Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. Իրականություն չեն դառնա «Ժառանգություն»-ՀՀԿ կամ ՀԱԿ-ԲՀԿ կոալիցիան

Հատված ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ հարցազրույցից: –Ամփոփելով այս ընթացքում բազմաթիվ հրապարակումներում հնչած կարծիքները, տեսակետները և փոխադարձ մեղադրանքերը` հնարավոր համարո՞ւմ եք «Ժառանգություն»-ՀՀԿ կամ ՀԱԿ–ԲՀԿ կոալիցիան: -Թեև քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, սակայն առկա քաղաքական իրավիճակը, իմ գնահատմամբ, նման զարգացումների հիմքեր չի տալիս (դա որոշ քաղաքական ուժերի ցանկությունն էր,

Ռոբերտ Քոչարյանի համբերության բաժակը լցվել է

Առաջին նախադասությունից մինչեւ վերջինը, Քոչարյանի խոսքը հագեցած էր անձամբ Սերժ Սարգսյանի հանդեպ անթաքույց հակակրանքով։ Սկսած նախընտրական քարոզարշավին երկրի նախագահի մասնակցության փաստին տրված գնահատականից, ավարտած քաղաքականությունը շախմատի հետ համեմատելու անթույլատրելիության մասին դատողություններով այս հարցազրույցը ցույց տվեց, որ Քոչարյանի համբերության բաժակը լցվել է, եւ նա բավական մեծ ջանքեր է գործադրում առայժմ հնարավորինս չափավորելու համար իր երբեմնի մտերմագույն

«Այն հորթը, որը այսօր գումար կվերցնի ՀՀԿ-ից, հաջորդ առավոտյան իր կաշին կհանեն, գումարը հետ կվերցնեն»

Թիվ 27 ԸՏ-ում Հայ ազգային կոնգրեսի մեծամասնական թեկնածու Գուրգեն Եղիազարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այն մարդիկ՝ ովքեր ընտրակաշաոք են վերցնելու եւ ձայն տան իշխանություններին, հաջորդ օրն իսկ փոխհատուցելու են դրա համար։ «Այն հորթը, որը այսօր գումար կվերցնի ՀՀԿ-ից, հաջորդ առավոտյան իր կաշին կհանեն, գումարը հետ կվերցնեն»,- ասել է Եղիազարյանը՝ ընդգծելով, որ

ՀՀԿ-ն ասպարեզ է հանել իր ամբողջ ռեսուրսային արսենալը

Բոլոր քաղաքական ուժերը կարող են հավակնել խորհրդարանում բացարձակ մեծամասնության: Քաղաքական պայքարի ամբողջ տրամաբանությունը դրա մեջ է: Խնդիրն այն է, թե ինչպես է մեծամասնություն կազմող քաղաքական ուժն իրականացնում իշխանության` իրեն վերապահվող գործառույթները: Սերժ Սարգսյանի` ՀՀԿ նախագահ դառնալուց հետո այս կուսակցությունն իրականացնում է իշխանության կենտրոնացման քաղաքականություն` հնարավոր բոլոր միջոցներով: Կոալիցիոն մյուս ուժերի դերակատարումը պետական կառավարման գործընթացում ձևականացվել

Լարիսան կրկին մերկացել է հանուն ֆուտբոլի

Պարագվայցի մոդել Լարիսա Ռիկելմեն կրկին մերկացել է լուսանկարչական խցիկների առջեւ եւ այդ լուսանկարները տպագրվել են Բրազիլիայի «Sexy» հանդեսում: Սա մոդելի՝ նյու ոճով առաջին ֆոտոսեսիան չէ: Շապիկի նկարը, համեմատած ներսի էջերում տպագրվածների հետ, բավականին համեստ է թվում, քանի որ դրանցից մի քանիսում նա ընթեցողին ներկայանում է լրիվ մերկ: Ռիկելմեն լուսանկարվելու ամբողջ ընթացքում չի դադարել հաճոյախոսություններ անել

