Օրվա լրահոսը

Միասեռականները «Լռության օր» էին կազմակերպել

Պետերբուրգի միասեռականների միության ակտիվիստներն այսօր «Օկտյաբրսկի» համերգասրահի առջեւ, բերանները սկոտչով փակած, բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք բողոքում էին սեռական եւ սեքսուալ կողմնորոշման ազատության նկատմամբ  դրսեւորվող խտրականության դեմ: Բանն այն է, որ քաղաքի խոշոր գովազդային ընկերություններից մեկը հրաժարվել է Պետերբուրգի կենտրոնում տեղադրել Չայկովսկու, Ցվետաեւայի, Նուրիեւի լուսանկարներով եւ նրանց նամակներից մեջբերումներով պաստառները, որոնցից ընտրված մեջբերումները վկայում են

Ճոպանների օգնությամբ գետից դուրս բերեցին տղամարդու դի (ֆոտոշարք)

Այսօր ապրիլի՝ 7-ին Ոստիկանության Վանաձորի բաժին կեսօրին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գետում, տղամարդու դիակ կա։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը՝ դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը, Գուգարքի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ։ Ոստիկանների կանչով

Բացիկներ ու ծաղիկներ` կապանցի աղջիկներին ու կանանց

Կապանցի կանանց ու աղջիկներին այսօր մարզկենտրոնի փողոցներում ծաղիկներ ու բացիկներ էին նվիրում  մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Ապրիլի 7-ին նվիրված ակցիայի հեղինակները  «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչներն են, որոնց նախաձեռնությանը միացել էին նաեւ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները: Հասարակական կազմակերպության համակարգող, հոգեբան Գայանե Բաբայանի խոսքով` բացիկները պատրաստվել են բռնության ենթարկված կանանց

Սերժ Սարգսյանին պաշտպանելը ՕԵԿ-ի «սկզբունքային դիրքորոշո՞ւմն» է

«Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է եղել եւ մենք դա հայտարարել ենք շատ ավելի վաղ»,- Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ դեռ խորհրդարանական ընտրություններն էլ չմեկնարկած ՕԵԿ-ը շտապեց հայտարարել 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին, ասաց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը ՕԵԿ-ի այս քայլը մեկնաբանելով ավելի վաղ ասել էր` այդպես

Հայրենակցական միությունը հեռախոսով ընտրո՞ղ է «կապում»

Այսօր առավոտյան մեր տուն զանգահարեց մի տղամարդ, տվեց հորս անուն-ազգանունը, նշեց ծննդյան թիվը, վայրը եւ խնդրեց հորս, ով ծնվելէ Նախիջեւանում ու մի քանի տարի անց տատիկ-պապիկիս ու իր քույր-եղբայրների հետ հաստատվել Երեւանում: Մի խոսքով, մեր տուն զանգած խորհրդավոր անձը նշեց հորս անձնագրային բոլոր տվյալները: Ի դեպ, հավելեմ, որ հայրս հատկապես վերջին շրջանում ոչ մի կուսակցության

«Գլենդել հիլզը» կշարժվի գյումրեցի անօթևանների ճաշակով

Գյումրու Մուշ 2 և Անի թաղամասերի նորակառույց բնակարաններն այսուհետ  կհարդարվեն   տանտերերի ճաշակով: Այսօր լրագրողներին այս նորամուծության մասին տեղեկացրեց Գյումրիում ու Ախուրյանում բնակարանաշինություն իրականացնող «Գլենդել հիլզ» ՓԲԸ Շիրակի մարզի կառուցապատման պատասխանատու Միքայել Ներսիսյանը: Նա խոսելով Ախուրյանի և Գյումրու  բնակարանաշինության ընթացքի մասին,  ասաց. «Ախուրյանում շինարարությունը երկաթբետոնյա կառուցման փուլում է գտնվում, կառուցվում են թվով 3 բնակելի շենքեր` ընդհանուր

«Ի ՞նչ եք կանգնել, արագացրեք, ծափ տվեք, նախագահն եկավ »

