարածել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակությունը, մասնավորապես, ասված է. – «Ես մեծ գոհունակությամբ ողջունում եմ հունիսի 22-ին 9 քաղաքական ակտիվիստների ազատ արձակումը։ Դա դրվատանքի արժանի քայլ է Ադրբեջանի կողմից` երկրում քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ապահովման իր
Արտագաղթողները փրկվե՞լ են ինքնասպանությունից
Այսօր երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խոսեցին սպանությունների, ինքնասպանությունների աճի ու դրանց վերաբերյալ հասարակության ընկալման, արձագանքի մասին: Խառատյանի ձեւակերպմամբ՝ ինքնասպանությունները, մանկապղծություններն ու դաժանությունները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, եւ այս երեւույթի մասին հիմնավոր խոսելու պրոբլեմ կա, պատճառը՝ խնդրի վերաբերյալ պատշաճ հետազոտություն չունենալն է: «Պատկան մարմինների ուշադրությանն եմ հրավիրում, ի վերջո պետք
Թումանյանի տան բանալիները հանձնվեցին Վիրահայոց թեմի առաջնորդին (Տեսանյութ)
«Ամիսներ առաջ մտահոգությունների առիթ տված Թումանյանի թբիլիսյան բնակարանի հարցն արդեն լուծված է՝ խնդրով հետեւողականորեն զբաղվողների շնորհիվ: Գյումրու քաղաքապետը, ինչպես եւ խոստացել էր, 145.000 ԱՄՆ դոլարով գնեց բնակարանի մի հատվածը, որի հետագա ճակատագիրը տնօրինելու է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը»,-այսօր, «Պոստ Սկրիպտում» ակումբում հայտնեց ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը՝ Թումանյանի տան բանալիները հանձնելով Վիրահայոց թեմի
Նաիրա Զոհրաբյան. «Ես ադրբեջանական այդ դասագրքերի միջազգային փորձաքննություն եմ պահանջելու»
«Ժողովրդավարության վիճակը Եվրոպայում» եւ «Ժողովրդավարությունը վտանգի ներքո է. քաղաքացիների եւ պետության դերն այսօր»՝ այսպես էին կոչվում ԵԽԽՎ-ում այսօր հրապարակված այն զեկույցները, որոնց միացյալ քննարկման ընթացքում ելույթ ունեցավ Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ներկայացնում ենք նրա ելույթը. « Վերջին տարիներին ես չեմ հիշում ԵԽԽՎ որեւէ նստաշրջան, երբ մենք անդրադարձ չանենք Եվրոպայում ժողովրդավարության վիճակին, ժողովրդավարության ճգնաժամին,
Հավատացե՛ք, որ փոխելու՛ ենք
ՖԲ-ում գործող՝ «Իրազեկ և կողմնորոշված սերունդ» խումբը ԱԺ-ի ընտրություններից ամիսներ առաջ քարոզարշավ ծավալեց, պահանջելով Հայաստանի իշխանություններից՝ վերականգնել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, սակայն դա ոչ միայն անտեսվեց, այլ իր հետ բերեց խիստ աղետալի հետեւանքներ, թե՛ բուն ընտրությունների արդյունքների վրա, թե՛ պատճառ հանդիսացավ, որպեսզի ճակատագրի բերումով Սփյուռքում ապրող միլիոնավոր հայորդիներ հիասթափվեն և օտարվեն սեփական Հայրենիքից:
Մանրամասն արձագանք ապատեղեկատվությանը
Դատաիրավական բարեփոխումները սկսում են մեկ մարդու գործով պետական մարմնի իրավաչափ գործողություններից: Այդ մարդը տվյալ դեպքում Վարդանուշ Թովմասյանն է: Անտեսելով Պաշտպանի օրենքի տառից բխող հիմնավոր պնդումները վարկաբեկելու Արդարադատության նախարարության անհաջող փորձերը՝ ստորև ներկայացնում ենք նախարարության կողմից մարդու իրավունքի խախտման հանգամանքները՝ ավելի մանրամասն: Նախարարության պնդումը. ԴԱՀԿ ապահովող ծառայությունը անձի դիմումը ստանալու պահից ոչ թե անհապաղ, այլ
