Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի ներկայացուցիչը «Նախնյաց հետքերով» հ/կ-ի ղեկավարին խորհուրդ տվեց մի քիչ կրթվել

DIY ակումբի վրա կատարված հարձակումից եւ հրկիզումից հետո, «Նախնյաց հետքերով» հասարակական կազմակերպության նախագահ Արման Միխթարյանն  մայիսի 16-ին Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ  միասեռականներին սատարող կազմակերպություններն օգտվում են դրամաշնորհներ տրամադրող արտասահմանյան ընկերություններից` այսպես կոչված, արեւմտյան   «արժեքներ» տարածելու նպատակով. «Դրանցից մեկը  ֆեմինիզմն է` առողջ ընտանիքի թիվ 1 թշնամին, քանզի այն, իբր թե հռչակելով կանանց եւ տղամարդկանց

Ռուբեն Հայրապետյանը վիճում է կնոջ հետ. «Ես ծառ կտրող մարդ չեմ» (Տեսանյութ)

Երեկ Հանրային խորհրդում ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին «բռնացրեց» Նորագավիթ թաղամասից մի կին: Նա պարոն Հայրապետյանին խղճից, բնությունից հարցեր էր տալիս, թե  «Բա Ձեր խիղճը չի՞ տանջում, ո՞նց կարող եք էդքան պտղատու ծառերը կտրել՝ ֆուտբոլի դպրոց սարքել»: Ռուբեն Հայրապետյանը սկսեց վիճել. «Մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց եմ կառուցել՝ Հելսինկյան ինչ-որ կոմիտե է հայտնվել, դատի ա տալիս,

Հոգեբան. «Հայհոյող աղջիկները խայտառակվեցին»

Օրերս համացանցում հայտնված՝ աղջիկների ծեծկռտուքի վերաբերյալ տեսանյութերը, որոնք ուղեկցվում են սեռական բնույթի հայհոյանքներով չեն զարմացնում հոգեբան Սամվել Խուդոյանին: «Աղջիկների կռիվները այդքան էլ հազվադեպ չեն։ Ավելի հաճախ խանդի հողի վրա են լինում, ուղղակի մարդու մակարդակից բխող խնդրի լուծման ձեւեր են դրանք»,- նշում է նա։ Հոգեբանի կարծիքով՝ այս տեսանյութերը չի կարելի համարել ազգային արժեքների կործանում։ Միաժամանակ նա

«Մենք» լրագրողական ակումբը գտավ իր «Մուսային»

«Մենք» լրագրողական ակումբն արդեն երկու տարի է, ինչ կազմակերպում է «Մուսա 2012» մրցույթը:  Այս տարի այն  կայացավ մայիսի 22-ին` Երգի պետական թատրոնում:  Ակումբի ղեկավար Մարգարիտա Շարիմանյանը նախ հաղորդավար Ժակին, որպես իրենց լավ ընկեր, հանձնեց «Մենք լրագրողական ակումբի պատվավոր անդամի»  տիտղոսը, ապա տեղեկացրեց, որ կազմակերպել են բարեգործական միջոցառում  օգնության կարիք ունեցող երեխաների համար: Երգի պետական թատրոնի

Ինչո՞ւ է Աշոտյանը Զոլյանին ընտրել. «Միգուցե անտիպատիա է, միգուցե շենքի հարցն է լուծում» (տեսանյութ)

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնից հեռացված Սուրեն Զոլյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, հարցին, թե ինչո՞ւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հենց Ձեր դեմ դուրս եկավ, պատասխանեց. «Աշոտյանը գտնում է, որ ռեկտորն իր համար պահակ է»: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեր դիտարկմանը, թե ստացվում է, որ այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մյուս բուհերի ռեկտորները պահակի դերո՞ւմ

«Առավոտի» հոդվածից հետո Ջերմուկում գողության եւ սպանության հոդվածներով քրեական գործ հարուցվեց

Մայիսի 17-ին «Առավոտի» կայքում հոդված էինք հրապարակել այն մասին, որ  Ջերմուկ քաղաքում միայնակ ապրող 76-ամյա Արփիկ Ենոքյանին մայիսի 14-ին տանը մահացած են գտել, նրա տանը եղած ոսկեղենը եւ փողը կողոպտվել է: Դեպքից  3 օր անց  Ջերմուկի ոստիկանությունը քրեական գործ չէր հարուցել: Մահացած կնոջ որդին՝ Արսեն Խաչատրյանն ասաց, որ մեր հրապարակումից հետո՝ մայիսի 20-ին  Ջերմուկի ոստիկանությունը

Առանցքային վկան առնվազն մի շաբաթ առաջ Սիսիանից Ղարաբաղ բանջար հավաքելու է մեկնել եւ չի վերադարձել

Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով մայիսի 22-ի դատական նիստը, ինչպես  եւ  նախորդ՝ մայիսի 15-ի նիստը, չկայացավ: Հիշեցնեմ, որ նախորդ նիստը չէր կայացել գործով առանցքային վկաներ Արման Մնացականյանի եւ Արթուր Մկրտչյանի  բացակայության  պատճառով: Մայիսի 15-ի նիստում  ընթերցվել էին   ոստիկանության Վաղարշապատի եւ Սիսիանի բաժիններից դատարան ուղարկված գրություններն այն մասին, որ  վկա Արման Մնացականյանը բուժման նպատակով գտնվում է

ՕԵԿ-ը որոշել է վերակազմավորվել` հին անդամատոմսերը չեղյալ է հայտարարում

“Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը   Սույն թվականի մայիսի 22-ին տեղի է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստ, որի արդյունքներով ընդունվել են հետևյալ որոշումները. 1.                  Հիմք ընդունելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջև տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունները, շարունակել քաղաքական համագործակցությունը 2008, 2009թթ. ստորագրված քաղաքական փաստաթղթերի ոգուն համապատասխան` նպատակաուղղել  ջանքերը երկրում կուտակված

«Եվրատեսիլ»-ից օրեր առաջ Ադրբեջանում ցուցարարներ են ձերբակալվել

Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի մեկնարկից օրեր առաջ երկրի մայրաքաղաք Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է ժողովրդավարություն և կառավարության հրաժարականը պահանջող երթի առնվազն տասը մասնակից: «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, քաղաքի կենտրոնում՝ նախագահական վարչակազմի գրասենյակի մոտակայքում երկուշաբթի օրը հավաքվել էր մոտ 40 ցուցարար: Ցուցարարներից մի քանիսին քաղաքացիական հագուստ կրող ոստիկանության ծառայողները նստացրել են սովորական ավտոբուսների տեսք ունեցող մեքենաներ: Ադրբեջանի

Սովետական այլախոհներին անհանգստացրել է նաեւ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը

Հայտնի այլախոհները եւ խորհրդային իրավապաշտպանները ստեղծել են Ղրիմյան ֆորում՝ կոմունիստական ռեժիմի քաղաքական բանտարկյալների ամենամյա խորհրդաժողով, որի նպատակն է՝ ապահովել նախկին ԽՍՀՄ իրավապաշտպան շարժման ժառանգականությունը՝ հետխորհրդային պետություններում քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեության մեջ: Ուկրաինական newsru.ua կայքն այս առնչությամբ նշում է, որ ֆորումը ստեղծվել է Սիմֆերոպոլում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են հայտնի այլախոհներ եւ ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների

Գրաֆիկով սեքսը դրդում է դավաճանության, բոլոր ժամանակների Բրիտանիայի ամենախելացի մարդը

Գրաֆիկով սեքսը դրդում է դավաճանության: Հարավկորեացի մասնագետները, ովքեր հետազոտել են ավելի քան 400 մարդկանց վարքը,պարզել են, որ յուրաքանչյուր 10-րդ տղամարդը ընտանիքից  դուրս սիրային կապ է ունեցել, քանի որ կնոջ հետ սեռական շփումները տեղի են ունեցել գրաֆիկով: Իսկ 10-ից 4-ը խոստովանել են, որ երեխա ունենալու փորձերն իրեն իմպոտենտ են դարձրել: ՈՒշագրվ է նաեւ այն, որ սեռական ակտերի թվի

Ռուբեն Հախվերդյան. Մեր քաղաքական գործիչներն ավելի խայտառակ են, քան միասեռականները

«Արդեն այդքան առա՞ջ ենք գնացել, որ նման շքերթներ ենք կազմակերպում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, երեկվա բազմազանության շքերթի մասին: Հախվերդյանը ցանկություն հայտնեց. «Նույն ձեւի շքերթ կուզենայի, որ մեր քաղաքական գործիչները Հյուսիսային պողոտայում անցկացնեին, քանի որ նրանք ավելի խայտառակ են, քան միասեռականները»: Հախվերդյանը օրինակ բերելով մի կուսակցությունից մյուսը «թռչող» քաղաքական գործիչներին՝ հավելեց. «Ավելի

Զոյա Թադեւոսյան. «Պարզվեց՝ ՀԱԿ-ի հնարավորությունները քաղաքական անբարոյականության դաշտում շատ նվազ են» (Ձայնագրություն)