Այսօր ԲՀԿ-ական նախարարների` քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի ու առողջապահության նախարար  Հարություն Քուշկյանի հետ  աշխատանքային այցով  Շիրակի մարզում էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա  եղավ շինհրապարակներում, իր աչքով զննեց «Գլենդել հիլզ» շինարարական կազմակերպության կողմից  Ախուրյանում, Գյումրու «Մուշ» և «Անի» թաղամասերում իրականացվող բնակարանաշինության որակը, այցելեց նաև քաղաքի կենտրոնում կառուցվող բազմապրոֆիլ հիվանդանոց: Նշենք, որ երկրի ղեկավարի պատվին վաղ

ՀՅԴ-ն, Ժառանգությունը եւ ՀԱԿ-ը դիմել են ՀՀ վարչապետին և ոստիկանապետին

ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՊԱՐՈՆ Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՊԱՏՃԵՆԸ՝  ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՏԻԿԻՆ ՌԱԴՄԻԼԱ ՇԵԿԵՌԻՆՍԿԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ   Մեծարգո պարոն ոստիկանապետ, ԱԺ առաջիկա ընտրությունների՝ ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված ընտրական ցուցակներում ընդգրկված է 2.485.844 անուն, որոնց գումարելով զինծառայողների ու ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիների գաղտնի

Պատգամավորները կհրապարակե՞ն գրանտակեր ակտիվիստների անունները (Տեսանյութ)

Մաշտոցի այգու կրպակները ապամոնտաժող բրիգադը ոստիկաններին 3 օր ժամանակ էր տվել: Երեք օրն արդեն լրացել է, բայց կրպակները չեն ապամոնտաժվել: Aravot.am- ը ապամոնտաժող բրիգադի անդամ Մանվել Սարգսյանից հետաքրքրվեց, թե նրանց դանդաղ գործելաոճը ինչով է պայմանավորված. «Ոստիկանները որոշել են, որ կարող են պաշտպանել այս բուծիկները ու ամեն կերպ չեն հեռանում, մենք էլ  չենք ցանկանում որեւէ կոնֆլիկտի

Երևանի քաղաքապետը շնորհավորել է ազատամարտիկների կանանց և մայրերին

Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների մայրերը, կանայք, ինչպես նաև կին ազատամարտիկները մասնակցել են Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելությանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնի առիթով շնորհավորելով ներկաներին` շնորհակալություն է հայտնել վերջիններիս հայրենիքին մատուցած ծառայությունների, մեր երկրի արժանի, ճշմարիտ հայրենասեր զավակներ դաստիարակելու և տոկունության համար. «Դուք պետք է հպարտ լինեք քանի որ

Հայ ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել տաքսու վարորդին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 28-ին տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես Aravot.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան պողոտայում՝ SAS սուպերմարկետի դիմաց, «Նիսսան Արմադա» մակինիշի  55 NO 055 համարանիշի ավտոմքենայի վարորդը բախվել է «Դևո Նիքա» մակնիշի  Լ 1673 համարանիշի ավտոմեքնային: Բախումից հետո «Նիսսան Արմադա»-ի վարորդը

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ապարան-Երևան ջրատարի վրա առաջացած վթարի պատճառով,  ս.թ. ապրիլի 7-ին ժամը 11.00 մինչև ապրիլի 8-ը ժամը 07.00-ը կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1, Գ-3 և 16 թաղամասերի  և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ  

Դավիթին մնաց մեծ ու անպատասխան սեր, Նարեին էլ` սարսափելի ու դեռևս անկրկնելի Ապրիլի 7

«Արդեն մի տարի է անցել, բայց, ինչպես ամբողջ տարվա ընթացքում, այսօր էլ, Աստծուց միայն մի բան եմ խնդրում, որ այդպիսի  ապրիլի 7 այլևս չկրկնվի…» Նույն վախն ու սարսափը վերապրելով, իր կյանքի ամենաանկրկնելի պատմությունը ևս մեկ անգամ հիշում ու մեզ է պամում 20 -ամյա Նարեն: «Ապրիլի 1-ին, Դավիթը, ում հետ նույն համալսարանում էի սովորում, ինձ առաջարկություն