Կաթողիկոսը պետք է ամուսնացած լինի
Ես ավելի քան վստահ եմ, որ եթե ամուսնացյալ քահանայի համար փակ չլինի թեմակալ առաջնորդ կամ կաթողիկոս ընտրվելու ճանապարհը, ապա շատ շուտով կուսակրոնությունը անցյալում կմնա եւ Հայ եկեղեցու պատմության մեջ իր պատվավոր տեղը կունենա: Պարզապես պետք է ինքնամաքրվել ու օրինավոր ընտանիք ունեցողի համար կաթողիկոս ընտրվելու ճանապարհը չփակել, դրանով որեւէ կերպ չի խախտվում Սրբազան Ավանդությունը:
Ինչո՞ւ է ՀԱԿ-ը ուզում ստեղծել նոր ուժային կենտրոն
«Հայելի» ակումբում լրագրողները Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցին, թե ինչու է ՀԱԿ-ը ուզում ստեղծել նոր ուժային կենտրոն, սա չի՞ նշանակում, որ որպես քաղաքական ուժ Կոնգրեսը սպառել է իրեն՝ նա պատասխանեց. «Դուք ինձ ճիշտ չեք ընկալել: Պետք է ՀԱԿ-ը նախաձեռնի նոր ուժային կենտրոն ստեղծել, որի մեջ թե կմտնեն «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն՝ դա ուրիշ հարց է: Ոչ թե ՀԱԿ-ը
«Միլանոյի» հայցը հասավ Եվրադատարան
Աբովյան փողոցում նախկինում գործող «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանն այլևս հույս չունի արդարություն գտնել Հայաստանի դատական ատյաններում և վերջերս դիմել է Մարդու իրավուքնենրի եվրոպական դատարան: Նա վիճարկում է «հանրային գերակա շահի» անվան տակ իր սեփականությունը օտարելու Կառավարության որոշումը։ Հիշեցնենք, որ խանութի տարածքը նրա ձեռքից վերցվեց 2009-ին, սակայն այս տարիներին պետությունն այդտեղ ոչ մի հանրօգուտ ծրագիր
«Ես դարձել եմ անարդար դատավորների զոհ»
«Պահանջում եմ այս վճիռները քննարկվի արդարադատության խորհրդի կողմից: Պատասխանատու եմ իմ ամեն մի բառի համար, իմ թվարկած փաստերը իրականությանը չհամապատասխանելու դեպքում անձամբ խնդրելու եմ ՀՀ գլխավոր դատախազին հանձնարարել իմ նկատմամբ՝ որպես սուտ մատնություն եւ հայտարարություն տվողի, հարուցել քրգործ եւ ինձ ենթարկել քրեական պատասխանատվության, պայմանով՝ մասնագիտական համապատասխան անկողմնակալ ստուգումներ կատարելուց հետո»,- ասում է նախկին դատախազ Հովիկ
Արմեն Աշոտյան. Քաղաքականը կրթականի հետ չեմ խառնում
Այսօր ՀՀԿ պատվիրակությունը կուսակցության փոխնախագահ եւԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ, մասնակցությամբ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանի եւ ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանի, մեկնում է Կազան՝ մասնակցելու «Եվրասիական միություն. ամբիցիաներ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով միջազգային «կլոր սեղանին»: Միջոցառումը, որ կկայանա հունիսի 28-29-ին, կազմակերպում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ եւ ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հովանու
Նախկին դատախազից կես միլիոն են պահանջում «Առավոտի» իր հոդվածի համար
