Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլ»-ից օրեր առաջ Ադրբեջանում ցուցարարներ են ձերբակալվել

Մայիս 22,2012 20:01

Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի մեկնարկից օրեր առաջ երկրի մայրաքաղաք Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է ժողովրդավարություն և կառավարության հրաժարականը պահանջող երթի առնվազն տասը մասնակից:

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, քաղաքի կենտրոնում՝ նախագահական վարչակազմի գրասենյակի մոտակայքում երկուշաբթի օրը հավաքվել էր մոտ 40 ցուցարար: Ցուցարարներից մի քանիսին քաղաքացիական հագուստ կրող ոստիկանության ծառայողները նստացրել են սովորական ավտոբուսների տեսք ունեցող մեքենաներ:

Ադրբեջանի կառավարության դեմ գնալով ավելի մեծ թվով ցույցեր կազմակերպող շարժման անդամներն այդ ընթացքում վանկարկել են «Հրաժարակա՛ն» կարգախոսները:

Այդ երկրի իշխանություններին իրավապաշտպան «Amnesty International» և «Human Rights Watch» կազմակերպությունները շարունակում են խիստ քննադատության ենթարկել երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի հասարակության և քաղաքական գծով վարչության ղեկավար Ալի Հասանովը սակայն ասել է, թե ծանոթ է այս կազմակերպությունների համբավին և իրենց ունեցած ազդեցությանը: «Նրանք այնուամենայնիվ կորցնում են մեր հասարակության վստահությունը», – ասել է Հասանովը՝ հավելելով. «Այս կազմակերպությունների եզրակացությունները չեն համապատասխանում իրականությանը: Նրանց հայտարարությունները հակաադրբեջանական քարոզչություն են»:

Իրավապաշտպան կազմակերպություններն անցյալ շաբաթ հորդորել են երկրի իշխանություններին ազատ արձակել բանտարկության մեջ գտնվող ակտիվիստներին և ապահովել երգի մրցույթից առաջ անցկացվող ցույցերի մասնակիցների խոսքի ազատությունը:

«Երբ այս ամիս ամբողջ աշխարհի հեռուստադիտողները դիտեն «Եվրատեսիլ»-ը, Ադրբեջանի համար իրեն որպես ժամանակակից և առաջադիմական երկիր ներկայացնելու ամենահամոզիչ եղանակը կլինի խոսքի ազատության նկատմամբ իշխանությունների կողմից գործադրվող բռնությունների դադարեցումը», – նշել է Եվրոպայի  և Կենտրոնական Ասիայի գծով «Amnesty International»-ի փոխտնօրեն Ջոն Դալհուզենը:

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031