Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռենեսանսը» կմեկնարկի երկուշաբթի

Ապրիլ 07,2012 13:32

Ապրիլի 9-19-ը Գյումրիում  կկայանա «Ռենեսանս» միջազգային մրցույթ-փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի նաեւ «Մշակութային երկխոսություն» խորագրով գիտաժողով:

Երեկ կայացած ասուլիսում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց, թե փառատոնին կմասնակցի շուրջ 1365 երաժիշտ՝ 25 երկրից: Մեծ  թվով հայտեր են ստացվել հատկապես «Ժողովրդական գործիքներ»՝ 266, «Կամերային համույթ» խմբի համար՝ 170 եւ «Դաշնակահար» խմբերի համար՝ 165: Նախարարը խոստացավ  աջակցել նման նախաձեռնություններին, որոնք օգնում են պատանի տաղանդներին հասնել հաջողության: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանն էլ նշեց, որ այս տարի կլինի նաեւ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անվան հատուկ մրցանակ: «Ռենեսանս» միջազգային մրցույթ-փառատոնը, որի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, կընթանա Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30