Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ հայտարարությունը

Մայիս 24,2012 21:26

Սիրելի հայրենակիցներ,

Սույն թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ստանալով հասարակության ճնշող մեծամասնության քվեն, ընդլայնեց իր դերակատարությունը երկրի հասարական-քաղաքական կյանքում: Այն մեզ հնարավորություն է տալիս, կենսագործելով ՀՀԿ ծրագրային դրույթները, ապահովել Հայաստանի կայուն և շարունակական զարգացումը` դառնալով հասարակության սպասելիքների ու ակնկալվող փոփոխությունների հիմնական երաշխավորը:

Մենք շնորհակալ ենք մեր ժողովրդին և քաղաքական ուժերին այն բանի համար, որ բոլորիս մասնակցությամբ հաջողվեց լավ ընտրություններ անցկացնել մեր երկրում:

Մենք շնորհակալ ենք մեր կուսակցությանը տրված գնահատականի և նորից վստահելու համար:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ավարտում է քաղաքական խորհրդակցությունների շարքը` խորհրդարանական ընտրություններից հետո մեր երկրում ձևավորված դրական միջավայրն ամրապնդելու և զարգացմանը միտված համագործակցային մթնոլորտ ապահովելու ուղղությամբ:

Մայիսի 31-ին Ազգային Ժողովի 5-րդ գումարման առաջին նիստին ընդառաջ` ՀՀԿ-ն հայտարարում է.

1.         Ստանձնելով ԱԺ-ում քաղաքական մեծամասնությանը ՀՀ Սահմանադրությամբ վերապահված պատասխանատվությունների ողջ ծավալը, մենք, ինչպես և նախկինում, հանդես ենք գալիս որպես հանրային համերաշխության և բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից:

2.         Այդ համատեքստում, մենք պատրաստակամ ենք քննարկել ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ցանկացած ողջամիտ առաջարկ` ի նպաստ մեր պետության զարգացման և յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելուն:

3.         Որպես պատասխանատու քաղաքական ուժ, մեր ավելի քան 20-ամյա գործունեությունը ծառայեցրել ենք անկախ պետականության կայացմանն ու ամրապնդմանը, արել ենք հնարավորը մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման համար: ՀՀԿ-ն այսուհետ ևս, ստանձնելով հիմնական պատասխանատվություն` հաստատակամ է իր ծրագրերն իրականացնելու գործում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության

Գործադիր մարմին

24.05.2012

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031