ՌՈ պետի թեկնածու. «Ամեն ոք չպետք ա կարողանա քիթը խոթի բանակ»

  «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ, ՌՈ Արմավիրի կայազորի նախկին բաժնի պետ  եւ , ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Ռազմական ոստիկանության պետի հավանական թեկնածու Գրիշա Սարգսյանը («Ժարիտ» մականունով) մեր զրույցում չհերքեց այդ պաշտոնում նաեւ իր թեկնածության մասին շրջանառվող լուրը, բայցեւ հավելեց. «Որոշողը երկրի նախագահն է, մեր գերագույն գլխավոր հրամանատարը: Ես ազգի զինվոր եմ. ոնց կասի: Ես ունեմ

«Հիմա ես իրավունք չունեմ վատը լինելու». Անահիտ Սիմոնյանը մայրական զգացմունքների մասին

    Ապրիլի 7-ին` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, իր մայրական զգացմունքների մասին զրուցեցինք երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ: Արդեն մոտ մեկ տարի է` նա վայելում է մայր լինելու բերկրանքը, փոքրիկի` Արմանի մասին խոսելիս սիրտը ջերմությամբ է լցվում, մեծ սիրով եւ խանդավառությամբ է պատմում իր` որդու հետ կապված բոլոր նպատակաների մասին:   «Նման երջանկություն ես դեռ

ՕԵԿ-ը հետամուտ է լինելու ավանդների մինչեւ վերջ վերադարձմանը,

Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտված հանրահավաքում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանում «օրենքի եւ արդարության սով է»: Բաղդասարյանը կոչ արեց հավաքվածներին պարտքի եւ պատասխանատվության մոտեցմամբ վերաբերվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Հայաստանը պետք է օրենքի եւ արդարության երկիր դարձնենք»,- հայտարարեց ՕԵԿ նախագահը եւ ասաց, որ իրենք՝ ժողովրդի հետ միասին պետք է լուծեն Հայաստանում կուտակված

«Ժառանգությունը» ՏԸՀ-ների իր անդամներին բծախնդրորեն է ընտրում

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մի քանիսը, որոնք իրենց խմբակցություններն ունեն ԱԺ-ում, գործող օրենսդրությամբ ձեւավորելու են ընտրական տեղամասերի հանձնաժողովները: Ավելին, ապրիլի 5-ին ԿԸՀ-ն արտահերթ նիստում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացվել է ՀՀ տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) հանձաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջեւ, որի արդյունքում, մասնավորապես «Ժառանգություն» կուսակցությունն

Ճամբարակում վեճ և ծեծկռտուք տեղի չի ունեցել, ոստիկաններն էլ աշխատում են (ֆոտոշարք)

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի կողմից ծառայողական քննություն է սկսվել մամուլում հրապարակված այն տեղեկությունների փաստով, որ մարտի 30-ին Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ 3 ոստիկան ծեծի է ենթարկվել, որից հետո ոստիկանությունը իրենց թասիբը չի պահել, ինչպից էլ ազդված,

Հովհաննես Մարգարյան. «ՕԵԿ-ը զուտ կուսակցություն չէ, այլ օջախ»

ՕԵԿ-ի կազմակերպած հանրահավաքին ելույթ ունեցան համամասնական ցուցակի առաջին 20 համարները եւ համամասնական ընտրակարգով առաջադրված նախարարները: Բոլորն էլ կոչ արեցին մայիսի 6-ին գնալ ընտրությունների եւ քվեարկել ՕԵԿ-ի օգտին, եթե ցանկանում են Հայաստանը դառնա օրինաց երկիր: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը լոռեցիների անունից հայտարարեց, որ իրենք հուսախաբ չեն անելու կուսակցական ղեկավարությանը եւ ընտրելու են ՕԵԿ-ին: ՕԵԿ փոխնախագահ