Օրեր առաջ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը կարծիք էր հայտնել, թե Ազգային ժողովի ընտրություններում ՀԱԿ-ը ինքնաբացահայտվեց: Aravot.am-ը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանից հետաքրքրվեց ՀԱԿ-ի ներսում բացահայտումներ նկատու՞մ է.«Քաղաքական ուժերի խնդիրն է, թե ցանկացած ընտրություններին ինչ որակում կտան, բայց ես նրանց փոխարեն կասեի, մեկ անգամ եւս Հայաստանում ընտրությունները կեղծվեցին, կեղծվեցին անամոթաբար ու այդպիսի ընտրություն Հայաստանի իրականությունում երբեւէ

Ընթերցանության ֆլեշմոբ Երևանում

Ֆլեշմոբերի թիվն օրեցօր ավելանում է: Երեկ էլ Մանկավարժական համալսարանի գրադարանային բաժնի երկրորդ կուրսի մի խումբ ուսանողներ Ե. Չարենցի արձանի մոտ կազմակերպել էին ընթերցանության ֆլեշմոբ, այդ կերպ փորձելով ցույց տալ երիտասարդների սերն ու հետաքրքրությունը գրականության հանդեպ: «Սա դեռ ֆլեշմոբի փորձնական տարբերակն է, կարծում եմ մեր սպասելիքները կտան իրենց դրական արդյունքը: Ֆլեշմոբի մասնկիցները շուրջ մեկ ժամ տարբեր

Տիգրան Քոչարյան. «Բազմազանության շքերթի մեջ համասեռամոլության քարոզի տարրեր տեսա»

Այսօր գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանին մեղադրեց երեկ ՄԱԿ-ի կողմից հռչակված Մշակութային բազմազանության համաշխարհային օրվա կապակցությամբ Երեւանի կենտրոնական փողոցներում անցկացվող բազմազանության շքերթի ընթացքում հակաերթ կազմակերպելու մեջ: Պետրոսյանը նշել է, թե հստակ չգիտի` ով է հակաերթի կազմակերպիչը, բայց որպես կատարող մատնացույց է արել Տիգրան Քոչարյանին: Պատասխանելով Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքին՝ Aravot.am-ի հետ զրույցում,

ՀՀԿ շենքի կտուրում հրդեհ է բռնկվել

ՀՀԿ շենքի կտուրում անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել. Այս պահին հրշեջները մարում են հրդեհը: Այս մասին Aravot.am-ին փոխանցեց ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նրա խոսքերով, շենքից այս պահին բոլորը դուրս են եկել: Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են: Մանրամասները կներկայացնենք առաջիկայում: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ  

ԵՊԼՀ գիտխորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյան. Մի՞թե համալսարան կարող է ոստիկան մտնել

Aravot.am-ը տեղեկացրել է , որ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում վարչական պաշտոն զբաղեցնող մի խումբ անձինք այսօր դիմել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին` հրաժարվելով վարչական պաշտոններից: Նրանց թվում են՝ ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական, գիտխորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը,  ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ, գիտխորհրդի անդամ Գոհար Ավետիսյանը, ԵՊԼՀ գիտության եւ միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտորի գիտության գծով տեղակալի`

ՀՀ նախագահի ավտոշարասյունը քաղաքացիներին սթրես է պատճառում (Տեսանյութ)

Ընդամենը մի քանի օր առաջ, քարոզարշավի ժամանակ, իրենց` ժողովրդի ծառան համարող իշխանավորները, ընտրվելուց հետո կրկին արտոնյալի կարգավիճակ ստանձնեցին: Եթե նախագահականի «Ջիփ»-երից բաղկացած ավտոշարասյունը, անվտանգության նկատառումներից ելնելով, կարող է կանգ չառնել ու անցնել կարմիր լույսի տակով, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ են ՀՀ նախագահի եւ նրան ուղեկցող ավտոմեքենաները փողոցներում երթեւեկում լուսաձայնային այդքան բարձր ազդանշանով` քաղաքացիներին պատճառելով

Նոր անուններ՝ հայաստանյան երաժշտասերին

Aravot.am-ին դիրիժոր Հարություն Արզումանյանը տեղեկացրեց, որ «Հայաստանի նոր անուններ» ծրագիրը (ղեկավար՝ «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան) ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2012թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Երեւանում կիրականացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնը։ Արդեն երկրոդ տարին փառատոնի կողքին է գլխավոր գործընկեր «ՎիվաՍել– ՄՏՍ» ընկերությունը։ Այս տարի փառատոնին հրավիրված են

Նշանակվեցին Դավիթաշենի եւ Աջափնյակի վարչական շրջանների ղեկավարները

Մայրաքաղաքի թիվ 5 ԸԸՀ –ի մայիսի 11–ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Արթուր Գևորգյանն ազատվել է  մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռուսլան Բաղդասարյանը։ Թիվ 6 ԸԸՀ –ի մայիսի 11–ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Ռուբեն Հովսեփյանն ազատվել

