Օրվա լրահոսը
Նոր Ipad-ը ավելի վնասակար է դարձել
Ինչպես փորձն է ցույց տալիս, ամեն սարք ունի իր թերությունը, որի հետ պետք է համակերպվի օգտատերը: Նոր պլանշետի` Ipad 3-ի դեպքում էկրանի թույլտվության (разрешения) և գրաֆիկական հզորության ավելացումն է, որը բերել է սարքի չափսերի ու քաշի մեծացման: Եւս մեկ թերություն` այն ավելի շուտ է տաքանում: Փաստորեն մասնագետները այս մանրուքին ուշադրություն չեն դարձրել: Բանն այն է,
Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 3-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկա ընտրությունների օրինական ընթացքին առնչվող խնդիրներ: Քննարկվել են նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հայ Ազգային Կոնգրես
Դանակահարություն` Երեւանի պետական համալսարանում
Այսօր կեսօրին դանակահարության դեպք է արձանագրվել ԵՊՀ-ի մոտ։ Ժամը 14.10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մոտից որովայնի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1990 թ. ծնված Սարգիս Նազարեթյանը: Ժամը 15.30-ին հիվանդանոցից կրկին ահազանգ է ստացվել, որ նույն վայրից և համանման վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1992 թ. ծնված Գոռ Խաչատրյանը:
«Գլոբալ գոլդը» Նյու-Յորքի արբիտրաժային դատարանում «մաքուր դուրս եկավ»
Հայաստանյան «Գլոբալ գոլդ մայնինգ» եւ կանադական «Կալդերա Ռեսոուրսիզ» ընկերությունների դատական պայքարը տեղափոխվել է միջազգային ատյաններ: «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերությունը, որը զբաղվում է ոսկու եւ պղնձի արդյունահանմամբ եւ հանքավայրերի շահագործմամբ, մոտ 1 տարի հայաստանյան դատարաններում պայքարում էր, որպեսզի անվավեր ճանաչվեր «Կալդերայի» կողմից «Մարջանի» հանաքավայրի բաժնետոմսերի 100%-ով իր անունով գրանցումը: Ըստ «Գլոբալ գոլդի», պետական ռեգիստրում այդ գործարքը
ՀՅԴ բյուրոյի անդամները հանդիպեցին ԵՄ դեսպանի եւ նրա գործընկերների հետ
Այսօր ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը և ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ընդունեցին Հայաստանում Եվրամիության նորանշանակ դեսպան,պատվիրակության ղեկավար Տրայան Լաուրենտիու Հրիսթային, Առաջին խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսին և քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոյին: Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվեցին
ԲՀԿ-ի խոսքը հակասում է գործերին (ձայնագրություն)
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը կասկածի տակ է առնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծախսերի համապատասխանելիությունը թույլատրելի չափերին: Նա Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հաստատված կուսակցությունների արտաքին գովազդների քանակին, որով ԲՀԿ-ն առաջատար դիրքերում է՝ 164 վահանակ օգտագործելու մասով, դժգոհեց, որ մյուս կուսակցությունների համար անհավասար ընտրապայքար են ստեղծում. «Կարծում եմ պետք է
«Միմինոյի» կարծրատիպը կոտրված է, «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» ֆիլմով վրացիները ճանաչեցին իրենց
«Ստոպ» կինոփառատոնի շրջանակներում, Խաղաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնը մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը ցուցադրեց «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» եւ «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ-2» ֆիլմերը: Դրանք նկարահանել է վրացական ստեղծագործական խումբ՝ 2005 եւ 2009 թվականներին: Աբխազական պատերազմի մի խումբ մասնակիցներ՝ Լեւան Կորինթելիի գլխավորությամբ ներկայացնում է Վրաստանի պատերազմական, խառը ժամանակների կյանքը: 2012թ. մարտի 1-ին Վրաստանում ցուցադրվել է
