Օրվա լրահոսը

ՄԱԿ հայաստանյան գրասենյակի հայտարարությունն ուղղված սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսևորմանը

Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտում է Հայաստանում անհատների և խմբերի նկատմամբ վերջին բռնությունների և անհանդուրժողականության արտահայտումներն ու գործողությունները` հիմնված սեռական դիրքորոշման և գենդերային ինքնության վրա: Այսպիսի արտահայտումներն ու գործողությունները երբեք և ոչ մի պարագայում չեն կարող արդարացվել, և հասարակական դիրքը չպետք է օգտագործվի որպես խտրականության և անհանդուրժողականության խթանման գործիք: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և մարդու

Քաղաքագետ. որ ԲՀԿ-ն դուռը չեն շրխկացրել ու դուրս եկել

Հատված Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի հարցազրույցից: – Նախեւառաջ պետք է հասկանալ, թե դա ինչ որոշում է։ Երկու շաբաթ գիշեր–ցերեկ բանակցություններ են վարում, որի իմաստը պարզ չէ, ապա ԲՀԿ–ի որոշումը ինչպե՞ս հասկանանք, ի՞նչ է դա նշանակում։ ԲՀԿ–ն որոշակի պարզաբանումներ պետք է տա հասարակությանը, թե ինչի մասին են խոսում, որը չի ստացվել,

Ինչու ձախողվեց ԲՀԿ-ի կապիտուլյացիայի պլանը

Երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ նախարարական ողջ «փաղանգի» հետ միասին ցուցակից ինքնաբացարկ է հայտնել նաև ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզ դարձավ, որ նախագահը վերջինիս անպայման պահելու է, և կառավարությունում լուրջ կադրային վերանայումներ չի անելու: Այս ուղերձն ուղղված էր ԲՀԿ-ին, որը պահանջում էր վարչապետի պորտֆելը, դրա անհնարինության դեպքում` գոնե այդ պաշտոնում նաև իր համար նախընտրելի ֆիգուրի նշանակում: Այս պահանջն ուներ լուրջ

ՀԱՅ ԱՍՏՂԵՐԻ ԵՐԳԸ

Երբ որ բացվեն դռներն հուսո, Եվ հավաքվեն մի ուրիշ տեղ, Մենք կգնանք «Եվրատեսիլ» Եվ կբռնենք ութերորդ տեղ:

ՀՀԿ-ական. «ԲՀԿ-ն կլինի կառուցողական»

Հատվածներ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի հարցազրույցից: – Ինչո՞ւ ԲՀԿ–ն հրաժարվեց կոալիցիայից, մանավանդ որ վերջին երեք շաբաթների ընթացքում երկուստեք հանդիպումներ, բանակցություններ էին գնում այս թեմայով։ Չհաջողվե՞ց ՀՀԿ–ին համոզել առանց մեծ զիջումների կոալիցիա կազմել, թե՞… – ՀՀԿ-ն նախ պաշտոնապես չի էլ առաջարկել կոալիցիա ձեւավորել, անշուշտ, կոնսուլտացիաներ գնացել են բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի հետ։ Այդ կոնսուլտացիաների ընթացքում

ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի նմանությունները ավելի շատ են, քան տարբերությունները. Արամ Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես է գնահատում մայիսի 24-ին ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հայտարարությունները, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց. «Թե ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի հայտարարությունների մեջ հիմնական ասելիքը վերաբերվում էր հայրենիքի և պետականության նվիրումին ու սիրուն: Պիտի ասեմ, որ հայրենիք և պետականություն սիրող քաղաքական ուժը ընտրակաշառք չի բաժանի: Հետևաբար ինձ համար որևէ տարբերություն չկա այս երկու