Զուգադիպությո՞ւն էին «Բազմազանության շքերթին» Արտյուշա Շահբազյանն ու դաշնակցական երգերը (Ձայնագրություն)

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը երեկ Շարլ Ազնավուրի հրապարակում մի պահ անձամբ հետեւել է «Բազմազանության շքերթին»: Թե շքերթին հակադրվող դաշնակցական երգերով երիտասարդները, դաշնակցության խորհրդանիշով վերնաշապիկ հագած ակտիվիստն ու պարոն Շահբազյանը  ինչքանո՞վ են հաստատում այն լուրերը, թե միասեռականների դեմ պայքարի ու նրանց  հավաքատեղի դարձած DIY ակումբի պայթեցման հետեւում հենց Դաշնակցությունն է կանգնած, Aravot.am-ը հետաքրքրվեց պարոն Շահբազյանից.

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Արմեն Ուլիխանյանին և շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Մելիք Գասպարյանին՝  համատեղ աշխատանքի համար: Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Տարոն

Բրյուսովի դասախոսների հրաժարականը

Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում վարչական պաշտոն զբաղեցնող մի խումբ անձինք դիմել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գասպարյանին` հրաժարվելով վարչական պաշտոնից: «Չհանդուրժելով Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նկատմամբ հետեւողականորեն իրականացվող ապօրինությունները՝ ի նշան բողոքի, հրաժարվում եմ զբաղեցրած վարչական պաշտոնով նպաստել բուհի բարի համբավի ոտնահարմանը: Հետեւաբար, պահանջում եմ ինձ ազատել զբաղեցրած վարչական պաշտոնից՝

Մշակութային բազմազանության երթի մասնակիցներին հայհոյողը ՀՀԿ Ավանի երիտթևի ղեկավարն է (Տեսանյութ)

Երեկ Մշակութային բազմազանության օրվան նվիրված շքերթի ժամանակ սկսված քաշքշուկի կենտրոնում էր հայտնվել Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևի Ավանի հանձնախմբի ղեկավար Էդմոնդ Պետրոսյանը: Դա պարզ երևում է լրատվամիջոցներից մեկի լրագրողի պատրաստած տեսանյութում: Հիշեցնենք, որ ինչպես հայտնել էր Լուրեր.com-ը, երեկ` Մշակութային բազմազանության օրվան նվիրված շքերթի ժամանակ, Նկարիչների միության շենքի առջև հավաքված երիտասարդներից մեկը լրագրողին հայհոյելու համար ոստիկանների կողմից

Շարմազանովը՝ «Փարվանայի» խնջույքի մասին

Նախորդ օրը ՀՀ նախագահը եւ ՀՀԿ վերնախավը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում նշում էին ՀՀԿ-ի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ բոլո՞ր հետընտրական խնջույքներին են նախագահը եւ ՀՀԿ վերնախավը մասնակցել, թե՞ Սամվել Ալեքսանյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք կա: «Մենք հատուկ վերաբերմունք ունենք մեր բոլոր պատգամավորների նկատմամբ, ովքեր որ ստացել են ժողովրդի քվեն:

Գագիկ Ջհանգիրյան. Հեղափոխությունն ուժի մեջ է

Ժողովուրդն իրավասու է անել ամեն ինչ իր իշխանությունը հաստատելու համար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք հեղափոխությունը դեռ ուժի մե?ջ է։ Ըստ պարոն Ջհանգիրյանի՝ երկրում սահմանադրական կարգի վերականգնումը մնում է ՀԱԿ-ի ծրագրերի մեջ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Վարորդը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է

Մայիսի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենան Քաջարան-Կապան ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի ձախ մասում գտնվող բետոնյա պատնեշին: Պատահարի հետևանքով վարորդը՝ 1962 թ. ծնված  Մուրադ Մարտիրոսյանը,  հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ըստ Աշոտ Գրիգորյանի՝ Էդվարդ Նալբանդյանը տուրիստի կարգավիճակում է

Aravot.am-ը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի պասիվ դիրքորոշումը, երբեմն նաև վախվորածությունը արդյոք չի° բխում ներքաղաքական խառնաշփոթությունից: Պարոն Գրիգորյանը պատասխանեց. « Բնական է, որ մեր ներքաղաքական իրավիճակը, հղի լինելով տարբեր ապագա ունցող լուծումներով և անորոշությամբ, ամբողջությամբ կլանել է բոլոր ուժերին: Սփուռքում էլ ամիսներ շարունակ պասիվություն է, բոլորը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930