Գյումրու քաղաքապետը հարսանիքի ճոխ օբյեկտը դարձրել է ընտրատեղամաս
Այսուհետ Գյումրու «Հույս» մանկատան փոխարեն որպես ընտրատեղամաս կծառայի գյումրեցի պաշտոնյաների սիրած «Դվին» շքեղ հարսանյաց սրահը: Նշենք, որ այն կառուցվել է վերջերս, պատկանում է Գյումրու քաղաքապետարանի բարձաստիճան պաշտոնյաներից մեկին` Հովհաննես Գրքիկյանին, ով քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ ընկերն է: Թե ո՞րն է մանկատունը հարսանյաց սրահով փոխելու իմաստը, Գյումրու քաղաքապետը թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված գրության մեջ
Քննարկվել են կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն: Անցնելով օրակարգային հարցերին՝ քննարկվել է եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման 2-րդ փուլի՝ ծրագրային ապահովման և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորմանը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին ներկայացնել նախահաշիվ՝ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից անհրաժեշտ միջոցները հատկացնելու
ԲՀԿ-ի նախընտրական գովազդն ամենից շատ է լինելու (Տեսանյութ)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմամբ, 5 քմ-ն գերազանցող արտաքին գովազդային վահանակները, քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցողների միջեւ բավարարվեց կուսակցությունների կողմից ներկայացված հայտերի 40 տոկոսով: Կուսակցությունների գովազդների վայրերի համընկնման դեպքերն էլ լուծվեց վիճակահանությամբ: Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ-ն)` վահանակների համար կունենա 100 տեղ, «Ժառանգությունը»՝ 50, ՕԵԿ-ը՝ 64, ԲՀԿ-ն՝ 164, ՀՅԴ-ն՝ 38: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
«Խորին դժգոհություն Ադրբեջանի կողմից հյուրընկալության արտոնությունները չարաշահելու կապակցությամբ»
Բաքվում գտնվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը բողոքի նամակ է բաժանել է Վեհաժողովի մասնակիցներին։ Փաստաթղթում մասնավորապես նշվում է. «Ես փորձել եմ զգուշացնել Բյուրոյի բոլոր անդամներին, որ այս Վեհաժողովը կարող է չարաշահվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, ովքեր հայտարարություններ կարող են անել` վնասելով համագործակցության հիմնական ոգին: Ցավոք, մենք Բաքվում ականատես եղանք այն բանին, ինչը կանխատեսվում էր. «Եվրանեսթ»-ի ԽՎ-ն
Զարուհի Փոստանջյան. «Ընդունա՞կ է Արամ Մանուկյանը ասպետական քայլի, թե չէ` իր գործն է»
Երեկ «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանը եւ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը կոչ արեցին ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանին՝ այսպես ասած, «ասպետական ժեստ» անել եւ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում հրաժարվել ընտրապայքարից` թողնելով ընդդիմության թեկնածու Զարուհի Փոստանջյանին: Ըստ Կարապետ Ռուբինյանի, «Զարուհի Փոստանջյանը երրորդ հանրապետության ամենալավ պատգամավորներից մեկն է», ուստի լավ կլիներ, որ Արամ Մանուկյանն իր տեղը զիջեր