Մարմնավաճառները Եվրո 2012-ի շեմին արդեն ձեռքերն են շփում

 «Le Monde»-ը գրում է, որ Ուկրաինայում սեքս-ինդուստրիայի սպասավորներն անհամբերությամբ են սպասում հունիսի 8-ին մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հյուրերին, որովհետեւ մրցաշարը նրանց համար լավ փող աշխատելու բացառիկ հնարավորություն է: Թերթն արտասահմանցի ֆուտբոլասերներին տեղեկացնելով, որ Ուկրաինայում գործում է 52-83  հազար ընդհատակյա մարմնավաճառ, ինչն ամբողջ ազգաբնակչության 1,1 %-ն է, զգուշացնում է նաեւ, որ հետխորհրդային այս երկիրը ՍՊԻԴ-ից ամենաշատը

ՀՀԿ-ն իշխանության համար դե ֆակտո միակ պատասխանատուից վերածվում է միակ դե յուրե պատասխանատուի

ԲՀԿ-ի որոշումը կոալիցիայի մաս չկազմելու վերաբերյալ որոշ պարզություն մտցրեց, թեև չտվեց բոլոր հարցերի պատասխանը: Մասնավորապես` առաջիկա ընթացքները ցույց կտան, թե քաղաքական դաշտի ո՞ր հատվածում է հանգրվանելու ԲՀԿ-ն, որը դեռևս ընդդիմություն լինելու փորձ չունի, արդյո՞ք նրա ներկայիս դիրքրոշումը պահպանվելու է` նաև նախագահական ընտրությունների հետ կապված, արդյոք իշխանությունը սովորության համաձայն կդիմի՞ ԲՀԿ-ին վարչական ու կոմպրոմատային լծակներով ճզմելու քինախնդրության և այլն: Պարզ

ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ձեւավորվելիք ճահիճը չենք ունենա

Դե ինչ, օրվա գլխավոր հարցի պատասխանն արդեն ունենք, կոալիցիա չի ձեւավորվում։ Ծառուկյանը որոշեց պահպանել իր դեմքը եւ մեծացնել քաղաքական ռեսուրսը։ Անկեղծ ասած, անսպասելի որոշում էր, մինչ օրս բազմաթիվ անգամներ համոզվել Էինք, որ այս թիմը նախընտրում է իշխանության թեւի տակ ծվարել։ Կարելի է ասել, որ հաճելիորեն զարմացած ենք։ Փաստորեն, այս քաղաքական ուժին եւ նրա ղեկավարին թերագնահատել

Քաղաապետի ուղերձը շրջանավարտներին

 Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր ձեր հարազատ կրթօջախներում հնչող վերջին զանգը բոլորիդ համար յուրովի  մի առիթ է ի մի բերելու և ամփոփելու դպրոցի պատերից ներս անցկացրած ձեր բարի ու լավ հուշերը: Վստահ եմ, որ դպրոցական մաքուր ու ջերմ միջավայրի, սիրելի ուսուցիչների ու դասընկերների մասին այդ հուշերը ձեզ կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում: Ու թեև վերջին զանգը խորհրդանշում է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, տնօրինությանց, ուսուցիչներին ու դասախոսներին: Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք ձեր կրթօջախներում ամբարած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով քայլում եք դեպի կյանքի նոր հանգրվան: Դեպի ուր էլ առաջնորդի ձեզ այս նոր ճանապարհը` ուսումը շարունակելու, աշխատելու, բանակում ծառայելու, Աստված մշտական հոգածությամբ պահապան և օգնական

«Ռոլան Գարոսի» երկինքը կհսկեն բազեները

Մայիսի 27-ին Փարիզում մեկնարկող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում «Ռոլան Գարոսի» ստադիոնի երկինքը կհսկեն  բազեները: Հանրահայտ մրցաշարի կազմակերպիչներն անկոչ փետրավորների դեմ պայքարի այս անսովոր ձեւն ընտրել են աղավնիներին եւ այլ փոքր թռչուններին քշելու նպատակով, որպեսզի դրանք կորտերում չհայտնվեն թենիսի գնդակի ճանապարհին: Փարիզի ոստիկանությունը հայտարարել է, որ այսօր-վաղը ստադիոնի մատույցներում բաց կթողնվի երկու գիշատիչ թռչուն:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրապարակել է մարդու իրավունքների ամենամյա զեկույցը