Վերլուծաբանն ամփոփում է քարոզարշավը

Տեղ հասանք, փառք Աստծո։ Կարելի է ասել՝ առանց շառի ու փորձանքի, եթե այն, ինչ մեզանում տեղի ունեցավ այս վերջին ամսվա ընթացքում, թեկուզ համեստորեն որակելու լինենք որպես քարոզարշավ։ Ընդունենք, որ մենք նույնիսկ Ֆրանսիայից քաղաքակիրթ գտնվեցինք ու քաղաքների (գոնե Երեւանի) շենքերի պատերը չլղոզեցինք նախընտրական պաստառներով ու թեկնածուների նկարներով։ Տարոնին իրոք հասնում է դրա համար «Տարոն ջան» ասել։

Կնիքներն արդեն ԸԸՀ-ում են

ԿԸՀ-ն ընտրատարածքներին տրամադրվել է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար անհրաժեշտ համապատասխան գույքը, կնիքները, դրոշմակնիքները, ծրարները, ստվարաթղթե կաղապարներն ու խոշորացույցները: Թիվ 34 ԸԸՀ-ն ստացել է 13 խոշորացույց, թիվ 35-ը` 6, թիվ 36 ԸԸՀ-ն` 2 խոշորացույց: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ

Մենք Նժդեհի զավակներն ենք. չենք վախի: Մանրմունր փորձանքներից չենք փախչի: Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք ընտրություն, Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն:

Իրակա՞ն, թե՞ պսեւդոընտրողն է գերակշռելու

Կարծես թե որեւէ մեկը կամ որեւէ քաղաքական ուժ չկա, որ բարձրաձայն չմտահոգվի, թե ինչպիսի՞ ընտրություններ կունենանք մայիսի 6-ին: Եվ այս առթիվ բարձր խոսքերի կամ խոստումների պակաս չի եղել: Արտահայտվել են բոլորը` ե՛ւ պոտենցիալ ընտրակեղծիքներ իրականացնողը, ե՛ւ ընտրակեղծիքների պոտենցիալ զոհերը, ե՛ւ մնացած բոլոր հայեցողները: Եվ լսողն էլ, որը սովորական ընտրողն է, շատ լավ գիտե յուրաքանչյուր հնչող

“ԱՄՆ-ը շատ լուրջ է ընդունում ընտրությունների մասին Հայաստանի նախագահի խոստումները”

Մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, նախընտրական պայքարից ու ընտրություններից ԱՄՆ-ի սպասելիքները «Ամերիկայի Ձայն»՛-ի հայկական ծառայությանը ներկայացրեց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Էրիկ Ռուբինը։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ը մեծ սպասելիքներ ունի այս ընտրություններից եւ այս գործընթացում Հայատանին օգնում է տարբեր ձեւերով՝ օժանդակում է կառավարական ու իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ՝ աշխատանքներ տանում ոչ կառավարական կազմակերպությունների ու մամուլի ծառայությունների հետ,

Ինքնասպանությունը ֆուտբոլում «երկրորդ զբաղմունք» է դառնում

Ամերիկյան ֆուտբոլի խաղացող Ջունիոր Սոուի դիակն օրերս հայտնաբվել է Հարավային Կալիֆորնիայում գտնվող նրա բնակարանում՝ կրծքավանդակին հրազինային կրակոցով: Հետաքրքիր է, որ նրա անունը գրանցված էր Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Փառքի սրահի» թեկնածուների ցուցակում: Ինքնասպանությունները վերջին շրջանում հաճախակի են դարձել ֆուտբոլային աշխարհում: Կյանքին վերջ են տալիս ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ մարզիչներն ու մրցավարները: Գրեթե մեկ ամիս առաջ

