Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատ ամուսնացած կինը եւ 10 փաստ կանանց մասին

Ապրիլ 07,2012 14:16

Այսօր Սուրբ Աստվածածնի Ավետման և մայրության ու գեղեցկության օրն է: Ինչպես նաեւ` հռչակված է որպես Առողջապահության համաշխարհային օր: Գաբրիել հրեշտակի կողմից Սբ. Մարիամին Փրկչի ծննդյան Ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Տես Ղուկ. 1:26-38): Ըստ ավանդության, Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին է հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, որտեղ խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, Մարիամը մտածում էր, թե ով է արդյոք լինելու այդ երանելի Կույսը: Ավետարանիչը գրում է, որ հրեշտակը ողջունում է Սբ. Մարիամին և հայտնում.«Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որքեզանից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի»: Այս մասին տեղեկացնում է Հայ Առաքելական եկեղեցու Արարտյան թեմը` araratian-tem.am:

Ինչպես արդեն նշեցի` այս օրը հռչակված է որպես Առողջապահության համաշխարհային օր: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ)`World Health Organization, WHO) սահմանդրությունը հաստատվել է 1946 թվականին և ուժի մեջ մտել 1948 թվականի ապրիլի 7-ին։ Յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է Առողջապահության համաշխարհային օրը։ Աղբյուրը` who.int:

Շնորհավորելով մեր կանանց ու աղջիկների տոնը` նշեմ,  որ այսօրվա փաստերը կապված կլինեն միայն գեղեցիկ սեռի հետ: Եվ այսպես ինչպես հաղորդում է libo.ru-ն, համաձայն հին շումերական լեգենդի տիեզերքը ստեղծել է կնոջ`Տիամատ ածտվածուհու կողմից:

 newsru.com-ից իմանում ենք` աշխարհի ամենաշատ ամուսնացած կինը` ամերիկուհի Լինդա Վուլֆը, իր կյանքի 68 տարիներու ընթացքում ամուսնացել է 23 անգամ: Տիկին Վուլֆը առաջին անգամ ամուսնացել է 16 տարեկանում: Նրա ամենաերկար ամուսնությունը տե6ել է 7 տարի, իսկ ամենակարճը` ընդամենը 36 ժամ: Լինդա Վուլֆը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաշատ ամուսնացած կին:

2005թ.-ի մարտից մինչ 2006թ.-ի օգոստոսը Նոր Զելանդիայի կառավարության բոլոր պաշտոնները, ի դեմս պետության նախագահի, վարչապետի, պառլամենտի գլխավոր խոսնակի, պետության գլխավոր դատախազի, զբաղեցրել են կանայք: Այս պահին աշխարհում գոյություն ունի շուրջ 10 երկիր, որոնց կառավարորթյունը գլխավորում են կանայք, այդ թվում` Արգենտինայի, Հնդկաստանի, Բրազիլիայի եւ Գերմանիայի: Տեղեկանում ենք` inozpress.kg կայքից:

Կանայք փայլում են ոչ միայն իրենց գեղեցկությամբ ու հմայքով, այլեւ շատ կարեւոր հայտնագործություններով: Ինչպես իմանում ենք dezinfo.net-ից` դրանց շարքին են դասվում`Պերիսկոպը` ստորջրյա նավերի համար` («Սառա Մեթերը 1845թ-ին.»), Շրջանաձև սղոցը`(«Տաբիթա Բեբիթը 1810 թ-ին»), Սպասք լվացող մեքենաները` («Ժոզեֆինա Կոկրեյնը 1886թ.-ին »), Կրծկալ («Էրմինի Կադոլը 1889թ-ին»), Զրահաբաճկոնը` («Ստեֆանի Կվոլեքը 1965թ.-ին») , Մեքենայի խլացուցիչը `(«Էլ Դոլորես Ջոնսը 1917 թ.-ին») , Տակդիրները`(«Մարիոն Դոնովանը 1917թ-ին») Wi-Fi-ը`(«Կինոյի պատմության մեջ առաջին սեքսուալ բնույթի բաց տեսարանում նկարահանված` Հեդի Լամարը 1941թ-ին»):

Մարդկության պատմության մեջ երբեւէ ամենաերկար ապրած մարդը` ֆրանսուհի Ժաննա-Լուիզա Կարմենն է: Նա ծնվել է 1875թ.- փետրվարի 21-ին Ֆրանսիայի Արլ քաղաքում: Երիտասարդ հասակում Ժաննան հանդիպել է աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ վան Գոգի հետ ու 115 տարեկան հասակում իր մասնակցությունն է ունեցել հոլանդացի նկարչին նվիրված գեղարվեստական ֆիլմում: Մահացել 1997թ.-ի օգոստոսի 4-ին` ապրելով 122 տարի եւ 164 օր: Հարցին, թե որն է նրա երկարակեցության գախտնիքը, տիկին Ժաննան դժվարությամբ պատասխանել է. «Երեւի այն, որ ես երբեք չեմ աշխատել»: Նշում է boltun.org կայքը:

10 փաստ կանանց մասին 
1. Աշխարհում ամենատարածված կնոջ անունը- Աննան է, այն կրում է գրեթե 100 միլիոն կին:
2.Կնոջ մազերի երկար կոսը բաղկացած է մոտավորապես 200 հազար մազերից ու ընդունակ է պահելու մինչեւ 20 տոննա բեռ:
3. Կանայք, օրվա ընթացքում օգտագործում են շուրջ 20 հազար բառ, ի տարբերություն տղամարդկանց 7 հազարի:
4.Աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկը` 19 -ամյա թայլանդցի Մալի Դուանգդին է: Նրա հասակն է 283սմ.
5. Իսկ ամենացածրահասակը` հյուսիսաֆրիկացի Մարջ Բեստերն է` 55սմ. հասակով:
6. Ծխելիս կանայք երբեք չեն պահում ծխախոտը բերանում, այլ միշտ պահում են ձեռքում:
7.Հագնվելիս կանայք սկզբում հագնում են վերնաշապիկը հետո նոր տաբաթը, իսկ տղամարդիկ հակառակը:
8.Facebook- ում ամենաշատ Like ունեցող կինը Լեդի Գագան է: Նրա Like-երի թիվը հասնում է 40 միլիոնի:
9. Աշխարհի ամենահարուստ կինը ամերիկուհի 56 ամյա Քրիստի Ուոլթնն է` 26,5 միլիարդ դոլար կարողությամբ:
10.Իսկ «ամենաթանկարժեք» կինը մոլորակում համարվում է Ջենիֆեր Լոպեսը: Նրա մարմինը ապահովագրված է 1 միլիարդ դոլարով:

Պատրաստեց` Անդրանիկ Ջալալյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30