Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» հոդվածից հետո Ջերմուկում գողության եւ սպանության հոդվածներով քրեական գործ հարուցվեց

Մայիս 22,2012 20:38

Մայիսի 17-ին «Առավոտի» կայքում հոդված էինք հրապարակել այն մասին, որ  Ջերմուկ քաղաքում միայնակ ապրող 76-ամյա Արփիկ Ենոքյանին մայիսի 14-ին տանը մահացած են գտել, նրա տանը եղած ոսկեղենը եւ փողը կողոպտվել է: Դեպքից  3 օր անց  Ջերմուկի ոստիկանությունը քրեական գործ չէր հարուցել: Մահացած կնոջ որդին՝ Արսեն Խաչատրյանն ասաց, որ մեր հրապարակումից հետո՝ մայիսի 20-ին  Ջերմուկի ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցել կողոպուտի, իսկ մայիսի 21-ին՝ սպանության հոդվածներով: Արսեն Խաչատրյանը հայտնեց, որ ինքը փաստաբան ունի եւ ոստիկանությունում ցուցմունքներ է տալիս վերջինիս մասնակցությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031