Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ես իրավունք չունեմ վատը լինելու». Անահիտ Սիմոնյանը մայրական զգացմունքների մասին

Ապրիլ 07,2012 16:07

 

 

Ապրիլի 7-ին` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, իր մայրական զգացմունքների մասին զրուցեցինք երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ: Արդեն մոտ մեկ տարի է` նա վայելում է մայր լինելու բերկրանքը, փոքրիկի` Արմանի մասին խոսելիս սիրտը ջերմությամբ է լցվում, մեծ սիրով եւ խանդավառությամբ է պատմում իր` որդու հետ կապված բոլոր նպատակաների մասին:

 

«Նման երջանկություն ես դեռ երբեւիցե չեմ ապրել: Շատ երջանիկ էի այն պահին, երբ երեխայիս ինձ ցույց տվեցին, շատ է տպավորվել իմ մեջ…մինչեւ կյանքիս վերջ չեմ մոռանա երեխայիս դեմքի արտահայտությունը»,- ասում է Անահիտ Սիմոնյանը: Անկեղծանում է` մինչ երեխա ունենալը երեխաներին «շատ նեյտրալ» է վերաբերվել, նրանց  նկատմամբ առանձնահատուկ թուլություն չի ունեցել. «Միշտ բոլորն ինձ ասում էին` ինչպիսի՞ մայր ես լինելու, չես կարող խնամել երեխայիդ: Բայց երբ մայր դարձա, կարծես փորձ ունեցող մայրերից լինեի, կերակրում էի, հագցնում,– ասում է Անահիտ Սիմոնյանը,- ես հոգատար մայրիկ եմ, Հայկոն  երբեմն կատակում է, թե  մինչեւ 20 տարեկան Արմանի  բոլոր անելիքներն արդեն որոշել եմ, ես արդեն գիտեմ` ինքը ի՞նչ մանկապարտեզ է գնալու, ի՞նչ դպրոց հաճախելու, ո՞ր համալսարանն է ընդունվելու» :  Երգչուհին անկեղծանում է` որդու հետ կապված ծրագրերը շատ են, չնայած գիտի, որ երեխայից էլ է շատ բան կախված. «Ուզում եմ` ճիշտ կրթություն ստանա, գոնե 3 լեզու իմանա,- ժպտում է Անահիտը,- կցանկանամ, որ նա հեռու լինի    մեր ասպարեզից, ճիշտ է, պետք է հասկանա լավ երաժշտությունից, բայց կատեգորիկ դեմ եմ մեր ճանապարհն ընտրելուն»:

Երգչուհին, որպես մայր, շատ մեծ պատասխանատվություն է  զգում.  «Նախկինում հնարավոր է, ես իմ մասին չմտածեի, արագ մեքենա վարեի, հիմա սկսել եմ շատ զգույշ լինել, զգույշ եմ նաեւ իմ առողջության նկատմամբ, քանի որ ես պատասխանատումեմ մի անձի համար, որին պարտավորված եմ մեծացնել ու ճիշտ դաստիարակություն տալ: Հիմա ես իրավունք չունեմ վատը լինելու»,- ասում է նա, խոստովանում`  մայրանալը փոխել է  նաեւ իր հայացքները, եթե նախկինում մտածում էր կարիերայի մասին, հիմա առաջին տեղում ընտանիքն է: Անահիտի համար լավագույն մոր օրինակ է հենց իր մայրը. «Թե’ ճիշտ դաստիրակելու հմտությամբ, թե’ հեզությամբ  ու  համեստությամբ, ես շատ կուզեի նրան նմանվել»: Երգչուհին շնորհավորում է բոլոր մայրերին` ասելով. «Կցանկանամ, որ ուժեղ լինեն, սիրեն եւ սիրված լինեն, հնարավորինս ուրախ եւ հաճելի լիցքեր ստանան կյանքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30