Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «Բազմազանության շքերթի մեջ համասեռամոլության քարոզի տարրեր տեսա»

Մայիս 22,2012 18:20

Այսօր գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանին մեղադրեց երեկ ՄԱԿ-ի կողմից հռչակված Մշակութային բազմազանության համաշխարհային օրվա կապակցությամբ Երեւանի կենտրոնական փողոցներում անցկացվող բազմազանության շքերթի ընթացքում հակաերթ կազմակերպելու մեջ: Պետրոսյանը նշել է, թե հստակ չգիտի` ով է հակաերթի կազմակերպիչը, բայց որպես կատարող մատնացույց է արել Տիգրան Քոչարյանին:

Պատասխանելով Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքին՝ Aravot.am-ի հետ զրույցում, Քոչարյանը ասաց. «Ես այնքանով եմ առնչվել այդ հակաերթին, ինչքանով որ եկել եմ իմ բողոքի ձայնը հայտնելու: Պարզ է, որ բավականին շատ մարդ եմ ճանաչում այնտեղ, ուստի իմ փորձառությունից, տարիքից, սառնասրտությունից ելնելով, փորձել եմ այնպես անել, որ հանկարծակի սադրանք չլինի, հակաերթը նորմալ անցնի: Գոհ եմ, որովհետեւ ամեն ինչ հանգիստ անցավ, չնայած փոքր միջադեպերին, ոչ մեկի չծեծեցին, գլուխ չջարդեցին, ոչ էլ վառեցին»:

Քոչարյանը հավաստիացրեց. «Հակաերթի կազմակերպիչը ես չեմ»,- հավելելով. «Մարինե Պետրոսյանի ցնդաբանություններին չեմ պատասխանի, ինքը ինչ-որ ռուսական ԿԳԲ է խառնել, իմ հեռախոսազանգերին աչոտ տալ ա մեջբերել, ես նման բաների չեմ պատասխանի, քանի որ կին է: Եթե տղամարդ լիներ, այլ կերպ կվարվեի, բայց քանի որ կին է, թող մնա իր ցնդաբանությունների աշխարհում: Որպես գրող, հրապարակախոս գուցե լավն է, բայց մտնել քաղաքականության մեջ եւ ամեն ինչի մասին կարծիք արտահայտել՝ կարծում եմ սխալ է»:

«Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» (PINK) հ/կ-ի հայտարարության վերաբերյալ էլ, թե երիտասարդները մշակութային բազմազանության երթը շփոթել են «գեյ-շքերթի» հետ, Տիգրան Քոչարյանը հավելեց. «PINK-ը մինչեւ հիմա չի կարողանում հստակ բացատրել, թե իրենց ակցիան ինչին էր նվիրված, ինչի համար էր եւ այլն: Իրենք էլ չեն հասկանում թե ինչ են արել:Իսկ ես՝ այդ բազմազանության շքերթի մեջ տեսա համասեռամոլության քարոզի էլեմենտներ: Իսկ որպես քրիստոնյա մարդ, այս երկրի քաղաքացի, դեմ եմ գաղափարներին, որոնք փաթաթվում են մեր ազգի վզին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031