«Հոր գներ» չի դրել ծաղիկների վրա. Մեկ ամսյակի եռուզեռի մասին

Այսօր մայրության և գեղեցկության տոնն է, որը պետականորեն ընդունվել է Հայաստանում 1996 թվականին: Հենց այսօր լրանում է գեղեցիկ սեռին նվիրված մեկ ամսյակը: Այս ընթացքում ոմանք հասցրին մի լավ ուրախանալ, իսկ ոմանց համար էլ միևնույն էր. առանձնապես ոչինչ չէր փոխվել: Սակայն սա լավ առիթ էր տղամարդկանց համար նվերնե8ի և անակնկալների միջոցով ուրախացնել իրենց սիրելիներին: Աշոտը պատմում

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց ՕԵԿ քարոզարշավի մեկնարկը

Ազատության հրապարակում մեկնարկել է ՕԵԿ բավական բազմամարդ հանրահավաքը: ՕԵԿ ղեկավարությունը հարթակ բարձրացավ ծափերի ներքո: Ծածանվում են Հայաստանի Հանրապետության եւ ՕԵԿ դրոշները: Այս պահին Արթուր Բաղդասարյանը հայտարարեց ՕԵԿ քարոզարշավի մեկնարկը, չնայած դեռ մեկ օր կա քարոզարշավի պաշտոնական սկզբին: Նա ողջունեց կանանց ու մայրերին` Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով: Իր կուսակիցներին սիրո խոստովանություն հղեց ՕԵԿ համամասնական ցուցակի

Ամենաշատ ամուսնացած կինը եւ 10 փաստ կանանց մասին

Այսօր Սուրբ Աստվածածնի Ավետման և մայրության ու գեղեցկության օրն է: Ինչպես նաեւ` հռչակված է որպես Առողջապահության համաշխարհային օր: Գաբրիել հրեշտակի կողմից Սբ. Մարիամին Փրկչի ծննդյան Ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Տես Ղուկ. 1:26-38): Ըստ ավանդության, Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին է հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, որտեղ

Քոքոբելյան. Դեկլարատիվ բնույթի որեւէ փաստաթուղթ ստորագրելու կարիք չեմ տեսնում

Ապրիլի 5-ին, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն իր կուսակցության՝ ՀՀԿ-ի անունից ընտրական գործընթացի բոլոր անմիջական մասնակիցներին առաջարկել էր  քննարկել ՀՀԿ կողմից «Ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոնների» նախագիծը:Ու թեեւ փաստաթղթի հեղինակը հույս էր տածում, թե իր հրապարակային առաջարկը պատշաճ արձագանք կստանա, բայց փաստն այն է, որ առայժմ միայն ՕԵԿ-ն է

ԱՄՆ-ն եւ Իսրայելը սթրեսի են ենթարկում Ադրբեջանին

Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականի վերջերս հրապարակած նյութը առ այն, թե Իսրայելն Իրանի վրա հարձակում նախապատրաստելու համար Ադրբեջանում ռազմական օդանավակայանների օգտագործման իրավունք է ստացել, դարձել է իսկական գլխացավանք՝ առաջին հերթին հենց Ադրբեջանի համար: Խնդիրն այնքան է աղմուկ բարձրացրել, որ քիչ է մնում վերաճի իսկական միջազգային սկանդալի: Հոդվածագիր Մարք Փերրին, հղում կատարելով Օբամայի վարչակազմի այն բարձրաստիճան

2015-ի մեր նախապատրաստությունները սկսվեցին

Մոտենում ենք 1915թ. հարյուրամյակին։ Թուրքական Հանրապետությունը, իր անձանցով ու կառույցներով հանդերձ, ազգային մոբիլիզացիայի նախապատրաստական խանդավառության մեջ է։ Որոշվել է հիմնական թեման. «Հայկական ստերին մի տրվիր։ Թուրքերը կաթից հանած սպիտակ գդալ են։ Մենք նրանց ցեղասպանության չենք ենթարկել, այլ իրենք՝ մեզ»։ Առաջին քայլն էլ արվեց «Խոջալուի ցեղասպանությամբ»։ Այսուհետեւ ապացուցելու ենք, որ 1915թ. սպանվածները թուրքեր էին։ Մեր պետությունը,