Ռոբերտ Քոչարյանի նեղացածությունը գործող նախագահից նկատելի էր

Շատերը թեթեւացած շունչ քաշեցին, երբ պարզվեց, որ ՀՀ երկրորդ նախագահը չի պատրաստվում հրաժարվել իր՝ պասիվ դիտորդի կարգավիճակից։ Իհարկե, դուռն էլ չի փակում՝ իր վերադարձի համար տեղ թողնելով եւ կրկին ակնարկելով, որ սպասում է մասսաների ծնկաչոք աղերսներին։ Բայց երեկվա հարցազրույցն այլ՝ ավելի կարեւոր հետեւությունների տեղիք էլ տվեց։ Նախ, ինչքան էլ հարցազրույց տվողը ձգտել էր թաքցնել, բայց

Քոչարյանը չկարողացավ լռել

Նախընտրական ավանդական դարձած կարգախոսների և բացականչությունների ֆոնին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը կարող էր որոշակի փոփոխություն մտցնել Հայաստանի քաղաքական կյանքում: Սակայն տևական լռությունից և ինտրիգային սպասում առաջացնելուց հետո երկրորդ նախագահի հարցազրույցը մի տեսակ «սովորական» ստացվեց, և տպավորությունն այնպիսին է, որ Քոչարյանը խոսեց այն պատճառով, որ լռելու համբերությունը մինչև վերջ չբավականացրեց: Ըստ երևույթին գլխավոր մեսիջը, որ նա փորձում

Համ սթրիփթիզ է ցույց տվել, համ էլ առատորեն վարձատրել է

Բարբադոսցի երգչուհի Ռիհանան չի դադարում զարմացնել աշխարհին: Վերջերս նա Facebook-ում  հրապարակել էր Հավայան Կղզիներում անցկացրած արձակուրդի մասին պատմող սեքսուալ լուսանկարները: Իսկ հիմա էլ որոշել է հանրահռչակվել Twitter-ում: Երգչուհին օրերս այցելել է Լոս Անջելեսի սթրիփ բարերից մեկը, որտեղ այնքան է ոգեւորվել մերկ պարուհիներով, որ ինքն էլ է բարձրացել բեմ ու միացել նրանց: Հանպատրաստից համատեղ շոու ցուցադրելուց

Հայաստանը պետք է ընտրություն կատարի

Եվրոպա-Հայաստան խորհրդի հայտարարությունը 2012 թ. մայիսի 6-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին  Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ) ողջ Եվրամիության և միջազգային հանրության մեծ մասի հետ համատեղ անհամբեր սպասում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը 2012 թ. մայիսի 6-ին: Մեծամասամբ Հայաստանի կառավարության, բայց նաև ընդդիմության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերակատարների պարտականությունը կլինի ապահովել, որ այս ընտրությունները նշանավորեն դեպի խոստումնալից ապագա ուղղված քայլ երկրի և նրա

«Ժառանգությունը» վաղը կասի, իսկ Ս. Սաֆարյանն արդեն կարծիք հայտնել է

Թվով վեց քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, Դեմկուսի, Կոմկուսի եւ ՕԵԿ-ի, ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է, թե  որոշել են միասնական կամք դրսեւորել ու միավորելով իրենց հնարավորությունները համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի եւ արդյունքների ամփոփման տեսանկարահանում` չխախտելով քվեարկության գաղտնիությունը: Ըստ այդմ, յուրաքանչյուր մասնակից կուսակցության վստահված անձի կատարած տեսանկարահանումը

«Որին էլ ընտրենք՝ էս կուլոկներն են իմ գործը»

Այսօր հատուկ ՀԱԿ-ի հանրահավաքի համար Ազատության հրապարակ էր եկել արեւածաղկի սերմ, դդումի կուտ, գետնանուշ վաճառող Անգինը: Նրա խոսքերով՝ «միտինգներին գործս լավ է լինում, էլի մի քանի բաժակ ծախում եմ»: Նա ասաց, որ ՀԱԿ անդամ է, բայց դեռ չգիտի, թե ում է ընտրելու. «Տենանք էլի, չգիտեմ ում կընտրեմ՝ Սերժի՞ն, թե՞ իրան: Որին էլ ընտրենք՝ էս ա

