Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետ. «Անհրաժեշտ է մշտական ինքնադաստիարակություն եւ ինքնակատարելագործում»

Մայիս 24,2012 23:09

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ պարեկապահակետային ծառայության նորաստեղծ ստորաբաժանման անձնակազմի հետ: Այդ մասին ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական  police.am կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով ստորաբաժանման գործունեությանը` Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ գլխավոր խնդիրը ոչ միայն ոստիկանության հանդեպ հանրային հավատի ու վստահության ամրապնդումն է, այլեւ ոստիկանության անշրջելի արդիականացումը կոնկրետ գործով հավաստելը: Ոստիկանության պետը նշել է, որ ստորաբաժանումն առանձնանում է հատուկ պատրաստականությամբ. անձնակազմը տիրապետում է օտար լեզուների, մարտարվեստի հնարքների, առաջին բուժօգնության հմտություններին եւ այլն: Սակայն, շեշտել է Վլադիմիր Գասպարյանը, անհրաժեշտ է մշտական ինքնադաստիարակություն եւ ինքնակատարելագործում` ոստիկանության մարտունակությունը մշտապես բարձր պահելու եւ ժամանակին համաքայլ ընթանալու համար:
Վլադիմիր Գասպարյանը երիտասարդ իրավապահներին կոչ է արել միշտ հիշել, որ իրենց առաքելությունն անմնացորդ ծառայությունն է հասարակությանը, ծառայողական պարտականությունների լիարժեք ու նորովի կատարումը, քաղաքացու ոչ միայն պահապանը, այլեւ հարազատն ու մերձավորը լինելու պատրաստակամությունը: Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցնելով, որ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում` ընդգծել է ստորաբաժանման` հենց այդ օրը ծառայության անցնելու խորհրդանշական իմաստը:
Հանդիպման ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ստորաբաժանման աշխատակիցներին շնորհավորել է ծառայության անցնելու կապակցությամբ եւ մաղթել, որ հավատարիմ լինեն իրենց երդմանը ոչ միայն որպես զինակիցներ, այլեւ մեկ ընտանիքի անդամներ, որոնց վարքն ու գործը պիտի օրինակելի դառնան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031