Զեկույցում մատնանշվել են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա զեկույցը, որտեղ նշվել է, որ աշխարհում 2011 թվականի ընթացքում հսկա փոփոխություններ են արձանագրվել: ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը Մարդու իրավունքների զեկույցի նախաբանում մասնավորապես ասել է, որ աշխարհում 2011 թվականի ընթացքում հսկա փոփոխություններ են արձանագրվել. Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում,

Ֆիլմի պրեմիերային դեսպանը հիշեց իր պապին

Մայիսի 24-ին  Փարաջանովի թանգարանում կայացավ «Գալիցիայի երեք պատմություններ» ֆիլմի շնորհանդեսը` Հայաստանում մշակութային բազմազանության միջոցառումների  եւ «Լեհական օրեր» ծրագրի շրջանակներում: Նախագիծը գտնվում է Հայաստանում Լեհաստանի եւ Ուկրաինայի դեսպանատների, ՄԱԿ-ի Մշտական համակարգողի հովանու ներքո: Փաստագրական ֆիլմը նկարագրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում  եւ դրանից հետո Արեւելյան Եվրոպայի Գալիցիա տարածաշրջանում (այժմ բաժանված է Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ) տեղի

Կարմիրգյուղի աշակերտուհին՝ «Կենգուրու 2012»-ի հաղթող

Ավարտվեց «Կենգուրու 2012» մաթեմատիկական դպրոցական մրցաշարի արդյունքների ամփոփումը: Մրցույթին մասնակցում էր Հայաստանի եւ Արցախի դպրոցներից շուրջ 35.672 դպրոցական: «Կենգուրու 2012» դպրոցական մրցաշարն այս տարի ունեցել է 5 հաղթող, հաղթողների հնգյակը գլխավորում է Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Աննա Գասպարյանը: Հաղթողների հնգյակը եզրափակող մասնակիցը դարձյալ Գեղարքունիքի մարզից է, ով Մարտունու Մ. Շահումյանցի անվան

Գեղարքունիքի մարզի պարտաճանաչ հարկատուները նեղացած են

Մայիսի 24-ին  Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, վարում էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին այս տարվա 4 ամիսներին սեփական եկամուտների հավաքագրման ցածր արդյունքներ ապահոված համայնքների ղեկավարները: Նախորդ տարվա համեմատ մարզի 91 համայնքներից 67-ի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները նվազել են 41 տոկոսով, կամ նախորդ տարվա

ՀՀ ոստիկանապետ. «Անհրաժեշտ է մշտական ինքնադաստիարակություն եւ ինքնակատարելագործում»

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ պարեկապահակետային ծառայության նորաստեղծ ստորաբաժանման անձնակազմի հետ: Այդ մասին ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական  police.am կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Անդրադառնալով ստորաբաժանման գործունեությանը` Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ գլխավոր խնդիրը ոչ միայն ոստիկանության հանդեպ հանրային հավատի ու վստահության ամրապնդումն է, այլեւ ոստիկանության անշրջելի արդիականացումը կոնկրետ գործով

Արեւմտյան առաջատար փորձագետները վերլուծում են հայաստանյան հետընտրական իրավիճակը

Հարավային Կովկասի գծով հինգ առաջատար փորձագետներ երեկ Վաշինգտոնում՝ Հելսինկիի հանձնաժողովում,  ներկայացրին իրենց գնահատականները հայաստանյան վերջին խորհրդարանական ընտրությունների ու միտումների վերաբերյալ, հիշեցնելով, որ հաջորդ տարի նախագահական ընտրություններ են սպասվում տարածաշրջանի բոլոր երեք երկրներում։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Անդրադառնալով մայիսի 6-ին տեղի ունեցած քվեարկությանը՝ հանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծեց. – «Այստեղ, թերեւս, ամենակարեւորն այն էր, որ ի

Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «Եդինայա Ռոսիայի» համագումարին

«ՀՀԿ-ն մտորումների մեջ չէ վաղը «Եդինայա Ռոսիայի» համագումարին մասնակցելու հարցի շուրջ»,- «Ա1+»-ի մատուցմամբ, այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է կուսակցության մամուլի խոսնակ եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մանրամասն կարդացեք այստեղ:

Եթե առաջիկայում ԲՀԿ-ում պառակտումներ, օբյեկտների կորուստներ չլինեն՝ ուրեմն խաղ է (Տեսանյութ)

«Եթե առաջիկա մի քանի ամիսներին ԲՀԿ-ի հետ ոչ մի լուրջ  բան չպատահի՝ մենք կհասկանանք, թե իրականում ինչ է կատարվում»,- ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու քայլն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը: Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պետք է լինի՝ Գագիկ Ծառուկյանը պետք է կորցնի՞ իր օբյեկտներից մեկը, որպեսզի հասկացվի, պարոն Սաֆարյանը բացատրեց. «Ես ոչ թե ուզում

Եվ այդ օրվանից Երեւանի փոխոստիկանապետին դարձրին «Բազազ»

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում, որի հյուրն էր  Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը՝ շատերին հայտնի «Բազազ» մականվամբ, Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել իր մականվան ծագումնաբանությունը, հատկապես, որ որոշ պատգամավորներ` Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց) եւ Առաքել Մովսիսյանը (Շմայս) վերջերս բացահայտել են իրենց մականունների ծագումը: Իր մականվան ծագումն էլ Ռոբերտ Մելքոնյանն այսպես ներկայացրեց. «Դեռեւս պատանեկան տարիներին, հետագայում էլ` իմ աշխատանքային տարիներին

Հովիկ Աբրահամյանը մի ցանկություն ունի, որ որդին արու զավակ ունենա

Aravot.am-ի հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում շրջանառվող այն լուրերը, թե՝ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին իրենց հանդիպումներից մեկի ժամանակ առաջարկել է ձեզ ԱԺ նախագահ կամ վարչապետ նշանակել, իսկ Սերժ Սարգսյանը հրաժարվել է, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Չի  համապատասխանում իրականությանը, եւ ես ճիշտ չեմ համարում, բոլոր առումներով, որ  որեւէ կուսակցություն ինձ որեւէ պաշտոնում առաջարկի: Դա ոչ

ՀՀԿ հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Սույն թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ստանալով հասարակության ճնշող մեծամասնության քվեն, ընդլայնեց իր դերակատարությունը երկրի հասարական-քաղաքական կյանքում: Այն մեզ հնարավորություն է տալիս, կենսագործելով ՀՀԿ ծրագրային դրույթները, ապահովել Հայաստանի կայուն և շարունակական զարգացումը` դառնալով հասարակության սպասելիքների ու ակնկալվող փոփոխությունների հիմնական երաշխավորը: Մենք շնորհակալ ենք մեր ժողովրդին և քաղաքական

Գյումրիում վիճակահանության միջոցով բաշխվեցին 3 եւ 4 սենյականոց բնակարաններ

 «Շիրակ կենտրոնը» ՀԿ-ի փոխանցմամբ, այսօր Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում վիճակահանության միջոցով բաշխվեցին Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերից 3 սենյականոց 464-ից  357 հատը և 16 հատ էլ 4 սենյականոց բնակարանները: Վիճակահանությանը մասնակցեցին Գյումրու անօթևան ընտանիքների հերթացուցակում ընդգրկված և հանձնաժողովի կողմից  շահառու ճանաչված,  3 և 4