Փոխգնդապետը պատմում է, թե ինչու են ծեծել բնապահպաններին (Տեսանյութ)

Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն անդրադառնալով օրեր առաջ Մաշտոցի այգում բնապահպանների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց, որ ակտիվիստները սադրում են ու քաղաքական երանգ տալիս. «Իսկ ակտիվիստները նույն վրանի շուրջ ինչո՞ւ էին այդքան քաշքշուկ ստեղծում, թող կատարեին օրինական պահանջը հետ քաշվեին, ոչ մի ֆիզիկական գործ չէր լինի այնտեղ, ոչ մի քաշքշուկ էլ չէր ստեղծվի: Որտեղ կա

Խ. Սուքիասյան. «Ի՞նչ կապ ունի, թե Նուշիկյանին ով է պաշտպանում, եղբայրս հաղթելու է միանշանակ»

Ի հեճուկս այն լուրերի, թե Խաչատուր Սուքիասյանն այլեւս չի ուզում մասնակցել ՀԱԿ հանրահավաքներին, որովհետեւ ասել է, թե մի անգամ դրա համար կրակն է ընկել՝  այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքին նա եկել էր եւ մնաց մինչեւ վերջ: Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ձեր եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի շանսերը թիվ 10 ընտրատարածքում, հաշվի առնելով,

Արման Նավասարդյան. «Վրիպելը հակացուցված է դիվանագետին»

Երեք ամսվա մեջ լույս է տեսել դիվանագետ, քաղաքական մեկնաբան  Արման Նավասարդյանի «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն» մատենաշարը, որում երկու գիրք է: Առաջինը կոչվում է «Հերմեսից մինչև մեր օրերը»: Այստեղ խոսքը գնում է դիվանագիտության ծագման, դիվանանգիտության` որպես արվեստի տեսակի, որպես գիտության մասին` սկսած հինգերորդ դարի Հունաստանից մինչև այն բոլոր ուղղությունները, որտեղ դիվանագիտությունը հանդես էր գալիս այդ ժամանակ: «Դիվանագիտությունն ու

ՀԴԿ թեկնածու մեքենավարը ԱԺ-ում շինարարների պակաս է տեսնում (Տեսանյութ)

Ամփոփելով նախընտրական քարոզչությունը՝ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնում ասաց, որ իրենց այս ընթացքում հաջողվել է մեկ սկզբունք իրականացնել ՝«ես՝ մենք ենք» -ը աշխատեց. «Ես-ը հասկացավ, որ ինքը միայնակ ոչինչ չի կարող անել, ես-ը գումարած ես-ի գումարած ես-ի հավասար է ուժի»: Պարոն Սարգսյանը հավաքվածներին բացատրեց, որ իրենք գնում են այն ճանապարհով, որը

Արմեն Ռուստամյան. «Մենք ցանել ենք, դուք հնձելու եք»

Հայ Յեղափոխական Դաշնակցության 2012 թ. ԱԺ ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբն այսօր «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում հանդիպում էր կազմակերպել կուսակցության նախընտրական շտաբների անդամների, ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ ներկայացուցիչների եւ վստահված անձանց հետ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ասաց, թե քարոզարշավի ավարտին ու  քվեարկության նախաշեմին հավաքվել են այն թիմով, որը պետք է արձանագրի վերջնական արդյունքներն այն

ՀԱԿ-ի համամասնական թեկնածու. «Այդ մարդկանց ուղեղներում է ցուրտ ու մութ տարիներ…»

«Առավոտի»  հարցերին պատասխանում է բժշկական գիտությունների թեկնածու Վահան Վարդապետյանը – Պարոն Վարդապետյան, քարոզարշավը մոտեցավ իր ավարտին, ինչպե՞ս կամփոփեք դրա ընթացքը: – Արտաքին տպավորությունը հասարակության մոտ կարող է լինել այնպիսին, թե իբր հավասար պայմաններ էին ապահովված բոլոր քաղաքական ուժերի միջեւ: Բայց իրականում դա այդպես չէր: Մեզանից յուրաքանչյուրը, ով ունի ազգականներ տարբեր մարզերում, կարող է հետաքրքրվել եւ