Թռչնասեր հաղթողները հայտնի են

Աշակերտների շրջանում հայրենագիտությանը նպաստելու նպատակով Հայաստանի բնության պետական թանգարանը եւ «Կրթություն» շաբաթաթերթը շարունակում են արդեն ավանդական դարձած վիկտորինա-մրցույթների կազմակերպումը: Օրերս կայացած հերթական վիկտորինան նվիրված էր Թռչունների միջազգային օրվան, հարցերն էլ վերաբերում էին Հայաստանում բնակվող գիշատիչ թռչուններին: Մրցույթին մասնակցել են հանրապետության 11 մարզերի շուրջ 60 դպրոցականներ, մասնակիցներից 9-ը պատասխանել են առաջադրված 12 հարցերին: Լավագույնները հրավիրվել էին

«Ապագան ապագա չի լինի, եթե մայրը չտեսնի իր որդու հաջողությունները». Ամենալավ խոսքերը մայրիկին

Հաճախ են լինում պահեր, երբ ցանկանում ենք մի բան ասել, բայց լռում ենք: Պատճառները տարբեր են. երբեմն, պարզապես, հարմար ժամանակ չի լինում, երբեմն էլ համարձակություն չենք ունենում: «Առավոտ երիտասարդականը» փորձեց ճշտել, թե երիտասարդներն ինչ կցանկանային ասել իրենց մայրերին հենց այդ պահին: Պատասխանները հետաքրքիր էին: Դերասանուհի Անի Երանյանն իր մայրիկին առանձնահատուկ է սիրում: Միմյանց զգալու զարմանալի

«Ռենեսանսը» կմեկնարկի երկուշաբթի

Ապրիլի 9-19-ը Գյումրիում  կկայանա «Ռենեսանս» միջազգային մրցույթ-փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի նաեւ «Մշակութային երկխոսություն» խորագրով գիտաժողով: Երեկ կայացած ասուլիսում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց, թե փառատոնին կմասնակցի շուրջ 1365 երաժիշտ՝ 25 երկրից: Մեծ  թվով հայտեր են ստացվել հատկապես «Ժողովրդական գործիքներ»՝ 266, «Կամերային համույթ» խմբի համար՝ 170 եւ «Դաշնակահար» խմբերի համար՝ 165: Նախարարը խոստացավ  աջակցել նման նախաձեռնություններին,

Ինչու չի զարգանում դոկտորանտուրան

Արդեն մի քանի տարի է, ինչ խոսվում է մասնագիտական կրթության երրորդ աստիճանի՝ դոկտորանտուրայի կայացման մասին, սակայն խորհրդային ժամանակներից ժառանգած ասպիրանտուրան մեր հանրապետությունում դեռեւս չի ցանկանում նահանջել: Եվ պատճառը միայն այն չէ, որ մեր մի շարք բուհեր դեռեւս հստակ չեն պատկերացնում դոկտորանտուրայի իմաստը: Ստացվում է այնպես, որ ասպիրանտուրան հաճախ հարթակ է դառնում հեշտությամբ «տիրանալու» գիտության դափնիներին:

Օպերան փոխում է իր «հասցեն»

Ներկայացումները կկայանան այլ թատրոններում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում իրականացվելիք հիմնանորոգման աշխատանքները լուրջ տագնապներ եւ անհանգստություն են առաջացրել թատերասեր հասարակության շրջանում: Մի մասը խոսում է, որ հասկանալի պատճառով ստեղծագործական աշխատանքները երկար ժամանակ կարող են կասեցվել, մի մասն էլ չհիմնավորված է համարում նորոգման անհրաժեշտությունը, փաստելով, թե 2002-ին հիշյալ մշակութային օջախում արդեն

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031