Հովիկ Հախվերդյանն անցյալ տարվանից դատական քաշքշուկների մեջ է հայտնվել միայն այն բանի համար, որ հանդգնել է իր մասնագիտական մոտեցումները տպագրել «Առավոտում»: Առանց «Առավոտի» մասնակցության, դատարանում քննության է դրվել պատվի, արժանապատվության եւ վիրավորանքի համար նրա դեմ հայցը, եւ Հախվերդյանից բռնագանձելու են կես միլիոն դրամ: Կա արդեն դատարանի որոշում: Ստորեւ տպագրում ենք նախկին դատախազ Հովիկ Հախվերդյանի նամակը՝
Ընդդիմությունն առայժմ դժգոհ չէ
ԼՂՀ նախագահի ընտրությունների քարոզարշավն աստիճանաբար թափ է հավաքում: Թեկնածուների առաջադրման ժամանակ պարզ դարձավ, որ զուր էր որոշ քաղաքական եւ հասարակական շրջանակների մտավախությունը, որ ԼՂՀ վերջին խորհրդարանական ընտրությունների պես այս անգամ էլ ընտրարշավը կընթանա առանց ընդդիմության ակտիվ մասնակցության: Այս ընտրարշավի գլխավոր «քինդերսյուրպրիզը» բանակի գեներալ Վիտալի Բալասանյանի ինքնաառաջադրումն է: Հետաքրքրական է, որ վերջինս շատերի համար անսպասելի այս
«Մենք համարժեք պատասխան կտանք ՀԱԿ-ին»
«Առավոտի» հարցազրույցը ՕԵԿ փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ – Ձեր նախընտրական ծրագրային դրույթների մի մասն ընդգրկվել է կառավարության ծրագրում, եւ ինչպես հայտարարեցին ՀՀԿ-ականները, այդ ծրագրի կատարման պատասխանատվությունը ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ ՕԵԿ-ի վրա է: Կհաջողվի՞ ապահովել կառավարության ծրագրի բոլոր դրույթները: Դուք գոնե չունե՞ք կասկածներ այդ առնչությամբ: – Կառավարության ծրագիրը կազմվել է՝ հիմքում ունենալով նաեւ
«Ծայրահեղ անհեթեթ»
Վերջին շրջանում լուրեր են տարածվել՝ իբր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կրճատում են կամ պատրաստվում են կրճատել պրոֆեսորադասախոսական կազմի 70%-ը: Այդ լուրը կոնսերվատորիայում «ծայրահեղ անհեթեթ» համարեցին՝ նշելով, որ բանականության սահմաններում չի տեղավորվում, թե ինչպես 600 դասախոսներից 400-ը պետք է հեռացվեն աշխատանքից: Այդ դեպքում տվյալ բուհը ընդհանրապես կփակվեր: Կոնսերվատորիայում նշեցին, որ պրոֆեսորադասախոսական կազմից չի կրճատվելու նույնիսկ
«Անվտանգության աշխատակիցների գործը ոչ թե ծեծելն է, այլ ընդհարումը կանխելը»
Ասում է թիկնապահի պրոֆեսիոնալ դպրոց անցած, «Սպիտակ Արծիվ» ակադեմիայի նախագահ Արսեն Դավթյանը «Այսօր թիկնապահը պաշտպանում է իր շեֆին, բայց չգիտի՝ ումից ու ինչից: Ինքն ուղղակի ման է գալիս շեֆի հետ, մի երկու հանդիպում, բան, գնում են հաց ուտելու, լավ սնվում են, հետո սկսում են զուգարան ման գալ, մի երկու ժամ էլ ըտեղ է կորում: Դրանից
Ստի տեսությունը
Ազնիվ մարդը պետք է բացատրի, գրի, բոլորին պատմի, որ նա ազնիվ է, ոչ թե լռի պարտիզանի պես: Այդպես է մեկնաբանել Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի վարքագիծը՝ նկատի ունենալով, որ նախկին արտգործնախարարը հրաժարվում է «փողերի լվացման» գործով ցուցմունքներ տալ: Ակնհայտ է, որ պարոն Հակոբյանի նկարագրած օրինաչափությունն ունիվերսալ չէ. անազնիվ մարդը կարող
Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների գումարների հետքերով