Էլթոն Ջոնը տեղափոխվել է հիվանդանոց

TMZ-ը հաղորդում է, որ երգիչ Էլթոն Ջոնը չորեքշաբթի օրը շնչառական սուր վարակով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ պատճառով նա ստիպված է եղել հետաձգել մի քանի համերգներ: Նա տեղափոխվել է Լոս Անջելեսի Cedars-Sinai հիվանդանոց: Հիվանդին բժիշկները խորհուրդ են տվել, որ նա համերգներ չունենա առաջիկա 7 օրերի ընթացքում, քանի որ ունի հանգստի և բուժման կարիք»: Լաս Վեգասում այս

ՕԵԿ-ը վարչության նիստ է գումարել

Այսօր տեղի է ունեցել ՕԵԿ վարչության նիստ, որտեղ քննարկվել եւ հաստատվել են կուսակցությանը անդամագրման նոր կարգը եւ դրան համապատասխանող անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Երեւան քաղաքի կուսակցական կազմակերպությունների համակարգող է ընտրվել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, մարզային կառույցների աշխատանքները կհամակարգի  ՕԵԿ փոխնախագահ  Հովհաննես Մարգարյանը: Ընտրվել են վարչական տարածքների խորհուրդների նախագահներ` ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների և Հայաստանի Հանրապետության

ՀՀԿ-ն հարգում է ԲՀԿ-ի որոշումը

Ինչպես հաղորդում է Aravot.am-ի թղթակիցը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որն այսօր մեկնարկել էր նախատեսվածից մեկ ժամ շուտ, քիչ առաջ ավարտվել է:  ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու նպատակահարմարության մասին այսօր արած հայտարարությանը, ասաց, որ դա ԲՀԿ-ի որոշելիքն է, իրենց իրավունքն է, եւ

«Ժամադրություն». «Ծիծաղել է»

  Այս անգամ «Ժամադրությունը» ռուսական է: Ֆիլմը որը, ներկայացվում է Ձեզ, պատմում է երիտասարդ, չամուսնացած ու հաջողակ բժշկի` Դմիտրի Գորինի մասին: Նա իր քրոջ խորհրդով ժամադրություն է նշանակում հենց նրա ընկերուհու` ուսուցչուհի Անյա Սվետլովոյի հետ: Գեղեցիկ սեռի ներակայացուցիչն էլ, ընկնելով ալկոհոլի ազդեցության տակ, փչացնում է Դմիտրիի համար կարևոր գործնական ընթրիքը: Ինչո՞ վ է ավարտվում, կարող եք

Մեծամասնությունը կարծում էր, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կկազմեն կոալիցիա

Մայիսի 16-ից «Առավոտի» կայքում իրականացվում էր հարցում «ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կկազմե՞ն կոալիցիա», որին մասնակցեցին 209 հոգի: Քվեարկողների մեծամասնությունը՝ ինչպես նաեւ մեր քաղաքագետների եւ քաղաքական գործիչների գերակշիռ մասը, սխալ կանխատեսում էր արել՝ դրական պատասխանելով այս հարցին: Այդպես էին քվեարկել 65%-ը: Ճիշտ կանխատեսում արեցին մեր հարցման մասնակիցների 17%-ը՝ 36 հոգի: Եվս 30 հոգի՝ 14%, կարծում են, թե

Գյուղակ` հատուկ թզուկների համար, Վան Գոգի ինքնանկարը

Գյուղակ հատուկ թզուկների համար: Չինաստանում կա մի գյուղ, որտեղ իրավունք անեն բնակվելու միայն թզուկները, ընդ որում, նրանց հասակը չպետք է գերազանցի 129սմ.-ը: Գյուղում գործում է դպրոց, հիվանդանոց, ինչպես նաեւ` ոչ մեծ խանութներ: Գյուղակի ստեղծման նպատակն է`կտրվել արտաքին աշխարհի իրենց հասանելիք դժվարություններից ու ստեղծել հարմարավետ մի վայր,  որտեղ բոլորը կարող են ապրել հավասար պայմաններում: Վինսենթ Վան Գոգի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930