Մեքենան բախվել է էլեկտրասյանը՝ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր ապրիլի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Բալյանը վարելով Վազ 21154 մակնիշի 10 ՕՕ 076 համարանիշի ավտոմեքենան, Արտաշատի խճուղու թիվ 82 տան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընդհարվել էլեկտրասյանը: Վթարի հետևանքով Ա. Բալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական
Բերանը թել-ասեղով կարած մարդու բերանը քանդել են ու կալանավորել
Նար-Դոսի 29 հասցեում վարձակալությամբ բնակվող Հմայակ Հովհաննիսյանը, ի նշան բողոքի, որ իրեն «անտեղի են դատապարտում», բերանը թել ու ասեղով կարել էր եւ շուրջ 1 շաբաթ հացադուլ արել: Հաշվի առնելով, որ նա բուժում է ստանում, բերանի վրա միայն մի փոքր անցք էր թողել` դեղերն ընդունելու համար: Այժմ նա արդեն քրեակատարողական հիմնարկում է, եւ ինչպես ընկերները Aravot.am-ին
Գագիկ Եգանյան. «Փախստականներին սոցիալական մեծ բարիքներ չենք կարող տալ»
Սիրիայում, պատերազմական իրավիճակով պայմանավորված, սիրիացի մեր շատ հայրենակիցներ ստիպված են արտագաղթել այդ երկրից: Սակայն այդ մարդկանց մեծ մասը գերադասում է գնալ Եվրոպական երկրներ կամ ԱՄՆ,Կանադա, բայց ոչ մի դեպքում՝ Հայաստան: Aravot.am-ը ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունից հետաքրքրվեց, թե մինչ օրս քանի՞ սիրիացի հայ է դիմել մեր երկրում ապաստան ստանալու համար: Պարզվեց՝ անցյալ տարվանից մինչ այժմ, ընդամենը
Բրիտանացի փորձագետը խորհրդարանական «ծիտիկների» ու հայկական իրավիճակների մասին
Բրիտանական խորհրդի հրավերով Հայաստանում է բրիտանացի մեդիա փորձագետ Կիթ Հայեսը, որը աշխատել է «Ռոյթերսում», BBC-ում, CNBC-ում եւ այլուր, ունի 35 տարվա լրագրողական փորձ: Այսօր հայաստանցի լրագրողները թեյի սեղանի շուրջ զրույց ունեցան փորձառու լրագրողի հետ: Պարոն Հայեսն էլ ծանոթացրեց գենդերային քաղաքականության ու ընտրություններում կանանց ներգրավվածության հարցերի լուսաբանման անգլիական փորձին: Քննարկման ընթացքում նա բանաձեւեց լրագրության իր պատկերացրած
Սամվել Հարությունյան. «2012 թվականն ինձ համար նշանավորվեց զույգ տղա թոռներիս ծնունդով եւ օլիմպիական խաղերում մրցավարելու լիցենզիայով»
Օլիմպիական վարկանիշների համար պայքարում են ոչ միայն մարզիկները, այլեւ` մրցավարները: Եվ երկրորդի պարագայում պայքարն իր սրությամբ ոչնչով չի զիջում առաջինին: Մարտի 27-ին ըմբշամարտի մրցավար Սամվել Հարությունյանը պաշտոնապես իրազեկվել է, որ ՄՕԿ-ը իրեն ընդգրկել է աշխարհի 60 այն մրցավարների վերջնական ցուցակ, որոնց վստահել է սպասարկել Լոնդոնի օլիմպիական խաղերը: Լավագույններին ՄՕԿ-ն ընտրել է աշխարհի վերջին երիտասարդական ու
Ինքնաբացարկները «տեղի խնդիր» չե՞ն
«Մենք գործադիրում ենք աշխատում, կարիք չկա, որ ցուցակում լինենք»,- Aravot.am-ին ինքնաբացարկ գրելու իր դիմումը այսպես մեկնաբանեց Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Նա ԲՀԿ համամասնական ցուցակի 62-րդ համարն էր: Դիտարկմանը՝ ցուցակում ընդգրկվելուց չգիտեի՞ք, որ գործադիրում եք աշխատում, մեր զրուցակիցն արձագանքեց. «Մեր կուսակցության քաղխորհուրդը որոշեց այդպես: Հիմա էլ՝ նորմալ է: Մենք համարում ենք, որ մենք գործադիրում անելիք
Տիգրան Մուկուչյանը` տակդիրների, երեխայի իրավունքների խախտումների ու ՀՅԴ գովազդի մասին
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, թե ՀՅԴ-ի քաղաքական գովազդում եւ բրոշյուրներում որքանով են խախտվել «Ազատություն, արդարություն, դաշնակցություն» կարգախոսի ներքո օգտագործված նորածին երեխայի իրավունքները: Փաստելով, որ Ընտրական օրենսգրքում չկա կանոնակարգում եւ թեկնածուները, փաստորեն, կարող են օգտագործել անչափահասներին իրենց գովազդներում` պարոն Մուկուչյանն առօրյա կենցաղից երեխայի իրավունքների խախտումների օրինակներ բերելով` հասավ նույնիսկ փամփերսներին. «Ճիշտ