Լեւոն Զուրաբյանը՝ ԱԱԾ-ին դիմելու մասին. «ՀՀԿ-ի հետ ոչ մի շոուի մենք չենք մասնակցի»

Ինչպես տեղեկացրել ենք, արդեն 6 կուսակցոթյուն միացել է ԱԱԾ-ին ուղղված այն նախաձեռնությանը, որով առաջարկվում է կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան ստուգել իրենց տեղեկություններով քվեարկությանը մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա  տվյալները: ՀԱԿ-ը չի միացել այդ նախաձեռնությանը: Այսօր Aravot.am-ը Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին հարցրեց, թե ի՞նչն է

Սերժ Սարգսյանը մայիսյան տոների առթիվ շնորհավորեց վետերաններին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել մայիսյան հաղթանակներին նվիրված «Մեր հաղթանակների երգերը» տոնական համերգին, որի ավարտին Նախագահը հանդիպում է ունեցել պատերազմի և աշխատանքի վետերանների հետ:

Հայաստանում online sex shop է գործում

Հայաստանում Xshop online sex shop է գործում:  Վաճառքում կա ամեն ինչ, այսինքն այն, ինչի մասին շատերն անգամ պատկերացում չունեն, որոշներն էլ երազում են` ամսագրերում, արտասահմանյան կայքերում ու ֆիլմերում տեսնելիս:  Փորձ անելով մուտք գործել համապատասխան կայք, ընդամենը պահանջվում է եռալեզու կայքին մեկ քլիքի օգնությամբ «համոզել», որ 18 տարին լրացել է, իսկ դրանից հետո «դռները բաց են»

«Ժառանգությունը» չդարձավ իշխանության սցենարի մասնակիցն ու դա նրան չի ներվում

Շարլ Ազնավուրի հրապարակում «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական շտաբի նախաձեռնած հանրահավաքում «Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ մասնավորապես կուսակցության դեմ տարվող հակաքարոզչությանը: «Ժառանգության նկատմամբ ընդհանուր հարձակում կա թե ընդդիմության եւ թե իշխանությունների կողմից, ու պատճառն այն է, որ «Ժառանգությունը» չենթարկվեց այն ընդհանուր սցենարին, որը ձեւավորվել էր իշխանության կողմից։ «Ժառանգությունը» մասը չդարձավ այն

Բագրատյանը՝ «նասկու» պատմության մասին. «Ո՞վ է Գալուստ Սահակյանը, Սերժի տեղը ինքը խի՞ է պատասխանում»

Այսօր Aravot.am –ը ՀԱԿ-ի հանրահավաքը սկսելուց առաջ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ 88-90 թվականներին Դուք ամառ-ձմեռ նույն մոդայից դուրս չարոխատիպ կոշիկն եք հագել՝ ձմռանը՝ մի քանի զույգ նասկիով: Հիշեցնենք, որ այդ մասին «Առավոտին» ասել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հրանտ Բագրատյանն ապշած էր այդ կոշիկի պատմությունից, այդուհանդերձ չցանկացավ մեկնաբանել: Երբ նրան

Անահիտ Բախշյան. «Մեր խոսքը գործ է լինելու եւ այնպիսի գործ, որի արդյունքում ՀՀ հաջորդ նախագահ է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանը»

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր, Շարլ Ազնավուրի հրապարակում Կենտրոն համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե նրանց բոլորին շատ է սիրում, բայց ոչ թե այն բանի համար, որ նրանք եկել են «Ժառանգության» հանրահավաքին՝ կրկնվող ելույթներ լսելու համար, այլ այն աջակցության ու վստահության համար, որ ցուցաբերում են այս կուսակցությանը: Նա ասաց, թե այդ աջակցությունն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031