«Առավոտն» օրեր առաջ տեղեկացրել էր, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը ցեղասպանության զոհերի ժառանգների հարցով ստացել էր ամերիկյան դատարանում գործը ներկայացրած հայ փաստաբանի՝ Վարդգես Եղիայանի պարզաբանումները: Այսօր մեր հետ զրույցի ժամանակ Վարդգես Եղիայանի օգնականը՝ Արմեն Մանուկ-Խալոյանը հաստատեց, որ Լոս-Անջելեսի Կենտրոնական շրջանի դատարանում 1 տարի է, ինչ քննության է դրված «Հայկական ցեղասպանությանը վերաբերող գործը»: Այն առնչվում է իրավահաջորդների
ՀԱԿ անդամ. «ՀԱԿ-ը մտավ պառլամենտ՝ իշխանության բարի կամքի շնորհիվ»
Այսօր «Հայելի» ակումբում՝ հարցին՝ ինչո՞վ եք բացատրում, որ մարդիկ կառավարության ծրագրի ընդունումից հետո ավելի շատ ինքնասպանություններ սկսեցին գործել՝ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Կառավարության ծրագիրը որեւէ կերպ չի կարող առիթ հանդիսանալ ինքնասպանություն գործելու, ես կարծում եմ, որ նրանք հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ են»: ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը նշեց, որ «Եթե ԲՀԿ-ն մեղքերի քավություն կանի ու
Ցուցարարներ. «Մեր զավակները չեն գնալու բանակում ծառայելու, որովհետեւ ասելու են՝ այս երկիրը մի քանի հոգու սեփականությունն է» (Տեսանյութ)
Նանսենի այգու հարակից շենքերի բնակիչներն այսօր Քաղաքապետարանի շենքի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել: Բնակիչները դժգոհում են, որ առանց հանրային լսումներ անցկացնելու ու շինարարության օրինական հիմքերը ներկայացնելու՝ քաղաքապետարանը կառուցապատման թույլտվություն է տվել: Բնակիչների տեղեկություններով՝ այգում Նանսենի անվան թանգարան են կառուցում: « Մենք ոչ թե անգրագետ ենք ու չենք, ճանաչում, չենք սիրում Նանսենին ոչ թե դեմ ենք
«Հակապետական» ճաշակի հետեւանքները
Երեկ երեկոյան ժամը 10-ի սահմաններում ինձ զանգահարեց դերասան Արամ Հովհաննիսյանը եւ ինչպես իր խաղացած սերիալում` գոռգոռալով փորձեց նախատել այն բանի համար՝ ինչ է թե չեմ հավանել մերօրյա «Ջոն արքա» ներկայացումը. այնտեղ նաեւ ինքն է խաղում, ու իմ սուբյեկտիվ կարծիքով ճիշտ եւ ճիշտ սերիալում մարմնավորած իր հերոսի՝ Ալբերտ Սերոբիչի նման: Նա զարացած էր՝ ինչպե՞ս եմ համարձակվել
ՀԱԿ-ում Օսկանյանի մասին Նիկոլ Փաշինյանի կարծիքը կիսողներ կան
Այսօր «Հայելի» ակումբում ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը նշեց, որ քանի որ ԱԺ-ն կազմվել է առեւտրային գործարքի արդյունքում, ամենաբարձր ամբիոնը մնում է ժողովուրդը, ոչ թե ԱԺ-ն. «ԲՀԿ-ի հետ կապված մեր կուսակցության եւ իմ անձնականն դիրքորոշումը հստակ է՝ բացասական է, այդուհանդերձ, մենք չենք խոչընդոտում այն գործընթացները, որ կան դաշտում: Եթե թեկնածուն Օսկանյանը կլինի ու կոնգրեսը կպաշտպանի, դա
Ինչպե՞ս կարելի է դեմ լինել թանգարանին
Վերջին 1-2 տարվա ընթացքում մեզանում նոր միտումներ են նկատվում. կառուցվեց եւ շահագործման հանձնվեց Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, կառավարությունը արդեն որոշում է կայացրել Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի կառուցման վերաբերյալ, կարծես տեղից շարժվում է մնջախաղի թատրոնի կառուցման հարցը: Հիշյալ կառույցները բոլորը քաղաքի կենտրոնում են կառուցվել եւ կառուցվելու: Իսկ մյուս վարչական տարածքները մոռացության են մատնվել, թեպետ ե՛ւ նախորդ, ե՛ւ այս
















































