Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում վիճակահանության միջոցով բաշխվեցին 3 եւ 4 սենյականոց բնակարաններ

Մայիս 24,2012 21:14

 «Շիրակ կենտրոնը» ՀԿ-ի փոխանցմամբ, այսօր Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում վիճակահանության միջոցով բաշխվեցին Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերից 3 սենյականոց 464-ից  357 հատը և 16 հատ էլ 4 սենյականոց բնակարանները:

Վիճակահանությանը մասնակցեցին Գյումրու անօթևան ընտանիքների հերթացուցակում ընդգրկված և հանձնաժողովի կողմից  շահառու ճանաչված,  3 և 4 սենյականոց բնակարանների հավակնորդ ընտանիքները` ըստ իրենց արտոնությունների և հերթական համարների: Անօթևանների հերթացուցակի առավել ստորին հերթական համարներում ընդգրկված և կրկին շահառու ճանաչված մնացած ընտանիքներին բնակարանների կբաշխվեն հաջորդ փուլում:

«Շիրակ կենտրոնը» հեռախոսազանգերի և  հեռուստահայտարարությունների միջոցով շահառուներին իրազեկեց վիճակահանության անցկացման մասին, այդ թվում  www.shirakcentre.org վեբ կայքում  տեղադրեց բոլոր մասնակիցների ցուցակը: Բնակարանների բաշխման գործընթացը մոնիտորիգի է ենթարկվում մեր կողմից, այդ թվում վիճակահանությունների ողջ ընթացքը համացանցով ուղիղ հեռարձակվեց և  տեսաձայնագրվեց:

Մայիսի 24-ին կայացած վիճակահանության ամբողջական տեսագրությունը www.shirakcentre.org կայքում կտեղադրվի վաղը` մայիսի 25-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031