«Ապամոնտաժողները» «Քաղաքի տերերի» հետ կապ չունեն (տեսանյութ)
Երեկ երեկոյան Մաշտոցի պուրակում «Ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող առաջին խումբը» հայտարարությամբ էր հանդես եկել, որում այսպիսի վերջնագիր կար. «Մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի պուրակում ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները պաշտոնապես հայտնեցին, որ ոստիկանությունը իրավասու չէ կասկածի տակ դնելու տեղական ինքնակառավարման մարմնի որոշման և փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրավաչափությունը: Մենք կոչ արեցինք ՀՀ պետական մարմիններին, ովքեր իրավասու
Արտաքին վահանակները բախվելու են հավասարաչափ
ԿԸՀ-ն որոշել է 5 քմ-ն գերազանցող արտաքին գովազդային վահանակները, քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը բաշխել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջեւ: 17 գործակալություն է հայտ ներկայացրել կուսակցություններին տրամադրելու արտաքին գովազդային վահանակներ: Արտաքին գովազդային վահանակներից օգտվելու համար էլ 133 հայտ է ներկայացրել Հանրապետական կուսակցությունը, 74՝ «Ժառանգությունը», ՕԵԿ-ը՝ 93 հայտ, ՀՅԴ-ն՝ 54, ԲՀԿ-ն՝ 127: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն
Կուսակցությունները՝ նախընտրական ծրագրերի կրթական բարեփոխումների մասին
«Հանուն կրթության եւ գիտության» հ/կ-ն այսօր «կլոր սեղան» էր հրավիրել՝ քննարկելու ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրված կուսակցությունների ծրագրերն այդ ոլորտում: Քննարկումը կազմակերպվել էր «Քվեարկիր հանուն մատչելի եւ որակյալ կրթության» ծրագրի շրջանակում: «Հանուն կրթության եւ գիտության» հ/կ նախագահ Մերի Ալեքսանյանը նշեց, որ ակտիվ համագործակցություն է տարվում ուսանողների հետ՝ սոցիոլոգիական հարցումների
ԲՀԿ խոսնակն «առնվազն ծիծաղելի է» որակում ՀԱԿ անդամի բողոքը
ՀԱԿ անդամ, Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանը վարչական դատարան հայց է ներկայացրել` ԿԸՀ-ի կողմից ԲՀԿ գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ` հիմնավորելով, թե ԲՀԿ-ն կուսակցություն չէ, այլ բարեգործական կազմակերպություն: Այս առնչությամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց. «Դա առնվազն ծիծաղելի է: Իրենց իրավունքն է դիմել դատարան, թող դիմեն, բայց ես
Իրինա Շեյկը «Գենետիկ գլուխգործոց» է
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ ռուս մոդել Իրինա Շեյկը հերթական ֆոտոսեսիայի հերոսուհի է դարձել: Գեղեցկուհու լուսանկարները հաստատ նրա երկրպագուներից քիչ չեն: Բայց այս անգամ դրանք իսկական բում են առաջացրել: Իրինան կրկին մերկացել է՝ գովազդելու հատկապես Իսպանիայում հարգի ֆիրմաներից մեկի արտադրած կոշիկները: Ասում են, որ լուսանկարները շատ լավ են ստացվել եւ դրանցից աչք կտրել չի
Ամոթ է՝ կրպակի կռիվ ենք տալիս (Տեսանյութ)
Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ Մաշտոցի այգում կրպակների դեմ պայքարող երիտասարդ ակտիվիստները պայքարում են մեծ փողերի դեմ: Եվ դրանով է բացատրում ակտիվիստների պայքարի տեսանելի արդյունքների բացակայությունը: Նա դժվարացավ փողատեր-կրպակատերերի անուններ տալուց ու հիշեցրեց, որ մամուլում անունները ժամանակ առ ժամանակ շրջանառվում են: Նա կարծում է, որ ակտիվիստների՝ ապամոնտաժման համար ոստիկաններին տված վերջնաժամկետի շնորհիվ նույն փողատեր-
ՀՀ ոստիկանապետ. «Անձնական պատասխանատվություն եմ կրում ընտրությունների խաղաղ ու արդարացի անցկացման հետ կապված»
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ այսօր հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն՝ կապված ԱԺ առաջիկա ընտրությունների հետ: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց., որ ահազանգներ են ստացել մինչեւ օրս՝ ցուցակների անճշտությունների եւ այլ երեւույթների հետ կապված: Նա դիմեց լրագրողներին, առաջարկելով՝ ավելի լայն համագործակցության դաշտ ստեղծել:: «Որպես տանտեր, որպես ոստիկանապետ փաստեմ. անաչառ ենք լինելու, մեր մոտեցումները լինելու են
Ադրբեջանի նախագահը վիրավորանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին
Այսօր Բաքվում մեկնարկած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին ուղերձով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում վերջինիս ելույթը որակեց «կոռեկտության, չափի եւ էթիկայի բոլոր սահմաններն անցած ելույթ»: Ըստ տիկին Զոհրաբյանի, իր ելույթի մի զգալի մասը Ադրբեջանի նախագահը «նվիրել» է ղարաբաղյան հիմնախնդրին: «Բացի իրենց մշտական քարոզչական «լոլոներից»՝
Նոր «Ընտրական օրենսգիրքը» խոչընդոտում է դիտորդների աշխատանքներին (Տեսանյութ)
«Ընտրությունը քոնն է» հ/կ-ի նախագահ Հարություն Համբարձումյանն Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ բարեփոխված Ընտրական օրենսգիրքը բացասական է անդրադարձել դիտորդական առաքելություն իրականացնող անձանց գործունեության վրա: Մասնավորապես, դիտորդներին վախեցնում և կաշկանդում է բարեփոխված «Ընտրական օրենսգրքում» ներառված այն կետը, ըստ որի՝ դիտորդը պարտավոր է պատասխանատվություն կրել իր հայտնած կարծիքի համար: Aravot.am-ը պարոն Համբարձումյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ կետը
Երեւանի քաղաքապետարանը դիմում է քաղաքացիներին
Հայտարարություն ՀՀ վարչապետի 02.03.2012թ. հ. 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը նյութեր ներկայացնելու նպատակով, Երեւանի քաղաքապետարանը դիմում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Գապբնակշին», «Նարեկգրադ», «Գրադինվեստ», «Վիզկոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների եւ անհատ ձեռներեց Գագիկ Պապոյանի հետ կնքված` պետության եւ հասարակության կարիքների համար վերցված գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր ունեցող անձանցից պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք են
Փոշեկուլ՝ ձայնի դիմաց
«Բարեգործությամբ, որը դիտվում է որպես ընտրակաշառք, ընտրարշավի այս փուլում զբաղվում են ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ կուսակցությունները»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց «Ընտրությունը քոնն է» հ/կ-ի նախագահ Հարություն Համբարձումյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ իրենց կազմակերպությունը այսպիսի պատկեր ունենալով հանդերձ՝ չի դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ իրավապահ մարմինների: Պարոն Համբարձումյանը պատասխանեց. «Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված է, որ բարեգործությունը ընտրակաշառք


















































